Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների համակարգողների որակավորման հարցաշար

Բարև Ձեզ։ Խնդրում եմ, կարո՞ղ եք a_anna_a77 շնիկ mail.ru էլ. հասցեին ուղարկել գնումների համակարգողների որակավորման հարցաշարը, ինչպես կազմակերպվում է քննության ժամանակ՝ հարց իր 3 պատասխաններով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գրենական ապրանքների խանութ բացելու համար

Ուզում եմ մարզում բացել Ա/Ձ՝ գրենական պիտույքների խանութ։ Ասեք խնդրում եմ, եթե շրջանառությունս մոտ 2 մլն է, ես ի՞նչ հարկեր եմ վճարելու, ինձ ՀԴՄ պետք է, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, այս ամսա 15-ից վերադառնալու եմ աշխատանքի: Խնդրում եմ ասեք, եթե նորից բալիկի եմ սպասում՝ դեկրետայինս հաշվարկելիս հի՞մք են ընդունելու այս 7 ամիսները և նախորդող ամիսների աշխատավարձը, թե՞ միջին աշխատավարձ հաշվելու են միայն այդ 7-ի աշխատավարձը բաժանելով 12-ի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է համարվում մանկավարժական ստաժ

Արմինե. Բարև Ձեզ: Կպարզաբանեք, թե ո՞րն է համարվում մանկավարժական ստաժ: Որտե՞ղ կարող եմ գտնել հստակ ձևակերպում, և արդյոք համալսարանում դասավանդող դասախոսը համարվու՞մ է մանկավարժ և համարվու՞մ է արդյոք դասախոսական աշխատանքը մանկավարժական գործունեություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գին պետք է նշել պայմանագրում

Nona. Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տերմինալով վճարում կատարելու դեպքում հնարավո՞ր է նաև ՀԴՄ կտրոն պահանջել

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. արդյոք վճարային տերմինալով վճարում կատարելու դեպքում կարո՞ղ եմ նաև ՀԴՄ կտրոն պահանջել: Վճարումը կատարել եմ բժշկական կենտրոնում՝ բուժօգնության դիմաց: Վերցրել եմ տերմինալի անդորրագիրը: Այժմ անհրաժեշտ է ՀԴՄ կտրոն, սակայն կենտրոնը հրաժարվում է տրամադրել՝ պատճառաբանությամբ, որ վճարումը տերմինալով է կատարվել: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ օրենքով է սա կանոնակարգվում: Արդյո՞ք տերմինալը պետք է միացված լինի ՀԴՄ-ին և արդյո՞ք այս դեպքում պարտավոր են տրամադրել ՀԴՄ կտրոն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ե՞րբ է դուրս գրվում հաշիվը

Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կա օրենքի հղում, որտեղ նշվում է, թե՞ բեռնափոխադրման վճարի հաշիվը ծառայությունը մատուցելուց հետո են գրում, թե՞ փոխանցման օրը։
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններՓաստեր

Օ. Հենրի

Ամերիկացի գրող, արձակագիր, հետաքրքիր և անսպասելի վերջաբաններով պատմվածքների հեղինակ: Փաստն այն է, որ կարճ ժամանակ նա աշխատել է բանկում, որպես հաշվապահ: Ուիլյամ Սիդնի Պորտերին /գրական անունը Օ. Հենրի/ անսպասելիորեն բռնել են յուրացման մեջ /մեղավորությունն ապացուցված չէ/ և բանտարկել, որտեղ էլ նա սկսել է գրել: Օ. Հենրին իսկապես ցանկանում էր իր դստերն ինչ-որ բան նվիրել Սուրբ Ծննդյան տոնի համար, որի արդյուքում նա գրեց իր առաջին պատմվածքը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռազ․ Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները

Անահիտ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները։ Եթե դպրոցը չունի գնումների համակարգող, արդյո՞ք պայմանագրերը պետք հաշվապահը կազմի և ի՞նչ ժամկետներում։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Անի Ջանամյան

Անուն, Ազգանուն` Անի Ջանամյան Էլ. փոստ՝ anijanamyan9898 շնիկ mail.ru Հեռախոս՝ +37498447494 Պաշտոն՝ Հաշվապահ Բովանդակություն՝ Սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Մասնակցել եմ ՀԾ հաշվապահ, ՀԾ ձեռնարկություն ծրագրերի դասընթացների, տիրապետում եմ e-invoiceing, tax-sevice ծրագրերին, ինչպես պաև MS office-ին: Աշխատել եմ 4u.am-ում, որպես հաշվապահ: Ցանկալի աշխատավարձ՝ 120 000 դրամ
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որո՞նք են շահութահարկից նվազեցվող ծախսերը

Armin. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք թվարկել շահութահարկից նվազեցվող ծախսերը /ընկերությունը ապրանքներ ներմուծող ՍՊԸ է/, և դրանք ի՞նչ կապ ունեն ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հետ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գյուղական համայնքում արվեստի դպրոց բացել

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. գյուղական համայնքներում ուզում եմ արվեստի դպրոց բացել: Ինձ հաշվապահորեն կօգնեք ՀԿ բացեմ, թե՞ ՓԲԸ: Եվ խնդրում եմ հարկերի մասով կասեք, ո՞րն է ավելի շահեկան: Մի հարց էլ. ես իմ միջոցներով եմ շենքը կառուցելու, տարածքը անհատույց է տրամադրվում, ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել իմ ծախսերից և ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը

Գրիգոր. Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական տույժ

Անի. Բարև Ձեզ: Հարկատուն չի ներկայացրել ֆիսկալի 60 համարը, որը 0 է: Մեկ ամիս է ու դեռ ծանուցում չկա, հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվետվությանը սխալ է ներկայացվել

Ani. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. շրջանառության հարկի 2 եռամսյակի՝ Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում ես չեմ նկատել, որ ինքնուրույն թիվ է գրվում ծրագրով և այդ ահռելի թվով ես հաշվետվություն եմ ուղարկել, արդյունքում կուտակվեց մեծ թվով պարտք, կատարեցի ճշտում, բայց այդ պարտքը չի կորել դեռ: Հնարավո՞ր է, որ մնա այդպես պարտք, թե՞ սպասեմ մի քանի ժամ մինչև ուղղվի ծրագիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Սերգեյ. Աշխատողը գնացել է բյուլետեն 08․07-ից մինչև 21․07․2020թ․, աշխատում է մեր մոտ 3 ամիս: Հաշվարկի ժամանակ՝ 1. միջին աշխատավարձը պետք է բաժանել 3-ի, թե՞ 12-ի: 2. Եթե 3 ամիսների ենք բաժանում, ապա ստանալիք գումարը կազմում է 12 000 դրամի չափ, օրենքով կա ինչ ո՞ր կետ, որ նա պետք է ստանա նվազագույն աշխատավարձի 50%-ը կամ լրիվ 68 000 դրամ: Կխնդրեի պարզաբանել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի հետ կապված

Ani. Բարև Ձեզ: Աշխատողի ընդունման հայտ ներկայացնելու ժամանակ անձնագրային տվյալները լրացնելուց հետո գրվում է /բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է/: Աշխատողն իր նոր անձնագիրը ստացել է 2020 թվականի հուլիսի 16-ին, կարող եք ասել ինչպե՞ս պետք է վարվել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով

Արմեն. Բարև Ձեզ: Ա/Ձ գրանցելու և հետազոտական ծառայություններ մատուցելու դեպքում, եթե ընտրվի շրջանառության հարկ վճարելու տարբերակը, պե՞տք է վճարել շրջանառությունից 5% և ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, թե՞ այլ վճարումներ էլ կպահանջվեն /օրինակ՝ եկամտային հարկ/:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյոք հնարավո՞ր է ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով

Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ

Սարգիս. Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է դրամարկղի գիրքն առանց հարկային տեսչություն այցելելու գրանցել

Araqsya. Դրամարկղի գիրքը հնարավո՞ր է առանց հարկային տեսչություն այցելելու գրանցել, թե՞ թղթային տարբերակով վարելու պարագայում պարտադիր է գնալ հարկային տեսչություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է անհրաժեշտ գինու արտադրությամբ զբաղվելու համար

Սեդա. Ցանկանում եմ գինու արտադրությամբ զբաղվել տնական: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ նոր արտադրություն հիմնելու համար: Սկսնակ եմ ու բիզնեսով երբևիցե չեմ զբաղվել: Ի՞նչ թղթաբանական գործընթացներ կան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հետ կապված

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 20 աշխատանքային օր է հասնում արձակուրդը և նա 10 օրով է գնացել, իսկ օգոստոսին ֆիզ. արձակուրդ է գնալու, ինչպե"ս պետք է վարվել, եթե նա դեռ 10 օր ունի իր արձակուրդից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային համակարգն ընտրել

Բարի օր: Ես թարգմանիչ եմ, պետ. կառույցի համար թագմանություններ կատարելու համար առաջարկում են ԱՁ գրանցվել: Խնդրում եմ խորհուրդ տվեք, ո՞ր հարկային համակարգը ընտրել, աշխատելու եմ մենակ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Արման. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել, եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և 28.04.2020-ին դիմում է ներկայացնրել անորոշ ժամկետով դադարեցնելու, հիմա ուզում է վերսկսել: Այս դեպքում նորից պետք է շրջանառության հարկի դիմու՞մ ներկայացնի, թե ոչ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիություն չունեցող անձին աշխատանքի գրանցելու վերաբերյալ

Բարև Ձեզ: Իրավիճակը հետևյալն է․ անձը ՀՀ քաղաքացի է եղել, գրանցված աշխատել է, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, բայց ինչ-ինչ պատճառներով ՌԴ-ինն էլ ձեռք չի բերել և արդյունքում անձը ՓԱՍՏԱՑԻ դարձել է քաղաքացիություն չունեցող անձ /նշեմ, որ այդ ընթացքում ևս շարունակել է աշխատել և վճարել եկամտային հարկ/։ Այժմ, երբ ցանկանում է փոխել աշխատանքը խնդրի առաջ է կանգնել, քանի որ "Քաղաքացիություն չունեցող անձ"-ի կարգավիճակի վկայականը տրամադրվելու է 2 ամսից ոչ շուտ։ Այս պարագայում արդյո՞ք առկա է լուծում տվյալ անձին այլ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցել աշխատանքի։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կա՞ սոցիալական վճարը հաշվարկելու վերաբերյալ փոփոխություն

Alina. Բարև Ձեզ: Կասեք՝ կա՞ որև փոփոխություն կուտակային վճար հաշվարկելու համար 01.07.2020թ-ից, եթե կա, աղյուսակ գրեք։ Շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Լուսինե Խաչոյան

Անուն, Ազգանուն՝ Լուսինե Խաչոյան Էլ. փոստ՝ lusinekhachoyan7 շնիկ gmail.com Հեռախոս՝ +33794280244 Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվապահի, հաշվապահի օգնականի կամ հաշվետարի աշխատանք: Հաշվապահական դասընթացներ եմ անցել BAC ուսումնական կենտրոնոմ /ՀԾ հաշվապահ, e-invoicing, Tax service/: Սկսնակ եմ, սակայն ունեմ սովորելու մեծագույն ցանկություն: Պատրաստ եմ սկզբնական շրջանում աշխատել առանց աշխատավարձի: Ներկայիս աշխատանքի հետ /Թիվ 13 դպրոց/ համատեղելու նպատակով՝ կգերադասեմ երեկոյան հերթափոխի աշխատանքը: Ցանկալի աշխատավարձ՝ 80 000 - 100 000 դրամ Այլ նշումներ՝ Կարող եմ աշխատել նաև ցերեկային հերթափոխով, բայց կես դրույքով /դպրոցում աշխատում եմ շաբաթը 2 օր/։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձը

Դանիելյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ինձ օգնել։ Խնդրում եմ բացատրել՝ ինչպես հաշվել հուլիսի աշխատավարձը: Աշխատած ընդհանուր ժամերի քանակը 200 է, որից 88 ժամը գիշերային, դրույքաչափը՝ 88 312 դրամ, սոց. վճար չի հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել

Անիկա. Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել՝ 24 մլն-ի շեմը չի գերազանցում: Միկրոյով աշխատող կազմակերպությունների աշխատողների հետ կապված կա՞ն ինչ-որ սահմանափակումներ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Arshak. Բարև Ձեզ։ Ինձ հարկավոր է իմանալ՝ ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի աշխատանքից ազատվելու ժամանակ վերջնահաշվարկի հաշվարկումը, ի՞նչ բանաձևով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք տարվա վերջ վերադարձվելու է սոցիալական վճարը

Աննա․ Բարև բոլորին։ Մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների սոցի շեմը /12 500/ հուլիսից հանվե՞լ է, թե ոչ: Եթե աշխատողը մի քանի տեղ է աշխատում և մի քանի անգամ վճարում է 12 500 դրամները՝ տարվա վերջ վերադարձվելու՞ է ավել վճարած գումարը, ինչպես կատարվում էր նախկինում: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ

Հերմինե․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ընկերությունը, ստեղծված այս իրավիճակից, ունի ֆինանսավորման խնդիր, և գործատուն ցանկանում է որոշակի տոկոսով աշխատողների աշխատավարձները օգոստոս ամսից կրճատել, արդյո՞ք իրավունք ունի կրճատելու, և կա՞ նվազագույն տոկոսային շեմ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի հետ կապված

Բարև Ձեզ: Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի միասնական հաշվում առկա է բավականին խոշոր գումար: Խնդրում եմ օգնել. այդ գումարը ինչի՞ց է գոյացել, այսինքն` ավել եմ փոխանցել և, եթե այո, կարո՞ղ եմ դիմում գրել, որ այն հետ վերադարձնեմ:
Գտնել աշխատանք

#գործկա Արփի Սոլար ՍՊԸ-ում

Ընկերություն` Արփի Սոլար ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 12/3 Հեռախոս՝ 077071738 Էլ․ փոստ՝ hr շնիկ arpisolar.com Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ Աշխատանքի նկարագրություն՝ Արփի Սոլարում առկա է ֆինանսիստի թափուր հաստիք։ Հիմնական պարտականությունները՝ • ՀԾ-ծրագրով ապրանքային մուտքերի և ելքերի ձևակերպում • Ապրանքների շարժի վերահսկողություն • Ներմուծումների ձևակերպում • Ինֆորմացիայի հավաքագրում, ցանկացած պահի՝ հավաքագրած ինֆորմացիայի հիման վրա հաշվետվությունների տրամադրում Պահանջները՝ • Տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն • ՀԾ իմացություն • Հաշվապահական հաշվառման իմացություն • MS Office-ի իմացություն • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմային աշխատանքը կազմակերպելու ունակություններ • Սեղմ ժամկետներում աշխատելու, կազմակերպելու և որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա ունեցող ընկերությունը կարո՞ղ է հանդես գալ որպես բնակարանների կառուցապատող

Nona. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կոսմետիկայի ներմուծում երրորդ երկրից

Մարինե Կիրակոսյան. Բարև Ձեզ: Երրորդ պետությունից կոսմետիկա ներմուծելու դեպքում ինչպե՞ս է իրականացվում մաքսազերծումը, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ մաքսային և հարկային մարմիններ, ի՞նչ պարտադիր ինֆորմացիա դրանք պետք է պարունակեն ներմուծվող ապրանքի վերաբերյալ։ Վաճառողը MSDS / Material safety data sheet/Паспорт безопасности химической продукции/ չի կարող տալ, քանի որ ինքը չի հանդիսանում արտադրողը/։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին

Hermine. Բարև Ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում, արդյո՞ք պետք է պահպանել նվազագույն աշխատավարձի մասին դրույքաչափերը, և վճարում ենք ամեն ամիս, թե՞ պայմանագիրն ավարտվելուց հետո: