Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

240 ձևի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Արթուր. Բարև Ձեզ: Ես շրջանառության հարկով հարկվող ԱՁ ունեմ: Ասացեք, խնդրեմ, 240 ձևի հաշվետվությունը լրացնելիս 8-րդ աղյուսակը պարտադի՞ր է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Սոֆյա. Բարև ձեզ: Եթե աշխատանքից հեռացնում են, ինչպե՞ս է տեղի ունենում պայմանագրի խզումը, և ով ի՞նչ է պարտավորվում, գործատուն և աշխատողը։ Նաև կասե՞ք, աշխատանքային գրքույկում ինչպե՞ս է գրվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության լրացման վերաբերյալ

Շահանե. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եկամտային հարկի ամսական հաշվետվության հայտի լրացման ժամանակ ո՞ր տողում լրացնել մարտի 21-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի 3000 դրամ սոց. վճարը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկություններ

Անի. Բարև ձեզ։ Կխնդրեի ինձ հուշել, թե ֆիզ. անձանց «Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին» հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է նշվի ֆիզ. անձից առք ու վաճառքի պայմանագրով ձեռքբերված ապրանքի մասով տեղեկություն, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդմիջման տևողության վերաբերյալ

Հայկանուշ. Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողը կարո՞ղ է ընտրել ընդմիջման ժամանակի չափը: Եթե ինձ պետք չէ 2 ժամ ընդմիջում, կարո՞ղ են ինձ պարտադրել այն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվետվության վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Եթե կոոպերատիվի շրջանառությունը կազմում է 840 000 ՀՀ դրամ, շահութահարկի հաշվետվությունը զրոյակա՞ն պետք է ուղարկենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գանձապահի փոխարեն գործարքը կատարել է այլ անձ

Լան. Բարև ձեզ: Եթե կազմակերպության գանձապահի փոխարեն գումարը գանձապետարան է մուտք անում այլ անձ, քանի որ անձնագիր չի եղել այդ պահին, սակայն «նպատակը» դաշտում երևում է գանձապահի անունը, արդյո՞ք դա օրենքի խախտում է, և ի՞նչ տուգանք է հասնում:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազոր գրանցելու համար

Արմ. Բարև ձեզ: Խնդրում ենք, օգնեք: Լիազոր գրանցվելու համար ի՞նչ քայլեր են պետք կամ ինչպե՞ս վերականգնենք կամ ինչպե՞ս ճշտենք՝ նախկինում ունեցել ենք լիազոր, թե ոչ: Նոր օպերատոր եմ, նախկինից ոչ մի տվյալ այս հարցում չունեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ, ապա ԱՁ-ն արդեն 20 տոկոս ԱԱՀ-ո՞վ է հարկվում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության վերաբերյալ

Մարինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` audit_vip շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեություն չծավալելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարել

Արթուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե Ա/Ձ բացեմ և ինչ-որ գործունեություն չծավալեմ, դրա համար գումար միևնույն է վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ, ասեք՝ ընտանեկան Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ պայմաններ են, եթե նույնպես բացեմ և գործունեություն չծավալեմ: Եթե միևնույն է պետք է վճարեմ, ապա ի՞նչ գումարներ են դրանք և որքա՞ն ժամանակը մեկ պետք է վճարվեն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում

Գարիկ Գևորգյան. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք: Ես Ա/Ձ եմ բացել և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ համարվում: Աշխատող չունեմ և ինքնուրույն լեզու եմ դասավանդում: Տարածք եմ վարձակալել, նոտարով վարձակալության պայմանագիր եմ կնքել վարձատուի հետ, ով ֆիզ. անձ է: Պայմանագրում նշված է, որ վարձավճարի չափը կազմում է 50 000 դրամ, որը չի ներառում եկամտային հարկը, և եկամտային հարկը վճարվում է վարձակալի կողմից` որպես հարկային գործակալ: Իսկ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքում կա այսպիսի կետ, որ ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով: Հիմա ես ուզում եմ հասկանալ, մի կողմից ես չեմ հանդիսանում հարկային գործակալ, քանի որ ինքնազբաղված անձ եմ, մյուս կողմից վարձակալության պայմանագրում գրված է, որ ես պետք է վճարեմ եկամտային հարկ` որպես հարկային գործակալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք գրանցում կադաստրում

Գարիկ. Բարև ձեզ: Եթե նոտարով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր եմ կնքել, վարձակալը ես եմ, ես պարտավո՞ր եմ արդյոք գրանցել կադաստրում, թե՞ կարող եմ խուսափել կադաստրի գրանցումից և անիմաստ 27 հազար չվճարել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկվու՞մ է արդյոք արժեթղթերից ստացված շահույթը

Արթուր. Ողջույն: Ո՞վ է տեղյակ՝ ինչ դրույքաչափով է հարկվում արժեթղթերից շահույթը, և արդյո՞ք կա այսպիսի «բան», որ պետության կողմից թողարկված արժեթղթերից ստացված շահույթը չի հարկվում։ Եթե կա, խնդրում եմ նշել հիմքը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալության վճարի վերաբերյալ

Գարիկ. Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ: Տարածք եմ վարձակալել, որի վարձակալության գումարի 10% ես պետք է վճարեմ՝ որպես վարձակալ` հարկային գործակալ։ Հարցս հետևյալն է։ Ես ինքնազբաղված անձ եմ, բայց միաժամանակ պետք է վճարեմ այդ 10%-ը՝ որպես հարկ։ Դա նորմա՞լ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վերաբերյալ

Նարինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ հաշվետվության վերաբերյալ

Քնարիկ Խաչատրյան. Բարև ձեզ: Ես ԱՁ եմ, վճարում եմ շրջանառության հարկ, եկամտային հարկ և դրոշմանիշների հարկ, կասե՞ք՝ որ դաշտերը պետք է լրացնեմ տարեկան հաշվետվության մեջ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել ապրանքի ինքնարժեքը

Աննա. Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ձեռք է բերել ապրանքներ և դրանց փոխադրման համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ ապրանքի ինքնարժեքը: Ապրանքի գնին կամ տրանսպորտի գնին պե՞տք է ավելացնել ԱԱՀ, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան հաշվետվություն

Նարինե. Բարև ձեզ: Ես ԱՁ եմ: Անցյալ տարի տարեկան հաշվետվությունը ուղարկել եմ ձև N 118: Կասե՞ք` այս տարի որ համարի հաշվետվությունը պետք է հանձնել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մհեր. Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Արշակ. Խնդրում եմ օգնել, ես գրանցեցի Ա/Ձ (շինարարական աշխատանքների հետ կապված), սակայն չեմ կողմնորոշվում՝ հարկային ինչ դաշտ ընտրել՝ սկզբնական շրջանում ֆինանսական կորուստներ չունենալու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Իրինա. Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ազատվու՞մ է արդյոք հարկերից դեպի ՌԴ արտահանող ընկերությունը

Արամ. Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանամ՝ դեպի ՌԴ արտահանող ընկերությունը (միրգ և բանջարեղեն) ազատվում է հարկերից, ճի՞շտ է: Եվ հարկման բազան ԱԱՀ֊ում դա տվյալ ամսվա կամ եռամսյակի շրջանառության չա՞փն է և ի՞նչ է ներառում իր մեջ՝ միայն ինքնարժե՞ք, թե՞ մինչև սահման հասնելը այլ ծախսերը: "Транзитная декларация"-ն իրենից ի՞նչ է ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ամեն տարի աշխատել եմ շրջ. հարկով, այս տարի ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Խնդրում եմ հուշել՝ ո՞ր հաշվետվությունները պետք է ներկայացնել: ԱԱՀ հաշվետվություններում կա 203 ձևը, արդյո՞ք միայն դա է, թե՞ կա նաև 60 ձևը: Սոց. վճարող չեմ ու ունեմ մեկ աշխատող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Ռոզա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Համայնքի արոտօգտագործողների գյուղատնտեսական կոոպերատիվի համար տարին մեկ անգամ շահութահարկի հաշվետվություն եմ տվել հարկային, և քանի որ նախորդ տարիներին չի գործել, ուղարկել եմ զրոյական: 2018 թվականին երեք ամիս գործել է, կասե՞ք հիմա` որ ձևը պետք է ուղարկեմ և մոտավոր լրացման կարգը, եթե դժվար չէ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով

Արթուր. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ շրջ. հարկ հարկատեսակով կարելի՞ է արդյոք զբաղվել անշարժ գույքի վաճառքով՝ ստանալ եկամուտ, և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատող ընդունելու վերաբերյալ

Գևորգ. Բարև ձեզ: Արդյո՞ք հիմնադրամի ղեկավարը կարող է աշխատող ընդունել աշխատանքի՝ առանց Հարկային մարմին այցելելու: Ինձ ասել են՝ 79 ձև պետք է լրացնել, սակայն չեմ կարողանում գտնել այն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն հարկ պետք է վճարել

Արտյոմ. Բարև ձեզ։ Մոդայիկ հարց ունեմ 🙂 Ունեմ եկամուտ եվրոյով, որը ստացել եմ ոչ ռեզիդենտից, ում ծառայություն եմ մատուցել Freelance պայմանագրով, որով ինքս եմ պարտավորվել մաքրել հաշիվներս պետության առջև։ Որպես օրինապաշտ քաղաքացի՝ ես ցանկանում եմ այս եկամուտը հայատարարագրել և վճարել հարկերը։ Օրենքը նայեցի բայց գլուխ չհանեցի 🙁 Կօգնե՞ք հասկանամ՝ որքան հարկ պետք է վճարեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեղվաբուծությամբ զբաղվող Ա/Ձ

Օվսաննա. Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Պատրաստվում եմ մեղրը արտահանել։ Պետք է Ա/Ձ բացեմ։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրներից մեկը նշանակվում է տնօրեն

Լիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Եթե ընկերության հիմնադիրներից մեկը դառնում է նաև տնօրեն, ո՞վ է հրամանը մակագրում, նույն հիմնադի՞րը, թե՞ մյուս՝ քիչ բաժնեմասով հիմնադիրը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկում եկամուտ ցույց տալու վերաբերյալ

Վահե. Բարև ձեզ, հարգելիներս: 2017թ. մատակարարված ապրանքի դիմաց գումարը մասնակի ենք վճարել: 2018թ. լրացել է տարին, այժմ 2018թ. շահութահաշվարկի մեջ կարո՞ղ եմ չվճարված գումարի չափով եկամուտ ցույց տալ և ո՞ր տողում եմ գրելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուն տնօրեն նշանակելու վերաբերյալ

Վահե. Բարի երեկո հարգելի հաշվապահներ: Օտարերկրյա քաղաքացին ինչպե՞ս է ստորագրելու հաշվետվությունները, եթե նույնականացման քարտ չունի: ի՞նչ է հարկավոր դրա համար, և ինչպե՞ս կարող եմ ձևակերպել որպես տնօրեն, եթե անգամ կացության իրավունք չունի: Կանխավ շնորհակալություն: