Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ կատարելիս

Կարեն. Վերջնահաշվարկ կատարելիս տվյալ տարվա չօգտագործված արձակուրդային գումարը ավելացվում է աշխատողի ամսական եկամուտին և հարկվում է համապատասխան սանդղակով: Խնդրում եմ պարզաբանել` ճի՞շտ է այս մոտեցումը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երկքաղաքացիություն

Հասմիկ. Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ուզում եմ դառնալ նաև Հայաստանի քաղաքացի, այսինքն վերցնել երկքաղաքցիությունը, այդ դեպքում աշխատավարձի հետ պահումները արվում է ինչպես ՀՀ քաղաքացիների՞նը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը

Elisa. Ե՞րբ պետք է ներկայացնեմ սոցի հաշվետվություն, եթե կազմակերպությունը տարվա սկզբից դադարեցրել է իր գործունեությունը, այնուհետև մայիսին վերսկսել և իր 6 աշխատողներից մեկին կրճատել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Իգոր. Հարգելի կոլեգաներ, մեր ընկերության աշխատակիցը մայիս ամսվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, 03.05-31.05: Նրա միջին ամսական աշխատավարձը՝ 70 000 դրամ է: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրա աշխատավարձը և նպաստը, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստացված կանխավճար

Նարե. Հարգելի հաշվապահներ, գործընկեր կազմակերպությունից բանկային փոխանցման միջոցով ստացել ենք կանխավճար` 200.000 դրամի: Սակայն 2 օր հետո ապրանքնեըը ձեռք բերվել` 120.000 դրամի: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով

Մերի. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ

Սիլվա. Ողջույն հետաքրքիր մարդկանց թիմին: Առաջին անգամ եմ շփվում ձեզ հետ և մեծ բավականություն ստանում բոլորիցդ:Պատասխանեք խնդրեմ իմ այս հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ(վանդակաճաղեր,դռներ,բազրիքներ և այլն): Քանի որ վաճառքի սրահ չունի ՏՀՏ-ն ՀԴՄ-ի իրավունք չտվեց: Ունի առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք:Ա/Ձ-ն գործարք չի կատարում կազմակերպությունների հետ,նրան գործով դիմում են ֆիզիկական անձինք:Ա/Ձ-ն ստիպված բանկում հաշվեհամար է բացել և ֆիզիկական անձից վերցնելով աշխատանքի դիմաց վճարված գումարը փոխանցում է կատարում իր հաշվե համարին:Ասացեք խնդրեմ ճիշտ է արդյոք նման ձևով աշխատելը և ինչ կարգով պետք է վարել գիրքը եթե ֆիզիկական անձը շատ դեպքերում անձնագիր չի տրամադրում:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ների վերաբերյալ

Արման. Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ ձեր գործում և ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված: Մասնավորապես՝ ՀԿ-ների մասին օրենքում նշված է՝ Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: Այստեղից ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են միավորվել առանց ինչ-որ շահի կամ վարձատրության: Հարց՝ ՀԿ-ն չի ստանում ոչ մի նվիրատվություն կամ օգնություն, իր կանոնադրությամբ չի սահմանում անդամավճար, վարձատրություն հիմնադրի (նախագահի) կամ այլ անդամների համար, բայց հարկայինում չեն ցանկանում ընդունել զրոյական հաշվետվություններ՝ ասելով, որ եթե ունեք նախագահ, այսինքն՝ աշխատող, պետք է նրա համար հաշվարկեք ու վճարեք սոցապ, եկամտահարկ…
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Zeno. Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում

Աննա. Բարև բոլորին.Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով և պետք է հաշվետվություններ ներկայացնի նաև սոց.ապահովագրության և եկամտահարկի գծով:Եթե ունի 4 աշխատակից բացի այդ հաշվապահի հետ կա քաղիրավական պայմանագիր:Խնդրում եմ մանրամասնել տրվելիք հաշվետվությունների մասին և տալ համապատասխան տեղեկատվություն:Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ. անձի հետ կնքվել է պայմանագիր

Artur. Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ձևակերպել Ֆիզ անձի հետ կնքված է աշխ. կատարման պայմանագիր որի համաձայն ներկարարական աշխատանքներ պետք է կատարվի և մեր կազմակերպությունը նախատեսել է 60000 դր գումար/ներառյալ բոլոր տեսակի հարկերը/ և արդյոք 3տոկոս սոց վճար պահվելու է?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Նաիրա. Հարգելի հաշվապահներ,օգոստոսից պետք է ներկայացնեմ անաշխատունակության թերթիկ 140 օրվա(70 նախածննդյան և հետծննդյան 70օր),աշխատավարձս կազմում է 60,000.00 դրամ,խնդրում եմ գրել թե ինչքան կկազմի իմ գումարը վերջնական և արդյոք ճիշտ է արձակուրդ վերցնել դեկրետից 1 ամիս առաջ Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն նոր է սկսելու գործունեությունը

Gayane. Բարև ձեզ, Եթե ԱՁ-ն նոր է սկսելու իր գործունեությունը, այն համարվելու է ԱԱՀ վճարող, թե ոչ և արդյոք պետք է հարկային կամ այլ մարմին որևէ փաստաթուղթ ներկայացնի?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Համեստ. Բարև ձեզ ես կատարում եմ հաշվապահության հետ կապված ցանկացած աշխատանքներ, գերազանց տիրապետում եմ համակարգչին, սակայն չունեմ հաշվապահության համապատասխան սերտիֆիկատ կամ դիպլոմ այդ պատճառով չեմ կարողանում օրենքով գրանցված աշխատել որպես հաշվապահ: Եթե կան կարճ ժամանակով համատասխան դասընթացներ, որտեղ կտրվեն սերտիֆիկատներ կցանկանայի մասնակցել եւ ձեռք բերել համապատասխան փաստաթուղթ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք

Վարդ. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք ՀՀ ոչ ռեզիդենտից և առանց ՀՀ ներմուծելու այն շահույթով վաճառել է ոչ ռեզիդենտի: Արտացոլվում է այն ԱԱՀ հաշվետվության մեջ և/կամ տրվում է որևիցե տեղեկատվություն ՀՏ-ին այդ գործարքի մասին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի աշխատանքից ազատում

Մարիամ. Բարև Ձեզ խնդրում եմ ինձ հուշեք,ՍՊԸ-ն ունի պարտքեր,եթե տնօրենը փոփոխվում է ով է պատասխանատու պարտքերի համար հին տնօրենը,թե` նորը և, եթե կա ուշացած հաշվետվություն, վարչական տույժը պետք է վճարի հին տնօրենը,թե նորը Շնորհականություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց ՍՊԸ

Նունե Սահակյան. Բարև ձեզ: Ես ունեմ նորաբաց ՍՊԸ, սակայն դեռևս մոտակա երեք ամիսներին գործունեություն չեմ ծավալելու: Արդյո՞ք պետք է հարկային տեսչությանը և վիճակագրական վարչությանը հաշվետվություններ ներկայացնել, և որո՞նք են դրանք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունում պարտադի՞ր է արդյոք գանձապահը

Արտյոմ. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին...Կազմակերպությունում պարտադիր է արդյոք գանձապահը?եվ եթե ոչ ով կարող է կատարել նրա պարտականությունները...մի խնդրանք եվս, պարտադիր լինելու դեպքում ասեք որտեղից կարող եմ կարդալ...Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական վարչության հաշվետվություն

Տաթև. Խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունն արդեն գրանցվել է հարկային տեսչությունում և վիճվարչությունում, սակայն դեռևս գործունեություն չի ծավալել, արդյոք նա պարտավոր է հաշվետվություն ներկայացնել վիճակագրական վարչություն: Չներկայացնելու դեպքում ինչպիսի տույժ է կիրառվելու: Շնորհակալություն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Սաթենիկ. Հարգելի փորձառու հաշվապահներ,ես խնդրում եմ ձեզ,որևէ օրինակով ներկայացնել շահութահարկի հաշվապահական ձևակերպումները,եթե կազմակերպությունը նախորդ տարում վնաս է ունեցել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշիվներ

N.N. Բարև բոլորին: Իչպես արդեն տեղյակ ենք, հուլիսի 1-ից բոլոր ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներ են դուրս գրելու միայն հարկային տեսչության կողմից տրված ձևերով կամ էլեկտրոնային տարբերակով: Սակայն այդ օրենքը այնքան էլ պարզ չի ինձ համար. հաշիվ-ապրանքագրերը համարակալված են լինելու հարկայինի կողմից թե վաճառվելու են միայն որպես ձև: Իսկ էլեկտրոնային տարբերակով ինչպես են հաշիվները դուրս գրվելու? Ով որ տեղյակ է, խնդրում եմ պատասխանեք.:)
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գանձապահի պարտականություններ

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին Եթե ընկերության գանձապահը գնում է արձակուրդ նրա պարտականություններն ում վրա են դրվում և ինչպես է վճարվում այն անձը որի վրա դրվել են գանձապահի պարտականությունները և արդյոք դա պարտադիր է Նախապես շնորհակալ եմ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Ելենա. Հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք ինձ, վիճակագրության ամսական հաշվետվության մեջ 5-րդ սյունակում, որտեղ նշվում է ապրանքային մնացորդ, նշվում է մնացորդի ինքնարժե՞քը, այսինքն՝ ինչ գնով ենք ձեռք բերել, բայց առանց ԱԱՀ, թե՞ վաճառքի գինը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպություն

Դինա. Բարև Խնդրում եմ ինձ ուղություն տվեք. Մենք բացել ենք կազմակերպություն: Պետ գրանցումը և հվհհ-ն արդեն պատրաստ են. ասացեք խնդրում եմ, ինչպես պետք է հետագա հաշվապահությունը վարել : (ի դեպ նշեմ ,որ կազմակերպությունը զբաղվում է սպասարկմամբ):Ասացեք հետագա ամենակարևոր քայլերը, որտեղից պետք է սկսեմ: Նախապես անչափ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Gayane. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանել իմ հարցին,եթե մայրը չի աշխատում իրեն հասնում է արդյոք18000 հազար դրամ երեխայի համար կամ հայրը կարող է ստանալ այդ գումարը իր աշխատատեղից, կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում 01/02/09-ից մինչ այսօր և արձակուրդ չի գնացել և նրան ուղարկում ենք արձակուրդ 02/06/10-ից քանի օր արձակուրդ է նրան հասնում և ինչպես պետք է կատարվի հաշվարկը խնդրում եմ պատասխանեք բացատրելով: Նախապես շնորհակալություն եմ հայտնում
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող

V. Բարև ձեզ, Կխնդրեի պատասխանել մի հարցի: ԱՁ-ն ունի երկու խանութ եվ յուրաքանչյուր խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք եվ երևի այդ ֆիրմաների հետ կկնքվի պայմանագիր, 2 խանութում էլ պետք է վաճառվի հագուստ, այդ երկու ֆիրմաներն էլ հարկվում են ԱԱՀով: Այսինքն ամեն խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք: Հարց. Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություններ

Սուրեն. Հարգելի կոլեգաներ Խնդրում եմ պատասխանեք, կարելի է արդյոք փոստով ուղարկել վիճակագրական ծառայության հաշվետվությունները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստուգման վերաբերյալ

Արմեն. Հարգելի գործընկերներ, ՊԵԿ Օպերատիվ բաժինը` մեր հայտնի օպերները :) հանձնարարական են բացել մեզ քաջ հայտնի 28 կոչված հոդվածով: Առանց արձանագրության առգրավել են առաքումների գիրքը, չեն տվել հանձնարարականի պատճեն, դե խախտել են ստուգումների վերաբերյալ օրենքի 7,8 հոդվածի մի շարք կետեր, հիմա էլ մի շարք այլ փաստաթղթեր են պահանջում, ինչպես այդ խելոքներին ստիպենք մի քիչ օրենքի շրջանակներում գործեն?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Նանե. Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ասեք արդյոք այսպես ճիշտ կլինի և որտեղից ավելի մանրամասն կարող եմ տեղեկանալ հետևալի մասին`աշխատողի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց տասն օր առաջ իր իսկ կողմից ներկայացված դիմումի հիման վրա հրաման եմ տվել նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մասին,որը կկապեմ նախորդի ժամկետը լրանալու հենց հաջորդ օրը: Նոր աշխատանքային պայմանագիրը կունենա իր հերթական համարը աշխատանքային պայմանագրերի հերթականության մեջ և գրանցամատյանում կգրանցվի որպես նոր աշխատանքային պայմանագիր ? Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որակավորման քննություններ

Աննա. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ! Խնդրում եմ հնարավորության դեպքում ինձ ուղարկել Գլխավոր հաշվապահի որակավորման քննությունների նյութերը` annabelyan շնիկ yahoo.com հասցեով: Նախապես շնորհակալություն!!!
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Արթուր. Խնդրում եմ հուշեք, եթե աշխատողը 2010թ. մայիսի 26-ին արձակուրդ է գնում, ամսական աշխատավարձը 80 000 դրամ է, ապա 80 000 / 31 մայիսի օրեր * 26՞, թե՞ 80 000/: 31-շաբաթ, կիրակի, տոն օրերը * 26 - շաբաթ, կիրակի, տոն օրերը, և եթե դժվար չէ գրեք՝ ճիշտ հաշվարկը, որովհետև ես հանդիպել եմ երկու դեպքն էլ:
Accountant.am
Նորություններ

ՀՀ կառավարությունը բիզնեսի գրանցման կարգը հեշտացրել է

ՀՀ կառավարությունը հեշտացրել է բիզնես-կազմակերպությունների և ֆիզիկական անձանց բիզնեսի գրանցման, ինչպես նաև նրանց հարկային համարի տրամադրման կարգերը: Ինչպես նշեց ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանը, կառավարությունը «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառումը վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում է կայացրել: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունների միջև կնքվել է պայմանագիր

Ադրիանա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. 2 կազմակերպությունների միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, 2 ամիս անց մյուս կողմը գրություն է ուղարկում, որ խնդրում է գումարը փոխանցել մեկ այլ կազմակերպության բանկային հաշվին: Արդյոք հնարավոր է նման բան կամ հավելյալ ինչ է հարկավոր, որպեսզի գործարքը ճիշտ լինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի վերաբերյալ

Սյուզի. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի կադրային հարցում: Եթե կազմակերպությունը կնքում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով, դա նշանակում է, որ պայմանագրի գործողության ժամկետն էլ է 3 ամիս: Այդ դեպքում, եթե աշխատողն բարեհաջող անցնում է փորձաշրջանը, ապա նոր պայմանագիր է կնքվում, հրաման հարկավոր է? Թե գործողության ժամկետը կարող է լինել ասենք մեկ տարի, և 3 ամիս փորձաշրջանը ընդամենը "հեշտացնում է" պայմանագրի հետագա հնարավոր լուծումը? Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պարզաբանել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ուսումնական կենտրոն

Լիլիթ. Ներեցեք, որևէ մեկը կարո՞ղ է ինձ ինֆորմացիա տալ, եթե ուսումնական կենտրոն է բացվում պարտադիր մասնագետների որակավորման կամ բուհի ավարտվածության պահանջ, լիցենզիայի խնդիր կա՞ ըստ օրենսդրության: Եվ եթե ինֆորմացիա ունեք, ինչպիսի՞ հարկով են աշխատում ուսումնական կենտրոնները: Կանխավ շնորհակալություն: