Author: Accountant.am

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ստեղծվել է օգոստոսին

Լուսինե. Խնդրում եմ ասել, եթե ՍՊԸ-ն ստեղծվել է օգոստոսին ու դեռ գործունեություն չունի (այսինքն եկամուտ ), բայց ունի ծախսեր` պայմանագիր , աշխատավարձ և եկամտահարկ: Այս դեպքում "շահութահարկի պարզեցված հաշվարկը" ինչ ձևով պետք է ներկայացնել?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անվտանգության ապահովման մի քանի հարց

Անվտանգություն Աստղիկ Ավետիսյան. Հարգելի կոլեգաներ, Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց: Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2. "Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:" Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից... ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք... Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատ ձեռնարկատերը 2009 թվականին հանդիսացել է ԱԱՀ չվճարող

Albert. Բարև բոլորին:Անհատ ձեռնարկատերը 2009 թվականին հանդիսացել է ԱԱՀ չվճարող: Տարվա ընթացքում կատարել է ընդհանուր` ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող, 100 միավորի ծախսեր: Այդ գումարից 10 միավորը` բաժին է ընկել ԱԱՀ-ին:Անհատ ձեռնարկատիրոջ 2009 թվականի տարեկան եկամուտների հաշվարկի մեջ ԱԱՀ-ին բաժին ընկած 10 միավորը ընդգրկվում է, արդյոք, ծախսերի մեջ, թե ոջ:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հայտարարություն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր
  • Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ
  • Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագիր
Accountant.am
Այլ նյութեր

Հեռացված տվյալների վերականգնում

Վերականգնում Կայքի "Օգտակար նյութեր" բաժնում ավելացվել է մի ծրագիր, որը թեպետ հաշվապահական չէ, սակայն կարող է բավական օգտակար գտնվել հաշվապահների համար: Ֆիլմերում տեսած կլինեք, թե ինչպես են համակարգչից անհայտանում տվյալները, ինչպես են շիվարած մնում մեր կոլեգաները, երբ հանկարծակի համակարգչից հեռացվում է տվյալների ողջ շտեմարանը: Սակայն մինչ խուճապի մատնվելը Դուք կարող եք փորձել վերականգնել հեռացված ինֆորմացիան "Recover My Files" ծրագրի օնությամբ: Ծրագիրն աշխատում է գրեթե բոլոր տեսակի տվյալների հետ, ունի պարզ աշխատանքային միջավայր: Մեկնարկելիս ծրագիրը Ձեզ է առաջարկում Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ատամնաբուժական ծառայություններ կազմակերպելու վերաբերյալ

Լիանա. Ողջույն Խնդրում եմ օգնեք ինձ. որտեղից կարող եմ ծանոթանալ ատամնաբուժական ծառայություններ կազմակերպելու մասին օրենքին կամ կարգին: Եթե հնարավոր է ուղարկեք տվյալ էջի հղումը: Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի օր

Արամ. Բարև Ձեզ հարգելի Հաշվապահներ, ինչպես նախօրոք պայմանավորվել էինք Հունվարի 31 նշել որպես "Հաշվապահի օր": Շնորհավորում եմ բոլոր հաշվապահներին այս տոնի կապակցությամբ , ցանկանում եմ առողջություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազամակերպությունը զբաղվում է վառելիքի վաճառքով

Gohar. Իմ կազամակերպությունը ՍՊԸ է և զբաղվում է բենզինի և դիզ վառելիքի մանրածախ վաճառքով և ունի սննդի արտադրություն.Բենզինի վաճառքը հաստատագրված վճարով է աշխատում,իսկ արտադրությունը ԱԱՀ-ով;Եթե առևտուրս գերազանցի 58.3 միլիոնը,խնդրում եմ պատասխանեք,բենզինը անցնում է ԱԱՀ-ի հարկման դաշտ թե ոչ
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Փոխարժեքի փոփոխությունների վերաբերյալ

Արթուր. Բարև բոլոր հաշվապահներին ինձ հետաքրքրում է 2 հարց 1. ֆինանսական արդյունքների մեջ Ձև 2 -ում ներառվում էն կուրսի փոփոխությունները և դրական և բացասական 2. կազմակերպությունը կարող է ներմուծում կատարել անհատ մարդուց; ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բանկի կողմից տրամադրված քաղվացքը…

Ալբերտ. Արդյո՞ք, բանկի կողմից տրամադրված ամսական քաղվածքը, հարկայինի համար հանդիսանում է ծախսերը հիմնավորող փաստաթուղթ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվելու համար

Albert. Բարև բոլորին: Եթե անհատ ձեռնարկատերը նոր սկսվող հաշվետու տարում համաձայն ԱԱՀ-ի օրենքի ԱԱՀ չվճարողից դառնում Է ԱԱՀ վճարող, ապա, արդյոք, նա պետք Է այդ մասին, նամակով, տեղեկացնի հարկային տեսչությանը,թե ավտոմատ կերպով, համաձայն օրենքի, հանդիսանում է ԱԱՀ վճարող:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհատ ձեռնարկատերը գնել է չեկային գրքույկ

Albert. Անհատ ձեռնարկատերը իր գործունեյության համար բանկից գնել Է չեկային գրքույկ: Հարկային տեսչություն ներկայացվող եկամտահարկի տարեկան հաշվարկում, ծախսերի, որ ցանկի մեջ պետքա այդ ձեռքբերումը ընդգրկվի, բանկային, թե նյութական:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Վահագ. Դրամարկղի գրքում պարտադիր է արդյոք նշել թե ում է վճարվել կամ ում կողմից է վճարվել գումար: Օրինակ երբ կազմակերպության աշխատակիցը, կամ հենց Անհատ Ձեռնարկատերը դրամարկղից գումար է վերցնում ապրանք ձեռք բերելու համար, կամ հասույթը դրամարկղ մուտք անելու ժամանակ: (Մանրածախ առեվտուր) Նախապես շնորհակալություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Խանութը հունվարի 11-ից սկսել է աշխատել…

Ani. Բարև ձեզ, ես մի հարց ունեմ, խանութ հունվարի 11-ից սկսել է աշծատել, ես վիճ. վարչություն, աշխատանքային տեսչություն և սոց. ապ. պետական հիմնադրամներում ինչ հաշվետվություններ պետք է տամ, և կարող եք ինձ օգնել` խանութի հաշվապահությունը Excel-ով ինչպես սկսեմ, ինչպես գրանցեմ, ինչպիսի աղյուսակ սարքեմ, չեմ կարողանում պատկերացնեմ, թե ինչ տեսք պետք է ունենա իմ ֆայլը, դեբետ-կրեդիտ պետք է գրեմ, թե ոնց??? Pease, HELP!!!!!
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից…

Նարինե. Հարցս հետևյալն է, փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից, ով կապ չունի տվյալ կազմակերպության հետ: Սակայն նորմալ ետ է վերադարձվել գումարը` բանկային փոխանցմամբ, տվյալ ֆիզիկական անձի հհ-ին: Ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալության վերաբերյալ

Անուշիկ. Բարեվ ձեզ, հարցս հետեվյալն է,կազմակերպության հիմնադիրը կարող է իրեն պատկանող շինությունը վարձակալության տալ իր կազմակերպությանը,եվ ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:Շինության վերագնահատումը տվյալ դեպքում անհրաժեշտ է թե ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղափոխման բեռնագիր

Ելենա. Ողջույն բոլորին... Հարց ունեմ կապված ռուսերեն ասած «на реализацию» տեղափոխման հետ: Փորձում եմ իմ աշխատանքում կիրառել վաճառքի համար մի շատ մեր կազմակերպության համար կարեւոր ձեւ: Ունեմ X քանակի ապրանք: Ուզում եմ տեղափոխել Ա խանութ ցուցադրման, հետեւաբար գրում էմ տեղափոխման ամփոփագիր նշելով գրքի համարն ու տողը եւ գրանցում եմ «ԱՌԱՔՄԱՆ»գրքում (ԻՆՉ ԳԻՆ ՊԵՏՔ Է ՆՇԵՄ ԳՐՔՈՒՄ???): Ապրանքից վաճառվեց Y հատ: «Հասույթի» գրքում մուտք եմ Ա խանութից «տեղափոխման բեռնագրով» ետ ընդունած անում X-Y չվաճառվող քանակը, ԻՍԿ ԻՆՉ ԳՆՈՎ ՉԳԻՏԵՄ ԻՆՁ ԵՏ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ: 2 բեռնագրերով առաջացած տարբերությունով՝ Y հատ ապրանքի համար գրում եմ Հ/Ա ու արդեն չեմ գրանցում գրքում: Խնդրում եմ օգնեք հասկանալ գործընթացս ճիշտ է այդպես օրենքով: Եվ որտեղ ընդհանրապես կարելի է կարդալ այս ձեւի մասին???? Շնորակալ կլինեմ արձագանքների համա....
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ

Ելենա. Խնրում եմ օգնեք. Որպեսզի ճիշտ կազմեմ հաշվապահական հաշվեկշիռը բոլոր հաշիվները իրենց ճիշտ տողում գրեմ, նաև ամփոփեմ ֆինանսական արդյունքը որ աղբյուրներից օգտվեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Դիանա. Ողջույն հարգելի կոլեգաներ Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին` 1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք: 2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի ամփոփ հաշվարկ…

Էլլա. Բոլորին ցանկանում եմ լավ և երջանիկ տարի: Կարո՞ղ եք օգնել մի քանի հարցով: 1. Շահութահարկի ամփոփ հաշվարկի ներկայացման և վճարման ամսաթիվը: 2. Եկամտահարկի հաշվարկի ներկայացման և վճարման ամսաթիվը 3. Տեղեկություններ կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին ներկայացման ամսաթիվը Հաշվետվություն անհրաժե՞շտ է հանձնել, եթե հանդիսանում է շահութահարկի վճարող 1 % նաև ԱԱՀ չվճարող: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվողների շեմի վերաբերյալ

Լուսինե. Փոխվել է արդյոք ԱԱՀ չվճարող համարվող կազմակերպությունների համար 58.35մլն. սահմանը: Որտեղ կարող եմ տեղեկանալ դրա մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վնասակար աշխատատեղերի վերաբերյալ

Արսեն. Խնդրում եմ ինձ հուշեք, կարող է արդյոք կազմակերպության ղեկավարը իր հայեցողությամբ վնասակար համարել որոշակի տիպի աշխատանքների կատարումը, չնայած որ դա կառավարության սահմանած ցանկի մեջ չի մտնում, և դրա համար աշխատողին վճարել հավելավճար` դա նախատեսելով աշխատանքային պայմանագրում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 1C ծրագրով

Ելենա. Հարգելի Հաշվապահներ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ!!! Թող որ այս տարին լինի հաջողակ բոլորիս համար: Հարցերս հետեւյալն են. 1. Ներմուծման ժամանակ ինչ ծախսեր են մտնում ինքնարժեքի մեջ? (Տրանսպոչտային, ապահովագրական, մաքսային ծառայության, ապրանքի պահպանման, բեռնաթափման (Կառգո), Բանկային գանձումներ)??? 2. Երբ ես հաշվում եմ ներմուծած ապրանքի ինքնարժեքը այն պետք է հավասար լինի հայտարարագրում նշված մաքսային արժեքին??? 3. Ներմուծում փաստաթուղթը լրացնելիս 1C ծրագրով, «Доп. Расходы» բաժնում ինչ հաշիվներից է ավելի ճիշտ օգտվել (713, 714, 888, թե 521,) ՇԱՏ ՇՆՈՐԱԿԱԼ ԿԼԻՆԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՐ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի մասին օրենքի հետ կապված

Albert. Բարև բոլորին։ ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությոնով և զ կետով ասվում է, որ այդ հոդվածի առաջին պաբերության դրույթները չեն տարածվում՝ այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությոնների մատուցումից(բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկաված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին և այլն... Հարց առաջին՝ Եթե անհատ ձեռնարկատերը գործունեությունը սկսել է 2009-ի օգոստոսին, ապա երբ է լրանում նրա գործունեության օրացուցային տարին։ Հարց երկրորդ՝ Եթե անհատ ձեռնարկատերը մատուցում է նախագծման աշխատանքների ծառայություններ, ապա, արդյոք, այն համարվում է ոչ նյութական ակտիվների օտարում։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ, Նախ և առաջ բոլորիս մաղթում եմ հաջող տարվա վերջ )))) Հարց - Մեկ ամսվա ընթացքում կազմակերպությունը որքան գումարի հաշիվ-ապրանքագիր կարող է վերցնել մեկ այլ, սակայն նույն կազմակերպությունից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որակավորման քննություններ

Ելենա. Ասացեք, խնդրեմ, հաշվապահի որակավորման քննություններին պատրաստվելու համար ի՞նչ նյութերից պետք է օգտվել, և ի՞նչ է ներառում այդ քննությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպություն հիմնադրելիս…

Մհեր. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո: ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում: Նախապես շնորհակալ եմ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Առևտրի խանութի վերաբերյալ

Ani. Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտադրություն

Էլլա. Ունեմ Ա և Բ արտադրություն.Ա արտադրությունը գործում է ,իսկ Բ արտադրությունը դադարեցրել է իր աշխատանքը մի քանի տարով:Հարց`ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որ Ա փակել, իսկ Բ բացել:Շնորհակալություն
Accountant.am
Այլ նյութերԱռօրյա

Ստուգում (2009թ․)

Ստուգում -Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է: -Բարև, բալիկ: -Բարև Ձեզ: -Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը): -Հանձնարարական ունե՞ք: -Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը): "Լևի" պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը "դաբրո" էր տվել: "Ստուգման" ակնկալիքները չարդարացան: Աչքերում "այլ բի բեք" արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խոտան

Ելենա. Հարգելի կայքից օգտվող հաշվապահներ... Ես աշխատում եմ որպես հաշվապահի օգնական ոչ մեծ բայց ներմուծող մանրամեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունում: Ինձ հուզում է մի հարց կապված խոտան ապրանքների հետ: Լինում են շատ դեպքեր երբ գնորդը ապրանքը ետ է վերադաձնում ԽՈՏԱՆԻ պատճառով, իսկ ապրանքը երաշխիքի մեջ է: Ներկա պահին ունեմ մեծ քանակությամբ կուտակված Խոտան: Ինչպես է կատարվում այդ տեսակ ապրանքի դուրսգրումը??? Ըստ կարգի ես պետք է վերադարձնեմ իմ մատակարարին, սակայն արտահանումը շատ ծախսատեր է ստացվում: Ինչպես վարվել??? ՕԳՆԵՔ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անվտանգության կանոնների վերաբերյալ

Ալֆա Կասիոպեա. Հարգելի Accountant.am, նախ ասեմ, որ շատ հետաքրքիր հարցեր են քննարկվում, և միշտ հետևում եմ նորություններին: Իսկ հիմա հարցս: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատողին մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնել աշխատանքի անվտանգության կանոններին: Գիտեմ նաև, որ կան անվտանգության մատյաններ: Սակայն ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել, թե անվտանգության ինչ կանոններ կան, ինչ ստանդարտներ կամ ներկայումս գործող, սակայն վաղուց մոռացված ГОСТ-եր: Միգուցե ես լավ չեմ փնտրել, անչափ շնորհակալ կլինեի հուշման համար:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Acrobat Reader "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել է տիպային պայմանագրերի ժողովածու, որը ներառում է հետևյալ պայմանագրերը.
  • Առքուվաճառքի պայմանագրեր
  • Բանկային պայմանագրեր
  • Վարձակալության պայմանագրեր
  • Լիազորագրի տիպային ձև
  • Մատակարարման պայմանագրեր
  • և այլ պայմանագրերի տիպային ձևեր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ աշխատող պետք է ունենա կազմակերպությունը

Արմեն. Նվազագույնը քանի՞ աշխատող պետք է ունենա կազմակերպությունը և արդյո՞ք պետք է անպայման ունենա հաշվապահ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Ella. Եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, պե՞տք է ներկայացնել ԱԱՀ հաշվարկ: Անհատական հաշվետվությունը (ընթացիկ), անհրաժե՞շտ է ներկայացնել 2 ամիսը մեկ անընդմեջ: Եվ ի՞նչ վիճ. հաշվետվություն են հանձնում: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
Նորություններ

Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների, քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել: 2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

10 ամենահայտնի հաշվապահները

Էլիզաբեթ Արդեն

Էլիզաբեթ Արդեն

10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին "Life" ամսագիրը նրան ներառեց "XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում":

Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի: Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վերաբերյալ

Նաիրա. Բարև Ձեզ,խնդրում պատասխանեք իմ հարցին: Դա ճիշտ է, որ աշխատանքային պայմանագրերն ու գրանցամատյանը 2010 թվականի հունվարից դուրս են գալիս գործածությունից և դրանց փոխարեն գործածության մեջ են դրվելու հրամաններն ու հրամանագրքերը: Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի կատարված ծախսեր

Albert. Եթե Ա/Ձ-ի բնակության ու աշխատանքի հասցեները նույնն են, ապա նման դեպքում, իրավունք ունի Ա/Ձ-ն,կատարված ծախսերի մեջ ներառել այն կոմունալ վճարումները, որոնք, անմիջապես, կապված են իր գործունեության՝ եկամուտ, ստանալու հետ։ Տվյալ դեպքում խոսքը գնումա էլեկտրաեներգիայի և հեռախոսավարձի մասին։
Accountant.am
Նորություններ

13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել: Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Նարինե. Հարցս դրամարկղային գրքի լրացման հետ է կապված: Եթե միանվագ գործարքը ավելին է, քան 300 000 դրամը, ինչպես վարվել? Եվ, երկրորդ, արդյոք այդ սահմանափակումները նաև գործում են, երբ դրամարկղից մուտք է արվում գումարը կազմակերպության հաշվեհամարին: Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր պատասխաններին :)
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում

Հասմիկ. Եթե մենք ապրանք ենք ներմուծել վաճառքի համար (մաքսայինում ԱԱՀ է վճարվել), բայց վերջինս անորակ է, և մատակարարի հետ համատեղ ակտով որոշվել է այն խոտանել, այդ ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն առաջանու՞մ է: Իսկ շահութահարկի հաշվարկը ինչպե՞ս է արվելու: