Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ներմուծելու է տեխնիկա Չինաստանից

Արմեն. ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, խնդրում եմ, ասեք՝ Չինաստանից էլեկտրոնային տեխնիկա (համակարգչային մասեր, սմարթ ժամացույցներ) ներմուծելիս ի՞նչ հարկեր պետք է մուծվեն, և խնդրում եմ, հաշվեք, օրինակ, 20 $ արժողությամբ սարքի հարկերը։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Մարինա Մարտիրոսյան

Անուն, Ազգանուն՝ Մարինա Մարտիրոսյան (Գյումրի) Էլ. փոստ՝ marina.mart2013 շնիկ gmail.com Հեռախոս՝ 077080401, 099010868 Պաշտոն՝ Հաշվետար, հաշվապահի օգնական Բովանդակություն՝ Աշխատել եմ վարկային գործակալ, այժմ՝ համակարգչային բաժնի պատասխանատու և դասընթացավար: Ցանկալի աշխատավարձ՝ 70 000 - 100 000 դրամ Այլ նշումներ՝ Տիրապետում եմ ՀԾ-Հաշվապահ 7, e-Invoicing, MS Office (ամբողջական փաթեթը) ծրագրերին, հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ taxservice․am, հաշիվների ստուգում, փոխանցում՝ Internet banking էլեկտրոնային համակարգերով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է կազմակերպությունը գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Մելանյա. Եթե կազմակերպությունը երկու գործունեություն է կատարել՝ ավտոտեխսպասարկում և կենցաղային սարքավորանքների վերանորոգում (շրջ. հարկով), կարո՞ղ է միկրոբիզնեսի դաշտ մտնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի ավտոլվացման կետը

Հայկ. Բարև ձեզ: Արդյո՞ք մինչև 2020թ. արտոնագրային հարկով աշխատած ավտոլվացման կետը, որը մետաղադրամով է աշխատում, պետք է 2020թ.-ից սկսած պետ. տուրքով աշխատի, թե՞ միկրոյի դաշտում: Եվ եթե կարելի է, կասե՞ք, թե որն է հստակ այս գործունեության դասակարգիչը: G 45.20 արդյո՞ք համապատասխանում է, եթե միայն ավտոլվացման ծառայություն է մատուցվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվել է վարձույթի գործունեությամբ, աշխատել է շրջանառության հարկի դաշտում, չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը: Արդյո՞ք 2020թ.-ից կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչպես է հաշվարկվում ներմուծման ԱԱՀ-ն

Արտակ. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք գտնեմ ինֆորմացիա ԱԱՀ-ի հաշվարկման կարգի վերաբերյալ: Խոսքը գնում է ԵՏՄ ոչ անդամ պետությունից ՀՀ ապրանքի ներմուծման համար իրավաբանական անձից գանձվող ԱԱՀ-ի մասին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անդրանիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ստեղծագործական խաղեր (գունազարդման գրքեր, նկարչական խաղ և այլն) և տարբեր սեղանի խաղեր արտադրող ԱՁ-ն կարո՞ղ է դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային տարիքային կենսաթոշակը

Արթուր. Հաշվապահներ ջան, ինչպե՞ս է հաշվարկվում 1961 թվականին ծնված մանկապարտեզի դաստիարակի թոշակը, նա ստանում է մանկավարժական թոշակ 55 տարեկանից, աշխատել է 1980 թվականից մինչև 2002 թվականը: 1976-1980թթ. ստացիոնար սովորել է, այդ ուսանողական տարիներն է՞լ են համարվում ստաժ: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձինք գրանցել են գյուղատնտեսական կոոպերատիվ

Արփինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պետ․ ռեգիստրում գրանցել ենք գյուղատնտեսական կոոպերատիվ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է վարել հաշվապահական հաշվառումը, ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձինք փոխկապակցված են ճանաչվել

Աբիգ․ Բարև ձեզ։ Նախկինում աշխատել եմ շրջանառության հարկով, զբաղվել եմ ներկրումներով։ 2019թ․ մեկ այլ ԱՁ-ի հետ ճանաչել են փոխկապակցված և 01.01.2019թ.֊ից իմ ԱՁ-ն համարել են ԱԱՀ վճարող ու առաջարկել են կատարել ուղղումներ հաշվետվություններում։ Հարց՝ շրջ. հարկով աշխատելիս բոլոր ամիսների վճարված ԱԱՀ֊ները իրավունք ունե՞մ ներառել ԱԱՀ պակասեցվող գումարների մեջ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Բարև ձեզ: Ես տնային պայմաններում հագուստներ եմ կարում և համացանցով վաճառում: Արդյո՞ք ես որպես ֆիզիկական անձ կարող եմ համարվել միկրոձեռնարկատեր, եթե այո, ապա գրանցվելուց հետո հարկայինին ի՞նչ պետք է ներկայացնեմ տարվա վերջում, և ՀԴՄ տալու պարտականություն ֆիզ. անձը ունի՞, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են ՍՊԸ հիմնադրել

Հերմինե. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել: Ցանկանում ենք բացել ՍՊԸ և կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան հարկային դաշտում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս մարել պարտավորությունները գերավճարի գումարով

Անի. Բարև ձեզ: Ես գրանցված եմ որպես Ա/Ձ file-online.taxservice.am անձնական գրասենյակում, ունեմ 50 000 դրամ անցումային գերավճար 2018թ.-ից: Ինչպե՞ս կարող եմ այդ գումարով մարել 2019թ.-ից մնացած պարտավորություններս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացնել

Դավիթ. ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, շրջանառության հարկի ո՞ր ձևը պետք է ներկայացնի 2020 թվականի համար՝ 201՞, թե՞ 262:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ

Վահե. Բարև ձեզ: Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ներկայացրեք ըստ հերթականության ՍՊԸ-ի բացման կարգը և քայլերը, պետական վճարների չափերը և այլն: Նախօրոք նշեմ, որ ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Սարգիս Հակոբյան

Անուն, Ազգանուն՝ Սարգիս Հակոբյան Էլ. փոստ՝ mr.saqo շնիկ bk.ru Հեռախոս՝ 098090166 Պաշտոն՝ Հաշվապահ / Հաշվետար Բովանդակություն՝ Անգլերենի իմացություն, հանձնել եմ ACCA F1-F4, F5, F7 որակավորման քննությունները, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ Հաշվապահական հաշվառում և հարկում, ունեմ աշխատանքային փորձ Ցանկալի աշխատավարձ՝ 100 000 - 200 000 դրամ
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անուշ. Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է մուլտֆիլմերի արտադրությամբ և անցկացնում վարպետաց դաս դպրոցներից այցելած աշակերտների համար: ՉԻ գերազանցել 24 մլն դրամը: Կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է տեղադրել մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատ

Արթուր. Հաշվապահներ ջան, եթե ես տեղադրում եմ կոպեկով սուրճի ապարատներ՝ 2 հատ տարբեր վայրերում, ի՞նչ հարկ պետք է մուծեմ, ո՞վ կարող է մանրամասնել: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարող է ՍՊԸ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աշոտ. Զբաղվում եմ հյուրատնային գործով և զբոսաշրջիկներին սնունդով ապահովելով, ինչպես նաև կատարում եմ հուշանվերների վաճառք: Անցած տարի աշխատել եմ որպես ընտանեկան գործունեություն ծավալող ՍՊԸ և չեմ անցել 24 մլն դրամը: Անցած տարի հունվար ամսին դիմել եմ նոր սերնդի դրամարկղային մեքենայի համար, մուծել եմ 60 000 դրամ, մինչ այժմ չեմ ստացել: Կարո՞ղ եմ դիմել միկրոբիզնեսի համար, ինչպե՞ս պետք է աշխատեմ՝ հյուրատունն առանձին, առևտուրն առանձի՞ն, թե՞ միասին: Իմ հին սերնդի դրամարկղային մեքենան չի աշխատում, և չեն վերանորոգում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվելու է անշարժ գույքի վաճառքով

Ռուզաննա. Բարի երեկո: ՍՊԸ-ն դադարի մեջ է եղել մինչև 2019թ.-ի դեկտեմբերը, կատարել է 2 400 000 դրամի գործարք, այդ ժամանակ շրջ. հարկի հայտարարություն էր տրված: Հարցս՝ կարո՞ղ եմ ՍՊԸ-ի համար տալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն 2020թ.-ի համար, կատարելու է 1 գործարք՝ անշարժ գույքի վաճառք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում է կատարում շրջանառության հարկի համակարգ

Սամսոն. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն (ծրագրավորմամբ զբաղվող և այլ աշխատող չունեցող) ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում է կատարում շրջանառության հարկի համակարգ: Հաշվապահության հետ կապված տարբեր կարծիքներ եմ լսել, կուզեի նաև Ձեր կարծիքն իմանալ: Վճարումներ՝ 1․ Շրջանառության հարկ՝ ամսական (կամ եռամսյակը մեկ) ստացված գումարի 5 %-ի չափով՝ միասնական հարկային հաշվին: 2․ Շահութահարկ՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին: 3․ Սոցիալական վճար՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին: 4․ Դրոշմանիշային վճար (ժողովրդական լեզվով ասած՝ զինվորի փող)՝ տարեկան 12 000 դրամի չափով՝ 900005001186 հաշվին: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցում

Լիլիթ. Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մոտ 47 մլն կուտակված գումար կա, 33 մլն էլ՝ չբաշխված շահույթ, ինչպե՞ս կարող եմ պակասեցնել դրանք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա դասակարգիչը տպելու պահանջի վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարել դրամարկղային գիրքը

Նաիրա. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, ինչպես վարել դրամարկղային գիրքը, եթե ՍՊԸ-ն գործարքները կատարում է հաշվարկային հաշվից, օնլայն տարբերակով: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն մատուցում է համակարգիչների և տպող սարքերի լիցքավորման ծառայություններ

Շավարշ. Բարև ձեզ: Ա/Ձ-ն մատուցում է համակարգիչների և տպող սարքերի լիցքավորման ծառայություններ՝ յուրաքանչյուր ամիս հաշիվ դուրս գրելով, կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացնել

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Տարվա ամփոփ հաշվետվության համար կասե՞ք՝ շահութահարկի հաշվետվությունը ո՞ր ձևով է պետք ներկայացնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է սննդի արտադրությամբ և վաճառքով

Մարինե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ա/Ձ-ն գործում է մարզում և զբաղվում է սննդի արտադրությամբ և վաճառքով, կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գեղեցկության սրահ բացել

Արամ. Բարև ձեզ: Ք.Աբովյանում ուզում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ լինելու է 1 մատնահարդար և 1 դիմահարդար: Ինչպե՞ս գրանցվենք հարկայինում, որ վճարները մինիմալ լինեն: Այս ոլորտում սկսնակ ենք և հարկերից տեղյակ չենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ

Մելինե. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ, այժմ ցանկանում է զբաղվել նաև սոց. փաթեթների սպասարկմամբ: Խնդրում եմ նշել քայլերի հաջորդականությունը, ի՞նչ պետք է անեմ, դրա համար լիցենզիա պե՞տք է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատել է ավելացված արժեքի հարկով

Տաթև. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն գրանցվել է 04.06.2019թ., իսկ հարկայինում գրանցվել է 22.11.2019թ.: Մինչ այդ որևէ հաշվետվություն չի ներկայացվել: Աշխատել է ԱԱՀ-ով: Գրանցված աշխատող չունի, ինքնազբաղ է: Ի՞նչ պարտավորություններ ունի, և ի՞նչ եկամտային և սոց. վճարներ պետք է անել մինչ ապրիլի 20-ը և ո՞ր հաշվեհամարով: Նաև հաշվետվությունների տեսակները խնդրում եմ նշել:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարելի՞ է արդյոք փաստաթղթերը ստորագրել սև գրիչով

Անուշ. Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և չունի գրանցված աշխատող, այն բացվել է 28.11.2019թ.: Կարո՞ղ եք ասել՝ եկամտայինը և սոց. վճարը միայն դեկտեմբեր ամսվա համա՞ր է վճարվելու, թե՞ նոյեմբեր ամսվա մի քանի օրվա համար էլ պետք է վճարվի: Եվ տարվա ավարտի համար շահութահարկի հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացվի, և սոց. վճարի համար եռամսյակը մեկ պետք է հաշվետվությու՞ն ներկայացվի:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվում է բեռնափոխադրումներով, 24 մլն-ն չի գերազանցել, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ և իրացմամբ

Լիլի. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ, հուշեք. ԱՁ-ն գործում էր որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, զբաղվում էր կահույքի արտադրությամբ և իրացմամբ, այժմ կարո՞ղ է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնելու է շրջ. հարկի դաշտ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք փոխել ներկայացրած հայտարարությունը

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես ԱՁ եմ, այս տարվա սկզբից հարկային ծառայություն եմ ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու հայտ, բայց իմ առևտրի շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, կարո՞ղ եմ այն փոխել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

Անի. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում: