Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Տաթևիկ. Ունեմ երկու հարց, խնդրում եմ պատասխանել. 1. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն իրավունք ունի՞ արդյոք դուրս գրել ԱԱՀ-ով հաշիվ և եթե ունի, ապա ի՞նչ է արվում այդ ԱԱՀ-ի գումարը: 2. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն ստացել և դուրս է գրել ԱԱՀ-ով հաշիվներ: ԱՁ-ի տարեկան եկամուտների հայտարարագրում Ծախսեր և Եկամուտներ տողերում գրվում է ներառյա՞լ ԱԱՀ գումարը: Շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տրանսպորտային միջոցի ուղեթերթի լրացման հետ կապված

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես պետք է լրացվի բենզինի ծախսը մարդատար և բեռնատար ավտոմեքենայի ուղեթերթիկի վրա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը մեկնում է արձակուրդ

Արաքս. ՍՊԸ-ում կա 2 գրանցված աշխատող` տնօրեն և պահակ, տնօրենի արձակուրդի մեկնումը ինչպե՞ս է կատարվում: Գիտեմ` հիմնադրի թույլտվությամբ: Նրա բացակայության ժամանակ ո՞վ է փոխարինում նրան` թեկուզ վճարումներ անելու համար: Ո՞վ է հաշվարկում արձակուրդայինը: Ինչպիսի՞ գործողություններ կարելի է անել նման դեպքերում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու ԱԱՀ-ն

Հենրիետա Նալբանդյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` ՍՊԸ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել պետ. բյուջեյից ֆինանսավորովող օղակից, պայմանագրում կա նաև հոնորարային մաս: Հարցս հետևյալն է` ամբո՞ղջ գումարն է հարկվում ԱԱՀ-ով, թե՞ հոնորորային մասը իր հարկերով առանձնացվում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը գնում է արձակուրդ

Արմեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգենեք, իմ հարցը հրատապ է: Մեր կազմակերպության աշխատակիցը գնում է արձակուրդ և նա վերջին 12 ամիսների ընթացքում ստացել է մեծ գումարի օգնություն: Միջին հաշվելու համար ինչպե՞ս պետք է վարվեմ նրա օգնության գումարի հարցում, 1/12 պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքների համար:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մանրածախ առևտրի հաշվառումը

Արմեն. Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել "առևտրային հավելագնի մեթոդը", ներկայացնել ձևակերպումները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գիշերային աշխատանքի վարձատրություն

Sirarpi. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատում եմ քոլեջում, ունեմ 2 գիշերային պահակ 1,5 դրույքով (48 750 դր.): Կարո՞ղ եք ինձ գրել միայն գիշերային աշխատավարձի հաշվարկման կարգը նոր օրենքներով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեմորիալ օրդերների կիրառումը

Արաքս. Այսօրվա դրությամբ պարտադի՞ր է մեմորիալ օրդերի կիրառումը, երբ կան հաշվապահական ծրագրեր, կամ ինչպիսի՞ կարևորություն ունեն և ե՞րբ է նրանց կիրառումը պարտադիր:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական տեղեկությունների ներկայացում ՀԿ կողմից

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք բարեգորածական ՀԿ-ն պարտավոր է վիճ. վարչություն ամսական հաշվետվություններ ներկայացնել: Եվ եթե պարտավոր է, ինչու՞ www.ictstat.am-ում գրանցվելու ժամանակ չկա ՀԿ ընտրելու տարբերակ: Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

Անդրանիկ. Հարգելի հաշվապահներ, ես 8 ամիս զբաղվել եմ ձեռնարկատիրական գործունեությամբ և հիմա ցանկանում եմ իմանալ` իմ աշխատանքային գրքույկը ով է լրացնելու: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրապահիկի վճարում

Անահիտ. Բարև ձեզ: Ես հարց ունեմ` կապված օրապահիկի վճարման հետ: Հասարակական կազմակերպությունում, որտեղ ես աշխատում եմ, անցկացվելու են անվճար դասընթացներ, որին մասնակցելու են նաև մարզերից մասնակիցներ: Մենք պետք է նրանց նաև օրապահիկ վճարենք այն օրերի համար, երբ նրանք Երևանում կգտնվեն: Ճի՞շտ է արդյոք օրենսդրության տեսանկյունից օրապահիկ վճարելը, քանի որ նրանք չեն հանդիսանում մեր աշխատողները: Իսկ կա՞ արդյոք օրապահիկի առավելագույն չափ այս դեպքում, քանի որ պետք է հատուցվի նաև նրանց կատարած ճանապարհածախսը օրապահիկի տեսքով: Եթե ոչ, ապա ի՞նչ այլընտանք կառաջարկեիք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրվա ընթացքում պետք է մակագրվի դիմումը

Irina. Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում եմ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի և 20.04.12թ. դիմում եմ գրել աշխատանքի վերադառնալու համար: Խնդրում եմ ասեք` քանի՞ օրվա ընթացքում է պարտավոր գործատուն վավերացնել իմ դիմումը և աշխատանքի անցնելու հրաման տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ հաշվետվությունների հանձնում

Սուսաննա. Կարելի՞ է արդյոք նույն թղթապանակում դնել 2 տեսակի անհատական հաշվետվություն` ընթացիկ ու ազատում: Շնորհակալություն բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունները հանձնվել են հին բլանկներով

Ալլա. Խնդրում եմ, շտապ արձագանքեք: 2012թ. 1-ին եռամսյակի հաշվետվությունները փոստով ուղարկել եմ հին ձևաթղթերով: Մի կազմակերպության համար արդեն ծանուցագիր են ուղարկել, որ հին ձևաթղթի պատճառով վարչական տուգանք է առաջացել, մյուս կազմակերպության համար չեմ ստացել ծանուցագիրը, բայց ուզում էի ինքնուրույն ճշտել` չվերցրեցին և ասացին. «Եթե փոստով ուղարկես, կհամարվի ուշացրած հաշվետվություն, և կրկին վարչական տուգանք»: Խնդրում եմ, ուղղություն տաք` ինչպես վարվեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վարչական պատասխանատվություն

Gohar. 2 տարի է դադարեցրել եմ ԱՁ գործունեությունը, իսկ ինձ հիմա նոր է եկել վարչական, կոնկրետ չեմ իմանում` ինչի համար կարող է վարչական գալ, եթե ես մինչև դադարեցումը բոլոր հաշվետվությունները հանձնել եմ, իսկ ես էլ արտերկրում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված

Գոռ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես գրանցվել եմ աշխատանքի ամերիկյան ընկերությունում, որը գտնվում է հենց Միացյալ Նահանգներում, բայց ես աշխատելու եմ Երևանում: Եթե նրանք ամսական իմ աշխատավարձը փոխանցեն իմ երևանյան բանկերից մեկի հաշվին (գումարը բավականին բարձր է հայաստանյան աշխատավարձների համեմատ), ես պետք է հարկ վճարե՞մ: Կամ ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Ասենք՝ ինչ-որ սահմանափակումներ կա՞ն կապված գումարի չափի հետ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես հարկային գործակալ վճարած պարտավորությունների նվազեցում եկամտից

Էդգար. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել, արդյո՞ք ԱԱՀ վճարող իրավաբանական անձը կարող է ծախս ցույց տալ որպես հարկային գործակալ բյուջե փոխանցված այլ անձանց հարկային պարտավորությունները և եթե այո, ապա ո՞ր օրենքի և ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը արտարժույթի դրամարկղ չունի, բայց բանկում հաշիվ ունի, կարո՞ղ է արդյոք հիմնադրից արտարժույթով ներգրավել փոխառություն, և այդ գումարը հիմնադիրը մուտքագրի բանկային հաշվին: Նախապես շնորհակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի աշխատանքի ընդունում

Մարտին. Հարգելի կոլեգաներ, ի՞նչ առանձնահատկություններ կան ոչ ռեզիդենտին աշխատանքի ընդունելու դեպքում: Նա ունի սոց. քարտ, սակայն չունի ՀՀ անձնագիր: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու համար հայտ ներկայացնել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ: Եվ ինչպե՞ս է հարկվում ոչ ռեզիդենտի ստացած աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից

Lilu. Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը, որը միաժամանակ աշխատում է 2 կազմակերպությունում, կարո՞ղ է արդյոք մեկում վերադառնալ աշխատանքի, իսկ մյուսում` ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի փոխարինում

Անի. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ. հասնու՞մ է արդյոք տուգանք ընկերությանը, եթե իր աշխատողը աշխատանքի չի եկել, նրան փոխարինել է մեկ այլ անձ, որը իրականում կապ չունի տվյալ ընկերության հետ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Anna Baghdasaryan. Բարև Ձեզ: Ես պայմանագրային աշխատող եմ, և ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս է կարգավորվում պայմանագրային աշխատողներին տրվող երեխայի խնամքի արձակուրդը: Ըստ ՀՀ "Աշխատանքային օրենսգրքի" կ՞ա այնպիսի մի կետ, ըստ որի հղի կնոջ հետ մինչև պայմանագրի ավարտը կարելի է պայմանագիրը չեղյալ համարել: Ե՞րբ պետք է հղիության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնել հաշվապահություն: Արդյոք կ՞ա սահմանված ժամկետ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ

Մերի. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը

Խաչատուր. Ինչպե՞ս տալ պարզ հաշվապահական ձևակերպումը հետևյալ գործառության` շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը 1500-ով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի. ԱԱՀ վճարող կազմակերպությունը չունի ՀԴՄ, վաճառքն իրականցնում է բացառապես փոխանցումներով կամ կանխիկի մուտքի օրդերներով: 300000 դրամի սահմանափակումը վերաբերվում է միանվագ գործարքի ներառյա՞լ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Ու արդյո՞ք ես ճիշտ եմ հասկացել օրենքը` չեմ կարող իրականացնել վաճառք միանվագ 300000-ից ավել գործարքով, և ամսվա մեջ 3 մլն-ից ավել, և գնում նույն չափով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում

Արևիկ. Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. ենթադրենք աշխատողը վերցնում է իր ամենամյա արձակուրդը (10 աշխ. օր) 02.04.2012-14.04.2012, սակայն այդ ընթացքում պառկում է հիվանդանոց և 03.04.2012-19.04.2012 վերցնում է բյուլետեն: Այս դեպքում արձակուրդը երկարում է, այնպես չէ՞ և եթե այո, կխնդրեի ասեիք` այս դեպքում մինչև ե՞րբ է երկարում: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Բաժնեմասի վաճառք

Arthur. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի բաժնեմասը վաճառելու համար: ՍՊԸ փայատերը գտնվում է արտերկրում և ցանկանում է վաճառել իր բաժնեմասը, կարո՞ղ է դա անել լիազորված անձի միջոցով, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը

Bestart. Բարև ձեզ: Ես ուսանող եմ և "Հաշվապահական հաշվառում" առարկայից պետք է գրեմ անհատական աշխատանք "Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը" թեմայով: Խնդրում եմ ինձ օգնեք այդ թեմային վերաբերվող օգտակար նյութերով: Թեման բաղկացած է երկու ենթահարցերից. 1. Հաշվարկային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը: 2. Արտարժույթային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը: Կանխավ շնորհակալ եմ :)
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոստային առաքումով ապրանք գնելու դեպքում

Արմեն. Բարև ձեզ, մինչև ի՞նչ արժողության ապրանքները չեն հարկվում Ebay-ից (ինտերնետից` փոստային առաքումով) առևտրի դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնման վերջնաժամկետներ

Arus. Խնդրում եմ ասեք Ա/Ձ-ի տարեկան “Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի”, “Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի” հանձնման վերջնաժամկետները:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արտյոմ. Բարև ձեզ: Ես Ա/Ձ գործունեությունը կասեցրել եմ, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու ու երբ: Շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ խանութ

Անդրանիկ. Բարև ձեզ: Ես ունեմ առցանց խանութ, միայն ինտերնետ վաճառք է ինձ մոտ: Ինձ կարո՞ղ եք տեղեկություն տալ Հայաստանում ինտերնետ վաճառքի մասին ցանկացած որոշումների, կայքերի վերաբերյալ, ոչ մի նյութ չեմ կարողանում գտնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ձևակերպելու դեպքում

Արմինե. Հարգելի կադրերի բաժնի աշխատողներ, խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչպիսի փաստաթղթեր է պետք պատրաստել գործուղում ձևակերպելու դեպքում և ինչ հերթականությամբ, այն ինչ վերաբերում է կադրերի բաժնին, ոչ հաշվապահորեն: Եվս մեկ հարց` արդյո՞ք մինչև վեց ամիսը չլրացած աշխատողին ազատելու դեպքում (օրինակ եթե երեք ամիս է աշխատել ու ազատվում է) վերջնահաշվարկ չի հասնում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

H.. Հարգելի հաշվապահներ, եթե ես Ա/Ձ եմ և ունեմ մանրածախ վաճառքի խանութ, որտեղ նաև վաճառում եմ տանը իմ կողմից թխված խմորեղեն, ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջ գալ խմորեղենի հետ կապված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է հիվանդաթերթիկ

Աննա. Եթե աշխատողը հիվանդացել է և ներկայացրել է հիվանդաթերթիկ 2012թ-ի մարտի 27-ից մինչև ապրիլի 15-ը, խնդրում եմ ասեք վճարման ժամկետի մասին: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր աշխատողի հետ

Mikayel. Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին: 1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում 2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Կարեն. Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը գործատուի կողմից պե՞տք է վճարվի, թե՞ ոչ: Եթե վճարվում է, որքա՞ն ժամանակահատվածն է հաշվարկվում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարը

Արման. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն հանրային սննդի օբյեկտ է և ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճար վճարող: Սպասարկման սրահի մակերեսը կազմում է 192 քառակուսի մետր: Ձեր կարծիքով ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարի չափը եռամսյա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն "ԱԱՀ մասին" օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմում նպաստի չափը

Էլյա. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց: Ես արդեն 4 ամիս է գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, ունեմ զույգ երեխաներ և այսօր միայն ստացել եմ 4 ամսվա գումար՝ 72 000 դրամ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք զույգ երեխաները ստանում են մեկ երեխայի համար նախատեսված գումար, և որքա՞ն է ընդհանրապես նպաստի չափը: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության իրավաբանական հասցեն փոխելու համար

Նարիինե. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմակերպության իրավաբանական հասցեն փոխելու համար և ու՞ր է պետք դիմել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպատակային արձակուրդի տրամադրում

Նաիրա. Ես աշխատում եմ բյուջետային հիմնարկում և ընտրությունների հետ կապված ունեմ կառավարության որոշում աշխատակցին տրամադրել նպատակային արձակուրդ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում` արդյո՞ք նպատակային արձակուրդը վճարվում է, և եթե այո` ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Զրոյական տեղեկանքի տրամադրում

Արման. Ողջույն: Ես ձեռք եմ բերել ավտոմեքենա արտերկրից, և ինձ անհրաժեշտ է զրոյական տեղեկանք, սակայն մերժում են տրամադրել և պահանջում են վճարել ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը, և միայն այդ դեպքում կտրամադրեն զրոյական տեղեկանք: Ինչքանո՞վ է դա հիմնավորված, եթե գույքահարկը ես կարող եմ վճարել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է տաքսի ծառայությունների մատուցմամբ

Գոհար. Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Անհատ տաքսու վարորդը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի անհատը և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն: