Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Իրինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին. աշխատում եմ կազմակերպությունում 01.04.2010-ից եվ գնալու եմ ֆիզ արձակուրդ 02.09.2010-ից: Աշխատավարձս 80000 դրամ է, ինչպե՞ս պետք է հաշվարկեն իմ ֆիզ արձակուրդային գումարը` կապված վերջին ԱՕ փոփոխությունների հետ: Ավելացնեմ, որ ծննդաբերությունս լինելու է վիրահատական միջամտությամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Margarita. Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` կազմակերպությունը մինչև ԱԱՀ-ի 58.35մլն դր ներմուծել է ապրանքներ, որոնց ԱԱՀ-ն միացրել է ինքնարժեքին, ԱԱՀ վճարող դառնալու պահին վաճառքի նպատակով ձեռք բերած ապրանքային մնացորդի մասով նախկինում չհաշվանցած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, թե` ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գանձապահի պարտականություններ

Լուսինե. Եթե աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ կատարել նաև գանձապահի պարտականությունները, ապա աշխատավարձ վճարելիս պե՞տք է վճարել նաև գանձապահի աշխատավարձի 30%-ը: Ասեմ,որ գանձապահը արձակուրդի պետք է գնա և պարտականությունները պետք է ստանձնել ընկերության աշխատակիցը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթական արձակուրդ գնալու ժամանակ

Մանուշ. Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ, հերթական արձակուրդ գնալու ժամանակ, որը կազմում է 28 օրացուցային օր, իմ անչափահաս մեկ երեխայի համար իմ արձակուրդին օրեր չի գումարվում...Նախապես շնորհակալություն...
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Albert. Բարև Ձեզ։ Ծանոթանալով, կայքի վերջին հարցերին ու պատասխաններին, և առհասարակ, լսելով բազմաթիվ եզրակացություններ ու պնդումներ, իմ մոտ հարց է առաջացել, որի պատասխանը չեմ գտնում։ Հարցը կապված է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ։ Ուզում եմ իմանալ Աշխատանքային օրենսգրքի որ՞ հոդվածով է արգելվում 6 - օրյա աշխատանքային շաբաթը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են առաջանում

Գուրգեն. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ում գրանցված են տնօրենը և մեկ աշխատող, ում աշխատավարձը գործարքային է։ Ամսական ներկայացնում եմ 0-ական հաշվետվություն, արդյո՞ք պետք է վճարեմ որևէ հարկ տնօրենի և աշխատողի համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք

Hripsime. Բարև հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք 1.000.000 դրամ արժողությամբ: Գիտեմ, որ այդ գումարի 16.67%-ը մատակարար կազմակերպությանը վճարում կատարելուց հետո կարող եմ հաշվանցել, սակայն ԱԱՀ-ի հաշվարկում ո՞ր տողում և ո՞ր գումարը պետք է գրեմ, արդյոք պետք է 16Ա տողում գրեմ 833.300, իսկ 16Բ տողում ` 166.700: Եվ վճարումը կատարելուց հետո ԱԱՀ-ի հաջորդ հաշվարկում նշե՞մ, որ գումարը հաշվանցվում է ԱԱՀ օրենքի 27 հոդվածի համաձայն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք հարկային հաշիվ

Gor. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

6-օրյա աշխատանքային շաբաթ

SONA. Սիրելի գործընկերներ: Մեր ՍՊԸ-ն աշխատում է 6-օրյա աշխատանքային շաբաթով: Եթե շաբաթ օրն դառնում է աշխատանքային (երբ տեղափոխություն է լինում), ապա 6օրյա աշխատանքային աշխատաժամանակի տեղեկագրում լրի՞վ օր է գրվելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Emil. Հարգելի կոլեգաներ, բանկը մատուցել է ծառայություն, որի արժեքի մեջ կա նաև ԱԱՀ-ի գումար, բայց հաշիվ ապրանքագիր չի տվել, այլ միայն հիշարար օրդեր է տվել, հարց, ես կարող եմ այդ ԱԱՀ-ի գումարը հաշվանցեմ: Նշեմ նաև, որ հաշիվը խոշոր հաշիվ է, եթե այո, տեղեկությունները լրացնելուց ինչպե՞ս պետք է ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի ժամանակ

Արփինե. Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրեկան աշխատավարձ

Աննա. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ! Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս`միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար միջին ամսականը պետք է բաժանել 30.4-ի վրա: Ա/Օ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո արդյոք միջին օրեկանը ստանալու համար պետք է բաժանել 25-ի վրա(վեցօրյա աշխատանքի դեպքում): Նախապես շնորհակալություն!
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում

Hasmik. Խնդրում եմ օգնեք:Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում և դուրս է եկել աշխատանքից, համապատասխանաբար ձևակերպելով այն և որը գրանցվել է գրանցամատյանում: Երեք օր անց աշխատողը ետ եկավ աշխատանքի, ուզում եմ իմանալ, կրկին դիմումի հիման վրա նոր հրաման տամ և կնքեմ աշխատանքային պայմանագիր, թե՞ հրամանով չեղյալ համարեմ ազատումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որակավորման քննություններ

Հերմինե. Հարգելի հաշվապահներ, Իմ մոտ հաշվապահների որակավորման քննությունների հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեսթերի) ցանկը` հարցաշարը հաստատված ՀՀ Ֆինանսերի և էկոնոմիկայի նախարարի 2006թ. փետրվարի 20-ի N 172 հրամանի N1 հավելվածով: Ասացեք խնդրեմ, սա վերջինն է, թե՞ նորից փոփոխվել է: Եթե ինչ-որ մեկը ունի սրանից նոր հարցաշար խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ 142 հոդվածի 2-րդ մաս

Geghecik. Կարո՞ղ եք պարզաբանել ԱՕ 142 հոդվածի 2-րդ մասը: Մեր ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, հիմա դա չի՞ թույլատրվում: Միայն հանրակրթական համակարգի աշխատողների՞ն է թույլատրվում 6-օրյա աշխատանքային շաբաթ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղում ԼՂՀ

Յաննա. Խնդրում եմ, օգնեք ինձ: Ասեք՝ ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատողին գործուղում եմ Ղարաբաղ, վարորդը առաքիչի հետ ճանապարհ է անցնում մոտ 15-17 ժամ՝ ներառյալ հանգստի ժամանակը, այնտեղ են մնում մի քանի օր, հետո նորից վերադառնում են: Խնդրում եմ, ասեք՝ այս դեպքում արտաժամ հաշվարկելու՞ եմ, թե՞ ոչ, և ինչպե՞ս վարվեմ, եթե 4 ժամից երկու իրար հաջորդող օրերին չպետք է անցնի արտաժամը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողին ազատելուց

Նառա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ինձ օգնեք՝ Աշխատողին ազատելուց սոց-ին պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն Ձեւ 9 եւ 10, 5-ը, իսկ ընդունելուց Ձեւ 1 եւ 8-ը: Եվ արդյոք 5-րդ ձևում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, թե ո՞չ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մելինե. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։ Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։ Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք պե՞տք է փոխվի աշխատանքային պայմանագիրը

Սյուզի. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ տեղափոխվում է մեկ այլ պաշտոնի արդյոք պետք է փոխվի նրա աշխատանքային պայմանագիրը , եթե ոչ ապա խնդրում եմ պատասխանեք ինչ անել: Նախապես շնորհակալ եմ.....
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Satenik. Խնդրում եմ, պատասխանեք, եթե ես 8 ժամ աշխատում եմ պետական հիմնարկում, կարող եմ ՍՊԸ-ում գրանցվել որպես գլխավոր հաշվապահ, որտեղի՞ց կարող եմ ավելի մանրամասն կարդալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Սաթենիկ. Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատում եմ 2 ընկերությունում համատեղությամբ, գրանցված եմ, և կատարվում են սոց. վճարումները, ինչպե՞ս է հաշվարկվում հղիության թերթիկը: Կարո՞ղ եմ ներկայացնել այն ընկերությունում, որտեղից ավելի շատ աշխատավարձ եմ ստանում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կորուստների դուրս գրման ակտ

Հասմիկ. Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ կխնդրեի ինձ ուղարկել արտադրության ընթացքում առկա կորուստների դուրս գրման ակտ կամ թեկուզ դուրս գրման ակտի որևէ ձև: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երկարացված ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Գայանե Նահապետյան. Փոխվել է արդյոք ՀՀ Կառավարության սահմանած երկարացված ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը: Եթե չի փոխվել, ինչպե՞ս կիրառել գործողը այն դեպքում երբ այնտեղ նշված է օրացուցային օր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվ-ապրանքագիր արտարժույթով

Mariam. Արդյոք, ՀՀ ռեզիդենտ կազամակերպությունը կարող է ոչ ռեզիդենտ /Կանադայում գտնվող/ ընկերության տալ դոլարով հաշիվ ապրանքագիր, եթե հաշիվ-ապրքագրով մատուցվել է ծառայություն /իրականացվել է կանադական կազմակերպության կայքի տեստ/ և կանադական կազամակերպությունը իրականացրել է պայմանագրով նշված գումարի ամբողջական կանխավճար: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձավճարները չեն վճարվել

Մանուշ. Բարև Ձեզ ես ուզում եմ իմանալ սեփականաշնորհված վարելահողերի վարձավճարները չի վճարել 3 և ավելի տարիներ,ինչպես պետք է վարվի տվյալ դեպքում համայնքի ղեկավարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Մանուշ. Բարև Ձեզ այս սայթում կարդացի որ ամենամյա արձակուրդ հաշվում են աշխատանքային 20 օր, ես ինքս աշխատում եմ համայնքապետարանում հաշվապահ ու արձակուրդ հաշվում եմ աշխատանքային 28 օր,ասացեք խնդրեմ ես ճիշտեմ հաշվարկում թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցին: Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր, որը միևնույն ժամանակ զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը, ապա ինչպիսի տեսք պետք է ունենան տնօրենի նշանակման հրամանը և նրա աշխատանքային պայմանագիրը: Որ կողմերի միջև պետք է կնքի պայմանագիրը (տնօրեն - ֆիզ անձ, թե հիմնադիր ֆիզ. անձ): Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Գայանե. Ողջույն բոլորին: Ես կուզեի իմանալ, որ եթե դրամարկղի գրքում գրանցելու ժամանակ ասենք, թե 3 ամիս ոչ մի գործարք չի եղել և գրանցելու ոչինչ չկա այդ դեպքում ինչպե՞ս վավել:Եվ եթե արտադրություն ծավալող ընկերությունը ինչ-ինչ պատճառներով անորոշ ժամկետով դադարեցնում է գործունեությունը, այդ դեպքում դրամարկղի գրքում ինչպե՞ս այն նշել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պահեստապետի պարտականությունների վերագրում

Գուրգեն. Բարև: Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Պահեստապետի պարտականությունների վերագրումը կազմակերպության որևէ աշխատակցին պահանջում է արդյոք լրացուցիչ վարձատվություն: Եթե այո, ապա ինչ չափով: Ըստ հաստիքագրքի, թե ըստ փոխադարձ պայմանավորվածության: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի Ա/Ձ-ն

Գուրգեն. Բարև ձեզ: Ա/Ձ-ի միջոցով կարո՞ղ եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Nano. Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում. Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարում

Աստղիկ. Բարև հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ինձ օգնել, այն շատ շտապ է: Մահացել է աշխատակից: Ու՞մ իրավունք ունեմ տալ նրա աշխատավարձը և վերջնահաշիվը և ինչ փաստաթղթերի առկայության դեպքում : Խնդրում եմ ասեք նաև, թե որ օրենքն է դա կարգավորում: Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան: