Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վերահաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.ինքնուրույն հայտնաբերել եմ աշխատավարձի սխալ հաշվարկ 2009թ. և 2010թ.-ի մինչև հուլիս ամիսը:Արդյոք կարող եմ վերահաշվարկ կատարել հուլիսին 2010թ.ի աշխատավարձերը,իսկ օգոստոսին 2009թ.-ի վերահաշվարկը,և արդյոք կարող ենք աշխատավարձը և վերահաշվարկը վճարել միևնույն ցուցակով այն դեպքում,երբ աշխատողներ կան ազատված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չունի սեփական տրանսպորտային միջոց

Վիգեն. Մեր կազմակերպությունը չունի սեփական տրանսպորտային միջոց: Կարող է արդյոք տնօրենն իր անձնական տրանսպորտային միջոցն, առանց վարձակալության պայմանագրի, օգտագործելու դիմաց, կազմակերպության անունից ձեռք բերել վառելիք /բենզին/ և որոշակի ամսական քանակությամբ օգտագործել այն կազմակերպության խնդիրները հոգալու նպատակով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Նառա. Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնեք. Ինչպես կատարեմ վերջնահաշվարկը եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 07.08-ով եւ դրանից առաջ 29.03-ից մինչեւ 26.04 գտնվել է հերթական արձակուրդում: Աշխատավարձը կազմել է 45000 դր.: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի մանկապարտեզը

Հեղինե. Հարգելի պատասխանող, ինձ հետաքրքրում է, թե ինչ հարկային պարտավորություններ ունի մասնավոր մսուր–մանկապարտեզը, և ինչ պայմաններով է տրամադրվում լիցենզիա՝ նման գործունեություն ծավալելու համար: Մի հարց էլ: Կա՞ արդյոք մաքսազերծում անձնական օգտագործման համակարգչի ՀՀ տեղափոխման դեպքում /նոութբուք/ ՌԴ-ից՝ ՌԴ քաղաքացու կողմից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն

Գագիկ. Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ofelya. Ես կուզենայի իմանալ ,եթե հկ-ին ծառայությունների մատուցման պայմանագրով գումար է փոխանցվել, ապա ի՞նչ մոտեցում է պետք տալ և ի՞նչ հարկեր վճարել, և ընդհանրապես մանարամասն որտեղ է կարելի ծանոթանալ հկ-ի հաշվապահական հաշվառման մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղության կարգով

Ժաննա. Իմ աշխատողներից մեկը համատեղության կարգով աշխատում է միանգամից 5 ֆիրմաներում:3-ում հղիության և ծննդաբերության արձակուրդ գնացած տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Իրավունք ունե՞մ արդձակուրդ ուղարկել մնացած 2 ֆիրմաներից, իսկ այս 3-ում կազմել համաձայանագիր արձակուրդի տեղափոխման:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վճարում

Մանուշ. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե հարկատուն երեք և ավելի տարի չի վճարել հարկային պարտականությունները, օրինակ սեփական հողի հարկ և գույքահարկ, ինչպես է պետք վարվել , որպեսզի կատարի վճարումները:Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ
  • ԱԱՀ-ի հաշվարկ
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշիվ-ապրանքագրի ինքնուրույն լրացում

Թերեզա. Բարեվ բոլորին: Եթե ես մատակարարից վերցրել եմ կտրոն եվ ինքս եմ գրել հաշիվ ապրանքագիրը, պետք է այդ մասին եռամսյակային հաշվետվությունում տեղեկություն ներկայացնել հարկային (մատակարարս հարկվում է ԱԱՀ-ով, իսկ ես պարզեցվածով): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գանձապահի աշխատավարձ

Գուրգեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ երկու հարցերին: Ինչպե՞ս է հաշվարկվում Գանձապահի աշխատավարձի հավելավճարը: Որտե՞ղ կարելի է գտնել Կառավարության որոշմամբ հաստատված վտանգավոր կամ վնասակար աշխատանքների ցանկը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարածքի ենթավարձակալություն

Անի. Հարգելի կոլլեգաներ, կարո՞ղ եք ասել, ինչ հետևանքներ կարող է բերել, եթե կազմակերպությունը ենթավարձակալության տա իր գրասենյակի մի մասը և նոտարով ու կադաստրով չհաստատի այն: Այն տարածքը, որտեղ նա նստած է, վարձակալության է վերցված նոտարով և կադաստրով հաստատված է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններ

Նառա. Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ իմ ինձ ասեք, երբ է ուժի մեջ մտնեու աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունները:Ու եթե աշխատողը աշխատանքից ազատվում է 02.08.10-ից, պիտի հիմք ընդունվի 14 օր առաջ կատարած իր ծանուցում, թե արդեն փոփոխված տարբերակով՝ 30օր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հայտ դրամարկղային գիրք ստանալու համար

Գայանե. Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 2 ՀՈԱԿ-ների հաշվապահ եմ, ՀՈԱԿ-ներից մեկի դրամարկղային գիրք ստանալու համար հայտը փետրվար ամսվա փոխարեն տնօրենը տվել է հունիս ամսին, խնդրում եմ պատասխանեք,թե ինչ տուգանք է նախատեսված դրա համար, և ով է ենթարկվելու պատասխանատվության` ես, թե տնօրենը:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասույթի գրքի հետ կապված

Սյուզի. Բարև Ձեզ, հարց ունեմ կապված հասույթի գրքի վարման հետ: Եթե հասույթի գրքում ապրանքի գնի փոփոխություն եմ գրանցել (սխալմամբ), և հաջորդ օրը հաշիվ ապրանքագրով վաճառել տվյալ ապրանքից, բայց նախորդ գնով, և հիմա էլ վաճառում ենք նախորդ գնով, ու տվյալ գնի փոփոխության վրա ուղղակի գիծ եմ քաշել, ի՞նչ եք կարծում, դա ենթակա՞ է որևէ տուգանքի: Նաև կխնդրեմ ինձ տեղեկացնել հասույթի գրքի վարման կարգին կամ որևէ կայք, որտեղից հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալ… Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Աննա. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ հուշեք թե ինչ քայլեր պետք է անեմ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար: Ու՞ր պետք է դիմեմ: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ վճարել

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք Եթե գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ վճարել, ինչպե՞ս կարելի է վարվել նրա հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ից ազատում

Artak. Մեր կազմակերպությունը աշխատում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որը ունի ՀՀ-ում ներկայացուցչություն, սակայն, մեր պայմանագիրը կնքվում է բանկի կենտրանական գրասենյակի հետ, որը գնտվում է Լոնդոնում, իրենք էլ մեզ վճարում են: Մեր հաշվետվությունը նույնպես ուղարկվելու է Լոնդոն: Արդյոք մենք պետք վճարենք ԱԱՀ թե ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հարկավոր է լիցենզիա

Արփինե. Ողջույն բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս. Սրճարանում կամ թեյարանում ծխախոտ և խմիչք վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն է կազմում լիցենզիայի գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գանձապահի պարտականությունների կատարում

Նանե. Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, թե որտեղից կարող եմ կարդալ գանձապահին արձակուրդ ուղարկելու համար ում կարող է փոխանցվել նրա պարտականությունները,պատասխանատվությունը, և ինչ քայլեր են անհրաժեշտ դրա համար,այսինքն հանձնում,ընդունում,ակտի կազմում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վերաբերյալ

Ա.Անուշիկ. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Մենք մեր գույքահարկի բազայում ունենք այնպիսի մեքենաներ, որոնք գրանցված են, ասենք, 1999թ.-ից և մինչև այսօր գույքահարկ չեն վճարել ոչ մի անգամ: Եվ ֆիզ. անձը բերում է խոտանման տեղեկանքը, որ ինքը մեքենան խոտանել է 2009թ.-ի, ասենք, հոկտեմբերին: Ճիշտ է՝ նրա վրա այլևս գումար չի հաշվարկվում այդ ամսաթվից հետո, բայց չէ՞ որ տվյալ ֆիզ. անձի վրա մնում է 1999-2009թթ. ընկած ժամանակահատվածի կուտակված գույքահարկի (ապառք+տույժ) գումարը՝ որպես պարտք: Բայց չէ՞ որ եթե մարդը խոտանել է մեքենան, այդ պարտքը այլևս չի վճարի: Արդյո՞ք չկա մի որևէ օրենք, մի որևէ մեխանիզմ՝ լուծելու այս խնդիրը: Խնդրում եմ պատասխանել: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՓՄՁ տարեկան շրջանառություն

Արփինե. Բոլորին ողջույն: Անչափ շնորհակալ եմ կարծիքների համար: Դրանք ինձ շատ են օգնում: Խնդրում եմ պատասխանեք ևս 2 հարցի` 1 դրամարկղի գիրքը քանի օրը մեկ է պետք փակել; 2 որքան պետք է կազմի ՓՄՁ տարեկան շրջանառությունը ԱԱՀ -ի դաշտում գործելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ սոց. վճարներ

Սաթենիկ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն աշխատել է պարզեցված ընթացակարգով

Սուսաննա ք. Աբովյան. Ողջույն բոլոր հաշվապահներին! Ունեմ այսպիսի հարց,խնդրում եմ օգնեք , ԱՁ,որը աշխատել է ՓՄՁ -ի պարզեցված ընթացակարգով, այս տարվա հուլիսից, իր դիմումի համաձայն աշխատելու է ԱԱՀ-ով: Ստացել է հասույթի և առաքումների գիրք , հաստատված հարկայինի կողմից: Ի դեպ ԱՁ-ն իրականացնում է ներմուծում,այս դեպքում, հասույթի գրքում պետք է լրացվի ԱԱՀ-ի ժամանակաշրջանում ստացված ապրանքները, թե նաև նախորդ ժամանակաշրջաններում ստացված ապրանքները: Այստեղ հաշվապահություն չի վարվել, այժմ ես փորձում եմ ետ գնալով , ինչ-որ կերպ ստանամ գոնե ապրանքային մնացորդը, որը չգիտեմ հասույթի գրքում լրացնեմ ,թե ոչ, խնդրում եմ,եթե կարող եք օգնեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում

Emil. Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցում: Կարող է արդյոք կազմակերպության հիմնադիրը, որը միևնույն ժամանակ կազմակերպության տնօրենն է, փոխառություն տրամադրել որպես անհատ անձ այդ նույն կազմակերպությանը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդմիջման ժամանակահատված

Կարինե. Բարև Ձեզ,ես աշխատող մայր եմ և ֆիզիոլոգիական արձակուրդից նոր եմ վերադարձել, երեխաս երկու տարեկան է: ՈՒզում եմ իմանալ` իրավունք ունեմ ընդմիջման ժամանակահատվածը երկարացնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններ

Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պե՞տք է վճարի ամսական վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II՞, թե՞ III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ

Աննա. Եթե դժվար չէ, ասացեք՝ ես սեպտեմբերի 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար: Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել: Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե՞ ոչ: Աշխատավարձս 50 000 դրամ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Իրավաբանական անձի գործադիր մարմին

Ալինա. Իրավաբանական անձի (ԻԱ-ի) համար որպես Գործադիր մարմին (տնօրեն, ղեկավար) բացի ֆիզիկական անձից կարող է հանդիսանալ իրավաբանական անձը, եթե ԻԱ-ի կանոնադրությամբ այդպիսի հնարավորություն տրված է: Ճի՞շտ է այս պնդումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ

Հովհաննես. Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ: Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական: Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Հովհաննես. Հարգելիներս ունեմ այսպիսի հարց` արտասահման գործուղման ժամանակ վճարվել է 5 օրվա օրապահիկ (5*76 եվրո)դրամով, աշխատողը ծախսերը կատարել է եվրոյով: Գործուղումից վերադառնալուց չի ներկայացնում փոխարկման անդորրագիր,այդ դեպքում հաշվարկը կատարվում է գումարը տրամադրելու օրվա,թե հաշվետվության օրվա կենտրոնական բանկի կուրսով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություն

Լուսինե. Բարև Ձեզ. Ես աշխատում եմ սեզոնային աշխատանքային պայմանագրով, որտեղ նշված է. որ պայմանագիրս լուծելիս ինձ պետք է տրվի հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար 2 աշխատանքային օր հաշվարկով: Սակայն ԱՕ-ի նոր փոփոխությամբ այն չի նախատեսվում , քանի որ ԱՕ-ի 100 հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել և գործատուն դա ինձ հաստատ չի վճարի: Խնդրում եմ պատասխանեք իրավաբանորեն և հիմնավորված, արդյոք դա իրավացի է, և գործատուն ճիշտ է վարվում թե ոչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ես աշխատում եմ արդեն 7 ամիս և դեռ աշխատելում եմ 8 ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատված: Դուք հավանություն տալիս եք օրենքի նման փոփոխությանը: Կանխավ շնորհակալություն :
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսի հաշվարկ

Մանուշ. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես հաշվարկել գործուղման ծախս Նոյեմբերյան-Երևան ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը, եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնը որպես ծախսի հիմնավորում

Արփինե. Բարև բոլորին, Ես ուզում եմ հարցնել, ՀԴՄ կտրոնը առանց հաշիվ-ապրանքագրի կարող եմ ծախս համարել թե ոչ, և եթե այո, ապա ծախսի թույլատրելի չափը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարի վերաբերյալ

Սարգիս. Բարև ձեզ, Ինձ հետաքրքրում է, հնարավոր է արդյոք կատարել առհաշիվ ծախսեր բանկային հաշվից, առանց դրամարկղային գիրք ունենալու, և եթե այո, ապա հաշվից գումարը հանելուց քանի օրվա մեջ այն պետք է ծախսվի? Անչափ շնորհակալ եմ... Հաջողություն բոլորին...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի հավելում

Արծրուն. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. արդյոք աշխատանքային պայմանագրի հավելումը ԱՊ-ի գրանցամատյանում գրանցվում է , թե ոչ :