Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար աշխատել

Մարինե. Բարև ձեզ։ Սպասարկման ոլորտում ԱՁ բացելիս ո՞ր հարկատեսակով ավելի հարմար կլինի աշխատել (օդորակիչների վերանորոգում և սպասարկում)։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն կանխիկ գնումներ է կատարել

Վիգեն. Եթե հանդիպման կամ միջոցառման համար ՀԿ-ն գնումներ է կատարում առանց փոխանցման, կտրոնի հիման վրա, արդյո՞ք գումարի ինչ-որ տոկոս հարկվում է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել տարածքի վարձակալությունը

Աննա. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն դադարի մեջ է, ուզում է տարածքը տալ վարձով, պե՞տք է արդյոք դադարից դուրս գա և տնօրեն գրանցի, նոր տա վարձով, թե՞ հիմնադիրն էլ կարող է տալ:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը առցանց ծառայություններ է մատուցելու օտարերկրյա ընկերությանը

Արմինե. Հարցս հետևյալն է՝ եթե անձը պատրաստվում է օնլայն ծառայություններ (ֆրիլանս, օր.՝ թարգմանություններ, տեքստեր գրել և այլն) մատուցել արտասահմանյան ընկերությանը, աշխատելու է տնից, բայց աշխատանքը կայուն բնույթ է կրելու, և աշխատողը աշխատաժամանակին համապատասխան ամեն ամիս որոշակի գումար է ստանալու իր բանկային հաշվի վրա: Նշեմ նաև, որ տվյալ անձի համար արտասահմանում հարկեր չեն վճարվելու: Պարտավո՞ր է տվյալ անձը ՀՀ-ում մտնել հարկային դաշտ և հարկեր վճարել: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ պետք է արվեն, ու՞մ պետք է դիմի, որքա՞ն կկազմեն հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային վճարը 2020թ. հուլիսի 1-ից հետո

Սարգիս. Ո՞վ կարող է մեկնաբանել կուտակայինի հաշվարկը հուլիսի 1-ից հետո: Արդյո՞ք սա նշանակում է, որ, օրինակ, 800 000 դրամ ստացողի դեպքում հաշվարկը կլինի՝ 800000*10%-32500=47500 դրամ կամ 2 000 000 դրամի դեպքում՝ 2000000*10%-32500=167500 դրամ: 2020թ. հուլիսի 1-ից՝ մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %, 500 000 դրամից ավել՝ 10 % – 32 500 դրամի տարբերության չափով: Կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 500 դրամը:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումները տույժի հաշվարկման դեպքում

Սաթեն. Խնդրում եմ, պատասխանեք: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2017թ. ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ ՀԱՔ-ում մնացորդը առ 16.01.18թ. կազմում է 180 000 դրամ: Այսինքն՝ 40 000 դրամ տույժ: Կատարել եմ ճշգրտում, որից 2017թ. հարկային պարտավորությունը կազմել է 570 000 դրամ: 71-52423-700 000, 52423-2521-560 000, 714-52423-40000՝ տույժ: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ ճշգրտումից հետո:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկ հանրային սննդի գործունեության դեպքում

Դավիթ. Բարև ձեզ: Ընկերությունը ԱՁ է և զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ (ճաշարան), աշխատում է շրջանառության հարկով: Կասե՞ք՝ քանի տոկոս շրջանառության հարկ պետք է վճարել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է վաճառք իրականացնել

Էմմա. Խնդրում եմ, ասացեք՝ եթե գեղեցկության սրահի շրջանառությունը չի հասնում 24 մլն-ի, ապա 2020թ.-ից կհամարվի միկրոբիզնես, հարցս՝ արդյո՞ք իրավունք ունի ներկի վաճառք իրականացնելու, թե՞ ծառայության մատուցում է միայն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք ապրանքը վաճառել ինքնարժեքից ցածր գնով

Սյուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ կարելի՞ է արդյոք ապրանքը վաճառել ինքնարժեքից ցածր գնով կամ տրամադրել անհատույց, եթե այն վնասված է, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ կատարել այն հիմնավորելու համար: Կանխավ շնորհակալություն:
Նորություններ

Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները նախատեսվում է երկարաձգել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է երակացնել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Ընդ որում, հաշվի առնելով 2017, 2018 թթ. գործատուների կողմից թվայնացման ներկայացված աշխատանքային գրքույկների քանակը, Մանրամասն
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվապահական ծրագիրը կիրառել

Նառա. Հարգելի փորձառու հաշվապահներ, ո՞ր հաշվապահական ծրագիրը խորհուրդ կտաք նորաբաց կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարելու համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ինչպես գիտեք՝ արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից: Խնդրում եմ պատասխանել՝ արդյոք ի՞նչ անելիքներ ունի արտոնագրային հարկով աշխատող ԱՁ/ՍՊԸ-ն մինչև տարեվերջ: Նախապես շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

#գործկա Իվենթսենթր ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Իվենթսենթր ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան, Գրիբոեդովի 60 Հեռախոս՝ 041705037 Էլ. փոստ՝ info շնիկ expoert.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Հարկային հաշիվների դուրսգրում, ֆինանսական հաշվառման վարում, ապրանքների ձեռքբերումների ձևակերպում, ապրանքների գների գնագոյացում, դրամական հոսքերի հաշվառում, այլ հանձնարարություններ՝ կապված ֆինանսական հաշվառման հետ Աշխատավարձ՝ 120 000 - 150 000 դրամ
.Գտնել աշխատանք

#գործկա հաշվապահական գրասենյակում

Ընկերություն՝ Հաշվապահական գրասենյակ Հասցե՝ Խանջյան 47/2 Հեռախոս՝ 093545627 Էլ. փոստ՝ newsun.llc շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական գրասենյակում պահանջվում է 27-45 տարեկան գլխավոր հաշվապահ՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, ՀԾ-ի իմացությամբ, ԱԱՀ-ով հարկվող կազմակերպություններում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով: Ժամերը՝ 10:00-18:00, 5-օրյա գրաֆիկ: Աշխատավարձ՝ 250 000 դրամ Այլ նշումներ՝ Ռեզյումեն ուղարկել նշված էլ. փոստին կամ զանգել:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Նաիրա Խաչատրյան

Անուն, Ազգանուն՝ Նաիրա Խաչատրյան Էլ. փոստ՝ nairakhachatryan35 շնիկ gmail.com Հեռախոս՝ 055200884, 077659187 Պաշտոն՝ Հաշվապահ, տնտեսագետ, հաշվետար Բովանդակություն՝ ՀԾ 7, e-Invoicing, Word, Excel Ցանկալի աշխատավարձ՝ 150 000 դրամ Այլ նշումներ՝ Պատասխանատվություն, պարտաճանաչություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծանուցվու՞մ է արդյոք կազմակերպությունը վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին

Ամալյա. Հարցս հետևյալն է. Կազմակերպությունը պետական ռեգիստրում գրանցելուց հետո ՊԵԿ-ը ծանուցու՞մ է արդյոք վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին, թե՞ տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Լիլիթ Կարապետյան

Անուն, Ազգանուն՝ Լիլիթ Կարապետյան Էլ. փոստ՝ lilitk760 շնիկ gmail.com Հեռախոս՝ 077577404 Պաշտոն՝ Հաշվետար Բովանդակություն՝ Աշխատել եմ շինարարական կազմակերպությունում ապրանքների մատակարարման բաժնում: Ցանկալի աշխատավարձ՝ Կախված աշխատանքի ծավալից Այլ նշումներ՝ Տիրապետում եմ ՀԾ-Հաշվապահ 7, e-Invoicing, MS Office (Microsoft Word, Excel) ծրագրերին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել ապրանքի մաքսային արժեքը

Մհեր․ Ինչպե՞ս հասանելի ձևով քաղաքացին հաշվի ապրանքի մաքսային արժեքը՝ մաքսազերծման արժեքը հասկանալու համար։ Ենթադրենք՝ տվյալ ապրանքը մաքսազերծվում է ըստ մաքսային արժեքի 10-13 %-ով, ինչպե՞ս որոշել մաքսային արժեքը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը գրանցել ՍՊԸ՞, թե՞ ԱՁ

Վահե. Ընկերությունը զբաղվելու է ներմուծմամբ: Ներմուծման քանակների մասին մոտավոր պատկերացում կազմելու համար կարող եմ ասել, որ ապրանքը կապված է շինանյութի հետ, իսկ ՀՀ է մտնելու մեծ բեռնատարներով (+20 տոննա): Ընկերությունը գրանցել ՍՊԸ՞, թե՞ ԱՁ, և ինչու՞։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, 1) 2020թ․ հունվարից այլևս արտոնագրային հարկ չի լինելու։ Ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեությամբ զբաղվելու համար ամեն ամիս, մինչև նախորդող ամսվա վերջին օրը ներկայացնելու ենք հաշվետվություն և վճարելու ենք պետ. տուրք։ Հարցս այսպիսին է․ կարո՞ղ եք ասել՝ որ համարի հաշվետվությունն եմ ներկայացնելու (եթե իհարկե հաշվետվության ձևը արդեն կա, ես չեմ գտնում) և պետ․ տուրքի հաշվեհամարը։ Տեղյակ եմ, որ միայն 2020թ․ հունվար ամսվա համար հաշվետվության և վճարման ժամկետ է սահմանվել մինչև 2020թ․ մարտի 1-ը: 2) ՍՊԸ-ն մարզում (Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս) իրականացնում է շինարարական նյութերի առք ու վաճառք իր սեփական տարածքում: Արդյո՞ք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն չենք կարող համարվել միկրոձեռնարկատիրություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունն ունի հարկային պարտավորություն

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով: 2017թ. 4 եռամսյակի ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է, օրինակ, 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ հարկային տեղեկանքում 20.01.2018թ. երևում է 180 000 դրամ, այսինքն՝ 40 000-ը տույժն է: Կատարել եմ ճշգրտում, որից ընդհանուր հարկը կազմել է 570 000 դրամ: Ինչպե՞ս վարվեմ:
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ կարգով են դուրս գրվում նյութերի թափոնները և խոտան արտադրանքը

Մարգարիտա. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, ունենում ենք նյութերի թափոններ (отходы) յուրաքանչյուր ամիս: Ի՞նչ կարգով են դուրս գրվում այդ թափոնները, ո՞ր իրավական ակտերն են կարգավորում այս հարցը: Հետաքրքիր է նաև խոտանի դուրսգրման կարգը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու ԱՁ-ն

Նարինե. Ես բացել եմ ԱՁ և պետք է առուվաճառքի պայմանագրով ձեռք բերեմ ապրանք ֆիզիկական անձից, որքա՞ն է լինելու որպես գործակալ իմ վճարվելիք հարկը, արդյո՞ք 20 տոկոս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության

Մանվել. Եթե իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության, որի գումարը չի գերազանցում 24 մլն դրամը, արդյո՞ք նա կհամարվի միկրոձեռնարկատեր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում է իր անձնական բանկային հաշվով

Արփինե. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն օգտագործում է իր անձնական բանկային հաշիվը, ի՞նչ խնդիրներ դա կարող է առաջացնել: Արդյո՞ք կա արգելք աշխատելու անձնական հաշվի միջոցով, եթե բոլոր հարկերը պատշաճ վճարվում ու հայտարարագրվում են: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվետվության ճշգրտում

Սաթեն. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՇՏԱՊ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ: Կատարել եմ նախորդ տարվա շրջ. հարկի հաշվետվության ճշգրտում: Ի՞նչ պետք է անեմ: Խնդրում եմ, մանրամասն բացատրեք՝ արդյո՞ք նախորդ տարվա տվյալները պետք է վերանայեմ...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները

Գարեգին. Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործելու 2020թ.-ից

Ալբերտ. Բարև ձեզ: Իրավաբանական անձը (նոր գրանցված Ա/Ձ) ցանկանում է հագուստ ներմուծել 3-րդ երկրից (Թուրքիայից): Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործում և գործելու 2020թ.-ից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից: Ինչպե՞ս է աշխատելու կազմակերպությունը

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ: Աշխատում ենք արտոնագրային հարկով, որը այլևս, ինչպես հասկացա, չի գործելու 2020 թվականից: Խնդրում եմ, ինձ օգնեք իմանալ՝ ինչ հարկատեսակով պետք է աշխատենք և ինչպես: Նշեմ նաև, որ ունենք նաև գրանցված 3 աշխատող:
.Գտնել աշխատանք

#գործկա Գինու-Կոնյակի տուն ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Գինու-Կոնյակի տուն ՍՊԸ Հասցե՝ ք.Եղվարդ Էլ. փոստ՝ ynaira շնիկ yandex.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ (իգական սեռի): Պարտականություններ՝ • Հաշվապահական հաշվառման վարում • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում • Արտահանման և ներմուծման գործարքների հետ կապված թղթաբանության կազմում • Դրամարկղային գործառույթների գրառում • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր • Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում • Բանկային հաշիվների կառավարում և քաղվածքների մուտքագրում • Կատարել դեբիտորական և կրեդիտորական հաշիվների վերլուծություն • Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում: Պահանջներ՝ • Կին՝ 25-45 տարեկան • Բարձրագույն կրթություն • Ռուսերեն լեզվի իմացություն • ՀԾ և e-Invoicing ծրագրերի տիրապետում: Աշխատավարձ՝ 150 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 09:00-18:00: Ընկերությունը գտնվում է ք.Եղվարդում: Երևանաբնակ աշխատակիցների համար գործում է անվճար տրանսպորտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին. Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝ 1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է): 2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Մելինե. Շրջանառության հարկով հարկվելու դեպքում բացի եռամսյակային հաշվետվություններից տարին ամփոփելիս էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, նույնը ԱԱՀ-ի մասով (բացի ամսական հաշվետվություններից): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է ուսուցչի շաբաթական աշխատաժամանակը

Լուսինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ շտապ պետք է գտնել հարցիս պատասխանը, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ։ Ուզում եմ իմանալ՝ ուսուցիչների աշխատաժամանակի հաշվարկն ինչպես է կատարվում, արդյոք կա՞ որևէ հիմք հանդիսացող աղյուսակ (կողմնորոշիչ աղյուսակ)։ Օրինակ՝ եթե ուսուցիչն ունի շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածություն և նաև դասղեկ է, որքա՞ն է նրա շաբաթական աշխատաժամանակը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք ոչ ռեզիդենտի հարկ

Սաթեն. Խնդրում եմ, պատասխանեք՝ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը արտասահմանյան կազմակերպությանը 600 $ գումար է փոխանցել (ինվոյսի հիման վրա) նրանց ինտերնետային կայքում կազմակերպության գործունեության վերաբերյալ հայտարարություն տեղադրելու իրավունք ունենալու համար: Ոչ ռեզիդենտի հարկ առաջանու՞մ է: Ինչպե՞ս ձևակերպեմ՝ ծառայությու՞ն, թե՞...:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Մարինե. Կազմակերպության շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այսինքն՝ շրջանառության չափը թույլ է տալիս լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն քանի որ գործունեությունը առք ու վաճառքն է, ուստի չի կարող այդ մասով հանդիսանալ միկրոձեռնարկատիրություն: Հարցս այսպիսին է՝ իսկ կարո՞ղ է արդյոք մանկական կարուսելների ծառայության գործունեության համար համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (կարուսելների աշխատանքը բացօթյա է, այսինքն՝ սեզոնային է):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը

Արփի. Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը, արդյո՞ք սա դիտվում է որպես մյուս կողմից տրված եկամուտ և հարկվում է եկամտային հարկի դրույքաչափերին համապատասխան: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունում իրականացվել է գույքագրում

Վարդան. Բարև ձեզ: Ընկերությունում իրականացվել է գույքագրում, և հայտնաբերվել են ավելցուկներ և պակասորդներ: Բացակայում է պահեստից մոտ 100 000 դրամի ապրանք: Պակասորդներն ու ավելցուկներն ամենայն հավանականությամբ «պահեստից դուրսգրումները» թղթաբանությանը համապատասխան չեն իրականացվել... փաստաթղթով դուրս է գրվել XY-20, իսկ իրականում պահեստից բաց է թողնվել XY-25, արդյունքում պակասում է XY-25-ը, իսկ XY-20-ը ավելցուկ է: Ինչպե՞ս վարվել նման պարագայում, որո՞նք են ընկերությունում հաջորդ քայլերը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնելու

Շուշան. Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ է տալու հարկային մարմնին՝ տարեկան կամ եռամսյակային, եթե չունի գրանցված աշխատող: Կանխավ շնորհակալ եմ ձեր արձագանքի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել անվտանգության սպասարկման գործով

Արթուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ: