Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում

Արմեն. Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվների դասակարգումը առևտրային բանկերում

Նարե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին. առևտրային բանկերում ակտիվները դասակարգվու՞մ են արդյոք ոչ ընթացիկի և ընթացիկի: Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե ակտիվներից յուրաքանչյուրը որ խմբին է պատկանում: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն գումար ելքագրել մեկ ելքի օրդերով

Narine Movsisyan. Կազմակերպության հաշվետու անձը ՀԴՄ կտրոններով մեկ ամսվա ընթացքում կատարել է 1250000 դրամի գնումներ, ներկայացրել է առհաշիվ հաշվետվություն: Գումարը ի՞նչ չափով կարելի է ելք անել դրամարկղից, այսինքն մեկ ելքի օրդեր կարելի՞ է կազմել 1250000-դրամի չափով, թե՞ պետք է այն 300000-ի բաժանել, ըստ այդմ էլ կազմել մի քանի ելքի օրդերներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարածքի անհատույց տրամադրում

Տաթև. Հիմնադիրը իր սեփական տարածքը կարո՞ղ է անհատույց տրամադրել ՍՊԸ-ին, որը աշխատում է ԱԱՀ-ով: Նշեմ նաև, որ ՍՊԸ տնօրենը իր ամուսինն է: Նման գործարքից ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անավարտ արտադրություն

Astxik. Ինչքանո՞վ է ճիշտ շահութահարկի հաշվարկում տարվա վերջում անավարտ արտադրություն ցույց տալը: Ինչպե՞ս կարելի է ճիշտ լուծում տալ այս ամենին: Ընդհանրապես ի՞նչ մեկնաբանություններ ունեք այս պահով: Հետաքրքիր է յուրաքանչյուր կարծիք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալության վերաբերյալ

Արմեն. Արդյո՞ք ՍՊԸ իրավունք ունի անհատույց վարձակալությամբ տարածք վերցնել այլ ՍՊԸ-ից: Տեղյակ եմ, որ ԱԱՀ-ով հարկման շրջանառություն կդիտվի կադաստրային արժեքի 5 % տարեկան կտրվածքով: Սակայն հետաքրքիր է նաև` այլ օրենսդրական ակտերով խախտում կլինի, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

arevя Բարև ձեզ: Ես ունեմ հետևյալ հարցը: Ես օգոստոսին գնալու եմ ֆիզ. արձակուրդի, կուզենայի ճշտել, եթե իմ ամսական աշխատավարձը (հարկերը ներառած) կազմում է 280 000 դրամ, ի՞նչ գումար ես կստանամ ֆիզ. արձակուրդ գնալիս: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիր կնքելը

Վարդան. Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսը հիմնավորելու համար

Արմեն. Կազմակերպությունը գովազդում է իր գործունեությունը Facebook սոցիալական ցանցի միջոցով: Paypal վճարման համակարգը էլեկտրոնային փաստաթուղթ է ուղարկում էլեկտրոնային փոստի հասցեին վճարման ընդունման վերաբերյալ: Հարց` արդյո՞ք այդ փաստաթուղթը բավարար է ծախսը հիմնավորելու համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային վճարների հաշվեհամարներ

Արման. Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ արտոնագրային վճարի վճարման հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար տարբեր են: Խնդրում եմ գրել այդ հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սահմանային չափերի հետ կապված

Արտակ. Բարեվ ձեզ: Արտոնագրային վճար վճարողները ազատվե՞լ են արդյոք սահմանային չափերից և եռամսյակային հաշվետվություններից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունման հետ կապված

Arus. Ողջույն: Ես Ա/Ձ եմ և ցանկանում աշխատողի աշխատանքի ընդունեմ: Բացի պայմանագիր կնքելուց անհրաժե՞շտ է արդյոք, որ ինքը աշխատանքի ընդունման դիմում գրի, իսկ ես աշխատանքի ընդունման հրաման տամ: Իմ հաշվապահը ասում է, որ կարիք չկա, իսկ ես կարծում եմ` անհրաժեշտ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ճիշտ վարվեմ, և էլ ի՞նչ քալեր պետք է անեմ, աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է` քայլ առ քայլ գրեք: Շատ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվարկի հանձնում

Արմինե. Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն չի ծավալել գործունեություն, սակայն պետք է հանձնի զրոյական շահութահարկի հաշվարկ, արդյո՞ք պետք է բոլոր դաշտերում գրել 0 և հանձնել, թե՞ որոշակի տողերում, որոնք կարող են բնորոշ լինել ՀԿ-ին: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկ

Գ. Խ. Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` արդյո՞ք կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկի գումարը մտնում է նվազեցումների մեջ, և կարելի՞ է շահութահարկ հաշվարկելիս ծախս համարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ժամերի հետ կապված

Ժաննա. Հարգելի հաշվապահներ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքել, անչափ շնորհակալ կլինեմ: Ուրեմն այսպես, օրենքի սահմաններում կլինի՞ արդյոք, եթե օրինակ խոհարարը յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի աշխատի ժամը 11.00-24.00-ը, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին 11.00-18.00-ն, իսկ կիրակի և երկուշաբթի օրերը լինի հանգստում: Իմ հաշվարկով նա շաբաթական աշխատում է 34 ժամ, ու 11.00-24.00-ն չի հաշվարկվում որպես արտաժամյա աշխատանք, ու նաև չի էլ վճարվում: Սպասում եմ ձեր արձագանքներին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նոր արտոնագիր ստանալ

Արման. Բարև Ձեզ: Ես արդեն 2 տարի է զբաղվում եմ բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգմամբ Արմավիր քաղաքում և գրանցված եմ Արմավիրի մարզային հարկային տեսչությունում, ունեմ համապատասխան արտոնագիր, Ա/Ձ եմ և վճարում եմ հաստատագրված վճար: Ես ցանկանում եմ տեղափոխվել Երևան և այնտեղ ծավալել իմ գործունեությունը: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ նույն արտոնագրով աշխատել Երևանում, թե՞ նորից պիտի գրանցվեմ Երևանի Հարկային Տեսչությունում և նոր արտոնագիր ստանամ: Նախապես շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը պետք է վերանայի ՀՄ օգտակար շահագործման ժամկետը

Նունե. Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն :oops:
.ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի դուրսգրում

Anna. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե կազմակերպությունը օգտագործում է աշխատակցի մեքենան կազմակերպության աշխատանքները իրականացնելու համար, ապա տրամադրվում է բենզին այդ աշխատակցին, սակայն այդ բենզինը չեմ կարող դուրս գրել տվյալ մեքենայի վրա: Ես երևի թե պետք է կազմեմ փաստաթուղթ մեքենայի անհատույց օգտագործման և այսպիսով կարողանամ դուրս գրել վառելիքը: Արդյո՞ք դա ճիշտ կլինի: Եվ եթե որևէ մեկը ունի այդ փաստաթղթի ձևը, ուղարկեք իմ հասցեին anahit.anahit1 շնիկ mail.ru: Խնդրում եմ Ձեզ արձագանքել իմ այս հարցին:
.ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի. Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել սկսնակիս հետևյալ հարցին: Աշխատողը գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 07/06/2011թ-ին 82000 դրամ ամսական աշխատավարձով, աշխատանքից ազատվում է 01/04/2012թ-ին, նա այդ 10 ամիսների ընդացքում արձակուրդ չի գնացել, և նրա տարվա ընդհանուր եկամուտը կազմում է 905091 դրամ: Կազմակերպությունը աշխատում է հնգորյա շաբաթով: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը, խնդրում եմ բացատրել մանրամասն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում

hayk. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս է հաշվարկվում: Եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գիշերային աշխատանքի վարձատրություն

Գայանե. Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, իսկ ինչքա՞ն է առավելագույն տոկոսի չափը, կա՞ արդյոք այն սահմանված որևէ իրավական ակտով:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց ստացված ակտիվներ

Վարդան. Հիմնադիրը 2011թ. կազմակերպությանը անհատույց տրամադրել է ակտիվներ, այդ ակտիվը օգտագործվում է արտադրության մեջ, իր վրա ծախսեր ենք արել և այս տարի պետք է վաճառենք: Ըստ "Շահութահարկի մասին" օրենքի հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Սակայն ինձ մոտ նա 2011 տարվա վերջում նստած է անավարտ արտադրությունում: Ինչպե՞ս վարվել: Եկամուտ ճանաչեմ 2011թ, թե՞ այս տարում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր գործունեություն սկսելու վերաբերյալ

AA. Ցանկանում եմ սկսել դեղատան գործունեություն, խնդրում եմ հնարավորինս ճիշտ ուղղություն տալ` ինչպե՞ս սկսել այդ գործունեությունը: Ունեմ տարածք և հնարավորություն ներմուծելու արտասահմանից: Պարզապես ճիշտ սկսելու պահն է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Արմեն. Սիրելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. ես անհատ ձեռնարկատեր եմ, անցած մեկ ամսվա մեջ ստացել եմ երկու միլիոն դրամ եկամուտ: Եթե ես այդ ամբողջ գումարը կանխիկացնեմ գրասենյակի վերանորոգման համար, ես ինչքա՞ն հարկ պետք է նախապես վճարեմ, և եթե հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ներկայացնեմ ՀԴՄ կտրոն, դա բավակա՞ն է ծախս ճանաչելու համար այդ ամբողջ կանխիկացումը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Ա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շահութահարկի կանխավճարի, նվազագույն 1 տոկոսների, նվազագույն շահութահարկի մասին ձեր կարծիքը: Նրանց վճարման ժամկետները: Օրենքում ասվում է, ճիշտ է, սակայն շատերն ասում են` կատարվում են ամսական վճարումներ: Գրված է եռամսյակին վճարումներ, եթե եռամսյակ է, ապա ինչու՞ եռամսյակը եռամսյակի վերջին ամսվա 15-ը, չէ՞ որ կարող է ամսի 20-ին այնպիսի շահույթ ունենա, որ տարում չի եղել: Խնդրում եմ ակտիվ գրեք ձեր կարծիքները, ինձ հետաքրքիր է յուրաքանչյուրինը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Aram. Բարև ձեզ: 2011թ. Շահութահարկի հաշվարկի 1 Աղյուսակում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների` 1-ին եռամսյակում նշվում է Դեկտեմբեր 2010թ. + Հունվար 2011թ. + Փետրվար 2011թ. ամիսների եկամուտի 1%, ես ճի՞շտ եմ գրանցել, կամ վերցնեմ 2010թ. հոկտեմբեր + նեյեմբեր + դեկտեմբեր եկամուտի 1%: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անձը համատեղում է երկու աշխատանք

Արուս. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե անձը համատեղում է երկու աշխատանք, ապա այս պարագայում ինչպե՞ս է լուծվում ֆիզ. արձակուրդի խնդիրը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով

Արթուր. Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերությունը գործունեություն չի ծավալել

hayk. Հարգելի հաշվապահներ, եթե ընկերությունը մի քանի ամիս է` գրանցված է, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն գրանցված տնօրեն (նաև հիմնադիր), որի հետ աշխատանքային պայմանագիր չկա, արդյո՞ք պարտադիր է, որ. 1. Տնօրենը աշխատավարձ ստանա 2. Սոցապին ձև Ֆ10 ներկայացնել` տնօրենի համար 3. Դրամարկղային գիրք պահել
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Anna. Աշխատում եմ 01.03.2009թ-ից: 01.02.2011թ-ից գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Բացի անաշխատունակության արձակուրդը այլ արձակուրդ (ամենամյա) չեմ ունեցել: Արձակուրդից հետո ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնել

Անուշ. Շահութահարկի դեպքում ներկայացնում են տարեկան հաշվարկ հաշվետվության տեսքով, իսկ ի՞նչ տարեկան հաշվետվություններ կամ նման կարգի փաստաթղթեր պետք է ներկայացնել հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բացակայում են ՀՄ ձեռքբերման փաստաթղթերը

Մարինե. Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է տարածք

Սասուն. Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը արձակուրդ է մեկնել

Liza. Եթե 5-օրյա աշխատողը արձակուրդի է գնում դեկտեմբերին 20 աշխատանքային օր (օրինակ` դեկտեմբերի 25-ից), ապա ե՞րբ նա աշխատանքի մեջ կհամարվի: Հաշվի առնվու՞մ են ոչ աշխատանքային օրերը արձակուդի մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի հաշվարկ

Armine. Здравствуйте. Я работаю учительницeй в школе. Скажите пожалуйста, как выплачивается бюллетень для учителей. Спaсибо. Բարև ձեզ: Ես աշխատում եմ ուսուցչուհի դպրոցում: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է հաշվարկվում հիվանդության նպաստը ուսուցիչների համար: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Վարդան. Բարև: Նախորդ տարի շահույթս չի անցել 500 000 դրամը: Այս տարի հունվարին 300 000 դրամի հասույթ եմ ունեցել և 1 տոկոսը չեմ վճարել մինչև մարտի 15-ը, այլ վճարել եմ մի քանի օր ուշացումով` մարտի 25-ին: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Կհասնի՞ արդյոք վարչական տույժ: Բացի այդ վճարել եմ 15 000 դրամ, այսինքն շատ ավելի անգամ ավել, քան 1 տոկոսն է: Կարո՞ղ է այն որպես կանխավճար դառնա մարտի 15-ից հետո հերթական նվազագույն շահութահարկի համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն

ԱՆԻ. Խնդրում եմ պատասխանեք: Խանութում հաճախորդը թողնում է կանխավճար, որը կազմում է ապրանքի գնի մի մասը: Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն: Հաճախորդը ապրանքը պետք է տանի հաջորդ օրը: Ինչպե՞ս վարվեմ թողնված կանխավճարի հետ: Խանութը պատկանում է ԱՁ-ի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխվել են եռամսյակային հաշվետվությունների բլանկները

Մարինե. Հարգելի գործընկերներ, ասացեք խնդրում եմ` գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվության և կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի եռամսյակային հաշվարկի բլանկները փոխվե՞լ են, և ե՞րբ կհրատարակվի կայքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պայմանագրերի մասին հաշվետվության ձև

Astxik. Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային հաշվետվություններում կա պայմանագրերի մասին հաշվետվության ձև: Արդյո՞ք պարտադիր է դրա լրացումը, հարկայինում ինձ ասեցին` ոչ: Բայց այդ դեպքում ինչու՞ են դրել: Ի՞նչ գիտեք այդ մասին, կարո՞ղ եք տալ որևէ հղում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքները

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե նորաբաց ՍՊԸ-ն դեռ գործունեություն չի ծավալում և գրանցված է միայն տնօրենը, որն էլ հաշիվներ է բացում բանկում, որոշակի վճարումներ է կատարում, ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքները (այսինքն՝ մուտքի մասով որտեղի՞ց այդ գումարները ՍՊԸ-ին):
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Astxik. Ա Կազմակերպությունը իրենից ներկայացնում է անավարտ շինարարություն: Շինարարարությունը կանգնել է դեռևս 2010թ: Բայց կա տնօրեն, հաշվապահ, պահակ, կատարվում են կոմունալ ծախսեր, այսինքն կատարվում են միայն վարչական ծախսեր: Շահութահարկը 2010թ. եղել է զրոյական: 2011թ. վարձակալությամբ օգտվում են նրա հաղորդալարից, և դուրս է գրվում հարկային հաշիվ յուրաքանչյուր եռամսյակ 90000 դրամով առանց ԱԱՀ, և մի անգամ էլ ապրիլին Ա կազմակերպությունը վաճառել է իր նյութերից մոտ 850000 դրամ արժեքով: Հիմա Շահութահարկս միանշանակ վնասով է, բայց ես նախկինում նվազագուն շահութահարկ չեմ վճարել, միայն մի քանի օր առաջ 15000 դրամ ընդամենը այդ հասույթի պահով: Այս դեպքում ես չեմ կարող ՀՄ-ի մասհանում կատարել, անյպե՞ս չէ: Ի՞նչ ենք կարծում` արդյո՞ք տույժեր կառաջանան: Եվ մյուս հարցս էլ այսպիսին է` քանի որ ես արդեն զրոյական եմ փակում, ինչպե՞ս վարվել: Այսինքն 2012թ. ապրիլի 25-ից հետո այդ 15000-ը կնստի՞ կազմակերպության մոտ որպես գերավճար բյուջեի գծով: Կուզեի իմանալ կարծիք:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սխալի ուղղում

Anna. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է, եթե տարվա սկզբին շահութահարկի մնացորդը սխալ եմ ցույց տվել` ցույց եմ տվել X գումար կրեդիտում, սակայն այդ գումարը եղել է դեբետում: Ինչպե՞ս կարելի է այն ճշտել: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե որ հաշիվները պետք է կիրառել: Խնդրում եմ հարցիս շտապ պատասխանել: Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար: