Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման հրաման

SONA. Սիրելի գործընկերներ. Տվել եմ գործուղման հրաման 3 օրով,բայց ինչ պատճառներով այն պետք է երկարացվի: Ինչպե՞ս վարվեմ: Հրաման տամ ո՞ր օրն: Վերահաշվարկն ե՞րբ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի դեպքում

Մանանա. Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. Հիվանդության նպաստի դեպքում ինչ պահումներ են արվում, և եթե եկամտահարկ պահվում է, ապա խնդրում եմ ասեք` ինչ կարգով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Նորություններ

GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս

Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Նարե. Բարև Ձեզ, Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում: Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ: Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն կնքել է քաղ. իրավական պայմանագիր

Նարեկ. Եթե գործատուն կնքել է քաղ. իրավական պայմանագիր (օրինակ` հինգ հոգուց բաղկացած անձանց հետ, որոնք պետք է կատարեն որոշակի աշխատանք և դրա համար կստանան յոթ հարյուր հազար դրամ), ապա նա քանի հոգու համար է սոց. վճար կատարում և այդ հինգ հոգին արդյոք այդ գործատուի համար համարվում են վարձու աշխատողներ: Կանխավ շնորհակալ եմ...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինանյութի առևտուր

Ալլա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն: Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ; Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտներ

Անի. Բարև Ձեզ: Ինձ կարող եք ասել, թե որ կայքից կարող եմ ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտները (ՀՀՀՀՍ) ամբողջությամբ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաքսային արժեքի վերաբերյալ

Ռաֆս. Ողջույն արդի Հայ հաշվապահական մտքի ներկայացուցիչներին ! :) Ժողովուրդ այսպիսի մի իրավիճակ. Ներմուծվել է ապրանքների խմբաքանակ, ասենք 10 տեսակի, որոնք ունեն մեկը մյուսից զգալիորեն տարբերվող "ինվոյսային" գին : Մաքսային մարմինների կողմից այդ բոլոր տասը տեսակի ապրանքները գնահատվել են նույն գնով(ելնելով կիլոգրամի հսկիչ գնից) և սահմանվել այդ խմբաքանակի մաքսային արժեք: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նույնականացնել իրեն բաժին ընկնող մաքասային արժեքը, հետագայում "բացասական ԱԱՀ"-ի հարթության մեջ ամուր կանգնելու նպատակով :) P.S. Հաջորդ քայլով, խնդիրը բարդացնելու համար, ասեմ որ ինվոյսում չափի միավորը "հատ"-ն է , ի տարբերություն մաքսայինի "կգ"-ի :
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գլխավոր գրքի վարում

Ռուզաննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել`արդյոք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար և դա չունենալու դեպքում հարկային ինչպիսի տուգանք է նախատեսվում : Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գիշերավարձի ծախսեր

Գայանե. Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով

Անուշիկ. Կարող է կազմակերպությունը օտարերկրացի քաղաքացուն տրամադրել անգլերեն լեզվով հաշիվ ապրանքագիր, որտեղ գնանշումը կատարված է դոլարով: Շնորակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնել է ՀՄ

Սևակ Աբրահամյան. Կազմակերպությունը գնել է ՀՄ արտարժույթով, որը, սակայն, գտնվում է նրա գործընկերոջ մոտ և այդ ՀՄ-ն նրա գործընկերը օգտագործում է տվյալ կազմակերպության իրացման ծախսերի սպասարկման համար: Ինչպես պետք է արտացոլվի տվյալ կազմակերպության հաշվառման մեջ այդ հիմնական միջոցը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Սեդա. Մեկ հարց: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հանձնաժողովի որոշմամբ պահանջվող տեղեկությունը տնտեսավարվող սուբեկտի կողմից ուղարկվել է յոթ օր ուշացումով;Հանձնաժողովը սուբեկտին տուգանում է 500.0 հազ. դրամի չափով,հիմք ընդունելով "Տնսեսական մրցակցության պաշտպանության մասին" ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը:Իսկ այնտեղ ուղղակի գրված է "հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերը կամ այլ տեղեկություն չներկայացնելն....առաջացնում է տուգանքի նշանակում 500.0 հազ. դրամի չափով", այստեղ`"չներկայացնելու" և" ուշացումով ներկայացնելու" միջև դրվում է հավասարության նշան:Խնդրում եմ գործող օրենսդրության սահմաններում,հիմնավորեք Ձեր կարծիքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հրաման

Astghik Grigoryan. Հարցը շտապ է ,կարո՞ղ եք պատասխանել,թե հնարավոր է մեկ ամիս առաջ տալ արձակուդայինի հրամանը,հրամանի պատճեն անհրաժեշտ է դեսպանատուն ներկայացնելու համար: Կանխավ շնորակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրեն փոխվելու դեպքում

Աննա. ՍՊԸ-ում տնօրեն փոխվելու դեպքում անհրաժեշտ գորրծողությունները որո՞նք են (ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպվեն):Իսկ եթե հիմնադիրներից մեկն է դառնում տնօրեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն գնման ակտով ձեռքբերում է կատարել

SONA. ՍՊԸ գնման ակտով ձեռք է բերում կոմպյուտերներ 3 հատ:Ուզում եմ պարզել եկամտահարկի հաշվետվությունում 22 տողում պետք է երևա, ճի՞շտ եմ: Պահված հարկի գումարը ըստ ամիսների (8) այդտեղ նշեմ եկամտահարկի գումարն, իսկ (7) ի՞նչ պետք է նշվի: Կոմպյուտերների դիմաց վճարված գումա՞րն պետք է նշվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդը հետաձգելու վերաբերյալ

Թամարա. Հարգելի կոլեգաներ, պետք է ինչ-որ արձակուրդը հետաձգելու մասին փաստաթուղթ կցվի աշխատակցի պայմանագրին, որն արձակուրդ չի գնացել արդեն 2 տարուց ավել: Ինչպես է ճիշտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողին ուղարկել ենք ամենամյա արձակուրդ

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին Եթե աշխատողին ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և այդ ընթացքում նա բերում է բյուլետենի թերթիկ , արդյոք նրան պետք է վճարվի բյուլետեն խնդրում եմ պատասխանեք և գրեք թե որտեղ կարող եմ կարդալ դրա մասին մանրամասն Նախապես շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի աշխատավարձ

Կարինե. Հարգելի Կոլեգաներ... Ի՞նչ եք կարծում կարող ենք արդյոք ոչ ռեզիդենտի աշխատավարձը աշխատանքային պայմանագրում ֆիքսել արտարժույթով:Կա՞ ինչ որ այդպիսի օրենք կամ որոշում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գրավատան գործառնությունների հաշվապահական ձևակերպումներ

Աշոտ. Հարգելի կոլեգաներ,խնդրում եմ հնարավորության դեպքում ashot1-9-6-4 շնիկ rambler.ru հասցեով ուղարկել գրավատան գործառնությունների հաշվապահական ձևակերպումները սկսած գրավի առարկան վերցնելուց,գումարը տալուց մինչև գումարի վերադարձը:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել

Անուշիկ. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, կազմակերպության բանկային հաշվին գնորդների կողմից որոնք հանդիսանում են ֆիզ անձ, պարբերաբար գումարներ են փոխանցվում առանց հաշիվ ապրանքագրի, անհրաժեշտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ գտնելու համար

Մարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել արձակուրդ գնալիս պարտադիր պետք է ետ գնալ և լրացնել 12 ամիս, միջին աշխատավարձ գտնելու համար, թե ետ ենք գնում մինչև նախորդ արձակուրդ գնացած ամիսը: Օրինակ եթե աշխատողը գնացել է 2009թ. հուլիս ամսին արձակուրդ, իսկ 2010թ. ցանկանում է գնալ մայիս ամսին, միջին ինչպես հաշվարկեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Հայաստանում 314 հաշվապահ ունի որակավորման վկայական

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 14 քննություն, որոնց արդյունքներով Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է անհատ ձեռներեցը ներկայացնի

Սոնա. Բարև Ձեզ, Շատ եմ խնդրում օգնեք ինձ հետևյալ հարցում. ինչ հաշվետվություններ պետք է անհատ ձեռներեցը ներկայացնի հարկային տեսչություն եռամսյակի ավարտին, եթե այդ եռամսյակում ոչ մի գործարք չի արել, (Եթե հնարավոր է ուղարկեք տիպային տարբերակ) և արդյոք անհրաժեշտ է սոց. վճարումները կատարել, եթե գործարք չի արվել: Կանխավ շատ շնորհակալություն
Accountant.am
Նորություններ

Արտասահմանյան ընկերությունները հետաքրքրություն են հանդես բերում Հայաստանի կենսաթոշակային ակտիվների նկատմամբ

«Արդեն կան արտասահմանյան ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել դառնալ կենսաթոշակային ակտիվների կառավարող, քանի որ նրանց հետաքրքրել է մեր շուկան»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսների նախարարության կառավարման պետ Կարեն Թամազյանը հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի շրջանակներում, որը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխումներին: Նրա խոսքերով, արտասահմանյան ընկերությունների շարքում կան բալթիական և սկանդինավյան երկրների, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիր

Հերմինե. Հարգելի հաշվապահներ, ես էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիրը, ծրագրի անունը Vat e-Invoicing ստացել եմ ՀՏ-ից, մի քանի օր անց նաև ինչ-որ լոգին և գաղտնաբառ` տեստավորման համար: Բայց ոչ մի կերպ չի լինում մուտք համակարգ: Եթե ինչ-որ մեկը կարողացել է օգտագործել ծրագիրը, խնդրում եմ, գրեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վաճառք կոմիսիոն պայմանագրով

Hermine. Կազմակերպությունը կոմիսիայի պայմանագրով կատարում է ապրանքների իրացում Ըստ ձեզ վաճառվող ապրանքների համար կոմիսիոները ինչպիսի հաշիվ-ապրանքագիր պիտի դուրս գրի և ընդհանրապես արդյոք նա իր անունից պիտի դուրս գրի հաշիվ ապրանքագիր? Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք

Գևորգ Պապոյան. Խնդրում եմ պատասխանել, հնարավոր է առաջին գործատուի մոտ ունենալ հիմնական պայմանագիր, իսկ երկրորդի մոտ համատեղության պայմանագիր, առանց առաջինին տեղյակ պահելու, սակայն երկրորդ գործատուի մոտ աշխատանք կատարելուց չի տուժում առաջին գործատուի մոտ աշխատանքը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքի ներկայանալու ժամեր

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ հուշել, որտեղից կարող եմ գտնել սարքեր և համապատասխան էլեկտրոնային ծրագիրը, որոնք ֆիքսում են աշխատողների աշխատավայր ներկայանալու և աշխատավայրը լքերու ժամերը?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դպրոցի հաշվապահություն

Աննա. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ,մի խնդանք ունեմ Ձեզ,ով վարում է դպրոցի հաշվապահություն,կարող է ինձ նյութեր տրամադրել ուղարկելով իմ mail -ին Lialia25 շնիկ rambler.ru Կանխավ շատ շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականացնում ՀՀ դրամով և արտարժույթով

Մելինե. Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականցնում ՀՀ դրամով, եվ արտարժույթով, պահում է 2 դրամարկղային գիրք, ինչպես է կատարվում մուտքի եվ ելքի օրդերների համարակալումը. Յուրաքանչյուր արժույթինը տարվա սկզբից սկսվում է 1-ին համարից, թե տարվա սկզբից համարակալվում է 1-ից, բայց ոչ յուրաքանչյուր գրքի համար, այլ ըստ ամսաթվերի հերթականության, նայած թե որ արժույթով երբ է գործարք կատարվել
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Iren. Բարև Ձեզ: Եթե հնարավոր է, կարող եք ասել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարսավիրանոցի հաշվապահական հաշվառման համար և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնել հարկային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Հայկ. Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում` աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայիսի 3-27-ի համար, հետո նորից հիվանդացել է և մայիսի 31-ից կրկին ներկայացնելու է անաշխատունակության թերթիկ, ինչպես հաշվարկեմ նրա աշխատավարձը և հիվանդ. նպաստը(գրեք հաշվարկը), երբ վճարեմ և մայիսի սոցի հաշվետվ. մեջ ինչպես դա ներկայացնեմ:Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Հայաստանի ՓՄՁ-ների ներկայացուցիչները բախվել են կրկնակի հաշվապահության խնդրի հետ

Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է հայերեն տպագրել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որը կիրառելու է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը և որը հնարավորություն կտա Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտասահմանյան գործուղումների ժամանակ

Հայկ. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ հուշել,արտասահմանյան գործուղումների ժամանակ ինչպիսի՞ փաստաթղթեր են կազմվում:Ի՞նչ փաստաթղթեր են պետք այդպիսի գործուղումները ձևակերպելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դադարեցման դիմում է ներկայացրել

Հասմիկ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. Կազմակերպությունը 2008թ-ին գործունեության դադարեցման մասին դիմում է ներկայացրել հարկային տեսչություն, սակայն տնօրենին չի ազատել աշխատանքից: 2010թ-ին նորից դիմում ենք ներկայացրել ՏՀՏ գործունեության վերսկսման մասին և ընդունել ենք նոր տնօրեն: Հարցս հետևյալն է. 1.ինչպես կատարել վերջնահաշվարկ նախկին տնօրենի հետ 2. որտեղ կարող եմ կարդալ կառավարության որոշումը գործունեության դադարեցման մասին Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Նարինե. Դրամարկղային գիրքը ջնջումով կամ ավելի ճիշտ սխալ կապիրովկան տեղադրելու պատճառով, ինչ է սպասվում հարկայինի կողմից: Նախապես շնորհակալություն պատասխանների համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարչական պատասխանատվություն

Նարինե. Բարև Ձեզ Կարո՞ղ եմ իմանալ, եթե տարեկան անհատական հաշվետվությունը ուշացնում ես, սոցապը գրում է վարչական: Ինչպես ա դա լինում, կարո՞ղ եք ասել: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահվու՞մ է արդյոք սոց. վճար

Մելինե. Խնդրում եմ պատասխանեք, վերջնաշվարկի սոց վճարը 3% պահվում է, է թե ոչ: Գործատուի կողմից հաշվարկվում է պարտադիր սոց վճարը, թե ոչ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակված շահույթ

Հայկ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` 2008թ.կազմակերպ. ունի կուտակված շահույթ, որը հիմնադիրները որոշել են թողնել ՍՊԸ-ի տրամադրության տակ ընթացիկ գործունեության համար(որպես տոկոսով փոխառություն կազմակերպությանը ),հնարավոր է այդպիսի բան, ինչպես է դա արտացոլվելու 2009-ի բալանսում և վճարված տոկոսների համար արդյոք հաշվարկվում է եկամտահարկ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներ

Առհաշիվ գումար

Սոնա. Սիրելիներս, առհաշիվ գումար եմ ուզում տրամադրել գործուղման նպատակով Թեհրան, որպեսզի տնօրենը ապրանքներ ձեռք բերի Թեհրանից: Կարո՞ղ եմ արդյոք դոլլար տամ որպես առհաշիվ գումար, քանի որ ապրանքները պետք է գնվի դոլլարով այնտեղ, ոչ թե փոխանցումով, այլ կանխիկ: Շտապ է անհրաժեշտ: Կանխավ շնորհակալ եմ: