Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնավոր ուղևորափոխադրումներ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տալ ձևակերպումը

Ալիսա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք մի հարցում: ՀԾ ծրագրով եմ աշխատում , ինվոյսինգով դուրս գրված հաշիվները գրանցում եմ, բայց չգիտեմ՝ ինչպես հաշվային ձևակերպումը տալ, եթե անվճար ստացված դեղորայքը մատակարարում ենք այլ ԱԱՊԿ (առողջապահության ապահովման և պահպանման կենտրոն)-ին։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք օգնությունը հարկվում է

Լիլիթ․

Բարև Ձեզ: Գործատուն ցանկանում է հիվանդ աշխատակցին դրամական օգնություն տրամադրել: Կասե՞ք խնդրեմ՝ հարկվու՞մ է արդյոք այդ օգնությունը և երևում է որևէ հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դադարեցման դիմում

Լիանա․

Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ի գործունեությանը դադարեցման հայտում դադարի ժամկետը նշվում է 28․02․2023թ, հայտարարությունը պետք է ներկայացնել հենց ա՞յդ օրը, թե՞ կարող եմ ավելի շուտ ներկայացնել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի անձնական ծախսեր

Էլինա․

Բարև։ Եթե ՍՊԸ-ի տնօրենը պայմանագրով իրեն փոխանցված գումարից վճարի հարկեր, 20 տոկոսը թողնի հաշվին, իսկ մնացածը կանխիկացնի ու ծախսի անձնական կարիքների համար կամ փոխանցի ուրիշ մեկին, իրավունք կա՞ նման գործողության։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարողի հայտարարություն

Դավիթ․

Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն հյուրատուն է, ցանկանում է նաև զբաղվել մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ, այսինքն առևտուր է և չի կարող միկրոյով շարունակել: Հարցս հետևյալն է՝ ե՞րբ պետք է տալ ԱԱՀ-ի հայտարարություն։ Երբ որ առաջին մեքենան կմտնի Հայաստան և մաքսազերծում կիրականացվի՞։ Թե՞ պետք է մինչ համաձայնագիր, ինվոյս, կանխավճար փոխանցելը տալ հայտարարություն:

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գործառնության ձևակերպում

Տաթևիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունը` վաճառվել է 75 000 դրամ ինքնարժեքով արտադրանք ապառիկ 100 000 դրամով։ Կանխավ շնորհակալ եմ։

Այլ հաշվապահական խնդիրներ...

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծում

Նարինե․

Բարև ձեզ։

ՀՀ-ում գրանցված կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրենը ՌԴ քաղաքացի է, ցանկանում է 3-րդ երկրից ներմուծել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցներ։ Ի՞նչ արտոնություններ ունի կազմակերպությունը, և արդյո՞ք կարող է արտահանել այդ տրանսպորտային միջոցները, թե՞ միայն ՀՀ-ում կարող է վաճառել։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում անձնական օգտագործման համար

Մայա․

Բարի օր: Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ի տնօրենը իր անձնական օգտագործման համար ցանկանում է երրորդ երկրից ներկրել քարե սալիկներ: Կա՞ արդյոք մաքսազերծման հարցում տարբերություն՝ եթե գործարքը կատարի որպես քաղաքացի ֆիզիկական անձ կամ ԱՁ ֆիզիկական անձ: Ո՞ր տարբերակն է ավելի հարմար հարկերի առումով, ինչպես նաև հետագա ընթացքի թղթատարության վարման համար:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց․ վճար դեկրետում գտնվողի համար

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել, և աշխատանքի ենք ընդունել հոգեբան, ով հիմա երեխայի է սպասում։ Ծրագրի ավարտից հետո, երբ աշխատողը գտնվի երեխայի խնամքի արձակուրդում, ՀԿ-ի նախագահը պետք է ամեն ամիս 3 000 դրամ սոց վճար անի չէ՞ տվյալ աշխատողի համար։ Բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպությունը միջոց չունի վճարելու։ ՀԿ -ն զբաղվում է հատուկ խնամքի երեխաների ծառայությամբ: Իրավունք ունե՞նք խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել։ Եվ մի հարց էլ՝ ֆիզի գումարը, եթե տվյալ ամսվա եկամտային հարկը չի բավականացնում, կարո՞ղ եմ երկու կամ երեք ամսում վճարել: Շնորհակալ եմ։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվապահական գործերի հանձնում-ընդունում

Անուշ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստել գլխավոր հաշվապահի աշխատանքից ազատման, գործերի հանձնման-ընդունման ժամանակ։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունը չի գրանցվում

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է: Աշխատողը, որը գրանցված էր որպես ծառայություն մատուցող (քաղաքացիաիրավական պայմանագրով) մահացել է հունվարին և մահվան օրը ազարվել աշխատանքից: Հունվար ամսվա աշխատավարձի հաշվետվության մեջ լրացրել եմ այդ աշխատողի աշխատավարձի չափը, բայց հաշվետվությունը չի գրանցում սխալի պատճառով: Գրում է, որ հնարավոր չէ այդ անձի համար ներկայացնել անձնավորված հաշվարկ, պետք է դադարեցնել իրավահարաբերությունը այդ ֆիզ անձի հետ: Խնդրում եմ հուշեք՝ ո՞նց վարվեմ: Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսումնական արձակուրդ

Հասմիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ Ես աշխատում եմ և սովորում, շուտով իմ ԹԵԶ-ի նախապաշտպանությունն է, ցանկանում եմ գնալ ուսումնական արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չեմ գնացել և ուսումնական չեմ կարող գնալ, պետք է գնամ ամենամյա արձակուրդ։ Խնդրում եմ Ձեզ ինձ ասել՝ արդյո՞ք ինձ հասնում է ուսումնական արձակուրդ և քանի օր, և արդյո՞ք եթե գործատուս համաձայն է՝ կարող եմ նաև վճարվել ուսումնական արձակուրդի համար։ Նախապես շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնակիցներից մեկը պետական աշխատող է

Քրիստինե․

Բարև բոլորին: Մի հարց տամ: Կազմակերպության բաժնետերերը 2 են, ֆիզ. անձեր: Ամեն մեկը ունի 50% բաժին: Անձերից մեկը աշխատում է պետական հաստատությունում: Նշեմ, որ տնօրենը ինքը չի: Օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ:

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ ներքին կանոնակարգ

Հասմիկ․

Բարև ձեզ։ Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է նախաձեռնության կամ հասարակական կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղարկել hasmik.is.96@gmail.com էլ․ հասցեին։ Նախապես շնորհակալություն:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի վաճառք Duty Free խանութին

Կարեն․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ԱԱՀ վճարողը ակցիզային հարկով հարկվող ապրանք պետք է վաճառի Duty Free-ի խանութին։

1․ Ինչպիսի՞ կարգավորումներ կան նման դեպքում,

2․ Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վաճառքի դեպքում (նաև ԱԱՀ դրույքաչափի հետ կապված),

3․ Հաշվետվություններում ինչպե՞ս է առանձնացվելու այդ մասով

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Гербовый сбор

Екатерина.

Добрый день! Подскажите, пожалуйста, правильно ли я понимаю, что если у сотрудника зарплата к начислению 102 000 драма, то гербовый сбор за него платит организация - работодатель в размере 3 000 драм? Так как 102 000 - 20 400 (НДФЛ)-5 100 (соцвзнос) - 3 000 (предполагаемый гербовый)=73 500, что меньше минимальной зарплаты в 75 000 драм?

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների ներմուծում և արտահանում

Արա․

Բարև Ձեզ։ Հիմնադրելու ենք ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով։ Երրորդ երկրից ներմուծելու ենք ավտոմեքենա՝ վճարելով մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որը վաճառելու ենք Ռուսաստանի դաշնությանը։ Խնդրում եմ ասեք, թե ինչպես պիտի արտահանելու դեպքում վերադարձնենք վճարված ավելացված արժեքի հարկը։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվին առկա է մնացորդ

Քրիստինա․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ եթե ՀԾ ծրագրում ունեմ 525 հաշվի մնացորդ, որը վաղուց էտպես գալիս է, վճարված է, հարկայինով խնդիր չկա, ուղղակի ժամանակին չեն ուղել, ինչպե՞ս ուղղեմ, որ սխալ չլինի։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի փոփոխություն

Gegham Bagrazyan.

Հարգելիներս, կարո՞ղ եք ասել գրանցման հայտի վերաբերյալ՝ եթե աշխատողը ընդունված է աշխատանքի 1 դրույք, և ներակայացվել է գրանցման հայտ, և նրա վրա հետագայում դրվում է այլ աշխատանք կամ հավելում 25-50 տոկոսի չափով, կա հրաման, պե՞տք է արդյոք այդ հավելումի կամ աշխատավարձի համար ներկայացնել գրանցման հայտ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել

Ալլա․

Բարև ձեզ, այսպիսի մի իրավիճակ․ ճապոնական կազմակերպության կողմից մատուցվել է ծառայություն (նախագծերի կազմում, հեղինակային իրավունք, փաստաթղթավորում) հենց Ճապոնիայում, բայց ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող կազմակերպությանը, հետևաբար ինչպե՞ս է հարկվում այս գործարքը։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Թափոնների և կրկնակի օգտագործվող հումքի ձևակերպումներ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միջազգային էլեկտրոնային առևտուր

Սուսաննա․

Բարև Ձեզ։ Ունեմ Ա/Ձ, զբաղվում եմ միջազգային էլեկտրոնային առևտրով։ Ներկա պահին ոչ մի վաճառք չի իրականացվել։ Վճարում եմ տարբեր միջազգային ծրագրերի համար կայքում անխափան տեխնոլոգիական ապահովում իրականացնելու համար։ Եվ այդ բոլոր ծախսերը թղթակցում է իմ բիզնես հաշվի հետ։ Ինձ հետաքրքրում է․

1․ Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ ՀՀ-ում միջազգային առևտուր իրականացնելու համար։ Եվ ո՞ր գործադիր մարմինը պետք է այն տրամադրի

2․ ԱԱՀ հաշվետվության մեջ այդ ծախսերը, որ ես կատարել եմ միջազգային հարթակներում, չի՞ գրանցվելու իմ կողմից ներկայացվող ամսական հաշվետվությունների մեջ։

Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Իրական շահառուների հայտարարագիր

Արտյոմ․

Խնդրում եմ օգնել, իրական շահառուների հայտարարագիրը լրացնելիս պետռեգիստրի համարը նշում եմ, որից հետո համակարգը տեղեկացնում է, որ այդպիսի կազմակերպություն գոյություն չունի։ Փորձել եմ տարբեր կազմակերպություններով, տարբեր ֆորմատներով։ Ի՞նչ խնդիր կարող է լինել։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների հաշվարկ

Մարիամ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ հացի փուռ, որն շխատում է շրջհարկով, մինչև ե՞րբ պետք է հանձնի 219. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ձևը, և ուշացնելու դեպքում ի՞նչ տուգանքներ կան։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում օտարերկրյա պետություններ

Աննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ գործուղում օտարերկրյա պետություններ մեկնողների վճարման կարգը, եթե ոչ բյուջետային է։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ միկրոյի դեպքում

Հասմիկ․

Բարև ձեզ։ Ա/Ձ աշխատում է միկրոյի դաշտում, միկրոյի հայտարարությունը տրվել է փետրվարի 04-ին, իսկ աշխատողի համար եկամտային հարկի հաշվարկ հունվար ամսվա համար լրացնելիս գրում է՝ միկրոյի հայտարարություն չեք տվել, միգուցե որ փետրվարին է տրվել, դա՞ է պատճառը, ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ի իրական շահառու

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ կասե՞ք՝ ՊՈԱԿ-ի դեպքում իրական շահառու հանդիսանալու հիմքը ո՞րն է, և հատուկ մասնակցության դաշտում ի՞նչ ենք լրացնում։ Դպրոց, որի լիազոր մարմինը հանդիսանում է մարզպետարանը։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար 2023

Վազգեն․

Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը 2023-ին չեն փոխվել, չէ՞։ Եվ սոց․ վճար չվճարող աշխատողի նվազագույն կեղտոտ աշխատավարձը կլինի 95 630 դրամ։

Accountant.am
Գտնել հաշվապահ

Լալա

Անուն, Ազգանուն՝ Լալա
Էլ. փոստ՝ lalashahnazaryan@gmail.com
Հեռախոս՝ (091)35֊65֊75
Պաշտոն՝ Ավագ հաշվապահ
Բովանդակություն՝ Հաշվապահական հաշվետվությունների հանձնում որպես անհատ հաշվապահ, ԵԱՏՄ ներմուծման և արտահանման հաշվետվություններ, խորհրդատվություն, ուսուցում, 6 տարվա աշխատանքային փորձ։
Ցանկալի աշխատավարձ՝ Գործարքային
Այլ նշումներ՝ Ցանկալի է զանգահարել 17։00-20։00

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվետվության լրացման կարգ

Արթուր․

Եթե աշխատողի համար հաշվարկվել և վճարվել է արձակուրդային հունվար ամսվա մեջ, բայց փետրվար ամսվա համար, ապա ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է ներկայացնեք։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միջանկյալ շահաբաժին

Հրանուշ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել․ ինչպե՞ս կարող է շրջ․ հարկով աշխատող, ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն ամսական կտրվածքով իր հաշվարկային հաշվից հանել ամսական ստացված շահույթը, արդյո՞ք դա հնարավոր է ձևակերպել որպես միջանկյալ շահաբաժին և փոխանցել ըհնկերության միակ հիմնադիր/տնօրենին։ Կանխավ շնորհակակալ եմ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցիալական վճարի հաշվարկ

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս է լրացվում "Հաշվարկ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի" (244 ձև) հաշվետվությունը, ամբո՞ղջ տարվա եկամուտը, թե՞ տարվա եկամուտից հանած ծախսի մնացորդը։ Օգնության համար շնորհակալ կլինեմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀԿ-ն բացվել է 2022թ.-ի հունվարին

Գոհար․

Բարև, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ օգնեք։ ՀԿ-ն բացվել է 2022թ.-ի հունվարին և սեպտեմբեր ամսին մեկ ծրագիր է ունեցել ու դեռ գումարը չի սպառել։ Աշխատող չկա, բայց տնօրենին պե՞տք է գրանցել և աշխատավարձ նշանակել։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե մասնակիցների փոփոխություն է եղել

Եվա․

Խնդրում եմ կասե՞ք, եթե և՛ 2022թ, և՛ 2023թ ունեցել ենք մասնակիցների փոփոխություն, այս դեպքում ինչպե՞ս պետք է լրացնել իրական շահառուների հայտարարագիրը։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

E-invoicing – ում հարկային հաշվի դուրսգրման արգելք

NA.

Բարև Ձեզ։ Այսօր 13․01․2023 թվականի օրով ԱԱՀ վճարողի դիմում եմ ներկայացրել, սակայն E-invoicing-ով հաշիվ գրելուց նշում է, որ ԱԱՀ վճարող չեմ։ Խնդիրը ինչի՞ց կարող է լինել։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քարի մշակման գործունեություն

Դավիթ․

Միկրոձեռնարկատիրությամբ գործող ԱՁ -ն զբաղվում է քարի սղոցում, մշակում և հարդարում գործունեությամբ: Դա համարվու՞մ է արդյոք արտադրություն այն դեպքում, երբ մշակումից հետո վաճառվում են քարերը, և կարո՞ղ է կազմակերպությանը հաշիվ գրել։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ԱՁ-ն հարկային գործակալ չի հանդիսանում

Zhua.

Խնդրում եմ օգնեք. եթե ֆիզ անձը տարածքը տվել է վարձակալության հավանաբար միկրոյով ԱՁ-ի, ինչպե՞ս պիտի հարկ տա պետությանը։ Խնդրում եմ մանրամասն ասեք։ Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ՍՊԸ

Լիլիթ․

Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ՍՊԸ և օգտվել ՏՏ հարկային արտոնություններից, ունեմ հաճախորդ ԱՄՆ-ից, ներկայումս աշխատավարձը փոխանցում է իմ անձնական հաշվեհամարին.

1. ՍՊԸ հաշվեհամարին փոխանցելուց հետո, նույնձև կարո՞ղ եմ տնօրինել այդ գումարը

2. Ենթադրենք 2 000$ ամսական մուտքի դեպքում ի՞նչ վճարներ պետք է իրականցնեմ (աշխատող չունեմ մենակ եմ)

Գտնել աշխատանք

#գործկա Թի Ըքաունթ ընկերությունում

Ընկերություն՝ «ԹԻ ԸՔԱՈՒՆԹ» ՍՊԸ Հասցե՝ Իսրայելյան 37 1/1 Հեռախոս՝ 011408608 Էլ․ փոստ՝ look@taccount.am Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների։ Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար: Աշխատանքային պարտականություններ • Հաշվապահական հաշվառման վարում • Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Բանկային գործառնությունների ձևակերպում • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում • Եկամուտների, ծախսերի հաշվառում • Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում: Հավելյալ տեղեկություններ՝ Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝ • Կայուն աշխատանք • Մրցակցային աշխատավարձ • Անվճար LUNCH • Կորպորատիվ միջոցառումներ • Ուսանողներին ընձեռում է հնարավորություն համատեղելու աշխատանքն ու դասընթացները • Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները • Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր սկսնակ աշխատողի հետ • Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։ Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։ Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 73, 1/1։ Դիմելու գործընթացը՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը look@taccount.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի (Հաշվապահ) անվանումը: Պահանջներ՝ Անհրաժեշտ հմտություններ․ • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում • Հաշվապահի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն • Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն • Թիմում աշխատելու ունակություն • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերենի լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն Պահանջվող թեկնածուի մակարդակը՝ Ավագ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնորդը ջնջել է հաշիվը

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էսպիսի մի հարց՝ գնորդը ջնջել է մայիս ամսին գրված հարկային հաշիվը առանց կազմակերպությանը տեղյակ պահելու, ու գնորդին ոչ մի կերպ չենք կարողանում գտնել, ի՞նչ է արվում էդ դեպքում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բեռնատար մեքենայի ձեռքբերում

Նարին․

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է շինարարությամբ։ Կազմակերպությունը ուզում է ձեռք բերել Ֆորդ մակնիշի բեռնատար մեքենա՝ բեռնափոխադրումները իրականացնելու համար։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։

Ինչպե՞ս է վաճառվելու հետագայում, ի՞նչ ծախսագրումներ է հնարավոր անել, ի՞նչ ծախսեր և հարկեր են գոյանում կազմակերպության համար։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կրաքարի և գիպսի արդյունահանում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ, որ գրանցվել է 2022թ-ին, գործունեության տեսակը Կրաքարի և գիպսի արդյունահանում, բայց դեռ գործունեություն չի ծավալել, ներկայացնում է 0-ական հաշվետվություններ: Հիմա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնելիս պետք է ընտրի ընդերքի օգտագործմա՞ն, թե՞ ընդանուր տիպի: Կանխավ շնորհակալ եմ: