Author: Accountant.am

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր օրենքն է խախտված

Արմեն. Հարգելիներ մի հարց.....Ընկերությունը ստեղծվել է 4,11,09-ին դրամարկղի գիրքը հարկայինի կողմից հաստատվել է 2,12,09-ին դրամարկղի գրքում հետին ամսաթվով 10,11,09-ին ցույց է տված փոխառության մուտքագրում...դրամարկղի ո՞ր օրենքն է խախտված, խնդրում եմ հուշեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ հիմնադրում

Արմեն. Բարև ձեզ,խնդրում եմ ասեք, թե ինչ փաստաթղթեր են պետք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բացելու համար ու որտեղից կարող եմ գտնել դրանք,մեկ էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ այն բացելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ, և ընդհանուր գումարը գերազանցում է 100000 դրամը, հարկային մարմնին տեղեկանք ներկայացնել պետք է, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի վերաբերյալ

Հասմիկ. Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս. օրենքով քանի ամիս ընկերությունն իրավունք ունի որպես փորձաշրջան նշանակել և արդյոք փորձաշրջանը չի գրանցվում աշխատանքային գրքում ու չի վարձատրվում: Եվ եթե հնարավոր է խնդրում եմ նշել թե որտեղից կարող եմ ավելի տեղեկանալ ծանոթանալ այդ մասին: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ-ն զբաղվում է թերթերի տպագրությամբ և իրացմամբ

Արմեն. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Եթե ՍՊԸ-ն զբաղվում է թերթերի տպագրությամբ և իրացմամբ ապա օգտվում է ԱԱՀ արտոնությունից (զրոյական), բայց եթե դրա հետ միասին կատարում է նաև գովազդային ծառայություն մատուցմամբ, ապա 58,35 միլիոն դրամ գերազանցելու դեպքում հարկվելու է միայն գովազդայինի մասով, թե ընդհանուրի (գովազդ + թերթերի իրացում) մասով. Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի վերաբերյալ

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե նոր ընդունված աշխատողը 11 ամիսը լրանալուց հետո արձակուրդ է գնացել, հաջորդ արձակուրդը ե՞րբ իրավունք ունի պահանջելու, մինչև 6 ամիսը լրանալն իրավունք ունի՞ պահանջել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննություններ

Սյուզի. Եթե կարող եք խնդրում եմ ինձ ուղարկեք հաշվապահների որակավորման քննությունների հարցաշարը syuzanchik շնիկ mail.ru հասցեով, շատ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ապրանքի մնացորդի ստուգում

ACC. Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջան աշխատողի համար

Սաթենիկ. 2 ամիս է ինչ բացել եմ ինտերնետ ակումբ, ինքս եմ աշխատել, այժմ ուզում եմ ընդունել աշխատող, բայց փորձաշրջանն անցնելով: Կա այդպիսի փորձաշրջան հասկացություն և այդ դեպքում աշխատողի համար հարկային և սոցիալական բաժին փաստաթղթեր ներկայացնում ենք, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային հարաբերություններ

Արմեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ պարզաբանել, ինչպես է կատարվում քաղաքացիական ծառայողների` իրենց գործատուների հետ աշխատանքային հարաբերությունները, այսինքն նրանց միջև կնքվում է արդյոք աշխատանքային պայմանագիր, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ տնօրենը և հիմնադիրը նույն անձն է

Աշիկ. Եթե ՍՊ Ընկերության տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, և Ընկերությունը դեռևս եկամուտ չունի, ապա կարող է արդյոք հիմնադիրը իրեն` որպես տնօրեն, աշխատավարձ վճարելու համար փոխառություն տրամադրել Ընկերությանը, և արդյոք թույլատրելի է, որ երկու կողմերը` Փոխառու և Փոխատու, նույն անձը լինի: Նաև դա ի՞նչ հաշվապահական ձևակերպում ունի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատող է ազատվում աշխատանքից

Թերեզա. Բարեվ բոլորին, խնդրում եմ ասեք եթե աշխատող է ազատվում աշխատանքից, նրա աշխատավարձը ինչպե՞ս է հաշվարկվում, տրվու՞մ է արձակուրդ, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվություն

Anush. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ճշգրտված հաշվետվությունը առանց դիմումի ձևի հարկային ուղարկելու դեպքում որևէ պատասխանատվություն առաջանում է: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՓՄՁ-ների հաշվապահական հաշվառման վարում

ACC. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել, որ կառավարության որոշումով կամ ինչ իրավական ակտով է կարգավորվում ՓՄՁ-ների հաշվապահական վարումը: Շնորհակալություն նախապես
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեությունը դադարեցնելու ժամանակ

Վալենտինա. Գործունեությունը դադարեցնելու ժամանակ 1. Պետ ռեգիստրով նշանակված տնօրենին, կարելի՞ է հրամանով ազատել 2. Եթե այո, ապա կա՞ն փաստաթղթեր, որոնք պիտի ներկայացվեն որևէ մարմնի 3. Իսկ գործունեության դադարեցման ժամանակ, եթե տնօրենը չի ազատվում աշխատանքից, նրան աշխատանքային ստաժ գրվում է, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Գագիկ. Բարև Ձեզ,կխնդրեի պատասխանեիք,թե արդյոք վերջնահաշվարկ տալիս են դպրոցում մեկ ուստարի աշխատած մանկավարժին,եթե նա օգտվել է բոլոր արձակուրդներից և ստացել է արձակուրդային:Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri. Ողջույն ,բոլորին, Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք

Աննա. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում . եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք ամեն ամիս վճարում է գւոմար վարձակալին համաձայն պայմանագրի,ապա եկամտահարկի հաշվետվության մեջ ներառվում է այդ կատարված ծախսի մասին ինչպես նաև հարկի գումարը 10 տոկոսի չափով: Բյուջե ո՞վ պետք է վճարի հարկը Ա/Ձ-ն, թե վարձակալը:Պայմանագրում նման կետ չկա...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ղարաբաղի հարկային հաշիվների վերաբերյալ

Արտյոմ. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս Ղարաբաղի հարկային հաշիվների վերաբերյալ...ո՞ր դեպքում է լրացվում Ղարաբաղի հարկային հաշիվները և կա արդյոք որևէ սահմանային չափ, որ մինչև այդ չափը կարողանանք գրել սովորական հարկային հաշիվ...պատասխանի դեպքում կխնդրեյի ասեիք, թե որտեղ կա նման բան գրված...նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Եթե աշխատողը 2 տարի 10 օր աշխատել է և արձակուրդ չի գնացել, միջին ամսական աշխատավարձը կազմում է 91000 դրամ ինչպես հաշվարկեմ վերջնահաշվարկ և ինչ պահումներ անեմ: Ձև Ֆ10 ինչպե՞ս լրացնեմ: Խնդրում եմ պատասխանեքˋ մանրամասն պարզաբանելով: Եվ եթե հնարավոր է, գրեք, թե որտեղից կարող եմ կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալ եմ.....
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Միլենա. Բարև բոլորին. Խնդրում եմ պատասխանեք, հղիին 140 օրերի համար նպաստի գումարը, երբ է կոնկրետ տրամադրվում: Նրան անաշխատունակության թերթիկը տրվել է հուլիսի 8-ին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պաշտոնի փոփոխություն

Գայանե. Բարի օր բոլորին. Խնդրում եմ պատասխանեք, կարելի է արդյոք արձակուրդի (հերթական, անաշխատունակության, ֆիզ.արձակուրդ) մեջ գտնվող աշխատողին մի պաշտոնից տեղափոխել մյուսին: Կանխավ շնորհակալ եմ.
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի վճարում

Manush. Բարև Ձեզ ես ուզում եմ իմանամ ֆիզ արձակուրդի գումարը, որը վճարել եմ հուլիս ամսում եկամտահարկի հաշվետվության մեջ չգիտեմ պետք է նշվի թե ոչ, եթե նշվում ապա որ տողում կամ որ մասում պետք է նշեմ, այդ հաշվետվությունը ես ներկայացնում եմ եռամսյակային : Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Yanna. Բարև Ձեզ, Ա/Ձ-ն ունի մեկ աշխատող, խնդրում եմ ասեք, քանի աշխատանքային պայմանագիր պետք է կնքած լիներ Ա/Ձ-ն, ինքն իր հետ պետք է արդյոք կնքեր պայմանագիր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետային արձակուրդ

Ելենա. Հարգելի հաշվապահներ, շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի:Աշխատել եմ ավելի քան մի տարի: Հուլիսի 20-ին կստանամ անաշխատունակության թերթիկ: Վերջին 3 ամիսներից 1-ին եղել եմ արձակուրդում: Ինչպե՞ս հաշվարկեմ ինձ հասանելի նպաստը եթե՝ Մարտ – 35000 աշխատավարձ; Ապրիլ – 35000դր աշխատավարձ; Մայիս – ամբողջ ամիսը գտնվել եմ արձակուրդում եւ հաշվարկվել է 32237դր արձակուրդային; Հունիս – 35000 աշխատավարձ: Որ ամիսներն են մասնակցում հաշվարկին? Եթե կարելի է մանրամասն գրեք հաշվարկի ձեւը: Կանխավ շնորակալությամբ Ելենա:)
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը համարվում է հաստատագրված հարկ վճարող

Աննա. Բարև ձեզ,ես ուզում եմ իմանալ, եթե կազմակերպությունը համարվում է հաստատագրված հարկ վճարող, նրա վրա տարածվում է այն օրենքը,ՓՄՁ-ներում ստուգումների կասեցման մասին, որը գործելու է մինչև 2011թ-ի հունվարի 1-ը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եկամտահարկի կանխավճարներ

Կարեն. Հարգելի կոլեգաներ, "Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկերի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով: Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով..." Հարցը հետևյալն է` նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարը եկամուտների տարեկան հաշվարկում բաժին V-ի 57, թե 60 տողն է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Տաթևիկ. Ողջույն բոլոր հաշվապահներին ! Ես առաջին անգամ պետք է հաշվարկեմ արձակուրդային, խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկեմ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 10.01.2008թ , 2009 թվականին արձակուրդ չի գնացել, այժմ պետք է հաշվարկեմ արձակուրդային 15 օրվա համար 02.07.2010.թ -ից: Շատ եմ խնդրում այս օրինակով հաշվարկեք , որպեսզի ավելի հասկանալի լինի: Նախապես շատ շնորհակալ եմ :
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեության վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ: Ասեք խնդրեմ, վարսավիրական գործունեության դեպքում գոյություն ունի սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություն, ինչպես օրինակ դա կա հանրային սննդի գործունեության դեպքում, և եթե այո, դրա ժամկետները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը գործունեություն չի ծավալում

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը փաստացի գործունեություն չի ծավալում, ապրիլի 16-ին աշխատանքից ազատվել է տնօրենը, սակայն ՀՏ գործունեության դադարեցման մասին հայտարարություն չի ներկայացվել, և այժմ պետք է ներկայացվեն II եռամսյակի հաշվետվությունները, կարո՞ղ է արդյոք հիմնադիրը ստորագրել հաշվետվությունները: Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Լիազորագիր

Tereza. Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, տնօրենը ում կարող է տալ լիազորագիր իր փոխարեն լիիրավ գործունեություն իրականացնելու համար եվ պարտադիր է նոտարի հաստատումը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ կանխիկ առևտուր

Աննա. Կան նման կարծիքներ,որ առևտրի դեպքում երբ գնումը կատարվում է ոչ կանխիկ, այլ Post Terminali միջոցով,ապա գնորդին նաև պետք է տրամադրել ՀԴՄ: Միթե դա ճիշտ է, և արդյոք չի գրանցվի կրկնակի եկամուտ տվյալ կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վերաբերյալ

Արայիկ. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. 2010թ. - հուլիսի 13 դրությամբ քաղաքապետարանից հաշվարկվել և բնակչին (ոչ իրավաբանական) ներկայացվել է 1999-2003 թվականի համար գույքահարկի պարտք բնակելի տարածության համար և պահանջում են վճարել: Հարցս հետևյալն է. քանի որ գույքահարկն էլ հարկատեսակ, արդյոք այս դեպքում գործում է հարկերի մասին վաղեմության պարտքի չվճարման կարգը: Քաղաքացին պիտի պարտադիր վճարի այդ գումարը, թե ոչ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս վարվեմ գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձի հետ, աշխատավարձի վճարման օրը նրանք գտնվել են գործուղման մեջ, պե՞տք է նրանց համար առանձին ցուցակ և վճարային տեղեկագիր կազմել, որ գործուղումից հետո ստանան աշխատավարձն ու ստորագրեն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարդատար ավտոմեքենայի գույքահարկ

Լուսինե. Խնդրում եմ պատասխանել իմ մի հարցին: Կարող եք ասել ինչպես հաշվել 1999թ. մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.Ու)130/177: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտասահմանյան ընկերությունը մատուցում է ծառայություն

Հասմիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե կազմակերպության համար արտասահմանյան ընկերություն, որը գտնվում է Անգլիայում, մատուցում է ծառայություն, իսկ ավելի կոնկրետ փորձանմուշներ (հանքաքար) պիտի ուղարկվի, որը պիտի ենթարկվի մանրամասն զննության: Արդյոք այս գործարքից առաջանում է որևէ հարկային պարտավորություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միակողմանի գնման ակտերով կատարված գնումներ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել, եթե Ա/Ձ-ն հասույթի գիրք չի լրացնում, գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, նյութերի ի՞նչ հաշվառում պետք է վարի: Ինչպե՞ս կարող են վերահսկել միակողմանի գնման ակտերով կատարված գնումների չափը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Լիլիթ. Հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել, թե հղի աշխատողը առնվազն ինչքան ժամանակ պետք է աշխատի, որպեսզի ստանա ամբողջ դեկրետայինը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ձև Ֆ1-ի վերաբերյալ

Manush. Բարև ձեզ, ես ուզում եմ իմանամ սոց ներկայացվող Ձև ֆ1 հայտը ո՞ր թվականից ենք սկսել ներկայացնել, քանի որ ես ունեմ աշխատող, որը գնացել է ֆիզ.արձակուրդ 2006թ., ու դրանից հետո էլ աշխատողը դարձյալ գնացել է ֆիզ. արձակուրդ ու հիմա վերադարձել է աշխատանքի, ուզում եմ իմանամ` հիմա ես հայտ ներկայացնեմ, թե` ոչ, քանի որ ինձ մոտ չկա նրա աշխատանքի ընդունման սոցի հայտը, չգիտեմ դա իմ սխալն է, որ չկա, թե ուղղակի 2006թ. դեռ չի եղել այդ հաշվետվության ձևը: Կանխավ շնորհակալություն: