Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է լինելու նպաստի գումարը

Մարի. Մեկ տարվա կտրվածքով միջին ամսական աշխատավարձս կազմում է 180.000 ՀՀ դրամ, տարվա ընթացքում երկու անգամ ստացել եմ 150.000 ՀՀ դրամ: Անաշխատունակության թերթիկը տրված է 26.04.11թ.-12.09.11թ. համար: Որքա՞ն է լինելու նպաստի գումարը (հաշվարկը, հարկվու՞մ է, թե՞ ոչ): Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ

Satenik. Ինչպե՞ս կարող եմ գտնել հատուկ հարկային հաշիվների մասին օրենքը, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք Satenbek շնիկ mail.ru հասցեին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծառայություն մատուցող ընկերություն բացելու համար

Անուշ. Խնդրում եմ ասեք, անհրաժե՞շտ է արդյոք ֆինանսների նախարարության կողմից թույլտվություն հաշվապահական ընկերություն բացելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարվեն տույժեր

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում հունվար և փետրվար ամիսներին ներառված է աշխատողի պարապուրդի վճարը, սակայն այդ գումարը նրան վճարվել է մարտին, ինչպես նաև չեն փոխանցվել պարապուրդից պահված սոցն ու եկամտահարկը: Այս դեպքում արդյո՞ք պետք է վճարվեն նաև տույժերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում

Գևորգ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ հնարավորության դեպքում պատասխանել: Ինչ-որ մի առևտրային կետից ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում եթե կտրոնի վրա առանձնացված չէ ԱԱՀ-ի գումարը, արդյո՞ք կարող եմ ես այն առանձնացնել ցանկացած դեպքում` անկախ նրանից, թե ՀԴՄ տրամադրող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, թե չէ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա տույժ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ապրիլի 25-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն էր, իսկ այդ օրը համարվում էր ոչ աշխատանքային: Արդյո՞ք ապրիլի 26-ին շահութահարկի վճարման դեպքում կառաջանա տույժ 0,15%:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Լևոն. Բարև բոլորին: Կխնդրեի ինձ օգնել: Ա/Ձ-ն գործում է հանրային սննդի ոլորտում, 2 աշխատող, զբաղեցրած տարածքը 24 քմ. է: Ի՞նչ հարկեր պետք է վճարել և որքա՞ն, և պե՞տք է արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգչային ծառայությունների մատուցում

Բաբկեն. Խնդրում եմ ինձ հուշել: Ես ուզում եմ տարբեր ընկերությունների համակարգչային ծառայություններ մատուցել (համակարգիչների վերանորոգում և հարկ եղած դեպքում մասերի վաճառք), և ամենայն հավանականությամբ վճարումը լինելու է փոխանցումով, քանի որ պետք է պայմանագիր կնքվի նրանց հետ, խնդրում եմ ինձ օգնել: Ո՞րն է ճիշտ` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, և աշխատել ԱԱՀ-ով, թե՞ առանց: Կամ գոնե տվեք մի հղում, որտեղ կա մանրամասն տեղեկություն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Ռիպա. Բարև ձեզ: Ես գտնվում եմ նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Արձակուրդից դեռ ունեմ ևս մեկ տարի: Արձակուրդի ընթացքում կծնվի իմ երկրորդ երեխան: Ես ուզում եմ իմանալ, հիմնարկը ինձ պե՞տք է վճարի հղիության բյուլետենի (140 օրվա) աշխատավարձը, թե՞ ոչ: Եվ վճարման համար ես պե՞տք է դուրս գամ աշխատանքի, թե՞ դա անպայման չէ: Շնորհակալոթյուն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի առաքում ԼՂՀ

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, կազմակերպությունը մթերային ապրանքներ է արտադրում և առաքում ՀՀ տարածքում, առաքման գիրք վարում ենք, արդյո՞ք կարող ենք նույն կերպ առաքել նաև ԼՂՀ տարածք (ասեմ, որ կազմակերպությունը ԱԱՀ չվճարող է) նույն Հ/Ֆ-ով, թե՞ դրա համար որևէ փոփոխություններ պետք է կատարվեն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, թող պատասխանեն փորձառու հաշվապահները, որոնք հնարավոր է առընչվել են այսպիսի դեպքի հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվարկ

Ալլա. Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ ուղղություն տալ, թե ինչպես կարող եմ խուսափել ՀՏ-ի այն պահանջից, ըստ որի ՓՄՁ համարվող ԱՁ-ի 2010 թ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկվի շրջանառության 3,5 %-ի չափով: Այն տպավորությունն է, որ ուզում են շրջանառության մեջ մտցնել պարզեցված հարկի դրույքաչափը (դա իրենք էլ են խոստովանում): Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկման հետ կապված

Tigran. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով և ունի հացի արտադրություն և իրացում միայն իր արտադրամասին կից խանութից, տվյալ դեպքում ինչպե՞ս հաշվառել ԱԱՀ-ն, 16,67 %, թե՞ 20 %:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե հարկատուն հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով

Գարիկ. Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները չունեն համապատասխան հնարավորություն, որպեսզի ստանան այդ հաշիվները էլեկտրոնային ձևով, դա արդյո՞ք ստիպում է հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտին անցնել թղթային եղանակի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման կազմակերպում հյուրանոցում

Անահիտ. Բարև ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, թե հյուրանոցի հաշվապահությունը ինչպես է կատարվում: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարի դուրսգրում դրամարկղից

Նարեկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Դրամարկղից ցանկանում եմ միջոցներ տրամադրել շահաբաժնի և առհաշիվ գումարների տեսքով: Ի՞նչ սահմանափակումներ կան, ու ի՞նչ ձևով կարելի է կատարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Կարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վեցօրյա աշխատանքային շաբաթ

Anna. Սիրելի կոլեգաներ, կրկին թույլատրվում է անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի, եթե ինչ որ մեկը արդեն կատարել է փոփոխություններ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի ժամկետում պետք է կատարել այս փոփոխությունները, այսինքն` եթե օրենքով է փոխվել, կարող ենք երկու ամիս ժամկետը չպահել աշխատողներին ծանուցելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել վարչական տուգանք

Վանա. Հարգելի հաշվապահներ, եթե առնչվել եք նման դեպքի հետ, խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն 2009-ին դադարեցրել է իր գործունեությունը, 2010թ. պետք է ներկայացներ եկամուտների պարզեցված հայտարարագիր, սակայն չի ներկայացրել: 2011թ. ապրիլին ստացել է ծանուցագիր: Արդյո՞ք պետք է վճարի վարչական տուգանք, չէ՞ որ վարչականը նշանակվում է սխալը թույլ տալուն հաջորդող երեք ամսվա ընթացքում, որը վաղուց անցել է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտադրանքի թողարկում

Կարեն. Բարև ձեզ, նախապես շնորհակալ եմ, ասացեք խնդրեմ` կազմակերպությունը ունի գործարան, որը թողարկել է իր առաջին արտադրանքը: Պահեստից այն վաճառելու համար ի՞նչ պետք է լրացնել` գրքեր, հաշիվ-ապրանքագիր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է օգտվել մյուս կազմակերպության բանկային իրավունքներից

Հարություն. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, եթե երկու հասարակական կազմակերպություններ կոնսորցիումի մեջ մտնեն և համատեղ գործունեության համաձայնագիր կնքեն, մի կազմակերպությունը կարո՞ղ է օգտվել մյուս կազմակերպության բանկային իրավունքներից: Եթե այո, ապա ո՞ր իրավական ակտերով է դա ամրագրվում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային մուտքի և ելքի օրդերներ

Գայանե. Բարև ձեզ: Ձեզ գրում եմ խնդրանքով ինձ տրամադրել մուտքի և ելքի օրդերների անգլերեն և հայերեն ձևերը կամ որևէ կայք խորհուրդ տալ, որտեղից կարող եմ գտնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի գումարի արտացոլում հաշվետվությունում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եթե վերջնահաշվարկ ենք հաշվարկել, եկամտահարկի հաշվետվությունից բացի, սոցի հաշվետվության մեջ է՞լ պիտի ներառվի:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաստոցի ձեռքբերում

Մարո. Եթե ես գնել եմ հաստոց, որի արժեքը 500 000 դրամ է և ԱԱՀ 100 000 դրամ է, և ես այն օգտագործելու եմ իմ ընկերությունում, ինչպե՞ս պետք է կատարվեն հաշվապահական ձևակերպումները ավելացված արժեքի հարկի գծով, ես այն չեմ վաճառելու:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, հունվարի 10-ով դրամարկղից ելք է եղել, և փակել են այդ ամիսը այդ մեկ գործարքից հետո, և այլևս ոչ մի գործարք տեղի չի ունեցել, և ոչ էլ գրանցել են: Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ եմ արդյոք նոր էջից նորից հունվար ամսով ելք կատարեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահվում են սոցիալական ապահովության վճարներ

Melanya. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, անաշխատունակության թերթիկով գործատուների կողմից վճարվող գումարներից սոց. վճարներ պահվու՞մ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական իրավական ակտի ձև

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ: Որտեղի՞ց կարող ոմ գտնել անհատական իրավական ակտի ձևը, որը, եթե չեմ սխալվում, պետք է կցվի աշխատողի գործերին: Նաև ասեք խնդրեմ` մինչև 2010թ.-ի ԱՕ-ի նոր փոփոխությունները ընդունված աշխատողների համար է՞լ պետք է կազմվի տվյալ ակտի ձևը: Տվյալ ակտերը չունենալու համար տուգանքներ լինելու են հետագայում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, տնօրենը հունվարին դիմում է ներկայացրել գործունեության դադարեցման վերաբերյալ, մարտին նորից վերսկսել: Եկամտահարկի և սոցի հաշվետվությունները չէին վերցնում` պահանջելով աշխատավարձ ցույց տամ, ես էլ ստիպված, որպեսզի հաշվետվությունս վերցնեն վարչական չունենալու համար, հունվար և փետրվար ամիսներին տնօրենի համար եկամուտ եմ ցույց տվել նվազագույն աշխատավարձի չափով, չնայած որ նրա աշխատավարձը սահմանված էր 80000 դրամ և չնայած այն, որ այդ ամիսներին դադարեցված է եղել գործունեությունը: Համոզված եմ, որ սխալ եմ արել, խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ, ես սկսնակ եմ: Անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության հանձնում

Araik. Բարև Ձեզ, մենք աշխատում ենք ՓՄՁ հարկատեսակով, տարեկան շահութահարկի հաշվետվությունը ուղարկել ենք, բայց տարեկան շրջանառությունը սխալ է գրվել, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշտված օրինակը ուղարկել, հաշվետվությունը փոստով է ուղարկվել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի ամսաթվի վերաբերյալ

Melanya. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, մատուցված ծառայությունների հանար դուրս է գրվել հարկային հաշիվներ, որոնց մեջ մատակարարման ամսաթիվը գրվել է տվյալ ամսին, իսկ հաշիվ-ապրանքագրի դուրս գրման ամսաթիվը անցել է հաջորդ ամիս, տվյալ ծառայության ծախսը ե՞րբ է դիտվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

Anna. Այսպիսի մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Աշխատողներն ունեն 2 պայմանագիր 85 և 15 տոկոսներով համապատասխանաբար: Տնօրենն էլ նույնն է: Արդյո՞ք հարկ կա աշխատանքային գրքույկը լրացնել 2 աշխատատեղերի համար: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա պետք է արվի: 2 առանձին էջերի վրա՞, թե՞ այլ կերպ: Եվ պե՞տք է արդյոք նշվի "համատեղությամբ" կամ նման ինչ-որ բան: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Իրինա. Բարև Ձեզ: Ես չեմ աշխատում և ունեմ խնամքիս տակ գտնվող 2 երեխա, որոնցից 1-ը 3 տարեկան է, իսկ 2-ը` նորածին: Ասացեք խնդրեմ, որքա՞ն է կազմում նորածնին տրամադրվող նպաստի չափը և մինչև քանի՞ տարեկանն է այն տրամադրվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԲՈՒՀ-ի քննությունների համար աշխատողին տրվող արձակուրդ

Anna. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ԲՈՒՀ-ի քննությունների համար աշխատողին տրվող արձակուրդը հաշվարկվում է ամենամյա արձակուրդի՞ց, թե՞ առանձին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ բլանկներ են լրացվում

astxik. Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, ես խնդրում եմ ասեք` որտեղից կարող եմ բեռնել մեքենային ուղեկցող (ինչ փաստաթուղթ է լրացվում) բլանկ և գործուղման գնացողների համար ինչ բլանկ եմ լրացնում, նաև այդ բլանկի նմուշը, շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է տուգանք

Կարինե. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. բացել եմ ՀԿ, մայիսին լրանում է 1 տարին, դրամական ոչ մի գործարք չեմ իրականացրել: Ի՞նչ հաշվետվություններ և ո՞ր մարմիններին պետք է ներկայացնեմ և ի՞նչ ժամանակահատվածներով: Ի՞նչ տույժեր կարող են լինել ժամանակին հաշվետվություն չներկայացնելու պատճառով: Օրինակ, սոցապին չեմ ներկայացրել հաշվետվություն: Դրա համար տույժ հասնու՞մ է: Եթե այո, ապա ի՞նչ չափսերի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մաքսային հայտարարագրի չափման միավորների կոդեր

Tato. Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել մաքսային հայտարարագրի չափման միավորների կոդերը: Տվյալ պահին ինձ պետք է իմանալ` 798 կոդին ինչ չափման միավոր է համապատասխանում (լրացվում հայտարարագրի 41 կետում): Շնորհակալություն ուշադրության համար :D
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեությունը վերսկսելու համար

Վիկա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային մարմին կազմակերպության անորոշ ժամկետով դադարեցված գործունեությունը վերսկսելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

astxik. Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանոնադրության վերաբերյալ

Միքայել. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե իրավաբանական անձի կանոնադրության օրինակներից մեկը կորում է, խնդրում եմ ասեք, թե ինչ պատասխանատվություն կա դրա համար: Ի՞նչ պետք է անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկի հաշվանցում

Naira. Եթե 2009թ.շահութահարկի փոխարեն վճարվել է շահութահարկի 1%-ի հաշվին, 2010թ. կազմակերպությունը աշխատել է հաստատագրված վճարով, արդյո՞ք կարող ենք այդ գումարը հաշվանցել այլ հարկատեսակների հաշվին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հայտարարում և վճարում

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել` 2010թ. ընկերությունը ստացել է 1650 հազ. դրամի շահույթ, տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ի՞նչ չափերով կարող եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց, և ի՞նչ հարկեր պետք է վճարել բյուջե` դրանց դիմաց:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի օտարում

Կարինե. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը որպես մետաղաջարդոն ուզում է վաճառել հիմնական միջոց այլ կազմակերպությանը: 1. Հաշիվ ապրանքագիր պե՞տք է գրի, թե՞ ոչ 2. Ինչպիսի՞ հարկեր պետք է մուծել 3. Հաշվապահական ին՞չ ձևակերպում պետք է տալ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է թույլտվություն

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ՀՀ լիցենզավորման մասին օրենքով նշված չէ, որ դարբնոցի արտադրություն իրականացնելու համար անհրաժեշտ է լիցենզիա, սակայն եթե դարբնոցում արտադրության համար սպառվում է մեծ քանակությամբ բնական գազ, կարո՞ղ եք մանրամասնել` արդյո՞ք դրա համար անհրաժեշտ է թույլտվություն: