Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք լրացնել դրամարկղային գիրք

Աշխեն. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. IT ոլորտի Ստարտ ափ է, ունի հարկային արտոնություններ, դեռևս միայն անհատ ձեռնարկատիրոջ եկամտային հարկ է փոխանցվում, այլ շրջանառություն առկա չէ: Անհրաժե՞շտ է լրացնել դրամարկղային գիրք: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ

Կարինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ, ընդունման-հանձնման ակտով, արդյո՞ք օրենքը փոխվելուց հետո այդ սառանարանների համար անհրաժեշտ է հաշիվ-ապրանքագիր գրել ԱԱՀ-ով: Եվ շշերի հետ կապված, եթե նրանք բազմակի շրջանառելի են համարվում մեր կազմակերպության համար, և մենք չենք ներառում դա Հ/Ա-ի մեջ, արդյո՞ք հիմա պետք է ներառենք և գրենք ԱԱՀ-ով: Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ արձագանքեք: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվը չեղյալ անելու վերաբերյալ

Կարինե. Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին - դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը "արխային" չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին

Լուսինե Բ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին, որի դիմաց վճարելու է բանկը: Հաշիվ պե՞տք է դուրս գրել, թե՞ ՀԴՄ կտրոն տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենի աշխատավարձի բարձրացում

Կարինե. Շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք SOS! Պետք է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը բարձրացնել, ասացեք խնդրեմ ընթացակարգը, և եթե կան որոշումների ձևանմուշներ` խնդրում եմ ուղարկել էլ. հասցեիս karineserjikiarzumanyan շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստացականի ձև

Գոհար. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել` ԱՁ-ով աշխատելիս որպես տուրիստական ընկերություն` որտեղի՞ց կարող եմ վերցնել ստացականի ձև հաճախորդներին վճարումների դիմաց տալու համար: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը

Մարիամ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը, և եթե դիմում և հրաման կազմվի տնօրենի կողմից, ու՞մ է ուղղված լինելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը

Arpine. Բարև ձեզ, հարցս հետևյալն է. խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը, կազմակերպությունը առանց հաշիվ-ապրանքագրի ետ չի ընդունում, կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշիվ վավերագիր կազմել` մեջը նշելով ետ վերադարձ, ու եթե կարելի է` նշեք օրենքի որ կետի հիման վրա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կարելի է փաստաթուղթը չեղյալ համարել

Սոնա Թ. Բարև ձեզ, մի բան հարցնեմ: Եթե Ա/Ձ մայիս ամսին դուրս է գրել ծառայությունների հաշվարկային փաստաթուղթ, սակայն պետք է դուրս գրեր առաքման հաշվարկային փաստաթուղթ, կարո՞ղ եմ չեղյալ ճանաչել և փոփոխել հաշիվը այն դեպքում, երբ այն ստորագրված է մյուս կազմակերպության կողմից, և եթե կարող եմ` ի՞նչ հիմքով կամ օրենքի ո՞ր կետով: