Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիրը ստորագրելու հետ կապված

Նառա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով. եթե նոր բացվող ընկերություն է, և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աուդիտորական ստուգման հետ կապված

Հասմիկ Ա. Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ գրանցելու համար

Anahit. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն 8a.asatryan շնիկ gmail.com
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կարելի է ապրանքը մուտք անել պահեստ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` CMR գրված է Место разгрузки груза г. Ереван Армения, ապա ես կարո՞ղ եմ դա առանց Ապրանքի ներքին տեղափոխության փաստաթղթի մուտք անեմ պահեստ, որը գտնվում է Երևանում: Թե՞ CMR պետք է նշվեր ոչ թե Երևան, այլ պահեստի հասցեն ամբողջովին` փողոցը նշելով: Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դիմացի կազմակերպությունը դուրս է գրել ճշգրտող հաշիվ

265 Ռոզա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. Երբ դիմացի կազմակերպությունը նոյեմբեր ամսին դուրս է գրում օգոստոս ամսին վերաբերող հարկային հաշվի ճշգրտող հաշիվ, ի՞նչ պետք է անել: 1. Ճշտու՞մ ենք օգոստոս ամսի հաշիվը 2. Եթե ոչ, նոյեմբերին ստացված հաշիվը ի՞նչ ձևակերպում ենք տալիս Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է դուրս գրել էլեկտրոնային հաշիվ

ԱրԳալստյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Վերջինս շահույթ ստանում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ֆիզ. անձանցից: Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ e-Invoicing ծրագրով:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ

264 Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Պետք է ապրանք արտահանի Ռուսաստան: Խնդրում եմ ասեք` արտահանումից հետո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ

Աննա. Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ - ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման - ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք: 1) Ներմուծման դեպքում - ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ: 2) Արտահանման դեպքում - ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR...) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց - որտեղ 3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR...) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ: Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր

Արմեն. Ես հիմնարկության տնօրեն եմ։ Հիմնարկություն բերել եմ շատ կահույք և այլ անհրաժեշտ գույք, քանի որ անգամ աթոռներ չկային։ Գործադիր մարմնի աուդիտը ասում է, որ անհրաժեշտ է անհատույց օգտագործման պայմանագիր կնքել հիմնարկի հետ։ Հարցս ինչում է. ես տնօրեն լինելով կարո՞ղ եմ իմ հետ պայմանագիր կնքել անհատույց օգտագործման: Եվ եթե կարող եք` անհատույց օգտագործման պայմանագրի այդպիսի մի տիպային օրինակ ինձ ուղարկեք։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք դուրս է գրվում տեղափոխման փաստաթուղթ

Աննա. Բարև ձեզ, դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ էլեկտրոնային տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման), դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է մեկ ուրիշ տրանսպորտային կազմակերպություն: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լենա. Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝ 1. Դիմում 2. Կանոնադրություն 3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն 5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Սերգեյ. Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութական պատասխանատվության մասին պայմանագրի ձև

katrin.nare2013. Բարև ձեզ, եթե դժվար չէ, խնդրում եմ ինձ ուղարկել նյութական պատասխանատվության մասին պայմանագրի ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք դուրս են գրվում էլեկտրոնային փաստաթղթեր ներմուծման և արտահանման ժամանակ

Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ շտապ օգնել և պատասխանել` 1) ԵՏՄ երկիր արտահանման ժամանակ - Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում 2)Ներմուծման ժամանակ - Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում Եթե այո, այսինքն դուրս է գրվում, ապա վայրը, որտեղից ապրանքը տեղափոխվում է, ի՞նչ պետք է նշվի և եթե չեմ ներկայացրել, ի՞նչ կարող եմ անել` կարո՞ղ եմ ուշ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որտե՞ղ են գրանցվում ապրանքների գները

Hasmik. Հարգելի հաշվապահներ, քանի որ վերջին 4-5 տարիների ընթացքում ես առևտրի ոլորտի հետ չեմ առընչվել, խնդրում եմ օգնել մի հարցում: Նախկինում առևտրի կետում առկա ապրանքների վաճառքի գները ֆիքսվում էին հասույթի գրանցման գրքում, հիմա ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը, որտե՞ղ և ինչպե՞ս են գրանցվում առկա ապրանքի վաճառքի գները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոր աշխատող գրանցելու համար

ArGalstyan. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ուղարկել ինչ թղթեր են պետք նոր աշխատող գրանցելու համար և ու՞մ պետք է ուղարկել այդ թղթերը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանք տրամադրելու կարգ

Աննա Հարությունյան. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում` կա՞ արդյոք ինչ-որ օրենսդրական ակտ, որն արգելում է գործատուին տրամադրել տեղեկանք անգլերեն լեզվով, կամ ինչ-որ տեղ ամրագրվա՞ծ է տեղեկանք տրամադրելու կարգը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է գրել տեղափոխման փաստաթուղթ

Hasmik. Հարգելի հաշվապահներ, եթե պահեստից նույն հասցեում գտնվող խանութ ապրանք է տեղափոխվում, տեղափոխման փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե ոչ: Կանխավ շնորհակալություն: