.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

202 Արման. Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը. Ըստ "Շրջանառության հարկի մասին" օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով

Հարութ. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, արդյո՞ք դրանց կից պետք է ապահովի նաև դրանց հայերեն տարբերակները:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է

Սասուն. Հարգելի գործընկերներ, ընկերությունը ԱԱՀ վճարող է և իրացնում է սեփական արտադրանքը, հարկային հաշիվներն էլ դուրս է գրում միայն էլեկտրոնային եղանակով: Ունի առաքման մեքենաներ: Ապրանքը տեղափոխում է պահեստից դեպի մեքենաներ և բեռնագիրը լրացնում է պահեստի առաքման գրքում: Առաքումը քանի որ նախօրոք հստակ հասցե չունի, ապրանքը հանձնելու պահին դուրս է գրվում էլեկտրոնային հարկային հաշիվ: Հիմա նկատի ունենալով, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները գրքում չեն գրանցվում, արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա արտադրությամբ զբաղվելու համար

Աստղիկ. Բարև Ձեզ, ես ուզում եմ զբաղվել կոտլետների արտադրությամբ: Խնդրում եմ ասել` դրա համար լիցենզիա կամ սերտիֆիկատ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ստանալ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին

emi. ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին, 2013-ի վերջում չի շահագործվել: Շահագործվել է մինչև 01.03.2014: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է լրացնեմ հերթականորեն, ինչպիսի՞ ակտեր, ու եթե կարելի է ձևերը ուղարկեք: Եվ դրա համար հրաման պե՞տք է գրվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Կարապետ. Խնդրում եմ պատասխանեք: 1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է: 2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի տիպային ձև

astxik. Հարգելիներս, ինձ հարկավոր է տոկոսադրույքով աշխատող աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի տիպային ձև, եթե կարելի է` կարևոր մասերը լրացված: Խնդրում եմ ուղարկել էլ. հասցե s.arpik շնիկ mail.ru Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում

Emily. Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ

Լիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր

Էլեոնորա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը eleonora.petrosyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ

Տիգրան. Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

214 Գառնիկ. ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ակտիվացնել “Էլեկտրոնային գրքեր” էջը

212 Իզաբելա. Հարգելի գործընկերներ, եթե ճիշտ եմ հասկացել, 2014թ. առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքերը լրացվելու են էլեկտրոնային եղանակով: Հարկային հաշիվների ծրագրում կա էլեկտրոնային գրքեր էջը, որը ակտիվ վիճակում չէ: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ատիվացնել այն: Ես ունեմ Հարկային Տեսչության կողմից տրված անուն և գաղտնաբառ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատողի լրացուցիչ պարտականությունների նշանակում

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ օգնեք: Ես կարո՞ղ եմ գրանցել մեկ աշխատանքային պայմանագիր ու համաձայնագիր և նշել մեկ դրույք: Օրինակ՝ ընդունել աշխատանքի որպես տնօրեն՝ 5 ժամ աշխատանքային գրաֆիկով, և համատեղության կարգով նշանակել կոսմետոլոգ՝ 1 ժամ աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը՝ 100 000 դրամ: Եթե դա սխալ է, ապա ինչպե՞ս կարող եմ դա գրանցել, որ 100 000 դրամ աշխատավարձը չգերազանցի: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զբոսաշրջային գործունեություն

209 Emily. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են` 1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն: 2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից: 3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է: Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է :)
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր

Gohar. Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է ֆիզ. անձի և կազմակերպության միջև կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվները գրանցել առաքման գրքում

Նարինե. Հարցս հետևյալն է` կազմակերպությունը աշխատում է մեծածախ առևտրով, ԱԱՀ-դաշտում: Հաշիվ-ապրանքները գրվել են նաև ոչ էլետրոնային: Արդյո՞ք պետք է ոչ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը գրանցել առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տուգանք դրամարկղային գիրք չվարելու համար

Արմեն. Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ՍՊԸ, որը զբաղվում է առևտրով և շրջանառության հարկ վճարող է հանդիսանում, նաև ունի ՀԴՄ: Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք: Եթե այո, ապա կասե՞ք` ինչքա՞ն է սահմանվում տուգանքը դրամարկղային գիրք չունենալու համար: