Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննաբերության արձակուրդ

Անի. Հարգելի հաշվապահներ, ես գնացել եմ ֆիզ. արձակուրդի մայիսի 16-ից, պայմանագրիս ժամկետը ավարտվում է հուլիսի 1-ին, ինչպե՞ս պետք է հաշվարկվի հղիության և ծննդաբերության նպաստը, 140 օրվա պե՞տք է վճարեն, թե՞ ոչ, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի դուրսգրում

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը վարձակալական հիմունքներով օգտագործում է ավտոմեքենա, ինչպես նաև, ձեռք է բերել բենզին (կտրոններ): Ինչպե՞ս է կանոնակարգվում բենզինի բաց թողումը: Արդյո՞ք անհրաժեշտ են որոշակի ձևաթղթեր: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինվարման մատյանների լրացման հետ կապված

Գևորգ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք: Եթե կարելի է, կխնդրեմ փոքր ինչ մանրամասն ասեք. շինարարության ոլորտում, եթե ծանոթ եք ՇԻՆՎԱՐՄԱՆ մատյանների լրացմանը, խնդրում եմ ասեք, թե ինչպես պետք է կատարվի լրացում, ինչ պարբերությամբ, եթե կա որևե օրենք կամ կարգ, խնդրում եմ կատարեք հղում կամ sggev շնիկ mail.ru հասցեին ուղարկեք լրացման ձևը, այսինքն ինչը պետք է այնտեղ լրացնենք, և հնարավո՞ր է արդյոք կատարել ջնջում կամ հետ ամսաթվով ավելացում և այլ նմանատիպ հարցեր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի պարզեցված հաշվարկ

Դավիթ Ասատրյան. Ինչքա՞ն է վարչական տուգանքը` 10000 դրամ, թե՞ 50000 դրամ, եթե հաստատագրված վճարով աշխատող ՍՊԸ-ն` ավտոտեխսպասարկում, չի հանձնել շահութահարկի պարզեցված հաշվարկը: Ի միջի այլոց, ասում են, որ հաշվետվությունների քանակը կրճատել են, սակայն այս դեպքում ավելանում է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվներ դուրս գրելու հետ կապված

Թերեզա. Բարև բոլորին: Ես չեմ համարվում ԱԱՀ վճարող, սակայն հարկային հաշիվներ դուրս գրում եմ հաճախակի: Հարցս հետեվյալն է` ե՞ս էլ պետք է հարկայինից վերցնեմ հարկային հաշիվները:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պահուստային կապիտալի ձևավորում

Ֆլորա. ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը` դտ 342 կտ 351 Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի վերաբերյալ

Anushik. Ո՞ր գնման դեպքում է փոխանցվում եկամտահարկի 11 տոկոս: Եթե ՍՊԸ-ն խանութից գնել է ապրանք, որի դիմաց տվել են միայն ՀԴՄ կտրոն, ՍՊԸ-ն պիտի փոխանցի՞ ՀԴՄ-ի գումարից 11 տոկոս եկամտահարկ: Եթե կտորնի հետ տրամադրեին նաև հաշվարկային փաստաթուղթ, այդ դեպքում պե՞տք չի փոխանցել եկամտահարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

Gագիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցին: Հարցս վերաբերվում է փոփոխված աշխատանքային օրենսգրքին: Պե՞տք է արդյոք փոփոխել նախկին տարիներին կնքված աշխատանքային պայմանագրերը հարմարացնելու նոր օրենսգրքի պահանջներին: Եթո այո, ապա խնդրում եմ նշել օրենսգրքի համապատասխան հոդվածը, որպեսզի հիմք ծառայի հրաման պատրաստելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվություն

Արփի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ պատասխանեք. Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվության մեջ իրացումից ստացված հասույթ տողում գրվում է առանց ԱԱՀ-ի թիվը, թե՞ ԱԱՀ-ն ներառյալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Tatev. Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գրքի վրա անփութությամբ թափվել է թանաք (կնիքի համար նախատեսված), արդյո՞ք ես այն պետք է տանեմ հարկային տեսչություն, որպեսզի նոր գիրքը հաստատեն, և արդյո՞ք դրա համար ինչ որ տույժ հասնում է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման վերականգնում

Լառա. Հարգելի կոլեգաներ, ես ստանձնել եմ շատ բարդ պարտականություն, վերցրել եմ մի արտադրության հաշվապահություն, որի նախկին հաշվապահը 3 տարի շարունակ հանձնել է հաշվետվություններ, որոնց թվերը չեն համապատասխանում ոչ մի փաստաթղթի հետ, կարելի է ասել` օդից վերցրած թվերով, հաշվառում չի տարել և ոչ մի գործ ընդհանրապես արված չէ: Խնդրում եմ ասեք` ինչ կարելի է անել նման իրավիճակում: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնման կարգ

Գոռ. Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ հղեք օրենքի կետը հաշվետվությունների հանձնման կարգի մասին: Հիմա պարզաբանեմ. ինձ պետք է իմանալ` սխալ ներկայացված հաշվետվությունը հարկային մարմնի կողմից քանի՞ օրում պետք է հետ ուղարկվի և քանի՞ օրում պետք է ես ճշտեմ կամ կամ ապացուցեմ, որ ես ճիշտ եմ: Խնդրում եմ հնարավորության դեպքում նշեք օրենքի կետը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը. հանրագումարը իր մեջ ներառում է միայն իրացվա՞ծ արտադրանքի դիմաց ստացված դրամական միջոցները, այսինքն Z հաշվետվության գումարը, և ներկայացնելու եմ ամսակա՞ն կտրվածքով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդի տրամադրում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, աշխատողն ընդունվել է մեզ մոտ համատեղության կարգով, հիմա չվճարվող արձակուրդ է ուզում, կարո՞ղ ենք տալ, թե՞ պետք է միաժամանակ հիմնական աշխատատեղից էլ վերցնի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար

Սաթենիկ. Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը պե՞տք է ներառել աշխատավարձի ցուցակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում 40000-ի չափով ավել աշխատավարձ ենք ցույց տվել, ուզում եմ ճշգրտված ներկայացնել, բայց ինձ ասացին, որ չեն ընդունի, քանի որ արդեն ավել ենք ցույց տվել: Արդյո՞ք այդպես է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի անցկացման հետ կապված

Կարինե. Խնդրում եմ ասեք, բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով չանցկացնելը համարվու՞մ է արդյոք վարչական իրավախախտում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի ուսման վարձի վերաբերյալ

EvA. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել: Մեր ՍՊԸ տնօրենը ուզում է աշխատակցի ուսման վարձը (մագիստրատուրա է շարունակում) փոխանցի ՍՊԸ-ի միջոցներից և ծախս ձևակերպվի: Ես դեմ եմ, նա ասում է` հիմնավորի ՕՐԵՆՔՈՎ, ինչ-որ հոդվածով: Տնօրենն ասւմ է, որ այդ ուսումը նպատակային է, մասնագիտական, գործունեության հետ կապ ունի: Ես կարծում եմ, եթե դա լիներ վերապատրաստման դասընթաց կամ սեմինար, հնարավոր կլիներ, իսկ որպես ուսման վարձ` ոչ: Խնդրում եմ օգնեք, կարո՞ղ ենք վարձը փոխանցել, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի որևէ հոդվածով (միայն նման հիմնավորում է ընդունում):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության լուծարման դեպքում

Գուրգեն. Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպության լուծարումից հետո նրա հաշվապահական հաշվառման հետ կապված փաստաթղթերը, նրա լուծարային հաշվեկշիռը որտեղ են պահվում և ինչքան ժամանակով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծրագրի վերաբերյալ

Axunik. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ ՀԾ ծրագրով, սակայն ինձ հետաքրքիր է նաև, թե ինչպես է աշխատում 1C-ը: Եթե կարող եք, խնդրում եմ հուշեք, թե ինչպես կարող եմ սովորել 1C ծրագիրը: Արդյո՞ք գոյություն ունի վերջինիս demo տարբերակը, և ինչպե՞ս կարող եմ այն ձեռք բերել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խանութում տեղադրված է տերմինալ

Անահիտ Հ. Խանութում տեղադրված է տերմինալ վճարումների համար, տերմինալ տեղադրող ընկերությունը ամեն ամիս վճարում է խանութին 10000 դրամ: Խանութի համար այդ գումարը պետք է դիտվի հասո՞ւյթ, թե՞ վարձավճար։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-մասին ՀՀ Օրենքի 43.2 կետ

Դավիթ Ասատրյան. ԱԱՀ-մասին ՀՀ Օրենքի 43.2 կետը ուժի մեջ է մտել 2010թ. հուլիսի 1-ից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգի խախտմամբ կամ ապօրինի ձեռք բերված կամ պատճենահանված ձևերի լրացմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից: Սակայն 1504-Ն որոշումը ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ից, հետաքրքիր է Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Խնդրում եմ ասեք, հարկային հաշվի ձևը ո՞ր օրենքով է սահմանված կամ որոշմամբ: Խոսքը չի վերաբերում 1502Ն որոշմանը, որովհետև այդտեղ միայն տեքստ է, իսկ ձև չկա: Միգուցե ԱՅՈՒՆԵԹՎՈՐՔ ՍՊԸ-ի կողմից է սահմանված, ապա այդ դեպքում ինչու՞ է դիտվում որպես պարտադիր ձև: Ընդհանրապես ցանկացած ձևի վերևի մասում պետք է հղում կատարվի տվյալ ձևն սահմանած իրավական ակտին: Բայց հարկային հաշվի ձևում չկա այդպիսի հղում: Ես համեմատել եմ ՏՀՏ-ից ստացված ձևաթուղթը e-invoice ծրագրով տպված ձևի հետ, և կան որոշակի տարբերություններ, ասացեք խնդրեմ, սա օրենքի խախտում չէ՞: Եվ ո՞րն է համարվում բիլինգային հաշիվ: Ո՞վ կարող է ՏՀՏ-ից ստացված հարկային հաշվի ձևաթղթի ընդամենը գումար վանդակում տեղավորել ութ նիշանոց թիվ: Սրանով ես արտահայտում եմ իմ դժգոհությունը տվյալ ռեֆորմի նկատմամբ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Gohar. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, գրանցված է ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյո՞ք ճիշտ եմ արել, պե՞տք է ԴՄՕ գրեի, թե՞ ՀԴՄ կտրոն տրամադրեի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն աշխատել է 1.5 ամիս

Լիանա. Խնդրում եմ ինձ պատասխանեք, եթե Ա/Ձ -ն աշխատել է նախորդ տարում 1.5 ամիս և սոցապում չի տվել տարեկան հաշվետվություն, արդյո՞ք տույժ հասնում է և ի՞նչ չափով, չկա՞ն արդյոք մեղմացուցիչ հանգամանքներ, խնդրում եմ գրեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանագրքի լրացման հետ կապված

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հարցիս: Մեր տնօրենը մի քանի օր առաջ մահացել է, հրամանագրքում ինչպե՞ս գրեմ մահվան հետ կապված հրամանը, որպեսզի ճիշտ լինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձև

Կարեն. Մեր կազմակերպությանը անհրաժեշտ է ապրանքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձև, խնդրում եմ օգնեք այն ունենալ, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ դեբետային մնացորդի միացում ՀՄ ինքնարժեքին

Anna. Հարգելի կոլեգաներ, այսպիսի մի հարց: Կազմակերպությունը տվյալ պահին համարվում է ԱԱՀ վճարող, սակայն քանի որ պատրաստվում է գործունեության տեսակը փոխել, ընկնում է հաստատագրված վճարի տակ: ԱԱՀ հարկային դաշտում գտնվելու ժամանակահատվածում ներմուծել է հիմնական միջոցներ, որից էլ առաջացել է ԱԱՀ դեբետ: Հարցս հետևյալն է` ի՞նչ է լինելու այդ ԱԱՀ դեբետի հետ, արդյո՞ք այդ ԱԱՀ-ի գումարը պետք է միացնել հիմնական միջոցների արժեքին: Եթե օրենքի այդպիսի կետ կա, խնդրում եմ հղում տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծանուցում աշխատանքից ազատման վերաբերյալ

Սևակ. Հարգելի ընկերներ, ունեմ մեկ հարց փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց քանի՞ օր առաջ պետք է ծանուցել վերջինիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի ձևակերպում

Լիլիթ. Խնդրում եմ ասել` ինչպես ձևակերպեմ ընկերության հիմնական աշխատողին համատեղությամբ նաև այլ պաշտոնի: Պե՞տք է արդյոք կնքել նոր պայմանագիր, և ինչպե՞ս պետք է որոշվի աշխատավարձի չափը: Կա՞ արդյոք արևէ սահմանափակում` որ պաշտոնին քանի տոկոս դրույքաչափից պետք է սահմանվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցում

MERIKO. Աշխատողի աշխատանքից ազատման դեպքում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցվող գումարը հարկվու՞մ է սոց. վճարով, և հաշվարկվու՞մ է արդյոք վերջնահաշվարկում արձակուրդային օրեր, եթե տվյալ կազմակերպությունում աշխատել է երեք ամիս:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով

Gorge. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի ասպիսի հարցի: Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով: Առավոտյան ՍՊԸ գործակալը պահեստից ստանում է ապրանքը և առաքում (տանում) խանութներին բաժանելու: Ստացված ապրանքը նշվում է (գրանցվում է) առաքման գրքում, սակայն լինում է այնպես, որ ամբողջ տարված ապրանքը չի իրացվում (վաճառվում), և առաքիչը տարած ապրանքի մի մասը հետ է վերադարձնում պահեստ: Քանի որ պահեստ հետ վերադարձված ապրանքը այլևս վաճառքի պիտանի չէ (թարմ չէ), դա մեզ համար վնաս է ստացվում, որը մենք մեր շահույթների հաշվին տեղավորում ենք, սակայն այն պետք է ինչ որ ձևով պակասեցվի առաքման գրքում նախապես նշված թվից, թե չէ կստացվի, որ համ այդ քանակով տուժում ենք, համ էլ պետք է դրա համար դեռ հարկեր մուծենք: Խնդրում եմ օգնել, հուշել, թե ինչ եղանակով կարելի է դա օրենքի սահմաններում ձևակերպել: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Arpine. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի տուգանք

Ռուզաննա. Գնում կատարելու ժամանակ տրամադրվել է ՀԴՄ կտրոն, որի ժամանակ ՀԴՄ-ի թուղթը վերջացել է: Կտրոնի վրա կա ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, գումարը, սակայն հակառակ կողմում չկա շահող կտրոնի թվերը: Տուգանք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո` ի՞նչ չափով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Վարդուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, թե արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ կուտակվում են արձակուրդայիններ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Անահիտ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ի՞նչ է գրառվում առաջին անգամ աշխատողի գրքույկում համալսարանը ավարտելուց հետո:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքում սխալ թույլ տալու դեպքում

Լուսինե. Հարգելի կոլեգաներ, առաքման գրքում տողերի սխալ եմ թույլ տվել, հին օրենքով տողի վրա գիծ էր քաշվում և ստորագրվում, նորով չգիտեմ, խնդրում եմ օգնել: