Author: Accountant.am

Գտնել աշխատանք

#գործկա Տանժեռ ընկերությունում

Ընկերություն՝ Տանժեռ Հասցե՝ Կասյան 7-11 Հեռախոս՝ 091/077 291892 Էլ․ փոստ՝ info շնիկ tanger.am Թափուր աշխատատեղ՝ Կադրերի բաժնի տեսուչ Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջներ՝ - Սեռը՝ իգական - Տարիքը՝ մինչև 40 - Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է հաշվապահություն կամ իրավաբանություն - Հայերենի և ռուսերենի իմացություն - Համակարգչային գիտելիքներ (MS Office) - Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Պարտականություններ՝ - Կադրային գործավարություն - Կադրային փաստաթղթերի ձևակերպում, համապատասխան գրանցամատյաններում գրանցում - Անձնական գործերի վարում: Աշխատավարձ՝ 97 000 դրամ Աշխատանքային գրաֆիկ՝ 8:30 - 17:15: Շաբաթ և կիրակի ազատ: Այլ նշումներ՝ Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info շնիկ tanger.am էլեկտրոնային հասցեին՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն ձև 2

Գայանե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ի համար ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև 2-ը կօգնե՞ք լրացնել։ Խնդրում եմ, հեռախոսահամար գրեք, զանգեմ։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Նունե Ղազարյան

Անուն, Ազգանուն՝ Նունե Ղազարյան Էլ. փոստ՝ ng_busines շնիկ mail.ru Հեռախոս՝ +374 91491769 Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ, տնտեսագետ, ֆինանսիստ Բովանդակություն՝ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահների որակավորման վկայական, Հաշվապահների միջազգային դաշնության IAFC/ACCA "վկայագրված հաշվետար" որակավորում, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ: Ունեմ 15 + տարիների աշխատանքային փորձ, աշխատել եմ տարբեր ոլորտներում և տարբեր հարկման դաշտերում: Եղել եմ խոշոր կազմակերպությունների գլխավոր հաշվապահ: Այժմ էլ շարունակում եմ իմ աշխատանքն այս մասնագիտությամբ: Տիրապետում եմ ՀԾ-հաշվապահ, 1С, MS Office /Word, Excel/ ծրագրերին: Ռուսերեն լեզվին՝ ավելին քան լավ, անգլերենին՝ բավարար: Ցանկալի աշխատավարձ՝ Կախված է աշխատանքի բնույթից, ծավալից: Այլ նշումներ՝ Բարձր աշխատավարձի դեպքում կաշխատեմ որպես հիմնական, իսկ այլ դեպքերում՝ համատեղության կարգով կամ ազատ գրաֆիկով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակ

Մանե․ Տեղյակ ե՞ք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակը կա, թե՞ ոչ։ Վերաբերոմ է ԵԱՏՄ ԱՏԳԱԱ դասակարգիչներին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել օրավարձով աշխատող աշխատակցի արձակուրդայինը

Նոննա․ Խնդրում եմ հուշեք, քանի՞ արձակուրդային օր է հատկացվում օրավարձով վճարվող աշխատող բանվորին /աշխ. պայմանագրով է ոչ քաղիրավական/: ՈՒնենք հաստիքով աշխատող բանվորներ, բայց աշխատում են ամսվա մեջ 3-10 օր։ Պայմանագրում կետի փոփոխություն ենք ուզում անել, որ վճարվի ըստ աշխատած օրերի։ Այդ դեպքում արձակուրդային օրերը ինչպե՞ս որոշել։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Rob. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. 1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Հեռախոս՝ 044280050 Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասում օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է արտադրամասում օպերատոր, Excel ծրագրի, E-invoicing-ի իմացություն, iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ-ի հետ կախված

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է իր արտադրանքը պահածոյացնել

Nona. Բարև Ձեզ։ Հարգելիներս, ինձ հետաքրքիր է՝ միկրոձեռնարկատիրության դաշտում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է միանգամից իր արտադրանքը պահածոյացնել, ապա վաճառել, և այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Անի Թովմասյան

Անուն, Ազգանուն՝ Անի Թովմասյան Էլ. փոստ՝ ani.tov շնիկ mail.ru Հեռախոս՝ 096190890 Պաշտոն՝ Հաշվետար Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվետարի աշխատանք, ցանկալի է հաշվապահական գրասենյակներում։ Ունեմ բարձրագույն կրթություն, հաճախել եմ գործնական հաշվապահության դաընթացների՝ ունեմ հավաստագիր, սակայն աշխատանքային փորձ չունեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը

Hayk. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը: Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է նաև խմորեղեն արտադրել

Nona. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որն իրականացնում է կիսաֆաբրիկատների արտադրություն, կարո՞ղ է նաև արտադրել խմորեղեն։ Խնդրում եմ ասեք սննդամթերքի անվտանգության տեսչությունից ինչ-որ թուղթ անհրաժե՞շտ է տվյալ գործունեությունների համար:տես
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Տաթևիկ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ "201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն" և "262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ"։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը հրաժարվում է ազատման դիմում ներկայացնել

Աննա. Աշխատողին առաջարկվել է ներկայացնել դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է: Ի՞նչ անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի օբյեկտում ծխախոտ վաճառելու վերաբերյալ

Բարև Ձեզ։ Եթե հանրային սննդի օբյեկտում ծխախոտ պիտի վաճառվի՝ դա ինպե՞ս անենք: Լիցենզիայի մասին չի խոսքը, խոսքը շրջանառության հարկի մասին է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամական օգնություն ստանում են

Գայանե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոնտակտավոր աշխատակիցները, որոնք պարետի որոշմամբ ինքնամեկուսացվել են՝ դրամական օգնություն ստանում են, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ իրավական ակտով է գործընթացը կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Վաչե Հովսեփյան

Անուն, Ազգանուն՝ Վաչե Հովսեփյան Էլ. փոստ՝ hovsepyanvache շնիկ mail.ru Հեռախոս՝ 099663486, 077663480 Պաշտոն՝ Աուդիտոր Բովանդակություն՝ Ունեմ աուդիտորական վկայական: Ցանկալի աշխատավարձ՝ 200 000 դրամ Այլ նշումներ՝ Մանրամասների համար կարող ենք պայմանավորվել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի վերաբերյալ

Բարի օր: Խնդրում եմ բացատրեք քայլ առ քայլ՝ ինչպե՞ս գրանցվեմ որպես Ա/Ձ և իմ հետագա հաշվետվությունները ու՞ր եմ ներկայացնելու: Ես թարգմանիչ եմ, աշխատելու եմ շրջհարկով, առանց աշխատողի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտում ՍՊԸ բացելու համար

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։ Հարցեր. 1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել: 2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց: 3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան: 4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը: 5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն "սպսարկելու" համար /հարկեր, տուրքեր/: 6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը: 7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման վերաբերյալ

Արմինե․ Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կազմակերպության դրամարկղային գիրքը կարելի է լրացնել եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր էջի վրա, քանի որ կանխիկ գործարքները քիչ են։ Նախապես շնորհակալություն։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` կանաչապատ տարածքների խնամքի իրականացման ծառայությունների ձեռք բերման համար

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` կանաչապատ տարածքների խնամքի իրականացման ծառայությունների ձեռք բերման համար։ Կից փաստաթղթեր․
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերման համար

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերման համար։ Կից փաստաթղթեր․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի ձևակերպման վերաբերյալ

Հասմիկ. Բարև Ձեզ: Մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդի հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք՝ ֆիզ. արձակուրդի 140-րդ օրը վերջանալուց անմիջապես հետո, թե՞ մեկ օր առաջ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Gayane Harutyunyan. Բարև Ձեզ։ Ես հուլիս ամսին բացել եմ Ա/Ձ և պետք է աշխատեմ միկրոյով։ Կուզենայի իմանալ` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված

Hasmik. Բարև Ձեզ: ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում Ա/Ձ բացելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնի։ Եվ ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված ինպիսի՞ առանձնահատկություններ կան:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճարի վերաբերյալ

Nona. Հաշվապահներ ջան, խնդրում եմ ասեք ինձ այս հոդվածը սոց. վճարի մասին ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ին կամ Նոտարին է վերաբերու՞մ. 2) ձեռնարկատիրական եկամտի /բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի/՝ ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը, բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ովքե՞ր են ներառված միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում

Nona. Հաշվապահներ ջան, օրինակով կբացատրեք միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում ովքե՞ր են ներառված. 8. ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ

Nona. Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միասնական հաշիվի վերաբերյալ

Կարո՞ղ է շրջհարկով ԱՁ-ն միասնական հաշվին փոխանցել միանգամից 30 000 դրամ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար: Թե՞ պետք է ամեն ամիս առաձին վճարի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ

Գայանե․ Բարև Ձեզ։ ՀՀ Հարկային օրենսգրքի Հոդված 345-ի 11-րդ կետի 1-ին ենթակետով, եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը /ապրանքները/, վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը: Խնդրում եմ ասեք՝ ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ, և կարելի՞ է ՀԴՄ կրկնօրինակով կատարել ապրանքի վերադարձ:
Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների համակարգողների որակավորման հարցաշար

Բարև Ձեզ։ Խնդրում եմ, կարո՞ղ եք a_anna_a77 շնիկ mail.ru էլ. հասցեին ուղարկել գնումների համակարգողների որակավորման հարցաշարը, ինչպես կազմակերպվում է քննության ժամանակ՝ հարց իր 3 պատասխաններով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գրենական ապրանքների խանութ բացելու համար

Ուզում եմ մարզում բացել Ա/Ձ՝ գրենական պիտույքների խանութ։ Ասեք խնդրում եմ, եթե շրջանառությունս մոտ 2 մլն է, ես ի՞նչ հարկեր եմ վճարելու, ինձ ՀԴՄ պետք է, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, այս ամսա 15-ից վերադառնալու եմ աշխատանքի: Խնդրում եմ ասեք, եթե նորից բալիկի եմ սպասում՝ դեկրետայինս հաշվարկելիս հի՞մք են ընդունելու այս 7 ամիսները և նախորդող ամիսների աշխատավարձը, թե՞ միջին աշխատավարձ հաշվելու են միայն այդ 7-ի աշխատավարձը բաժանելով 12-ի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է համարվում մանկավարժական ստաժ

Արմինե. Բարև Ձեզ: Կպարզաբանեք, թե ո՞րն է համարվում մանկավարժական ստաժ: Որտե՞ղ կարող եմ գտնել հստակ ձևակերպում, և արդյոք համալսարանում դասավանդող դասախոսը համարվու՞մ է մանկավարժ և համարվու՞մ է արդյոք դասախոսական աշխատանքը մանկավարժական գործունեություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գին պետք է նշել պայմանագրում

Nona. Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք: