Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Սիրարփի. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս լրացնել դրամարկղային գիրքը

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցով: Հասարակական կազմակերպություն է, վարում է դրամարկղային գիրք, վերջին գրառումները եղել են 2014թ., քանի որ հետո որևէ գործարքներ տեղի չեն ունեցել: Ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս լրացնել գիրքը այդ դադարից հետո: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հարկեր կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար

Յուլիա. Բարև ձեզ: Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221 Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց

Կարեն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայությունների մատուցման պայմանագրի վաղաժամկետ լուծում

Liana. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ սահմանված ժամկետներով: Սակայն ծառայություն մատուցողը սահմանված ժամկետից շուտ ցանկանում է լուծել պայմանագիրը: Արդյոք պե՞տք է ինչ-որ փաստաթուղթ կազմել, թե միայն հայտը խմբագրենք ու վերջ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ

Հովիկ. Բարի օր: Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների արտահանման ժամանակ

Սաթեն. Խնդրում եմ պատասխանել. Ապրանքների արտահանման ժամանակ շրջանառության հարկով աշխատող կազմակերպության կողմից էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր ծրագրով լրացվու՞մ է "Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ": Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում

Արմեն. ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում տարբեր խանութների: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուղեկցող փաստաթղթի հարցը: Գրե՞լ տեղափոխման փաստաթուղթ, հետո որ խանութը ինչ ապրանք որ ցանկանում է, այդ մասով դուրս գրել հաշիվ, թե՞ գրել հաշիվներ, հետո ճշգրտող հաշիվներով ձևակերպել վերադարձը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա. Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար

Լիանա. Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտադրանքը միևնույն պատվիրատուին ամեն օր առաքվում է մաս-մաս

Լիանա. Եթե արտադրանքը միևնույն պատվիրատուին ամեն օր առաքվում է մաս-մաս, արտադրանքի առաքման հաշիվ-ապրանքագիրը կարո՞ղ եմ վերջում ամբողջական թվով դուրս գրել, թե՞ պարտադիր յուրաքանչյուր առաքման համար առանձին-առանձին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվ

Արթուր. Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % - ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գանձապահի հետ կնքնվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Armina. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի ինձ ուղարկեիք գանձապահի հետ կնքնվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ. հասցեն` armine.petrosyan14 շնիկ gmail.com
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի նոտարական վավերացում

Արմեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք մեքենայի վարձակալության պայմանագիրը պետք է նոտարական վավերացում ունենա: Շնորհակալություն: