
#գործկա Արմհոլդինգ ընկերությունում


Ժամավարձով աշխատողների համար արդյո՞ք վճարվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը
Nona.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:


Ինչպե՞ս կատարել լիազորի փոփոխումը
Արամ․
Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ texservice-ի լիազորի փոփոխումը ինչպե՞ս կարող եմ անել։ Պե՞տք է լիազորագիր տրվի, որ հարկայինով կարողանամ ստորագրություն անել։

Եթե ազատումից հետո աշխատակիցները մնացել են որպես գրանցված աշխատող
Բարև Ձեզ։ Ներեցեք՝ կարո՞ղ եք ասել, եթե համայնքապետարանը 2017թ. խոշորացել է և այդ ժամանակահատվածից սկսած մինչև այսօր, համայնքապետարանը մուտք չի գործել էլեկտրոնային հաշվետություների համակարգ: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ աշխատողները, որոնք խոշորացման ժամանակ ազատվել են աշխատանքից, մնացել են գրանցված աշխատող այդ համակարագում: Ինչպե՞ս կարող ենք այդ սխալը ուղղել, եթե մուտք չի լինում հին օգտատիրոջ հաշվով:

Արդյո՞ք լցնովի պաղպաղակի գործունեությունը հանրային սնունդ է համարվում
Լցնովի պաղպաղակի գործունեությունը հանրային սնունդ է համարվու՞մ։

Բեռնատարներով և վերամբարձ կռունկներով ծառայություն մատուցողը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Ունեմ բեռնատարներ և վերամբարձ կռունկներ։ Մատուցում եմ ծառայություն` կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել։ Եթե այո, մենակ դրոշմանիշ եմ վճարելու՞։ Աշխատող չունեմ։

#գործկա Տանժեռ ընկերությունում


Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն ձև 2
Գայանե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ի համար ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև 2-ը կօգնե՞ք լրացնել։ Խնդրում եմ, հեռախոսահամար գրեք, զանգեմ։ Շնորհակալ եմ։

Նունե Ղազարյան
Անուն, Ազգանուն՝ Նունե Ղազարյան
Էլ. փոստ՝ ng_busines շնիկ mail.ru
Հեռախոս՝ +374 91491769
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ, տնտեսագետ, ֆինանսիստ
Բովանդակություն՝ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահների որակավորման վկայական, Հաշվապահների միջազգային դաշնության IAFC/ACCA "վկայագրված հաշվետար" որակավորում, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ: Ունեմ 15 + տարիների աշխատանքային փորձ, աշխատել եմ տարբեր ոլորտներում և տարբեր հարկման դաշտերում: Եղել եմ խոշոր կազմակերպությունների գլխավոր հաշվապահ: Այժմ էլ շարունակում եմ իմ աշխատանքն այս մասնագիտությամբ: Տիրապետում եմ ՀԾ-հաշվապահ, 1С, MS Office /Word, Excel/ ծրագրերին: Ռուսերեն լեզվին՝ ավելին քան լավ, անգլերենին՝ բավարար:
Ցանկալի աշխատավարձ՝ Կախված է աշխատանքի բնույթից, ծավալից:
Այլ նշումներ՝ Բարձր աշխատավարձի դեպքում կաշխատեմ որպես հիմնական, իսկ այլ դեպքերում՝ համատեղության կարգով կամ ազատ գրաֆիկով:

2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակ
Մանե․
Տեղյակ ե՞ք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակը կա, թե՞ ոչ։ Վերաբերոմ է ԵԱՏՄ ԱՏԳԱԱ դասակարգիչներին։

Ինչպե՞ս հաշվել օրավարձով աշխատող աշխատակցի արձակուրդայինը
Նոննա․
Խնդրում եմ հուշեք, քանի՞ արձակուրդային օր է հատկացվում օրավարձով վճարվող աշխատող բանվորին /աշխ. պայմանագրով է ոչ քաղիրավական/: ՈՒնենք հաստիքով աշխատող բանվորներ, բայց աշխատում են ամսվա մեջ 3-10 օր։ Պայմանագրում կետի փոփոխություն ենք ուզում անել, որ վճարվի ըստ աշխատած օրերի։ Այդ դեպքում արձակուրդային օրերը ինչպե՞ս որոշել։ Շնորհակալություն:

Մայրության նպաստ
Rob.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:

Լիազորի գրանցման վերաբերյալ
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, լիազորի առցանց գրանցվելիս գրում է փաստաթուղթը սխալ է, սակայն սխալ ոչինչ չկա: Ի՞նչը կարող է պատճառ լինել, ամեն բան ճիշտ եմ լրացնում:

#գործկա Անդակո ընկերությունում


ՀԴՄ-ի հետ կախված
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը:
Շնորհակալություն:

Արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է իր արտադրանքը պահածոյացնել
Nona.
Բարև Ձեզ։ Հարգելիներս, ինձ հետաքրքիր է՝ միկրոձեռնարկատիրության դաշտում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է միանգամից իր արտադրանքը պահածոյացնել, ապա վաճառել, և այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։

Անի Թովմասյան
Անուն, Ազգանուն՝ Անի Թովմասյան
Էլ. փոստ՝ ani.tov շնիկ mail.ru
Հեռախոս՝ 096190890
Պաշտոն՝ Հաշվետար
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվետարի աշխատանք, ցանկալի է հաշվապահական գրասենյակներում։ Ունեմ բարձրագույն կրթություն, հաճախել եմ գործնական հաշվապահության դաընթացների՝ ունեմ հավաստագիր, սակայն աշխատանքային փորձ չունեմ։

Հնարավո՞ր է հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը:
Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ:
Շնորհակալություն:

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել
Anahit.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել:

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է նաև խմորեղեն արտադրել
Nona.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որն իրականացնում է կիսաֆաբրիկատների արտադրություն, կարո՞ղ է նաև արտադրել խմորեղեն։ Խնդրում եմ ասեք սննդամթերքի անվտանգության տեսչությունից ինչ-որ թուղթ անհրաժե՞շտ է տվյալ գործունեությունների համար:տես

Ինչպե՞ս են փաստաթղթավորում վերջնահաշվարկը
Nona.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են փաստաթղթավորում վերջնահաշվարկը:

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն
Տաթևիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ "201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն" և "262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ"։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։

Ինչպե՞ս է իրականացվում տենդերին մասնակցելու ընթացակարգը
Եվա.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ԱՁ-ի տենդերին մասնակցելու ընթացակարգը ինչպե՞ս է իրականացվում:

Պե՞տք է վճարել ԱԱՀ հացահատիկի սերմերի ներմուծման դեպքում
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը Ռուսաստանից ցանկանում է ներմուծել հացահատիկի սերմեր, այս դեպքում ԱԱՀ պետք է վճարվի, թե՞ ոչ:

Աշխատողը հրաժարվում է ազատման դիմում ներկայացնել
Աննա.
Աշխատողին առաջարկվել է ներկայացնել դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է: Ի՞նչ անել:

Հանրային սննդի օբյեկտում ծխախոտ վաճառելու վերաբերյալ
Բարև Ձեզ։ Եթե հանրային սննդի օբյեկտում ծխախոտ պիտի վաճառվի՝ դա ինպե՞ս անենք: Լիցենզիայի մասին չի խոսքը, խոսքը շրջանառության հարկի մասին է։

Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամական օգնություն ստանում են
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոնտակտավոր աշխատակիցները, որոնք պարետի որոշմամբ ինքնամեկուսացվել են՝ դրամական օգնություն ստանում են, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ իրավական ակտով է գործընթացը կարգավորվում: Շնորհակալություն:

Վաչե Հովսեփյան
Անուն, Ազգանուն՝ Վաչե Հովսեփյան
Էլ. փոստ՝ hovsepyanvache շնիկ mail.ru
Հեռախոս՝ 099663486, 077663480
Պաշտոն՝ Աուդիտոր
Բովանդակություն՝ Ունեմ աուդիտորական վկայական:
Ցանկալի աշխատավարձ՝ 200 000 դրամ
Այլ նշումներ՝ Մանրամասների համար կարող ենք պայմանավորվել:

Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի վերաբերյալ
Բարի օր: Խնդրում եմ բացատրեք քայլ առ քայլ՝ ինչպե՞ս գրանցվեմ որպես Ա/Ձ և իմ հետագա հաշվետվությունները ու՞ր եմ ներկայացնելու: Ես թարգմանիչ եմ, աշխատելու եմ շրջհարկով, առանց աշխատողի: Կանխավ շնորհակալ եմ:

ՏՏ ոլորտում ՍՊԸ բացելու համար
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։
Հարցեր.
1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել:
2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց:
3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան:
4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը:
5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն "սպսարկելու" համար /հարկեր, տուրքեր/:
6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը:
7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:

Դրամարկղային գրքի լրացման վերաբերյալ
Արմինե․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կազմակերպության դրամարկղային գիրքը կարելի է լրացնել եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր էջի վրա, քանի որ կանխիկ գործարքները քիչ են։ Նախապես շնորհակալություն։

Ինչպե՞ս փակել Ա/Ձ-ն
Հովհաննես.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ փակել իմ Ա/Ձ-ն՝ կօգնե՞ք:

Ինչպե՞ս հաշիվ դուրս գրել
Բարև Ձեզ։ Եթե ես ԱԱՀ վճարող չեմ` ինչպե՞ս e-invoicing-ում հաշիվ դուրս գրեմ, որ ճիշտ լինի:

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` կանաչապատ տարածքների խնամքի իրականացման ծառայությունների ձեռք բերման համար


Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերման համար


Արդյո՞ք մերսման սրահները կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Ռազ․
Բարև ձեզ: Մերսման սրահները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնում են բժշկական ծառայությունների մեջ:

Երեխայի խնամքի արձակուրդի ձևակերպման վերաբերյալ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդի հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք՝ ֆիզ. արձակուրդի 140-րդ օրը վերջանալուց անմիջապես հետո, թե՞ մեկ օր առաջ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Gayane Harutyunyan.
Բարև Ձեզ։ Ես հուլիս ամսին բացել եմ Ա/Ձ և պետք է աշխատեմ միկրոյով։ Կուզենայի իմանալ` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Որտեղի՞ց ձեռք բերել հաշվապահական ձևաթղթեր
Մանե.
Որտեղի՞ց կարող եմ գնել հաշվապահական ձևաթղթեր:

Ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված
Hasmik.
Բարև Ձեզ: ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում Ա/Ձ բացելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնի։ Եվ ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված ինպիսի՞ առանձնահատկություններ կան:

Սոցիալական վճարի վերաբերյալ
Nona.
Հաշվապահներ ջան, խնդրում եմ ասեք ինձ այս հոդվածը սոց. վճարի մասին ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ին կամ Նոտարին է վերաբերու՞մ.
2) ձեռնարկատիրական եկամտի /բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի/՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը:

Ովքե՞ր են ներառված միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում
Nona.
Հաշվապահներ ջան, օրինակով կբացատրեք միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում ովքե՞ր են ներառված.
8. ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ
Nona.
Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում

Մայրության նպաստ
Բարև Ձեզ: Միկրձեռնարկատիրության մեջ գրանցված վարձու աշխատողը կարող է օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Երեխան ծնվել է մինչ հուլիսի 1-ը:

Դեղատները և ատամնաբուժարանները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Բարև Ձեզ: Արդյո՞ք դեղատները և ատամնաբուժարանները կարող են համարվել միկրոձեռնարկատեր:

Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն վճարու՞մ է դրոշմանիշային վճար
Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն վճարու՞մ է դրոշմանիշային վճար։

Ինչպե՞ս ստանալ մաքսային բրոքերի որակավորում
Բարև Ձեզ։ Ով կասի՝ ինչպե՞ս և ի՞նչ կարգով ստանամ մաքսային ձևակերպողի /բրոքերի/ որակավորում։ Որտե՞ղ դիմեմ։

Միասնական հաշիվի վերաբերյալ
Կարո՞ղ է շրջհարկով ԱՁ-ն միասնական հաշվին փոխանցել միանգամից 30 000 դրամ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար: Թե՞ պետք է ամեն ամիս առաձին վճարի:

ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ
Գայանե․
Բարև Ձեզ։ ՀՀ Հարկային օրենսգրքի Հոդված 345-ի 11-րդ կետի 1-ին ենթակետով, եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը /ապրանքները/, վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը: Խնդրում եմ ասեք՝ ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ, և կարելի՞ է ՀԴՄ կրկնօրինակով կատարել ապրանքի վերադարձ:
Շնորհակալություն
Շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ