Author: Accountant.am

ԱՕ փոփոխություններ

Աննա.

Սիրելի հաշվապահներ և կադրերի աշխատողներ, ես աշխատում եմ կադրերի բաժնում մեծ կազմակերպությունում, ունեմ ընդամենը մեկ տարվա աշխատանքային փորձ, ու ցավալին նա է, որ աշխատողների քանակը շատ է, իսկ կադրերով միայն մի հոգի է զբաղվում, կապված այս փոփոխությունների հետ բազում խնդիրների առաջ եմ կանգնել, խնդրում եմ, եթե կան մարդիկ, որ արդեն լուծումները գտել են կամ բանիմաց են, կարող ենք փոխանակվել նյութերով և ինֆորմացիայով: Անհամբեր սպասում եմ արձագանքների: Ակնկալում եմ փոխադարձ օգնություն:

Պիտակներ՝

Առաքման գրքի հետ կապված

Աշխեն.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ առաքման գրքի լրացման հետ կապված. ես լսել եմ գործող հաշվապահներից, որ առաքման գրքի ամեն նոր էջի հետ պետք է տողերի համարակալումը նորից սկսել: Արդյոք որտեղ է ամրագրված, որ առաքման գրքի յուրաքանչյուր էջում տողերը պետք է համարակալվեն սկսած մեկից: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում:

Ընկերությունում ընդունվել է աշխատակից

Լուսինե.

Բարև բոլորին,խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.մեր ընկերությունում ընդունվել է աշխատակից, մեկն էլ ազատվել է 01.09.2010թ.-ից, հիմա ես այդ ընդունումն և ազատումն գրանցամատյանում չպե՞տք է գրեմ, արդյոք հիմա պիտի հրամանագիրք վարեմ: Եվ եթե կա հրամանագրքի լրացնելու մասին որևէ տեղեկություն, հայտնեք:

Աշխատավարձի հաշվարկ

Վրույր.

Ես ստանում եմ ամսական 100 000 դր, 5 օրյա աշխատանքային օրով: Օգոստոսի 9-ին գնացել եմ արձակուրդ 20 օրով: Օգոստոսի 6-ին ստացել եմ թե արձակուրդայինս, և թե 1-8 աշխատանքային օրերի աշխատավարձս: Վերադարձել եմ արձակուրդից և աշխատել եմ 30/08-ից: Ուզում եմ իմանալ, թե օգոստոսի 30-ի և 31-ի համար ես որքան գումար կստանամ:

Տարածքի վարձակալություն

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք, եթե ֆիզիկական անձը իր տարածքը վարձակալության է տալիս այն հիմնարկին, որտեղ ինքը տնօրեն է, ստացված ամսավճարից պետք է արդյոք եկամտահարկ վճարի, թե ոչ, և արդյոք կապ ունի գումարի չափը : Եվ եթե հնարավոր է, գրեք, որտեղ կարող եմ մանրամասն կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Meri.

Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:

6-օրյա աշխատանքային շաբաթ

Սյուզի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող և աշխատում է 6 աշխատանքային օրով 10-18-ը, դա խախտու՞մ է համարվում և եթե այո, արդյոք ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնի : Նախապես շնորհակալ եմ բոլորից:

Հաշվապահական խնդիրներ

Ադելինա.

Ես գործող հաշվապահ եմ, սակայն գիտելիքների խորացման համար ինձ անհրաժեշտ են հաշվապահական խնդիրներ:

Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է հանդիսանում

Դավիթ.

Բարև Ձեզ,
Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք.
Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ:
Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը:
Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru
Կանխավ Շնորհակալ եմ…….

Հասույթի գրքի վերաբերյալ

Արփինե.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ ասացեք, ՀԴՄ կտրոնը հասույթի գրանցման գրիքի մե՞ջ է գրանցվում, թե ոչ, եթե ոչ, ապա ո՞ր գիրքն է անհրաժեշտ: ՓՄՁ անպայմա՞ն է նման գրքի առկայությունը: Կանխավ Շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտներ

Արթուր.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները, կանխավ շնորհակալություն:

5-օրյա աշխատանքային շաբաթ

Hasonik.

Հարգելի հաշվապահներ, էդ 5-օրյա շաբաթը վերաբերվում է նաև գրաֆիկո՞վ աշխատող կազմակերպություններին: Օրինակ, ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, որ կանոնավոր երթեր են իրականացնում, պետք է աշխատեն 5-օրյա՞ գրաֆիկով:
Նախապես շնորհակալություն:

Աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից

Լիանա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է մուծվի տուգանք

Սմբատ.

Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Marine.

Բարև բոլորին, խնդրում եմ ինձ ասեք, արդյոք աշխատողը պետք է ստանա ֆիզ. արձակուրդի վճար ոչ հիմնական աշխատավայրից ևս, այն դեպքում, երբ հիմնական աշխատավայրից ստանալու է:

ՀՀ-ում գրանցված կազմակերպություն

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ,
ըստ Ձեզ, ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ ներմուծող կազմակերպության գործունեությունը համարվում է արտաքին տնտեսական գործունեությանը դասվո՞ղ, թե՞չդասվող, և դրա հետ կապված ինչպե՞ս է որոշվում ներմուծվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը, եթե առկա է ներմուծման երկարաժամկետ պայմանագիր և ամեն ներմուծման հետ պայմանագիր չի լինում ( Invoice-ի ամսաթվո՞վ, թե՞ մաքսային հայտարարագրի ամսաթվով):
Կանխավ շնորհակալ եմ:

Հրամանների հաշվառման մատյան

Anna.

Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում. Արդյոք պարտադիր է հրամանների հաշվառման մատյան վարելուց առաջ տալ հրաման դրանց վարման կարգի մասին, թե ուղղակի կարելի է վարել առավել ևս,որ “ԱՕ”-ից դուրս է եկել հրապարակմանն և հաշվառմանն վերաբերող դրույթները, թե՞ առաջնորդվեմ 1882-Ն որոշումով և սահմանեմ կարգը:

Արձակուրդի տեղափոխման համաձայնագիր

Ժաննա.

Իմ աշխատողներից մեկը աշխատում է միաժամանակ 5 ֆիրմաներում, որոնցից 3-ում փոխարինում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող տնօրենին: Արդյոք կարող եմ 2 ֆիրմայով ուղարկել արձակուրդի, իսկ մնացածում կազմել համաձայնագիր արձակուրդի տեղափոխման:

Աշխատանք գիշերային ժամանակ

Լիլիթ.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Աշխատակիցը աշխատում է ամսվա մեջ 20օր(160 ժամ),որից 10 օրը(80 ժամ) գիշերը: Ինչպե՞ս հաշվարկել գիշերային ժամանակի համար վարձատրության չափը,եթե դրույքաչափը 35000 դրամ է:
Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդ իր հաշվին

Karine.

Հարցս հետևյալ է որքա՞ն ժամանակ աշխատողը կարող է իր հաշվին արդձակուրդ վերցնել: Եթե աշխատողը իր հաշվին մեկ ամիս արդձակուրդ է վերցրել, ապա այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարի գործատուն:
Նախապես շնորհակալություն:

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, կարող է արդյոք աշխատողը 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատել 3 օր 6 ժամ, և իրար հաջորդող 2 օր 12 ժամ, ընդհանուր 42 ժամ:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի հաշվարկ

Armen.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ բացատրեք, ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը, երբ գտնվում ես արձակուրդում:
Օրինակ՝ ես ստանում եմ հարկերը հանած 320,000 դրամ(մաքուր) միջին ամսական աշխատավարձս կազմում է 300,000 դրամ: Ես գնացել եմ արձակուրդ 2010 թվականի օգոստոսի 2-ից 15-ը ներառյալ: Որքա՞ն գումար ես պետք է ստանամ տվյալ ամսվա համար (աշխատավարձ + արձակուրդային):
Կանխավ շնորհակալություն

Աշխատավարձի վճարում բանկի միջոցով

Anush.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կա՞ օրենքի նոր փոփոխություն, որով սկսած 60000դ աշխատավարձի դեպքում աշխատավարձը վճարվում է բանկի միջոցով:

2 աշխատանքային գրքույկ

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ, արդյոք խախտում կհամարվի, եթե հաշվապահը ունենա 2 աշխատանքային գրքույկ:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Անուշ.

Բարև Ձեզ, ես այս պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և հիմա նորից հղի եմ, քանի՞ շաբաթ պետք է գնամ աշխատանքի, որպեսզի ստանամ նախածննդյան և հետծննդյան արձակուրդային գումարները:

Հաշվապահական դասընթացներ

Մարինե.

Որտե՞ղ կարող եմ հաշվապահական դասընթացների գնալ և կարճ ժամանակում տիրապետել մասնագիտությանը:

Երեխայի խնամքի նպաստ

Մանուշ.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատող մայր եմ , երեխաս ծնվել է 2008թ-ի օգոստոսի 20-ին : Հետծննդյան արձակուրդս ավարտվել է 2008թ-ի հոկտեմբերի 27-ին : Բայց երեխային հասանելիք ամենամսյա նպաստը ստացել եմ 2009թ-ի հունվար ամսին: Ասացեք խնդրեմ , միթե սա օրենքի խախտում չէ, քանի որ նպաստը հատկացնում են մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եվ արդյոք ուշ չէ դիմելու համար: Խնդրում եմ, ասեք, նման դեպքում ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:

Տերմինալի վերաբերյալ

Ելենա.

Գոյություն ունի՞ այնպիսի օրենք, որ Տերմինալով ֆիքսված հասույթը պետք է ՀԴՄ – ով նույնպես ցույց տալ:

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Աննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ տալ ՍՊԸ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:

Անաշխատունակության թերթիկ վերցնելու համար

Գարիկ.

Ի՞նչ փաստաթղթեր են պարտադիր անաշխատունակության թերթիկ վերցնելու համար պոլիկլինիկայից, բացի անձնագրից և սոց քարտից, եթե գրանցված ես մարզում, սակայն Երևանում ես ապրում: Շնորհակալություն

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Հայկ.

9 տարվա չօգտագործված արձակուրդի հաշվարկ աշխատանքից ազատման դեպքում, ազատվել է աշխատանքից 17.08.2010թ.: Վերջին ամսվա աշխատավարձի չափը կազմում է 210000դրամ:

Շինանյութի մանրածախ առևտուր

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն…

Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում
Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ.
ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ.
ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը,
ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ
և վարձակալության վկայական 27.07.2010թ. Կարդալ ավելին “Շինանյութի մանրածախ առևտուր”

Խանութն աշխատել է 6-օրյա աշխ. ռեժիմով

Geghecik.

Բարև Ձեզ, եթե խանութն աշխատել է 6-օրյա աշխ. ռեժիմով, երկուշաբթիից-ուրբաթ 7ժամ, շաբաթ օրը 5ժամ, եթե ռեժիմը չփոխենք, փոխարենը շաբաթ օրվա 5 ժամը վճարենք կրկնակի, դա կհամարվի՞ սխալ:

Արձակուրդայինի հաշվարկի փոփոխություններ

Թերեզա.

Բարև բոլորին, խնդրում եմ, կարո՞ղ եկ ինձ ասել մի սայթ, որտեղ ես կարող եմ արձակուրդայինի հաշվարկի փոփոխությունների հետ ծանոթանալ: Շնորհակալություն:

Պայմանագրի ձև

Ալիսա.

Բարև ձեզ խնդրում եմ ինձ տարամադրել որևէ ծրագրի մատուցման պայմանագրի ձև:
Կանխավ շնորհակալություն:

Մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրեր

Alla.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ հուշեք, եթե նախկինում մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերը որոշելիս կիրառվում էր 2,33 գործակիցը, կարո՞ղ ենք այժմ նույն տրամաբանությամբ կիրառել 1,67 գործակից /20օր:12ամիս/, թե պարզապես հաշվեմ 2 օր`յուրաքանչյուր ամսվան: Շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Շնորհակալություն:

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Hasonic.

Հարգելի հաշվապահներ, ԱՕ փոփոխություններից արդյոք հետևում է, որ 6 ամիս չաշխատած աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը չի ներառում արձակուրդի համար տրվող հատուցումը, քանի որ նա դեռ ձեռք չի բերել արձակուրդի իրավունք:

Շնորհակալություն նախապես:

Աշխատաժամանակի տևողության վերաբերյալ

LILIT.

Խնդրում եմ ասեք,թե բժշկական ոլորտում շաբաթական ինչքա՞ն է աշխատաժամանակի տևողությունը 5-օրյա գրաֆիկի դեպքում: Նախապես շնորհակալություն:

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե.

Բարի երեկո բոլորին:

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111:

Կանխավ շնորհակալ եմ……………

Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Դավիթ.

Բարև ձեզ:

Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսական 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյո՞ք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս:
Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:

Հրամանագրքի վերաբերյալ

Hasmik.

Ո՞վ կարող է ինձ հուշել: Ինչպես հասկացա ԱՕ փոփոխություններից, հրամանագիրք վարելն արդեն դառնում է պարտադիր: Մինչև այժմ հրամանագիրք չի վարվել, նոր հրամանագրքում նախկին պայմանագրերը (հրամանները) և՞ս պետք է գրանցվեն, թե միայն օգոստոսի 7-ից հետո կնքվածները: Նախապես շնորհակալություն:

Երեխայի խնամքի նպաստ

Մանուշ.

Բարև Ձեզ, ես աշխատող մայր եմ: Մինչև երեխայիս երկու տարին լրանալը երկու ամիս շուտ եմ եկել գործի, բայց երկու ամիս ստացել եմ գումարը: Հնարավո՞ր է, որ հետ գանձեն գումարը: Նախապես շնորհակալություն:

Արդյոք հարկավո՞ր է լիցենզիա

Գուրգեն Մուսայելյան.

Բարև Ձեզ,

NGN Co. Ltd ուկրաինական ընկերությունը մտադիր է Հայաստանում զբաղվել ջեռուցման համակարգերի, որն իր մեջ ներառում է` շոգետաքացուցիչ և ջրատաքացուցիչ կաթսաներ 24-ից մինչև 1000 Կվտ հզորությամբ, ալյումինե և պողպատե ջեռուցման մարտկոցներ, փականներ, կափույրներ, խողովակներ, այլ օժանդակ սարքավորումներ և աքսեսուարներ, ներմուծմամբ, վաճառքով ինչպես նաև բնակելի տարածքների ներտնային համակարգերի, կենցաղսպասարկման և արտադրական ձեռնարկությունների, հասարակական նշանակության շենքերի և շինությունների ջեռուցման ու տաք ջրամատակարարման սարքավորումների տեղադրումով, սպասարկումով, նորոգումով և կարգաբերման աշխատանքներով ինչպես նաև բազմապիսի սանտեխնիկական վերանորոգման և սան. սարքերի տեղադրման աշխատանքներով:
Խնդրում ենք Ձեզ, տրամադրել տեղեկատվություն, արդյոք տվյալ տնտեսական գործունեության համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայությունը թէ՞ ոչ: Եթե լիցենզիա պահանջվում է, ապա խնդրում ենք հուշեք, թէ՞ ինչ տեսակի լիցենզիա է անհրաժեշտ և որ կազմակերպությունն է տրամադրում այն: Հնարավորության դեպքում խնդրում ենք նաև տրամադրել այս դաշտը կարգավորող օրենսդրական փաստաթղթերի ցանկը:

Կանխավ Շնորհակալություն:
Գուրգեն Մուսայելյան

ԱՕ փոփոխություններ

Նունե.

Խնդրում եմ օգնեք ինձ գտնել նոր ԱՕ-ն, որը գործում է 2010թ.-ի օգոստոսի 7-ից, որ կայքից կարող եմ բեռնել այն:

Պիտակներ՝

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Աշխատանքային պայմանագիր (նոր)
  • Պահատվության պայմանագիր

Համատեղությամբ աշխատանք

Արթուր Մարտիրոսյան.

Խնդրում եմ օգնեք ևս մեկ հարցում:
Մեր ընկերության երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որը համարվել է նրանց հիմնական աշխատանքի վայրը: Նրանք զուգահեռ աշխատել և հիմա էլ աշխատում են նաև մեկ այլ ՍՊԸ-ում` համատեղության կարգով: Խնդրում եմ հուշեք համատեղությամբ աշխատանք կատարելու մասին նշումը աշխատանքային գրքույկում ո՞վ պետք է կատարի` մեր ընկերությունը իր կնիքով, թե ուղղակի մենք ազատենք սովորական, իսկ այնտեղ նշվի, որ ընդունվել են աշխատանքի համատեղության կարգով այսինչ թվականից:

Տնօրենի` աշխատանքից ազատում

Արթուր Մարտիրոսյան.

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ???
Շնորհակալություն:

Ա/Ձ – ն չի կատարել սոցիալական ապահովության վճարումներ

Սոնա.

Բարև Ձեզ,

Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսական սոց., ի՞նչ տույժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում:

Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդի հրամանը տրվել է նախքան ԱՕ փոփոխությունները

Gayane.

Բարև բոլորին.
Խնդրում եմ պատասխանեք, եթե ամենամյա նվազագույն արձակուրդի հրամանը տրվել է հուլիսին կամ օգոստոսին (մինչև ԱՕ փոփոխությունների ուժի մեջ մտնելը), պե՞տք է արդյոք վերահաշվարկ կատարել, թե՞ հաշվարկել 28 օրացուցային օրվա համար:
Կանխավ շնորհակալ եմ…