Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձ

Թեհմինա Մովսիսյան. Հարց-աշխատաողը աշխատանքի է ընդունվել 01.01.2010-ին մարտ ամսվա համար ներկաըացրել է հիվանդության թերթիկ, միջին ամսական աշխատավարձի հաշվարկի համար խնդրոմ եմ տաք պարզաբանում
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՓՄՁ-ների վերաբերյալ

Կամո. Բարև բոլորին: Աիդպիսի հարց է առաջացել` կազմակերպությունը 2009 թ. ընթացքում ԱԱՀ վճարվող չի համարվել ԱԱՀ-ի օրենքի 3-րդ հոդվածի համաձայն: 2009 թվին կատարել է հետևյալ ձեռքբերումներ ` 70 % մեկ մատակարարից, 30 % միակողմանի գնման ակտերով: 2010 թվին այդ կազմակերպությունը կարող է համարվել ԱԱՀ չվճարող թե ոչ (3-րդ հոդվածի զ կետը)
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ներմուծում

Տաթևիկ. Խնդրում եմ ինձ օգնեք, ներմուծել ենք ապրանք ,որի համար վճարել ենք 17000 $,որը փոխանցման օրը եղել է 17000*387=6 579000 դրամ,իսկ ապրանքի ստացման ժամանակ կուրսի բարձրացման պատճառով այդ 17000 $-ը դարձել է 17000*401=6817000 դրամ,այս դեպքում այս դրամային տարբերությունը (238000 դրամը )ես կարող եմ ձևակերպել որպես արտարժույթային տարբերություն ,725 կամ 625 հաշիվներով ձևակերպել : Կանխավ ' շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ աշխատանքային օրեր

Տաթևիկ. Հարգելի գործընկերներ ունեմ մեկ հարց. Աշխատողին ուղարկել եմ գործուղում արտերկիր, որի բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Սակայն իր գործուղումը համընկնում է ոչ աշխատանքային օրերի հետ` շաբաթ և կիրակի, ինչպես վարվեմ, սովորաբար ես տալիս եմ 2 այլ հանգստյան օր, ուղղորդվելով Ա Օ հոդված 185-ի 1 կետով: Ձեր կարծիքով դա սխալ է, և ինչպես վարվեմ: Խնդրում եմ Ձեր պատասխանը հիմնավորեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ից ազատված գործարք

Tatev. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ, այս հարցը մեկ անգամ կարծես քննարկվել է , սակայն ես ավելի մանրամասն կուզեի իմանալ, ՀԿ-ն ԱԱՀ-ից ազատված գործարք իրականացնելու/ապրանքի կամ ծառայության վերջնական սպառում/ համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, և ինչ ժամկետներում,նախորդ քննարկման մեջ ասվում էր Ֆինանսների նախարարությունից ստացվող տեղեկանքի մասին... Եթե ինֆորմացիա ունեք խնդրում եմ օգնեք, հղում անելով հիմքի վրա... Կանխավ շնորհակալ եմ,....
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ

Karen. Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները): Հարց - կարելի է արդյոք ստեղծել դուրս գրված հարկային հաշվի նոր` երրորդ օրինակը` հնի կորստի դեպքում: Եվ ընդհանրապես` միևնույն հաշվի քանի օրինակ է թույլատրվում դուրս գրել և որ օրենքով / որոշմամբ է կարգավորվում այս հարցը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ

Հասմիկ Ոսկանյան. Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ, որտեղ իրականացնում է մանրածախ առևտուր: Մի վաճառակետում միևնույն տարվա մեջ գրվել է 2 ՀԴՄ ակտը: 1. Արդյոք 5 օրով պիտի փակվի 2 վաճառակետն էլ, թե միայն այն վաճառակետը, որտեղ հայտաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում: 2. Եթե միևնույն տարվա մեջ 1 - ին ակտը գրվել է մի վաճառակետի վրա, իսկ 2 - րդ ակտը մյուս վաճառակետի վրա, արդյոք ենթակա է փակվելու (5 օրով) վաճառակետերից որևէ մեկը, կամ միգուցե երկուսն էլ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

Հասմիկ Ոսկանյան. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է մի քանի հարց: Կազմակերպություն (ՓՄՁ) զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Նույն հասցեում նաև վաճառվում է արտադրանքը: 1.Արդյոք պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար (տեղափոխում)? 2.Եթե ոչ, ապա ինչ պատասխանատվության ես կարող եմ ենթարկվել, եթե մինչ այսօր դուրս եմ գրել հաշիվ-ապրանքագիր և այն գրանցել եմ Առաքման Գրքում? Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, ինչ-որ փաստաթուղթ պիտի դուրս գրվի արտադրանքը վաճառակետ հանձնելու համար: Կանխավ Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ani. Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է այսպիսի մի հարց, մեր կազմակերպությունը Հասարակական կազմակերպություն է, այս պահին դրամաշնորհային ծրագիր ենք շահել ԱՄՆ դեսպանատնից: Համաձայն ԱՄՆ և Հայաստանի միջև կնքված պայմանագրի մենք ազատվում ենք հարկերից համաձայն Փոխըմբռնման համաձայնագիր 2.2 օրենքի շրջանակներում: Խնդրում ենք ասել մենք ազատվում ենք նաև աշխատավարձից գանձվող հարկերից, և եթե ունենք վճարովի ծառայություններ, վճարելու՞ ենք 10 % եկամտահարկ: Կարող եմ ուղարկել նաև ձեզ սույն հոդվածը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի վերաբերյալ

Anzhela. Բարև, հարգելի' կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ հաշվապահություն եմ վարում, ԱԱՀ-ով չի աշխատում, աշխատող չունի, զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ վաճառքով: Վերավաճառքի նպատակով գնված ապրանքների մի մասի համար հաշիվ ապրանքնագրեր չկան: Նախքան ես կստանձնեի հաշվապահի պաշտոնը, անհատ ձեռնարկատերը ամսական վճարել է ամսական 10 հազ. դրամ եկամտահարկ + 5 հազ դրամ եկամտահարկ այլ գործունեությունից ( հարկային տեսուչի հորդորով հաշիվ-ապրանքնագրեր չլինելու համար): Որքանով են ճիշտ վճարումները? Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնական միջոցը ի պահ է տրվել

Հասմիկ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. Կազմակերպությունը չունի գործունեության հասցե և դեռևս ոչ մի կոնկրետ գործունեություն չի ծավալում: Սակայն ունի հիմնական միջոց որը տրվել է ի պահ. արդյոք պարտադիր է ունենալ առաքվող և տեղափոխվող ապրանքների գիրք և գրանցել այն այդ գրքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով

Anzhela. Բարև Ձեզ, հարգելի’ Ադմինիստրացիա: Կօգնեք ինձ հետևյալ հարցով . ԱՁ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով: Աշխատող չունի, ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչ հաշվետվություններ է պարտավոր ներկայացնել, պարտադիր ինչ վճարումներ կատարել? ինչ ժամանակացույցում: Կանխավ շնորհակալություն!
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում 21/07/2008-ից և արձակուրդ չի գնացել և աշխատանքից ազատվում է 30/04/2010-ին, ինպե՞ս պետք է վերջնահաշվարկ հաշվարկել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցում համախառն եկամտից

Ալվարդ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին-եթե ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության տնօրենը սեփական ներդրումների հաշվին վճարել է աշխատակիցների աշխատավարձը, արդյոք հաշվեգրված աշխտավարձը կարելի է նվազեցնել համախառն եկամտից:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ

Արմեն. Խնդրում եմ օգնեք հետեվյալ հարցում, մեր կազմակերպությունը 2008թ-ին հանդիսացել է պարզեցված հարկ վճարող եվ տարվա վերջում բալանս չի հանձնել հարկային տեսչություն, 2009թ-ին անցել է հարկման ընդհանուր դաշտ, բալանսը լրացնելիս «նախորդ տարվա վերջին» տողում անհրաժեշտ է լրացնել այդ տվյալը թե «հաշվետու տարվա վերջին» տողը պետք է միայն լրացնել:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Բանկային հաշիվ

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում եմ ասեք ինձ արդյո՞ք անհատ ձեռներեցը պետք է ունենա բանկային հաշիվ նախքան հարկային մարմիններում գրանցվելը, թե՞ բանկային հաշիվը բացվում է հարկայինում գրանցվելուց հետո: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամսյա նպաստ

Լիլիթ. Բարև ձեզ, կցանկանայի ձեզ ուղղել հետևյալ հարցը: Ես երբեք չեմ աշխատել, ոչ մի հիմնարկում գրանցված չեմ եղել, հետևաբար ոչ մի սոց. վճարումներ չեմ կատարել: Կարո՞ղ եմ արդյոք ես ստանալ ամենամսյա նպաստ երեխայիս համար, ով 6 ամսական է: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմք հանդիսացող փաստաթուղթ

Դիանա. Բարև Ձեզ Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ելքի օրդերին կցվում է ՀԴՄ կտրոն կամ ուրիշ հիմք հանդիսացող փաստաթուղթ: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոցապ վճարումներ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանեք, եթե ժամանակ առ ժամանակ (Ա/Ձ -ն պայմանագրով (քաղիրավական) գործատուն (Ա/Ձ) վարձում է մատուցող մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար), պետք է արդյո՞ք կատարի սոց. ապահովության վճարումներ (մինիմում 7 000 դրամ) տվյալ մատուցողի համար: Եթե կարելի է ավելի մանրամասն կամ օրենքի հոդվածը գրեք: Ես կարդացի Աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ չկար ոչինչ 8 ժամյա (մեկ օրվա) աշխատանքային պայմանագրի մասին: Ինչպե՞ս կարելի է վճարել ընդամենը 5 000 դրամ, բայց վճարել սոց. ապահովության 7 000 դրամ, որը նախատեսված է ամսական աշխատավարձի կտրվածքով: Տվյալ դեպքում ֆիզ. անձը աշխատում է մեկ օր, միգուցե կա՞ այլ պայմանագիր մեկ աշխատանքային օրվա վերաբերյալ, որը չի համարվում քաղիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի մնացորդ

Satenik. Եթե պահեստում ապրանքներ ունենք, որոնք դեռ չեն իրացվել, կարող ենք ինքնարժեքով այդ ապրանքների գումարը ցույց տանք բալանսի մեջ, եթե այո, խնդրում եմ պատասխանեք, որ տողում: Ավելի շատ տեղեկություն որտեղից կարող եմ իմանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Meri. Կազմակերպությունը իրականացնում է մի քանի տեսակի գործունեություն. օրինակ՝ շինարարություն եւ վարձակալություն: Վարձակալական գործարքներից առաջացնում ԱԱՀ-ի կրեդիտ, իսկ շիանարարական գործունեությունից՝ ԱԱՀ-ի դեբետ: Կարող է՞ արդյոք կազմակերպությունը հաշվանցել գոյացած ԱԱՀ-ի պարտավորությունը: Կանխավ շնորհակալ եմ կարծիքի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Արմեն. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով. Ըստ ՀՀ կառավարության N 2335-ն որոշման (Ծառայողական մեկնած աշխատողների ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների…) հավելված 2-ի Մոսկվա գործուղման համար սահմանված է 196$ օրապահիկի ծախսի չափ և 334$ գիշերավարձի ծախսի չափ…..արդյոք հարկային մարմինները թույլ կտան սահմանված չափերով նվազացնել համախառն եկամուտը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում…..Նախապես Շատ Շնորհակալ եմ….
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի վերաբերյալ

Ագաթա. Բարև Ձեզ,խնդրում եմ ինձ ուղղություն տալ Ա/Ձ-րի վերաբերյալ,ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի և որոնք են այդ:Արդյոք ԱԱՀ-ի հաշվետվություն թե եռամսյակային,թե ամսական պետք չե ներկայացնել?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում

Մարի. Բարև Ձեզ:Ընկերությունը որը զբաղվում է ներմուծումով և մեծածախ վաճառքով ապրանք ներմուծելիս որոշ տեսակը պակաս է եղել հաշիվ ապրանքանու մեջ նշված թվից,սակայն մաքսազերծվել է իրական եղած քանակը:Ես պետք է ակտ կազմեմ պակաս ապրանքների համար և չիգիտեմ կա արդյոք նման դեպքերի համար ակտի ձև:Եթե չկա խնդրում եմ օգնել ինձ կազմել ճիշտ ակտի ձև:Նախապես շնորակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Հարկային մարմիններում հաշվառվելիս

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. պետ. ռեգիստրից անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականը վերցնելուց հետո հարկային մարմիններում հաշվառվելիս ո՞ր ձևերը պետք է ներկայացնեմ: Կանխավ Շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ձեռքբերում ֆիզ. անձից

Meri. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, ինչ փաստաթղթային հիմնավորում է պետք, որպեսզի ֆիզ անձից հիմնական միջոցներ և այլ արագամաշ առարկաներ գնելու համար գանձվի ոչ թե 11% այլ 10% եկամտահարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել, եթե ժամանակ առ ժամանակ(Ա/Ձ քաղ-իրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5000 դրամ դրա համար), պետք արդյոք կատարել Սոց ապ վճարումներ տվյալ մատուցողի համար? Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձույթի ծառայություններ

Jora. Բարև Ձեզ. Խնդրում եմ օգնել մեզ պարզաբանելու հետևյալ հարցը. Մեր ՍՊԸ մինչ այժմ գործել է որպես տրանսպորտային ծառայություն (աղբահեռացում) մատուցող կազմակերպություն: Դեպքից դեպք նաև պայմանագրային հիմունքներով կատարել ենք մեծածախ առևտուր: ՀԴՄ չենք ունեցել ինչպես նաև հաշվառման գիրք չենք վարել, քանի որ փոխանցումով ենք աշխատել և դրա անհրաժեշտությունը չի եղել: Պատրաստվում ենք շուտով ձեռք բերել համապատասխան սեղան - աթոռներ և սպասք և սկսել նաև վարձույթի ծառայություններ մատուցել: Խնդրում եմ պատասխամել. Ինչ քայլեր պետք է կատարենք մինչ նշված գործունեությունը սկսելը, որպիսի չխախտենք օրենքի պահանջները: Մասնավորապես-Արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալ կամ սկսել հաշվառման մատյան վարել: Ուրիշ ինչ պահանջներ է ներկայացվում նմանատիպ գործունեությանը; Ձեր պատասխանի համար ` կանխավ շնորհակալություն: Հարգանքներով Ժ.Սարգսյան
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքագրման արդյունքների արտացոլումը հաշվառման մեջ

Մարիամ. Բարև ձեզ: Խնդրում եմ գույքագրման արդյունքների արտացոլումը հաշվառման մեջ թեմայով ձեր կայքում տեղադրել տեղեկություններ:Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա խնդրում եմ էլ. փոստիս ուղարկեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր

Այս տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հրապարակված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

Սևակ Աբրահամյան. Բարև, ինչպես կարող եմ ստանալ իմ ցանկացած կազմակերպության հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, եթե դրանք չկան կազմակերպության կայքում: Նախապես շնորհակալություն արձագանքելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Կարեն. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, Արդյոք վերջնահաշվարկի դեպքում կիրառվում է անձնական նվազեցում 30000` անկախ այն հանգամանքից, որ նույն ամսում աշխատողի համար կիրառվել է այդ նվազեցումը նաև աշխատավարձի մասով: Օրինակ, եթե աշխատողի համար միևնույն ամսում հաշվարկվում է 25000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ վերջնահաշվարկ, նրա եկամտից արդյոք պահվում է եկամտահարկ:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն
  • Կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների լրացման հրահանգ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով

Արփինե. Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Մարինե. Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, բացի այն որ չի գերազանցում ԱԱՀ-ի նվազագույն շեմը, այլ նաեւ ազատված է ԱԱՀ-ից եւ միաժամանակ վնասով է աշխատել: Այդ դեպքում էլ է կիրառվում շահութահարկի նվազագույն 2 տոկոսը, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների անվտանգության վերաբերյալ

Տաթևիկ. Բարև Ձեզ կարող եք ինձ տալ աշխատողների անվտանգության և առողջության համար անհրաժեշտ հրահանգների օրինակելի ձևեր ՀՀ ԱՕ 248 հոդվածի պահանջները իրականացնելու համար: Եվ եթե գիտեք ինչ է իրենից ներկայացնում առողջության անձնագիրը խնդրում եմ գրել: իմ Էլ հասցեն է tat8307 շնիկ mail.ru