Author: Accountant.am

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվարկի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ, Կարո՞ղ եք օգնել մի հարցում: ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 16 Ա ի՞նչ գումար է գրվում, նկատի ունեմˋ ՀԴՄ-ով գնված ապրանքներն էլ, թե ոչ (տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների): Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն գրեք: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անուշիկ. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ֆիզ անձի, որը ԱՁ չէ, բանկային հաշվին որոշակի մեծ գումար է փոխանցվում, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայություն

Կամո. Հարգելի կոլեգաներ, հետաքրքիր է, թե ինչպես կվարվեիք, եթե ոչ ռեզիդենտ փոխադրող ընկերությունը Ձեզ ներկայացրած ինվոյսում չի առանձնացրել Հայաստանի տառածքին բաժին ընկնող ծառայության գումարը, այսինքն մեկ տողով գրեր, օրինակ, Փոթի-Երևան- 2000 USD
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ներքին իրավական ակտ

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, Ճիշտ կլինի արդյոք, եթե ընդունեմ ներքին իրավական ակտ 2009-2010 տարվա կուտակված արձակուրդը 2010-2011 տարի տեղափոխելու մասին, և այդ իրավ. ակտը ստորագրեն բոլոր աշխատողները, յուրաքանչյուր աշխատողի համար առանձին հրաման տալու փոխարեն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրինակից են գրում հրամանը

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, այսքան փոփոխություններից հետո հրամաններից քաղվածք կա՞, եթե ոչ, ապա քանի՞ օրինակից են գրում հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվել է մասերով

Գոգ. Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվել է մասերով, և մի մասը արդեն օգտագործել է աշխատողը, հրամանի մեջ գրվել է կոնկրետ, թե մյուս կեսը երբ պետք է հատկացվի, օրինակ՝ դեկտեմբերի 1-ին, բայց աշխատողը չի ուզում գնա, այս դեպքում ի՞նչ ենք անում: Նա գրում է դիմում և խնդրում է, որ ամենամյա արձակուրդի չօգտագործված կեսը նրան տրամադրենք այլ ժամանակահատվածում կամ միացնենք հաջորդ տարվա արձակուրդին: Այս դեպքում պարտադի՞ր է հրաման ձևակերպել մինչև դեկտեմբերի 1-ը արձակուրդը տեղափոխելու մասին, թե՞ կնքել ուղղակի համաձայնագիր կամ էլ բավարարվել դիմումով: Խնդրում եմ, պատասխանեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալություն

Սոֆա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Հարսանյաց սրահը (ՍՊԸ) ֆիզ. անձից վերցնում է վարձակալությամբ հարսանյաց զգեստներ և տալիս վարձով: Ի՞նչ պայմանգրեր պետք է կնքել ֆիզ. անձանց հետ: Եթե կան օրինակներ, խնդրում եմ ուղարկեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ առևտրային կազմակերպության ծախսեր

Տաթևիկ. Բարև ձեզ, ես աշխատում եմ պետական ոչ առևտրային կազմակերպությունում, կարո՞ղ եք ինձ ասել, իրավունք ունի ՊՈԱԿ-ը ունենալ ներկայացուցչական ծախսեր, օրենքի ո՞ր հոդվածներով է կարգավորվում ՊՈԱԿ-ան ծախսերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք վնասակար պայմաններում

Մարիամ. Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք. 1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում: 2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արմինե. Հարգելի կոլեգաներ, ես աշխատում եմ մարզադպրոց ՊՈԱԿ-ում: Սեպտեմբերի 14-ին ընդունել եմ աշխատանքի մարզիչին և նոյեմբերի 1-ին ազատել: Խնդրում եմ ասեք, ես վերջնահաշվարկ պե՞տք է տամ, թե չէ: Եթե տամ, ապա ինչպե՞ս հաշվեմ ու ի՞նչ ետպահում պետք է անեմ: Խնդրում եմ շտապ պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Marine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ թվարկել բոլոր այն իրավական ակտերի անուններն ու համարները, որոնք վերաբերվում են աշխատավարձին, հատկապես ինձ ինֆորմացիա է հարկավոր մասնավոր ուսումնական կենտրոնում դասավանդող մասնագետների աշխատավարձի հաշվարկման վերաբերյալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե կորել է աշխատանքային գրքույկը

Մարգարիտա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել: Վերջին գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, իսկ նախորդ ընկերությունը, որտեղ ես աշխատել եմ մինչ այսօր, այլևս գոյություն չունի, և ես չունեմ ոչ մի ինֆորմացիա նրանց վերաբերյալ, չգիտեմ, ինչպես պետք է վերականգնեմ այդ տարիների աշխատանքային ստաժը: Բայց ունեմ հին աշխատանքային գրքույկի պատճեˋ 1 օրինակ: Ցավալի կլինի, եթե այդ տարիների աշխատանքն այդպես էլ վերականգնել չլինի, հնարավո՞ր է օգնել: Հարգանքով, Մարգարիտա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի վաճառք

R.A. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունն հանդիսանում է ԱԱՀ վճարող և պետք է վաճառի իր ՀՄ-ը` էքսկավատորը ֆիզ. անձի այն գնով, ինչ գնով որ այն ձեռք է բերել տարիներ առաջ` 560.000 ՀՀ դրամ, այս գումարն ամբողջովին ամորտիզացվել է: Այս դեպքում ընկերության մոտ առաջանում է ԱԱՀ-ի պարտավորություն: Պետք է արդյոք ընկերությունը ԴՄՕ-ի հետ դուրս գրի նաև հարկային հաշիվ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, 2010թ. ՓՄՁ-ների համար 2 տոկոսը այլևս գոյություն չունի՞: Շահութահարկն է՞լ պետք է ընդհանուր ձևով հարկվի: Հաշվետվության ձևերն էլ փոխվե՞լ են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի

Սիլվա. Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Լունա. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ: Իմ աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է բախտ վիճակվել ունենալու հղի աշխատող: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, բայց ես կանգնել եմ փակուղու առաջ: Եթե փորձեք ինձ օգնել, շատ շնորհակալ կլինեմ, քանի որ չեմ տուժի ևˊ ես, ևˊ աշխատողը: Հղի աշխատողին իր իսկ ցանկությամբ տրամադրվել է արձակուրդ 2010թ. հոկտեմբերի29-ից (13.02.2009-13.02.2010թթ աշխատանքի համար) և վերադառնալու էր աշխատանքի 26.11.2010թ (24 աշխ.օր): Սակայն նա բերել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի թերթիկ, որը բժշկի կողմից բացվել է նոյեմբերի 16-ից մինչև 05.ապրիլի2011թ: Ինչպե՞ս վարվեմ, որ աշխատողը չտուժի: Խնդրում եմ խորհուրդ տվեք:Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Diana. Հարգելի հաշվապահներ և իրավաբաններ, խնդրում եմ օգնեք քաղ.իրավ պայմանագրի հետ կապված հետևյալ հարցերում. 1. Ի՞նչ ժամանակով է կարելի կնքել քաղ.իրավ պայմանագիրը, եթե պայմանագրում նշված չէ գինը (գործարքային է) 2. Կարելի է արդյոք պայմանագիրը կազմել հետևյալ սկզբունքով. պայմանագիրը գործում է 2/երկու/ ամիս ժամկետով, իսկ վճարումը իրականացվում է հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների նվիրատվություն

N.N. Բարև Ձեզ, եթե կազմակերպությունը գործունեության դադարեցման պատճառով ցանկանում է որպես նվիրատվություն իր պահեստի ապրանքները հանձնել մեկ այլ կազմակերպությանը (երկու կազմակերպությունների հիմնադիրները նույնն են), արդյոք կա որևէ սահմանափակում նման գործողության համար, և ինչպիսի՞ փաստաթուղթ է անհրաժեշտ կազմել, որպեսզի հետագայում այդ ապրանքները վաճառելուց խնդիրներ չառաջանան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց խանութ

Անի. Նորաբաց փոքրիկ խանութում /ՍՊԸ/ առաջին ամսում եղել է 700 դրամի առևտուր: Տպվել է հդմ կտրոն և տրվել հաճախորդին: ՀԴՄ-ով առևտուր անելու համար քանի՞ տոկոս են վճարում հարկ, ե՞րբ և ու՞մ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզ. անձին վաճառված ապրանք

Արփինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ֆիզ անձին վաճառված ապր. մասին հարկային ԱԱՀ տեղեկություն հարկավոր է հայտնել թե ոչ, շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի վճարման ժամկետներ

Մարիա. Բարև ձեզ: Ես վարում եմ մի կազմակերպության հաշվապահություն, որը գործում է արդեն 5 ամիս: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ցանկանւմ եմ իմանալ, թե երբվանի՞ց պետք է ԱԱՀ վճարել: Կանխավ շնորհակալություն...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել դասընթացների կազմակերպմամբ

Էդգար. Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել դիզայնի դասընթացների կազմակերպմամբ: Կխնդրեի ներկայացնել, ինչպես պետք է իրականացնել ուսանողների հաշվառումը, արդյոք անհրաժեշտ է մատյան վարել նրանց հաշվառման համար, ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվում: Ի՞նչ որոշմամբ, ո՞ր օրենքով: Ինչպե՞ս է հարկվում, որպես ծառայությա՞ն մատուցում: Արդյոք տրվում է ՀԴՄ կտրոն (տվյալ հասցեում արդեն կա ՀԴՄ), թե վարձը գանձվում է մուտքի օրդերով: Անհրաժե՞շտ է ուսանողների հետ կնքել պայմանագիր: Կխնդրեի մանրամասն պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Միքայել. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի հաշվարկ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի մի մասը ընկնում է օրինակ հոկտեմբերին, իսկ մյուս մասը նոյեմբերին, մենք պետք է յուրաքանչյուր մասը հարկենք համապատասխան ամսվա մեջ..... հարցս հետևյալն է, երբ աշխատողը վերադառնա արձակուրդից, օրինակ ամսի 10-ին և 15-ին պե՞տք է ստանա աշխատավարձի կանխավճար, ապա պետք է նոյեմբեր ամսվա 5 օրերի հասանելիք աշխատավարձին ավելացնել նոյեմբերի մեջ ընկած արձակուրդայինի գումարը ու նոր հարկել, թե կարելի է դրանք առանձին-առանձին հարկել, որտեղո՞վ է դա կանոնակարգվում, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Հայկ. Ես լսել եմ, որ վերջնահաշվարկից գործատուն սոց. չի վճարում, բայց սոց.ի հրահանգի մեջ նշվում է, որ հարկումը կատարվում է ընդհանուր սկզբունքով... խնդրում եմ ասեք, հնարավոր է ես ինչ-որ բան բաց եմ թողել..... ո՞րն է ավելի ճիշտ, որտե՞ղ էլի կարող եմ կարդալ այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ կատարելիս

Արթուր. Ի՞նչ եք կարծում, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և ազատվել ընդամենը 2 ամիս հետո, ապա վերջնահաշվարկ կատարելիս նրան արձակուրդայինի գումար վճարվում է, թե ոչ, չէ որ նրա աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատելու դեպքում

Նատալի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, գոյություն ունի արդյոք աշխատանքից ազատելու ժամանակ լրացվող անհատական հաշվետվության լրացման համար նախատեսված ցուցումներ.... նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվարկային հաշվի հետ կապված

Արփինե. Ողջույն հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ մի քանի հարցերին: 1. Կարո՞ղ է արդյոք միևնույն կազմակերպությունը հաշիվ ունենալ մի քանի բանկերում: 2. Եթե կազմակերպությունը ունի 6 աշխատող, ես ամսական սոց. հաշվ եմ ներկայացրել, հաջորդ ամիս 2 հոգու ազատել եմ աշխատանքից, ապա այդ եռամսյակը ես պե՞տք է ամսական սոց. շարունակեմ ներկայացնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք

Դավիթ. Բարև Ձեզ, Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք. Ենթադրենք կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, մեկ այլ կազմակերպությունից, որը նույնպես աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերել ապրանք հաշիվ ապրանքագրով: Այնուհետև այդ ապրանքը օտարում է վարձակալական վճարների դիմաց` այսինքն բնեղեն տեսքով: Հարցս հետևյալն է` 1. կազմակերպությունը իրավունք ունի արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն, 2. ինչպե՞ս պետք է հաշվարկվի վարձակալական վճարից պահված եկամտահարկը: 3. և այս ամենը արդյոք կարող է որևէ բարդություն առաջացնել հարկային ստուգումների ժամանակ: Նշեմ նաև, որ ձեռք բերված ապրանքը կազմակերպության գործունեության հետ կապ չունի` կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, իսկ տվյալ ապրանքը` ալյուր է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երբ վճարվում է վերջնահաշվարկ

Արտյոմ. Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, երբ որ աշխատողին ազատելիս վճարվում է վերջնահաշվարկ, որը ներառում է չօգտագործած արձակուրդայինը և տվյալ ամսվա չվճարված աշխատավարձի գումարները, հարկումը կատարելիս դրանք պե՞տք է առանձին հարկել, թե պետք է գումարել իրար, ստանալ 1 համախառն եկամուտ ու նոր հարկել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային գումարի հաշվարկ

Արմինե. Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. Եթե աշխատողը 2010թ. մարտի 2-ին ընդունվել է աշխատանքի և նոյեմբերին ցանկանում է գնալ արձակուրդ, մարտ ամսին նա չի աշխատել ընդամենը 1 օր, ես պե՞տք է այդ ամիսը համարեմ ոչ լրիվ աշխատած և հանեմ միջին ամսականի հաշվարկից, թե՞ միգուցե կարելի է անտեսել այդ 1 օրը: Շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Հայաստանն ու Արցախը զարգացնում են համագործակցությունը հարկային ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության փոփոխություն

Արթուր. Բարև, ես հարկայինում ՀԴՄ գրանցելու ժամանակ դիմումի մեջ գրել եմ համակարգչային ծառայություններ, սպասարկում, այնուհետև ես որոշեցի զբաղվել սարքավորումների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ պիտի անեմ ես, եթե ես դիմումի մեջ չեմ նշել վաճառքի մասին, ու ապրանքս գնելու համար հաշիվ ապրանքագիր պարտադի՞ր է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ընկերության աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում արդեն մեկ տարի և ստանում է նպաստ: Հունվարին նա նորից պատրաստվում է ծննդաբերելու: Հաշվարկվում է արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդ, վճարում, և պահպանվու՞մ են այս դեպքում առաջին երեխայի խնամքի նպաստի ամսական վճարումները մինչև նրա երկու տարին լրանալը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուˋ աշխատանքի ընդունում

Արտյոմ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ... Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին օտարերկրյա քաղաքացու վերաբերյալ: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է, կխնդրեի նշեք, թե որտեղից կարող եմ կարդալ դրա մասին: Կախավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նանա. Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն, Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Կարինե. Խնդրում եմ ասել, հղիության համար 140 օրվա նպաստը հղիության ո՞ր ամսից են տալիս, և դա պարտավո՞ր են տալ մասնավոր կազմակերպությունները նույնպես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նախածննդյան արձակուրդ

Susanna. Աշխատողը աշխատում է 2 տեղ և պատրաստվում գնալ նախածննդյան արձակուրդ: Խնդրում եմ օգնել` պետք է նա ստանա նպաստ 2 աշխատավայրից, թե 1-ից` հիմնականից: Կանխավ շնորհակալություն: