Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խոտան

Armine. Բարև բոլորին, խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցում` եթե արտադրությունը գործել է 2008թ-ին և հումք և նյութերի մնացորդ ունի, ապա ին՞չ կառույցների միջոցով կարելի է ակտ կազմել որպես խոտան, ոչ պիտանի օգտագործման: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ետ վերադարձ

Ելենա. Հարգելի հաշվպահներ, ողջունում եմ բոլորին...Աշխատանքիս ընթացքում առաջացավ հերթական հարցը:) Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առեւտրով /համակարգչային տեխնիկայի վաճառք/: Որոշ ապրանքներ ունեն երաշխիք: Երբ ապրանքը վնասվում է /կամ եթե խոտան է հանդիսանում/, մանրածախ վաճառքից մեկ տարվա ընթացքում կարող են վերադարձնել: Երբ վերադարձնում են, մենք վերադարձնում ենք գումարը: ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՎԱԿԵՐՊԵՄ: ՀԴՄեքենան ետվերադարձ թույլ է տալիս, կարող եմ գումար տալ: Այդ դեպքում, ինչպե՞ս հաշվապահորեն այդ ապրանքը մուտք անեմ պահեստ: Գնման ակտով՞, այդ դեպքում պետք է եկամտահարկ փոխանցեմ: Օգնեք խնդրում եմ:)
Accountant.am
ՀետաքրքիրՓաստեր

Հետաքրքիր փաստեր հարկերի մասին

Հարկը "օգտակար աշխատանք" է

Ասորեստան Հետաքրքիր է նշել, որ Հին Արևելքի պատմության մեջ հարկեր հավաքելու պատճառով ապստամբություններ գրեթե չեն եղել, քանի որ երկրի ողջ բնակչությունը հասկանում էր հարկերի անհրաժեշտությունը պետության համար: Նույնիսկ "հարկեր" բառը հին ասորականից թարգմանվում էր որպես "օգտակար աշխատանք": Հարկերը Ասորական կայսրությունում վճարվում էին բնամթերքով` ձիերով, ցորենով, ծղոտով, ինչը առաջին հերթին պայմանավորված էր ասորական պետության ռազմական բնույթով: Ծղոտի հարկը կազմում էր բերքի 25 %, իսկ ցորենինը` 10 %: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էլեկտրոնային առևտուրը ՀՀ-ում

էդվարդ. Խնդրում եմ օգնել ինձ նյութերով Հայաստանի վերաբերյալ` ինչպես է հարկվում ,ինչպես է վերահսկվում , ինչ օրենք կամ հայեցակարգեր կա ոլորտի վերաբերյալ և այլն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ

Դավիթ. Հարգելի բարեկամներ, կարող եք ասել, թե ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ-ի համար որ փաստաթղթերն ու հաշվետվություններն են պարտադիր: Գիտեմ, որ պարտադիր է դրամարկղի գիրքը, իսկ մյուսների մասին չգիտեմ: Լսել եմ, որ հասույթի և առաքման գրքեր պետք չեն ծառայություն մատուցողին: Իսկ լրացվող մատյանները պարտադիր են, թե դրանք զուտ ներքին օգտագործման համար են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Armine. Բարև բոլորին: Խնդրում եմ եթե կարող եք ինձ օգնել: Եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է մեկ այլ տեղում, ապա հիվանդության բյուլետեն կարո՞ղ է ստանալ բոլոր աշխատատեղերից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային

Հովհաննես. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Մարտ ամսվա 5-ից աշխատողին ուղարկում եմ արձակուրդ ,մարտ ամսին աշխատել է 4 օր ,ինչ ձևով եմ հաշվում այդ 5-օրվա աշխատավարձը,եթե ամսական աշխատավարձը 40000 -է: 1.40000/ամսվա բոլոր օրերի վրա: 2.40000/աշխատանքային օրերի վրա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդրագիրք

Համեստ. 1. Որտեղից կարող եմ ձեռք բերել Հաշվապահական խնդրագիրք պատասխաներով: 2. Արդեն դադարեցված Ա/Ձ բացի Աշխատանքային տեսչության ձևից ուրիշ ինչ ձևեր պետք է ներկայացնի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

2010թ. մարտի 11-ի դրությամբ Հայաստանում թվով 279 հաշվապահ ունի որակավորման վկայական

ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքներով 9 հաշվապահի տրամադրվել է որակավորման վկայական: Քննությանը հրավիրվել են 17 դիմորդ, որոնցից երեքը չեն ներկայացել: 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 8 քննություն: Քննություններին մասնակցել են Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայություններ մատուցող ՍՊԸ

Անահիտ. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում: Սկսնակ հաշվապահ եմ, վարսավիրանոցային ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի հաշվապահ եմ, այս պահին տարեկան հաշվետվություններ եմ կազմում, կարող եք ինձ ասել, ես պետք է ներկայացնեի հայտարարագիր եկամուտների հետ կապված? Դա ինչ հաշվետվություն է, արդյոք նման ՍՊԸ-ն պարտադիր է որ հանձնի այդ հաշվետվությունն, անչափ շնորհակալ եմ նախապես հարցի համար: Հարգանքներով, Անահիտ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Մարիամ. Հարցս հետևյալն է շահութահարկի, ինչպես նաև շահուրթահարկի պարզեցված հաշվարկի ձևում աղյուսակ կա ուր նշվում է ամսական նվազագույն շահութահարկի գումարը: Օրենք այդ գումարը հաշվարկում է 1% - ամորտիզավիա շահութահարկ վճարողների և 1% պարզեցված ռեժիմով շահուրթահարկ վճարողների համար, որը հաշվարկվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսվա համախառն եկամուտից: Այս պարագայում, արդյոք պետք է հասկանալ, որ շահութահարկի հաշվարկի ձևում էլ է լրացումները կատարվում նույն կերպ ասենք հունվար ամսվա գումարը հաշված ելնելով անցած տարվա դեկտեմբերյալ համախառն շահույթից: Ու բացի այդ եթե այդ գումարների համնրագումարը ըստ լրացման կարգի հանդիսանում է շահութահարկի նվազագույն գումարը, ապա պարզեցվածի դեպքում ճիշտ չէ հաշվումներ կատարել համախառն շրջանառությունից 2%ի չափով, չէ որ օրենքով վճարված/հաշվարկված շահութահարկը պետք է պակաս չլինի համախառն շրջանառության 2%-ից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աուդիտի կնիք

Տիգրան. Ընկերությանը անհրաժեշտ է բալանսի աուդիտի կնիք: Չի աշխատում, ունի ընդամենը 570000 ծախսեր 0 եկամուտով: Խնդրում ենք մեզ ասել ինչ գումարով կդրվի կնիք: Խնդրում ենք ուղարկել հեռախոսահամար և հասցե:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալության պայմանագիր

Աննա. Բարև Ձեզ,կարող եք օգնել ինձ մի հարցով,եթե ֆիզ աձի և կազմակերպության միջև կնքվում է տարածքի վարձակալության պայմանագիր, տվյալ դեպքում ֆիզ անձըհանդիսանում է վարձատուն,պետք ` նոտարական հաստատման տալայդ պայմանագիրը,թե ոչ և տվյալ դեպքում գումարից միայն պահվում է 10% եկամտահարկ ?????
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպություն

Arman. Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ Ձեր գործում ու ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված:Մասնավորապես ՀԿ-ների մասին օրենքում նշված է. Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցման վերաբերյալ

Աննա. Եթե կազմակերպությունը ապրանք է մատակարարում մարդասիրական օգնության ծրագրեր իրականացնողներին և այդ ծրագիր իրականացնողի կողմից կա տեղեկանք, որ նրանք ազատված են ԱԱՀ-ից, տվյալ ապրանքի համար մաքսատանը վճարված ԱԱՀ-ն հաշվանցվում է? Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկի հաշվարկ

Տիգրան. Բարև Ձեզ: Խնդրում եմ եթե կարող եք Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկի հաշվարկի ՆՈՐ բլանկը ուղարկեք tiko11-84 շնիկ mail.ru հասցեով, կամ ասեք որտեղից գտնեմ:Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալություն

***NARA. Երբ տարածքի վարձակալությունը կատարվում է ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի միջև, ինչպես է որոշվում տարածքի վարձակալական վճարը` պետական կադաստրի չափորոշիչներից ելնելով: Օրինակ 2 ՍՊԸ-ի միջև, ըստ շահութահարկի մասին օրենքի 43-րդ հոդվածի, այն կարգավորվում է հետևյալ կերպ` «Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օգտակար ծառայության նվազագույն ժամկետներ

Կարինե. Բարև ձեզ, ղնդրում եմ օգնեք ինձ ու պատասխանեք իմ հարցին. Կառուցվածքների ու տրանսպորտային միջոցների, արտադրատնտեսական գույքի օգտակար ծառայության նվազագույն ժամկետները: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստացված կանխավճար

Ելենա. Հարգելի հաշվապահներ ունեմ մի խնդիր: Նախորդ տարում 2 կազմակերպությունից ստացել ենք կանխավճար ապրանքի գնման համար, որից այդ 2 կազմակերպությունն էլ չենք կարողանում գտնել, չգիտենք փլուզվել են, թե գործում են: Ինչպե՞ս վարվել այդ գումարների հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Նառա. Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել 2009թ. շահութահարկը վերջնական հաշվառումներից հետո ԱԱՀ վճարող չհարմարվող ՍՊԸ-ի համար, Շահութահարկ 1 տոկոս դրույքաչափի կիրառումից- 900005005104, թե ուրիշ հաշվեհամար կա: Եվ որ հաշվեհամարին փոխանցել 1/16 այս տարվա կանխավճարը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Andranik. Ինձ որպես սկսնակ հաշվապահ պետք է շտապ սովորել աշխատավարձի և մնացած ծախսերի հաշվարկի ձևեր` կապված աշխատողների հետ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

Ashkhen. Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալություն

Նառա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, Տարածքի վարձակալության պայմանագիրը հաստատված է նոտարի կողմից, վարձակալական ամսական վճարը արդեն իսկ կարելի՞ է ծախս համարել` առանց պետ. ռեգիստրի կողմից տրամադրված վարձակալության վկայականի:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս

Աննա. Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ,խնդրում եմ օգնեք ինձ 3 հարցով. 1.Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս բացի հայտից նաև պետք է ստաժի ձևաթուղթ լրացնել?(Չնայած,որ աշխատանքային գրքույկում ոչինչ չենք գանցում) 2.Եթե կազմաերպությունը բացվելէ փետրվարին,իսկ ունի ծախսեր հիմնավորող ՀԴՄ կտրոններ հունվարին,ինչպես եմ գրելու դրամարկղային գրքի մեջ,դրամարկղային գրքի գրանցման ամսաթվով? 3.Եթե կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա վարձակալել,ինչպես սահմանել վարձավճարը և այդ գումարը վարձակալողի համար համարվում է ծախս,այն կարելի է հանել համախառն եկամտից??? Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալություն

Մարիամ. Ողջույն բոլորին: Հարցս հետևյալն է` A ընկերությունը B-ից վարձակալում է տարածք: Վարձակալության պայամանագրում նշված է, որ A ընկերությունը պետք է վճարի բոլոր իր կոմունալ ծախսերը /լույս, ջուր/: Սակայն տեղադրված չէ առանձին հաշվիչ, հետևաբար էլ ցանցի և երևան ջրի հաշիվները ստանում է B կազմակերպությունը: Որպեսզի A կազմակերպությունը կատարի իր փայ վճարները B կազմակերպությունը Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Բարեգործական ՀԿ գործունեության հետ կապված

Հասվիրա Մինասարյան. Հարգելի գործընկերներ, ես ունեմ մի հարց, որն ինձ անհանգստացնում է և նույնպես կապված է բարեգործական հասարակական կազմակերպությունների գործունեության հետ: Ես թարգմանիչ եմ և ձևակերպված եմ որպես անհատ ձեռներեց: Այժմ ես բացել եմ բարեգործական հասրակական կազմակերպություն, որպեսզի անհատույց առանց շահույթ հետապնդելու օգնեմ հասարակությանը հոգ տանելով աղքատներին, թշվառներին, հիվանդներին, ծերերին, անապահով երեխաներին: Հարկային բաժնում ինձ ասացին, որ ես պետք է ավելացած արժեքի հարկ (ՆԴՍ)մուծեմ որովհետև երկու ձեռնակությունում էլ ես եմ նախագահը: Բայց չէ որ բարեգործական կազմակերպությունները ազատված են հարկերից: Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

Մ. Հարցս վերաբերում է աշխատանքային գրքույկին: Ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս եւ ուզում եմ վերականգնել: Գիտեմ, որ պետք է ամեն ինչ լրացվի նույն հերթականությամբ, ինչ նախկինում: 1. Պետք է արդյոք, որ նոր գրքույկը ներկայացվի եւ գրանցվի ինչ-որ տեղ: 2. Պարտադիր է, որ համատեղության կարգով աշխատած տարիների ստաժը գրանցվի, թե բավական է, որ միայն հիմնական աշխատավայրի տվյալները լինեն: 3. Իմ նախորդ գրքույկը խորհրդային էր: Գիտեմ, որ 2007-ի թե 2008-ի հուլիսից նոր` հայկական գրքույկներն են մտել ուժի մեջ: Հիմա ես պետք է վերցնեմ նոր գրքույկներից, թե խորհրդային: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվանցման վերաբերյալ

Gohar. Եթե 2008 թ կանխիկով գումարով ձեռքէ բերվել ԱԱՀ հաշիվ ֆակտուրա, որի գումարը կազմում է 250000 հազար դրամ իրավունք ունեմ այստեղից ԱԱՀ գումարը հաշվանցում անելու թե ոչ:Այսինքն սահմանփակում կա թե ոչ այդ թվականին
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ից ազատված գործունեություն

Խաչիկ. Հարգելի գործընկերներ Հասարակական կազմակերպությունների կողմից ապրանքների և ծառայությունների անհատույց սպառումը ազատված է ԱԱՀ-ից: Հարկային մարմինները պահանջում են ԱԱՀ-ի հաշվարկ`պահանջելով ԱԱՀ-ից ազատված գործարքների տողում նշել Հասարակական Կազմակերպության շրջանառությունը: Արդյոք ճիշտ եք համարում հարկային մարմինների ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնելու պահանջը, և եթե այո ապա որ օրենքի պահանջով է դա ամրագրված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Արմեն. Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանեք այս հարցիս:Եթե կազմակերպության հիմանդիրը անհատույց սկզբունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցը տրամադրում է ընկերությանը և ըստ դրա կնքվում է նոտարական վավերացումով համապատասխան պայմանագիր, արդյոք հարկային մարմինները թույլ են տալիս դրա օգտագործման ընթացքում տրանս. միջ. վերաբերող կառարվելիք ծախսերը վերագրել կազմակերությանը և արդյոք որպես անհատույց այլ հարկային պարտավորություններ չի առաջացնում.....նախապես շաաաաաաատ շնորհակալ եմ.....
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք դուրս գրել ֆակտուրա

Ելենա. Հարգելի հաշվապահներ... Հուշեք խնդրում եմ մի հարցում, կազմակերպությունը կարող է արդյոք դուրս գրել ֆակտուրա , երբ ստացող կազմակերպությունից ներկայանում է ոչ թէ տնօրենը, այլ «Ստացող անձը» կնիքով եւ առանց Լիազորագրի: Արդյո՞ք դա խախտում չէ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն կանխիկ դրամով մեքենա է ձեռք բերել

Gohar. Բարև բոլորին.Խնդրում եմ պատասխանեք այս հարցիս.2008 թ ՍՊԸ կանխիկ դրամով ,որը արժե 2500000 դրամ,Վրաստանից մեքենա է ձեռք բերել և բոլոր հարկերը վճարել է:Դրամարկղային գրքում մեկ ելքի օրդերով դուրս է գրվել;Արդյոք սխալ է թե ճիշտ:Մեքենայի առք ու վաճառքի բոլոր թղթերը կցված են գործին
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնական միջոցներ գնելու վերաբերյալ

Սիրարփի. ՓԲԸ-ն կանխիկ գնում է հիմնական միջոցներ, բայց տվյալ պահին դրամարկղում գումար չկա: Որոշում են հիմնադիրներից վերցնել փոխառություն: Խնդրում եմ պարզաբանել ինչ պաստաթղթեր են հարկավոր փոխառություն ձևակերպելու համար
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է

Աննա. Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է, բայց ունի լիցենզիա 100 000 դրամից ավել, այդ իսկ պատճառով համարվում է ԱԱՀ վճարող, այդ կազմակերպությունը շահութահարկի պարզեցվա՞ծ հաշվարկ է ներկայացնելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ – ն աշխատում է ԱԱՀ-ով

Աննա. Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել. Եթե Ա/Ձ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ով եկամտի հայտարարագիրը լրացնելիս ծախսերի մեջ կարող է արդյոք հաշվարկել տարվա ընթացքում վճարված ԱԱՀ վճարումները: Նախապես շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ

Lika. Խնդրում եմ պատասխանեիք, կարող է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ, և ինչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել այդ դեպքում?