Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել անհատական հաշիվ բացելու հայտ

Anushik. Հարգելի հաշվապահներ, վճարովի ծառայության մատուցման պայմանագրերով աշխատողների համար արյո՞ք պետք է ներկայացնենք անհատական հաշիվ բացելու հայտ և տարեկան անհատական հաշվետվություններ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք ժամավճարային աշխատավարձով

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատում եմ համալսարանում համատեղությամբ, ժամավճարային կարգով, և հունվար ամսին չեմ ունեցել դասաժամեր: Փաստորեն հունվար ամսվա համար չեմ ստացել աշխատավարձ: Դա արդյոք ճի՞շտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքի առևտրով

Lusine. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, զբաղվում է ալկոհոլային խմիչքի մեծածախ առևտրով: Այդ ժամանակահատվածում կատարել է հետևյալ գործարքը` ֆիզիկական անձին վաճառել է երկու շիշ խմիչք, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ: Համարվու՞մ է արդյոք դա մեծածախ առևտուր, թե՞ կազմակերպության կողմից կա օրենքի խախտում` կապված ՀԴՄ չունենալու հետ: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Աշոտ. Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել սեմինարավարի հետ, եթե նրան իր ծառայության դիմաց վճարվելու է հոնորար: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժեշտություն կա՞ արդյոք առաքման գիրք վարելու

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: ՓՄՁ-ի տնօրենը ունի սեփական ավտոտնակ, որը կիսով չափ ծառայում է որպես այլ հասցեում գտնվող խանութի պահեստ: Անհրաժեշտություն կա՞ արդյոք և ճի՞շտ է վարել առաքման գիրք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի և պարտադիր այլ վճարների կատարում

Դիանա. Ողջույն, խնդրում եմ ասեք ինձ, թե մինչև երբ կարելի է կատարել սոց-ի, եկամտահարկի և գործատուի սոցի փոխանցումները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի վարձատրություն

Աննա. Խնդրում եմ պատասխանել` հանգստյան, տոնական և հիշատակի օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վճարել ցերեկային պահակին, եթե նա աշխատում է օր ու մեջ` առավոտյան 9:00-ից երեկոյան 20:00:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվության վերաբերյալ

Anushik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ամսական սոցի հաշվետվության մեջ ապահովագրական նպաստներ բաժնի 24 (հղիության և ծննդաբերության նպաստի օրեր) տողում պետք է նշել 140 օրը, թե 140 օրվա աշխատանքային օրերի թիվը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մեքենայի ձեռքբերում

Arpin. Բարև ձեզ, հարգելիներս, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք. 2010թ կազմակերպությունը գնել է մեքենա, առայժմ որպես հիմնական միջոց, ձեռք ենք բերել հաշիվ ապրանքագրով, ԱԱՀ-ով, հարցս` ԱԱՀ-ի հաշվարկում ինշպե՞ս եմ ներկայացնելու և արժեքը` առանց ԱԱՀ, և ԱԱՀ-ն: Ինչպե՞ս նաև ցանկանում ենք վաճառել, որովհետև վարելուց հետո փոշմանել ենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

Հելեն. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս, համալսարանում առկա սովորելու տարիները լրացվու՞մ են աշխատանքային գրքույկում, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞վ է լրացնում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի

ՎԱՐԴ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, իմ հարցին։ Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի, նա չի՞ կարող ներկայացնել հաշվետվություններ հարկային տեսչություն։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատած օրերի վերաբերյալ

Արտաշես. Եթե կարելի է, ես ուզում եմ պարզել հետևյալը: Ս/թ հունվար ամսվա մեջ ես աշխատել եմ 10-13-ը ներառյալ: Ուզում եմ իմանալ` տոնական օրերից (01.01.-09.01.) քանիսն են գումարվում իմ աշխատած օրերին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունելիս

Արփիկ. Ես այդպես էլ չհասկացա, աշխատողներին աշխատանքի ընդունելիս սովորական աշխատանքային պայմանագի՞ր ենք կնքում և գրանցամատյանում գրանցում, թե՞ իրավական ակտ, ու վարում իրավական ակտերի գրանցամատյան, որի տեսքը երևի ոչ ոք դեռ չգիտի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Գոհար. Գերմանիայի հաշիվ ֆակտուրայում ունենք նշված ԱԱՀ իրենց օրենսդրության համաձայն 19%, այդ ծառայության դիմաց վճարումը կատարվել է փոխանցումով: Սակայն տվյալ կազմակերպությունը չունի միջպետական պայմանագիր ՀՀ հետ: Արդյո՞ք ես կարող եմ հաշվանցել այդ ԱԱՀ-ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ տարեկան հաշվետվություններ

Hasmik. Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված երեք աշխատող, որոնց համար հաշվարկել ու վճարել է աշխատավարձ, փոխանցել սոց. վճար, ներկայացրել հաշվետվություններ, ներառվու՞մ են արդյոք այդ հաշվարկները ֆիզ. անձի տարեկան եկամուտների հաշվարկի 15 և սոց. ապահովագրության վճարի տարեկան եկամուտների հայտարարագրի 22 տողերում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Melanya. Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Խոշոր հարկատու ենք և հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային եղանակով գլխավոր հաշվապահի էլ. ստորագրությամբ, այս դեպքում գլխավոր հաշվապահի լիցենզիան պարտադի՞ր է թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս տեղադրել լիցենզիայի համարը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահույթ չհետապնդող կազմակերպություն

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել, շահույթ չհետապնդող, ոչ առևտրային հ/կ պե՞տք է ներկայացնի ՀՏ տարեկան հաշվեկշիռ ձև1 և ձև 2-ը, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ի՞նչ հիմնավորում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես հղիության 5-րդ ամսում եմ գտնվում, ստանում եմ 120 000 դրամ աշխատավարձ: Կխնդրեի՝ ասեք ինձ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ձևը, և ե՞րբ կարող եմ գնալ արձակուրդ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փաստաբանական գրասենյակ

N... Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ աջակցել: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունում, նոր է սկսել իր գործունեությունը այդ ընկերությունը, խնդրում եմ ինձ ասեք, թե ես ինչ հաշվետվություններ պետք է հանձնեմ, ինչպես պետք է աշխատեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Ani. Բարև ձեզ: Ես աշխատում եմ հասարակական կազմակերպությունում որպես հիմնական աշխատող, բայց շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ

Թեհմինա. Խնդրում եմ պատասխանեք` իրավաբանական անձը էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ կնիքու՞մ է փաստաթուղթը, թե՞ ստորագրությունը բավարար է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց. վճարի հետ կապված

Մանուշ. Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանամ, եթե աշխատողը գրանցված աշխատում է, ու նրա համար փոխանցվում է ամենամսյա սոցվճարը ու եկամտահարկը, ու նույն աշխատողը գրանցվում է մի ուրիշ հիմնարկում, օրինակ ԱՁ-ում, ապա անպայման ԱՁ-ն նույպե՞ս պետք է սոց. ու եկամտարակ փոխանցի: Ես լսել եմ, որ եթե մի հիմնարկում փոխանցվում է սոցվճար, ապա երկրորդ աշխատավայրում չի փոխանցվում սոցվճար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Արմինե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես մարզադպրոցի հաշվապահ եմ: Մարզիչս փետրվարի 7-ին ազատվել է աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ հունվարի աշխատավարձ + փետրվարի 7օրվա աշխատավարձ + վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը հաշվելիս, եթե 1 ամսվան հասնում է 2.5օր արձակուդային, ապա փետրվարի 7 օրվան ինչքա՞ն արձակուրդային օր հաշվեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ եկամտահարկ

Սոնա. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործոինեություն է ծավալել 2010թ.-ի սեպտեմբեր ամսից, սակայն ընդամենը մեկ ծառայության գործարք է ունեցել 180 000 դրամի: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Ռուզաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին. Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ի՞նչ տառով նշեմ հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը աշխատողների չներկայացված լինելը (տոն օր): Եվ խնդրում եմ պարզաբանեք, եթե կարելի է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Անուշ Քարամյան. Խնդրում եմ պատասխանել` ինչ նոր փոփոխություն կա անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգում 2011թվականի փետրվարի 1-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկ

Արթուր. Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկը ինչպե՞ս է հաշվարկվում, միանվա՞գ, թե՞ բաժանելով ամիսների և նվազեցումները կատարելով ամսական:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի ժամանակ

Ella. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, 01/01/11թ. ԱԱՀ հաշվարկի ժամանակ վառելիքի հաշվանցում չի արվում: Հարցս հետևյալն է. բենզինը նույնպե՞ս ազատված է ԱԱՀ-ից, թ՞ե հաշվանցում են: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վերաբերյալ

Անժելա. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ես Ա/Ձ եմ, հարկերի վճարման ի՞նչ տարբերություն կա վաճառող ունենալու և չունենալու դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը վնասով է աշխատել

Մարինե. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. եթե նույնիսկ կազմակերպությունը վնասով է աշխատել, այն պե՞տք է վճարի շահութահարկ շրջանառության 1, թե՞ 2 տոկոսը, և որտեղի՞ց կարող եմ գտնել այդ որոշումը, կամ օրենքի ո՞ր հոդվածով է դա սահմանվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Իրավական ակտերի հաշվառման մատյան

Աննա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է վարել ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման մատյան, և խնդրում եմ նշեք նաև ՀՀ կառավարության որոշման համարը, որի համաձայն կարգավորվում է այս հարցը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Sofia. Խնդրում եմ օգնել մեկ հարցում, համաձայն եկամտահարկի օրենքի 29 հոդվածի Ա/Ձ-ները եկամտահարկի կանխավճարներ են մուծում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ, իսկ 29.1 հոդվածում, որտեղ խոսվում է եկամտահարկի նվազագույն գումարի մասին, որը վճարվում է նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսի չափով, նշված չի վճարման վերջնաժամկետը, արդյո՞ք այս դեպքում էլ կիրառվում է 29 հոդվածի ժամկետները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվարկ

Ella. Եթե աշխատողին վճարել են ամսվա վերջում աշխատավարձ 31/01/11, և այդ օրը աշխատողը գրում է ազատման դիմում, և ազատման հրամանը տրվել է 31/01/11, ես ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ վճարել չօգտագործված արձակուրդի գումարը, որ հունվար ամսվա եկամտահարկը շեղում չտա: Ես աշխատավարձից արդեն գանձել եմ եկամտահարկ, ես կարո՞ղ եմ եկամտահարկ հաշվարկել չօգտագործված արձակուրդի գումարից: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը

Մարիա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշեք` ինչ ամսական, եռամսակային և տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը (ԱԱՀ վճարող, մինչև 50 աշխատակից ունեցող և տարեկան մինչև 100մլն. եկամուտով) և դրանց հանձման ժամկետները: Նախապես շատ, շատ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացում

Գուրգեն. Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպության աշխատակիցը ընդունվել է աշխատանքի համաձայն հրամանի` կնքելով աշխատանքային պայմանագիր 9 ամիս ժամկետով: Անհրաժե՞շտ են արդյոք նոր հրաման և նոր աշխատանքային պայմանագիր, եթե վերջինիս պայմաններում որևէ փոփոխություն չի կատարվելու, թե՞ կարելի է աշխատանքային պայմանագիրը երկարացնել` հիմք վերցնելով ՍՊԸ տնօրենի որոշումը այդ կապակցությամբ: Շնորհակալություն: