Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս վարվել սխալ դուրս գրված հաշիվների հետ

Nata. Բարև ձեզ, նախորդ երկու ամիսներին ես ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների փոխարեն դուրս եմ գրել ապրանքների մատակարարման հաշիվների, բայց ակցիզային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ, ինչպե՞ս վարվեմ դուրս գրված հաշիվների հետ, և ինչպիսի՞ պարտավորութուն կառաջանա սխալ դուրս գրված հաշիվների համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրի դուրսգրում էլեկտրոնային եղանակով

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ հաշիվ-ապրանքագիր գրել էլեկտրոնային եղանակով, կանխավ շնորակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել

220 Arsine. Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեկ հաշիվ-ապրանքագիր 3 ամսվա համար

Arsine. Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության ամսական 50 000 դրամ վարձավճարով: Յուրաքանչյուր ամսվա համար դուրս է գրվել ծառայության հաշիվ-ապրանքագիր: Սակայն երեք ամիս հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել: Կարո՞ղ եմ արդյոք մեկ հաշիվ-ապրանքագրով դուրս գրել 3 ամսվա գումարը՝ համապատասխանաբար նշելով քանակ` 3, Գին` 50 000, Արժեք` 150 000 դրամ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է որևէ գրանցում կատարել դրամարկղային գրքում

Arsine. Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

219 Հովիկ. Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է էլեկտրոնային հաշիվ դուրս գրել

Hayk. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ոչ ռեզիդենտին ծառայություններ մատուցելիս արդյո՞ք պետք է հաշիվը էլեկտրոնային եղանակով ուղարկի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ զբաղվելու է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Վարդան. Հարգելի գործնկերներ, հարցս հետևյալն է. Ա/Ձ-ն պետք է կիսաֆաբրիկատների արտադրություն սկսի, ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է նրան սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին

Լիլիթ. Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ոչ ռեզիդենտին դուրս գրվող հաշիվ

215 Արա Ա. Հարգելի գործընկերներ, մինչև վերջերս ոչ ռեզիդենտին դուրս էինք գրում թղթային հաշիվ, քանի որ կար նաև համապատասխան գրություն-պարզաբանում, որ. "...մինչև այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումը "e-invoicing" համակարգում, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասով կարող են դուրս գրվել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված)՝ այլ ուղեկցող փաստաթղթեր՝ առանց նշելու ստացողի ՀՎՀՀ-ն": Հիմա "e-invoicing" համակարգում ավելացվել է առանց ՀՎՀՀ նշելու էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը: Արդյո՞ք դա այդ "այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումն" է, և արդյո՞ք այսուհետ (և ընդհանրապես՝ երբվանի՞ց) պետք է դուրս գրել 2 հաշիվ, մեկը՝ ոչ ռեզիդենտի մայրենի լեզվով և արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային, հայերեն, դրամով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում

Մանե. Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին. Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. "11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)" Ի՞նչ է նշանակում. "... եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով": Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սկզբնական հաշվառման փաստաթղթեր

Անուշ. Բարև ձեզ, ցանկանում էի իմանալ, թե որոնք են հանդիսանում սկզբնական հաշվառման փաստաթղթերը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Համաձայնագրեր կնքելու վերաբերյալ

Լուսի. Բարև ձեզ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք գործատուն կարող է տարվա մեջ 2-3 անգամ համաձայնագիր կնքել նույն աշխատողի հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը

Կարեն. Հարգելի գործընկերներ, "Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր" ծրագրում կա "Էլեկտրոնային գրքեր" բաժին: Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հայարփի. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Haykuhi Antonyan. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել գանձապահի հետ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն: haka-antonyan շնիկ mail.ru