Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Ալինա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Արև. Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք հուշել՝ վիճակագրական հաշվետվություն լրացնելիս փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար նշում ենք 70.20.1, թե՞ 68.20.1:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի աշխատանքը

Եթե տնօրենը կատարում է նաև հաշվապահի աշխատանքը, վճարվելու՞ է օրենքով և ինչպե՞ս, այսինքն՝ ի՞նչ չափով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որտե՞ղ է օգտագործվում էլեկտրոնային ստորագրությունը

Սեյրան. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ ունեմ մեկ աշխատողով: Որտե՞ղ է օգտագործվում էլեկտրոնային ստորագրությունը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Նազելի. Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 - 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի ստացում որպես խնամակալ

Անի. Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սխալմամբ ուղարկվել է շրջանառության հարկի դիմում

Գագիկ Բաբայան. Բարև ձեզ: Ես ունեմ գրանցված ՍՊԸ: Սխալմամբ ընտանեկան ձեռնարկատիրության փոխարեն ուղարկել եմ շրջանառության հարկի դիմում: Ինչպե՞ս կարող եմ փոխել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է հրաժարվել արձակուրդային վճարից

Շուշան. Ողջույն, կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք ես իրավունք ունեմ հրաժարվել արձակուրդային վճարից և խնդրել, որ սովորական աշխատավարձ վճարեն ինձ: Կա՞ օրենք, որտեղ նշվում է, որ ես պարտավոր եմ ստանալ արձակուրդային վճար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստ ու՞մ է հասնում

Արմեն. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ բյուլետեն միայն պետական ապարատի աշխատողների՞ն է հասնում, թե՞ բոլոր գրանցված աշխատողներին, և եթե հասնում է, ճի՞շտ գիտեմ 80 %-ի չափի մասին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վճարու՞մ է արդյոք ՀԿ-ն եկամտահարկ

Կարինա. Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք ստանալ հետևյալ հարցերի պատասխանը` 1) Եթե ՀԿ-ն իրականացնում է շահույթ հետապնդող գործունեություն, բայց եկամուտը օգտագործվում է կազմակերպության վրա, եկամտահարկ վճարվու՞մ է: 2) Տարածք վարձող և տարածքի համար վճարող սեմինարներ վարողները հարկ վճարու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում տուրիստական գործակալությունը

Նելլի. Բարև ձեզ: Ա/Ձ-ով տուրիստական գործակալություն բացելուց հետո, կխնդրերի ասել սպասվելիք հարկերի մասին, կամ որտե՞ղ կարող եմ ծանոթանալ տուրիստական գործակալության հարկերի մասին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն

Ավետիք. Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն ծառայություններ մատուցելու համար, եթե դրա դիմաց ստացված գումարների հանրագումարը ամսական չի գերազանցում 500 000 դրամը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պետք է արդյո՞ք Ա/Ձ-ին ՀԴՄ սարք

Նազելի. Ես կոսմետոլոգ եմ, աշխատում եմ տան պայմաններում, ուզում եմ վարձակալել փոքր տարածք և Ա/Ձ բացել: Ուզում եմ իմանալ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և արդյո՞ք ՀԴՄ սարք պետք է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Հրանտ. Եթե Ա/Ձ-ի մոտ անձը ըստ պայմանագրի աշխատում է օրը 3 ժամ, նա պե՞տք է դրոշմանիշային 1 000 դրամը վճարի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում Ա/Ձ-ն

Սեյրան. Դրոշմանիշային վճարի մասին հաշվետվություն կա՞: Վիճ. վարչություն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Խոսքը հագուստի մանրածախ առևտրով զբաղվող Ա/Ձ-ի մասին է, ունի մեկ աշխատող:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ-ն

Սեյրան. Բարև ձեզ: Ես Ա/Ձ ունեմ, հագուստի մանրածախ առևտուր եմ անում, ունեմ մեկ աշխատող: Պետք է վճարեմ շրջ. հարկ, եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ սպասարկման վճար, դրոշմանիշային վճար: Խնդրում եմ, ասեք՝ ուրիշ ի՞նչ վճար կամ հաշվետվություն կա, որ ես չգիտեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք երկու գործատուներն էլ պետք է վճարեն հավելավճար

Արմեն. Բարև ձեզ: Անձը համատեղությամբ աշխատում է երկու աշխատատեղում, որոնք երկուսն էլ գտնվում են բարձր լեռնային գոտում: Այս դեպքում արդյոք երկու գործատուներն էլ պե՞տք է վճարեն բարձր լեռնային գոտում աշխատելու համար աշխատավարձի հավելավճարը, թե՞ միայն մեկ գործատուն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր

Ստելլա. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ. Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Անժելա. Բարև ձեզ, Խնդրում եմ, կհուշեք` եթե ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին գործատուն աշխատակցի համաձայնությամբ ուղարկում է գործուղման, Աշխատանքային օրենսգրքում կա՞ որևէ սահմանում տվյալ դեպքերի մասին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

Դիանա. Բարի օր բոլոր մասնագետներին, կխնդրեի հուշեք` ինչպե՞ս միջնորդությունս ամրագրեմ, եթե ուզում եմ աջակցել բիզնես գաղափարի հեղինակի և ներդնողի համագործակցությանը, բայց տագնապ ունեմ, որ բանավոր պայմանավորվածությունը կարող է խախտվել, և միջնորդավճարս հնարավոր է չստանամ: Խնդրում եմ նաև կողմնորոշեք` խոշոր բիզնեսի դեպքում ո՞ր տարբերակն է շահավետ՝ ԲԲԸ՞-ն, թե՞ ՓԲԸ-ն, որը ի՞նչ խնդիրներ կհարուցի, եթե ներդրողները բաժնեթղթեր ունենան: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել

Նելլի. Բարև ձեզ: Ինձ կասե՞ք` արդյոք անհատ ձեռներեցի համար 240 ձևը պետք է հանձնեմ տարեկան հաշվետվությունը, սոց. վճար կատարող չի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն է տուգանքի չափը առանց փաստաթուղթ ապրանք տեղափոխելու կամ վաճառելու դեպքում

Լուիզա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առանց փաստաթուղթ ապրանքի տուգանքը առաջին անգամ որքա՞ն է կազմում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է փոխել գործունեության տեսակը

Աստղիկ. Բարև ձեզ, Ես Ա/Ձ եմ, ուզում եմ փոխել գործունեությանս տեսակը, առևտրից խմորեղենի արտադրություն ընտանեկան բիզնեսի պայմաններում, խնդրում եմ ուղղորդեք իմ հետագա անելիքները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Արամ Վասիլյան. Ո՞վ կարող է օգնել: Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ վճարող: Մեկ տարվա կրտվածքով ունի 6 մլն դրամից մի փոքր ավելի վաճառք: 2019թ. համար ձեռնտու՞ է մնալ ԱԱՀ վճարող, թե՞ անցնել շրջանառության հարկ վճարող: Ներկրումը 3-4 ամիսը մեկ անգամ միջինը 2 000 եվրո: Ինձ հետաքրքրում է, թե մաքսատանը ես ԱԱՀ վճարելու՞ եմ, թե՞ ոչ, և միասնական հաշվին մնու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ հասցեի ուղղում

Լուսինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ունեմ ԱՁ, որն զբաղվում է վարսավիրական ծառայությամբ: ՀԴՄ-ի ձեռք բերման հայտում ՀԴՄ-ի տեղադրման հասցեի մասում գործունեության իրականացման հասցեի փոխարեն նշել եմ իրավաբանական հասցեն և արդեն 2 ամիս աշխատում եմ: Խնդրում եմ ինձ օգնեք, թե ինչպես կարող եմ ուղղել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով

Լիանա. Բարև ձեզ: ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով, խնդրում եմ ասեք` նա համարվում է "Ռեզիդենտ շահութահարկ վճարող", թե "ԱՁ Նոտար": Տարեկան հաշվետվության 240 ձևի համար է անհրաժեշտ: Նախապես շնորակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք

Ալիկ. Հարգելի ընկերներ, եթե գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք, ապա նա հարկվու՞մ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր համարի հաշվետվության ձևը պետք է հանձնել

Մելինե. Հարգելի հաշվապահներ, ինչո՞վ է փոխարինվել ձև 118-ը` "Պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին", ԱՁ-ի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Դավիթ. Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։ Նախապես շնորհակալ եմ։