Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անի. Բարև, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. շահաբաժինը բաշխելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հարկատեսակների գծով : Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առևտրային կայքէջ բացելու համար

Վարդգես. Հարգելի տնտեսագետ-հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցով: Ինտերնետային առևտրային կայքէջ բացելու համար ի՞նչ բանկային, պետռեգիստրային ու հարկային աշխատանքներ պետք է արվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի հետ կապված

Ա.. ՍՊԸ-ն զբաղվում է շին. նյութերի մատակարարումով (տենդեր, ոչ թե շին. աշխատանք, ալյ մատակարարում): ԱԱՀ վճարող եմ, ունեմ առաքման գիրք Ք.Երևան M13 հասցեում: Խնդրում եմ ասեք, Ք.Արարատի կամ Ք.Հրազդանից գնված ցեմենտը պե՞տք է ետ բերեմ, M13 հասցե գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ Ք.Կապան ու Ք.Ստեփանավան: Ի վերջո Ք.Իջևանից գնված ավազը Ք.Նոյեմբերյան մատակարարելու համար ե՞տ բերեմ, M13 հասցեի գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ: 28-ով պրոբլեմ կա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հաստատագրված վճար վճարող է

Հասմիկ. Բարև ձեզ, ես սկսնակ եմ և ուզում եմ մի քանի բան իմանալ: Ա/Ձ-ն իր հայտը նույնպե՞ս պետք է ներկայացնի սոց. ու վճարի եկամտահարկ, բացի 5000-ից, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, Ա/Ձ-ն հաստատագրված վճար վճարող է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Մարիաննա. Ես ցանկանում եմ իմանալ, արդյո՞ք բոլոր կազմակերպություններն են անցնելու պարտադիր էլեկտրոնային հաշվետվություններին: Այսինքն դա կախված չէ՞ շրջանառությունից: Կանխավ շնորհակալություն...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում

Մարինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն որևէ կերպ ձևակերպել իր անվամբ /ոչ ԱՁ-ով/ ինտերնետ կայքի դոմենի ձեռքբերման ծախսը, կնքվու՞մ է վարձակալության պայմանագիր, թե՞ ի սկզբանե պետք էր ձեռք բերել ԱՁ-ով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես հաշվապահ չեմ, սակայն այնպես է ստացվել, որ այս գործը ես եմ անելու հաշվապահի բացակայության պատճառով: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 24.11.2010թ. և 18.12.2010թ. լուծվել է աշխատանքային պայմանագիրը` մահվան պատճառով: Աշխատողն աշխատում էր 6-օրյա աշխատանքային ռեժիմով: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը: Աշխատողի աշխատավարձը ամսական 52250 դրամ էր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Եվա. Բարև բոլորին: Ինչպե՞ս պետք է հաշվարկել վերջնահաշվարկը: Եվ եկամտահարկը հաշվելու համար արդյո՞ք պետք է վերջնահաշվարկը գումարել վերջին ամսվա աշխատավարձին և ապա նոր հաշվել եկամտահարկը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Մարգարիտա. Ես անհատ ձեռներեց եմ և ուզում եմ դադարեցնել իմ գործունեությունը: Բացի հարկային մարմիններից ուրիշ ու՞մ պետք է տեղեկացնեմ այդ մասին: Եվ գործունեության ավարտի ժամանակ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և որտե՞ղ: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված

Կարեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապվածˋ աշխատողների պայմանագրերը փոխվելու՞ են, թե՞ ոչ: Կարելի է համաձայնագրով փոփոխված կետերը փոխել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների դուրսգրում

Vahagn. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշիվ ներկայացնելու հետ կապված մի քանի հարցեր: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: 1. Եթե կազմակերպության շրջանառությունը 100.մլն-ից չի գերազանցում, ներկայացնու՞մ ենք արդյոք էլ. հաշիվ, և ի՞նչ պետք է անել տվյալ հաշիվը ստանալու համար: 2. Եթե հնարավոր է, նշեք նաև կարգավորող օրենսդրական ակտերը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Եվա. Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչպես են ներկայացվելու հաշվետվությունները

Gayane. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: 2011թ. հունվարի 1-ից հետո հաշվետվությունները ի՞նչ տարբերակով ենք ներկայացնելու հարկային մարմնին, եթե կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մատյան ամենամյա արձակուրդների ժամանակացույցի

Գայանե. Բարև ձեզ: Վերջերս գրախանութներում հայտնվեց նոր, հերթական մատյանըˋ "Մատյան ամենամյա արձակուրդների ժամանակացույցի": Խնդրում եմ ասել, արդյո՞ք պարտադիր է վերոհիշյալ մատյանի վարույթը, եթե այո, ապա կազմի վրա նշված հրամանը ի՞նչ հիմքով պետք է տալ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ է պետք կցել

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: 2011թ. հունվարի 1-ից հետո ԱԱՀ-ով աշխատող հիմնարկներից մինչև 100 հազար դրամ արժեքով ՀԴՄ-ի կտրոնով գնված ապրանքի արժեքի մեջ կարելի՞ է ԱԱՀ-ի չափը հաշվանցել: Եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ կցենք հետը, որ լինի ճիշտ (եթե հիմնարկը բացի ՀԴՄ-ի կտրոնից հարկային հաշիվ չի տրամադրում ):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ը հաստատագրված վճարով է հարկվում

Grisha. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, եթե Ա/Ձ-ը հաստատագրված վճարով է հարկվում, ապա տարեկան եկամուտների մասին հայտարարագիր պե՞տք է հանձնեմ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների ներմուծում

Արտյոմ. Հարգելի գերծընկերներ, ասացեք խնդրեմ, եթե անձը հանդիսանում է ՍՊԸ - ի հիմնադիր և տնօրեն, կատարվել է ներկրում, բայց հանգամանքների բերումով ներկրումը ձևակերպվել է իր անունով ( ֆիզ անձով ) , կարո՞ղ է հիմք համարվել և վաճառվել ՍՊԸ - ում, որը զբաղվում է հենց այդ ապրանքների մանրածախ վաճառքով: Թե՞ կդիտվի ապօրինի գործունեություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի 5 րդ կետի փոփոխությունը

Վահագ. Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի հօ 179 –ի 5 րդ կետի փոփոխությունը: Դա նշանակու՞մ է, որ, օրինակ, սոց վճար պետք է վճարի նաև Ա/Ձ-ն իր համար, եթե նա օտարերկրյա քաղաքացի է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սարքավորման ձեռքբերում

Սառա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժվար չէˋ հղում անելով համապատասխան իրավական ակտերին. կազմակերպությունը (ԱԱՀ չվճարող իրավաբանական անձ) կնքել է մի քանի պայմանագրեր ծառայություն (պատվիրատուների սարքերի վերանորոգում) մատուցելու համար: Աշխատանքների տևողությունը 2 ամիս է: Աշխատանքները կատարելու ընթացքում` հատկապես վերջում, անհրաժեշտ է կատարել ստուգում հատուկ համեմատաբար թանկ (մոտ 2 մլն. ՀՀԴ) լաբորատոր սարքավորոման վրա, որը կազմակերպությունը չունի: Կա ռեզիդենտ ֆիզիկական անձ, որն ունի այդ սարքավորումը և պատրաստ է վաճառել այն: Հարցս հետևյալն է` կարո՞ղ ենք արդյոք (և եթե այո` ինչպե՞ս) սարքավորման գնման հետ կապված բոլոր ծախսերը ներառել ծառայության մատուցման անհրաժեշտ ծախսերի (շահութահարկի իմաստով) մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Մարի. Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և երկարացրել եմ այն մինչև 2011թ. սեպտեմբեր ամիսը, բայց այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ 1. Արդյոք կարո՞ղ եմ մինչև արձակուրդիս ավարտը դուրս գալ աշխատանքի: 2. Եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն հիմնադրից

Աննա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս. Եթե կազմակերպությունը իր հիմնադրից մի քանի տարվա ընթացքում անընդհատ փոխառություններ է վերցրել և լուծարվելիս հիմնադրին պարտք է մնացել 800000դր, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Արդյոք սա կդիտվի որպես եկամուտ: Աշխատել է ՓՄՁ-ով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Narine. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ պատասխանել այս հարցիս. տեղի ունեցավ օտարերկրյա քաղաքացիներից սոց. վճարումների փոփոխություն: Իսկ ինչ վերաբերվում է եկամտահարկի հաշվարկին, չեմ կարող գտնել ոչինչ, կատարվե՞լ է փոփոխություն, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ: Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս nara_yag շնիկ mail.ru
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որակավորման քննություններին մասնակցելու համար

Վահան Գրիգորյան. Խնդրում եմ նշել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) գրականության ցանկը, որոնցից կարելի օգտվել որակավորման քննություններին մասնակցելու նպատակով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել սոց. վճար

Անահիտ. Խնդրում եմ պարզաբանել: Առաջին անգամ ԱՁ եմ բացել նոյեմբեր ամսին: Սակայն դեռ գործունեություն չեմ իրականացնում, քանի որ հարկայինում ՀԴՄ-ն դեռ չեմ գրանցել: Արդյո՞ք պետք է սոց. վճարում կատարեմ նոյեմբեր ամսվա համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային հաշիվների դուրսգրում նոր եղանակով

Eva. Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Արփինե. Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն հունվարի 1-ից ժամ. դադարեցնում է գործունեությունը, ի՞նչ կարգով կարող եմ տվյալ ՍՊԸ-ի ապրանքի մնացորդը տալ նույն հասցեում գործող մեկ այլ ՍՊԸ-ի, եթե երկուսի հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հետ կապված

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պայմանագրի կնքում

Կառա. Բարև Ձեզ: Ո՞ր գործարքների դեպքում են պարտադիր կնքում պայմանագրեր, կա՞ ինչ որ դրամային ցենզ: Օրինակ, մեզ համար ծառայություն են մատուցել 7000 դրամի չափով: Պե՞տք է արդյոք կնքենք պայմանագիր, թե՞ միայն վճարենք հաշվի հիման վրա: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ

Vahagn. Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ, սակայն գնում է հումք նյութեր ԱԱՀ-ով և վաճառում արտադրանք: 1. ԱԱՀ -ն վաճառքի դեպքում ներառու՞մ է արդյոք վաճառքի գնի մեջ: 2. ԱԱՀ հաշվետվություն ներկայացնու՞մ է ձեռք բերվածի մասով: Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրման հետ կապված

Գարուշ Խաչատրյան. Ճի՞շտ է արդյոք, որ ըստ նոր օրենսգրքի, պետք է անպայման տրամադրվի ողջ հասանելիք արձակուրդը, նունիսկ եթե աշխատողը չի ցանկանում արձակուրդ գնալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կահույքագործության ոլորտ

Արման Բարև ձեզ: Ես երկար տարիներ աշխատել եմ կահույքագործության ոլորտում, եղել եմ գրանցված աշխատող: Այժմ ես ցանկանում եմ ինքնուրույն աշխատել, այսինքնˋ ինքս ընդունեմ կահույքի պատրաստման պատվերներ, բայց չխախտեմ օրենքը: Խնդրում եմ ասեք, ի՞նչ պետք է անեմ, որտե՞ղ պետք է դիմում ներկայացնեմ և ինչքա՞ն պետք է վճարեմ յուրաքանչյուր ամիս, եթե որևէ գործ անում եմ կամ եթե որևէ ամսում ոչ մի գործ չեմ անում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է տրվի գործուղման հրամանը

Anna. Բարև ձեզ, կոլեգաներ, խնդրում եմ, պատասխանեք, եթե աշխատողը 3 օրով մեկնել է Սյունիքի մարզ, ինչպե՞ս պետք է գործուղման հրամանը տրվի և հաշվարկվի
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատող ընդունելիս

Լիանա. Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ ինձ ասել, ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել աշխատողների հետ կապված: Եվ աշխատող ընդունելիս ինչի՞ վրա է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՓՄՁ-ների շահութահարկի վերաբերյալ

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, ինձ համար շատ կարևոր է, եթե հնարավոր է շտապ, 2010թ.ՓՄՁ-ների համար ինչպե՞ս է հարկվում շահութահարկը 20%, թե՞ ուրիշ կերպ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

Վահագ. Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Գառնիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ասացեքˋ արդյո՞ք հաշվարկվում է վերջնահաշվարկ համատեղությամբ աշխատողի հետ, և եթե գիտեք, գրեք նաև իրավական հիմքը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փորձանմուշներ

Խաչատուր. Խնդրում եմ, տեղեկացրեք, մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը, որը չունի հդմ, կարո՞ղ է արդյոք իր ներկրած պրեպարատներից բաժանել փորձարկման համար նմուշներ անհատ մարդկանց (մասնագետի) անվճար, եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել հաշվապահորեն: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող

Վահագ. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի կամ ասել, ճի՞շտ եմ, թե՞ ոչ, Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող, եթե նա չի հանդիսացել և չի հանդիսանում ԱԱՀ վճարող, բայց Ա/Ձ-ի նախորդ տարվա փաստացի եկամտահարկը գերազանցել է 500000 դրամը: Եվ 2010թ-ի համար վճարման ենթակա եկամտահարկը պե՞տք է արդյոք գերազանցի կամ հավասար լինի հաշվարկված համախառն եկամտի 2%-ին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզավորվող գործունեություն

Անահիտ. Հարգելի հաշվապահներ, իմ հարցը հետևյալն էˋ ո՞ր օրենքում կգտնեմ լիցենզիավորվող գործունեության ցանկը, հատկապես ինձ հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքի գործունեության հիմքերը թույլատրող փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բացակայություն աշխատանքի վայրից

Անուշ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Ես սովորում եմ պետական ԲՈՒՀ-ում և միաժամանակ աշխատում եմ պետական հիմնարկում: Արդյո՞ք իրավունք ունեմ աշխատանքից բացակայելու դասերին մասնակցելու համար, և աշխատավարձից պահումներ նախատեսվու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է տեղեկանք ներկայացնել

Աննա. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ստանում եմ նպաստ՝ 18000 դրամ: Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք պարտադիր է 2011-ին ներկայացնել տեղեկանք աշխատավայրից, քանի որ առաջին անգամ՝ 2010-ին, տեղեկանքի հետ միասին ներկայացրել եմ մի թերթիկ՝ ստորագրված տնօրենի կողմից, որտեղ գրված էր, որ աշխատանքից հեռացվելու կամ աշխատատեղը փակվելու դեպքում տնօրենը պարտավոր է տեղյակ պահել սոց. ապահովության մարմիններին այդ մասին: Գործակալը ամուսնուս ասել է, որ այդ թերթիկի առկայության դեպքում երկրորդ տարվա համար տեղեկանք հարկավոր չէ, սակայն ես կասկածում եմ, և կցանկանայի հաստատ իմանալ և չուշացնել տեղեկանքը: Նախապես շնորհակալություն: