Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գրանցումների հետ կապված

Artur. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի դրամարկղի գրքում գրանցումներին: Ինչպե՞ս են դրանք գրանցվում, ի՞նչ ժամկետներում: Արդյո՞ք ամեն օր պետք է գրանցել: Նախապես շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու նախագծի վերաբերյալ

Արման. Հարգելի կոլեգաներ, կոչ եմ անում քննարկել դրամարկղային գրքերի վարման հետ կապված նոր փոփոխությունը, համաձայն որի դրամարկղային գրքերը վարելու ենք էլեկտրոնային եղանակով: Ե՞րբ է օրենքը մտնելու ուժի մեջ, արդյո՞ք լինելու է ցանկությամբ, թե՞ պարտադիր: Արդյո՞ք կողմ եք այդ նախագծի ընդունմանը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը

Karine Ողջույն: Ծանուցագիրը ունի հետևյալ բովանդակությունը. Ես,---տնօրեն---ս, տեղեկացնում եմ Ձեզ`---ին, որ մինչև 2013թ. հունիսի 30-ը Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ 2013թ. հունիսի 30-ից պայմանագիրը համարում եմ լուծարված, համաձայն ՀՀ ԱՕ 109 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի: Հարցս հետևյալն է` արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքը տրամադրվելու է պարտքով

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ ապրանքը տալ պարտքով, աշխատում եմ ԱԱՀ-ի դաշտում: 1. ի՞նչ պայմանագիր եմ կնքելու 2. եթե ապրանքը չվաճառվի, ետ վերադարձնելու խնդիր առաջանա, ինչպե՞ս է կատարվելու այդ ամենը
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որպես ԱՁ գրանցվելու համար

Գոհար. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ու հարկայինի ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ունի ապրանք ներկրելու պարտավորություն

Աղասի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցի լուծմանը. Կազմակերպությունը ըստ պայմանագրի ունի պարտավորություն ներկրելու ինչ որ մի տիպի ապրանք, սակայն Ձեռք է բերել և ներկրել է այդ ապրանքը ոչ ամբողջական տեսքի, այլ միայն դետալները` հետագայում ապրանքը պատվիրատուին ամբողջական տեսքով հանձնելու նպատակով: Ելնելով վերը նշվածից` կազմակերպությունն իրավունք ունի՞ քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել աշխատանքի աշխատող` որպես ծառայություն մատուցող, նշված դետալները միացնելու շնորհիվ պահանջվող ապրանքատեսակը ստանալու և պատվիրատուին հանձնելու նպատակով: Միաժամանակ խնդրում եմ Ձեզ տրամատրեք ինձ քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սննդի վաճառք

Միհրան. Բարև Ձեզ, մի հարց ունեմ և հուսամ` կստանամ սպառիչ պատասխան... Ցանկանում եմ սննդի` խաչապուրի պատրաստելու և նույն տեղում վաճառելու կետ բացեմ: Կասե՞ք` ինչ փաստաթղթեր և ինչ լիցենզիա է հարկավոր: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում չի գրանցվել գումարի մուտքը

Անահիտ. Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. կազմակերպությունը հաշվարկային հաշվից կանխիկացրել է գումար ամսի 26 ին, այն չեմ գրանցել դրամարկղային գրքում, փակել եմ դրամարկղը մինչև 28-ը: Կարո՞ղ եմ 26-ի այդ կանխիկացրած գումարը գրանցեմ 28-ին, թե՞ դա հնարավոր չէ, քանի որ ես իրավունք ունեմ մինչև հաջորդ աշխատանքային օրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի երկարացում

ANI. Բարև Ձեզ: Աշխատողի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր 2 ամիս ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կարելի՞ է այն երկարաձգել ևս 2 ամսով: Եվ արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ այս 2 ամսվա համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը

Արամ. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն "Շրջանառության հարկի" մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի հետ կապված

Նաիրի. Խանութի աշխատողի աշխատանքային պայմանագիրը պե՞տք է միշտ լինի խանութում, թե՞ կարող է լինել օրինակ հաշվապահի տանը: Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այս հարցը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութական պատասխանատվության պայմանագիր

Gagik. Խնդրում եմ ինձ խանութի նյութական պատասխանատուի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձև ուղարկեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել

TIKO. Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ: Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանքի տրամադրում

Բելլա. Կարո՞ղ է դպրոցի հաշվապահը կամ տնօրենը տալ տեղեկանք առձեռն` կանխիկ աշխատավարձի մասին, թե՞ դա կլինի խախտում, և նա պարտավո՞ր է տալ միայն կեղտոտ աշխատավարձի տեղեկանք: Շնորհակալություն պատասխանի համար:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Շինանյութի տեղափոխում

Sona. Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և ունի X քանակի շինարարական հրապարակներ: Ինչ-որ շինարարական հրապարակից ավելացած շինանյութը տեղափոխում է մեկ այլ շինարարական հրապարակ: Կազմակերպությունը պարտավո՞ր է վարել առաքման գիրք այն առաքման վայրի համար, որտեղից տեղափոխում է կատարում միայն մեկ անգամ: Ինչպիսի՞ վավերապայմաններով լրացված ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ այս դեպքում: