Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը

Սոֆի. Բարև Ձեզ: Ինձ կասեք, եթե ՊՈԱԿ-ը վերանվանվել է, և փոխել գործունեության տեսակը, որի դեպքում անհրաժեշտություն է առաջացել հաստիքների կրճատման, ապա ԱՕ-ի, ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման հետ կապված

Գոռ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ 2015 թվականին գրանցված ՍՊԸ, որը գրանցման պահից մինչ օրս ոչ մի տեսակի գործունեություն չի իրականացրել: Հանգամանքների բերումով տվյալ ՍՊԸ-ի աշխատանքի անհրաժեշտությունը վերացել է գրանցման հաջորդ օրից: Ներկա պահին ցանկանում եմ տվյալ ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, իսկ հետագայում ընդհանրապես լուծարել: Հարկ վճարողների համակարգում այս պահին ՍՊԸ-ի կարգավիճակը ներկայացված է որպես "Նոր գրանցված": Հարկային տեսչության գրասենյակում ինձ ասացին, որ գործունեության դադարեցման համար նախ պետք է պատրաստել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել գրանցման օրից մինչ այս պահը բոլոր այսպես կոչված "զրոյական" հաշվետվությունները, 15-ից մինչ 18 թվականը եռամսյակային և 18-ից մինչ օրս ամենամսյա կտրվածքով, հետո պետք է տնօրենին ազատել պաշտոնից և դրանից հետո ուղարկել դիմում՝ գործունեության դադարեցման վերաբերյալ /եթե չեմ սխալվում Ձև 207/: Հարցս հետևյալն է՝ ո՞վ կարող է ինձ օգնել այս հարցում, իհարկե համապատասխան վարձատրության դիմաց, և մոտավոր ինչքա՞ն ժամանակ կտևի այդ գործընթացը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականցվում հյուրանոցի հաշվապահությունը

Nona. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի թվայնացման հետ կապված

Լիանա. Բարև Ձեզ։ Անունս Լիանա է, աշխատանքային գրքույկում անվանս մեջ սխալ է արվել և գրվել է 2 ն-ով /Լիաննա/։ Գործատուն աշխ. գրքույկը ներկայացրել է թվայնացման առանց ուղղում կատարելու։ Հնարավո՞ր է արդյոք թվայնացված աշխատանքային գրքույկում փոփոխություն անել։ Եթե այո, ապա ինչպե՞ս և ո՞ւմ պետք է դիմել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մանկական զարգացման կենտրոն բացելու համար

Ռոբ․ Բարև Ձեզ։ Մանկական զարգացման կենտրոն բացելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հարկատեսակով է հարկվում այդ գործունեությունը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ-ից կոսմետիկ միջոցներ և մատնահարդարման սարքավորումներ ներկրելու համար

Mariam. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ՌԴ-ից ՀՀ կոսմետիկ միջոցներ այդ թվում մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելու և վաճառք իրականացնելու դեպքում՝ իմ քայլերի հերթականությունը։ Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ են լինելու սկսած մաքսատնից մինչև վաճառքի փուլը։ Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Nona. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ պատասխանատվություն է առաջացնում դրամարկղային գործառնությունների ամսական 3 մլն կանխիկի մուտքի սահմանափակումը խախտելը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք աշխատանքային պայմանագրում փոփոխությունը հրամանով է նշվելու

Անի․ Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Գայանե․ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։ 3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Ամալյա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ 2006թ․ ընունվել եմ աշխատանքի` հոկտեմբերից, 2020թ. սեպտեմբերի 4-ից իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել։ Ինչպե՞ս պետք է հաշվարկի իմ վերջնահաշվարկը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ

Սիրվարդ․ Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:
Գտնել աշխատանք

#գործկա Էքստերիեր Գրուպ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Էքստերիեր Գրուպ ՍՊԸ Հասցե՝ Դավիթ Բեկ 134/4 Հեռախոս՝ 060668888 Էլ. փոստ՝ hr շնիկ exterior.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ "Էքստերիեր Գրուպ" ՍՊԸ-ն փնտրում է գլխավոր հաշվապահի, ով պատրաստ կլինի կարգավորել, ուղղորդել, վերահսկել հաշվապահական բաժնի աշխատանքները: Աշխատանքային պարտականություններ՝ - Հաշվապահական հաշվառման վարում ստանդարտներին համապատասխան - Հաշվետվությունների կազմում համաձայն ՀՀ հարկային օրենսդրության - Վիճ․ վարչության հաշվետվությունների կազմում - Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ) - Քաղվածքների հաշվառում - Ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում - Բանկային փոխանցումների իրականացում - Նյութական արժեքների մուտքերի և ելքերի գրանցում - Պահեստի շարժի վերահսկում - Հաշվապահական այլ պարտականությունների կատարում Պահանջվող որակավորումներ՝ - Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում - Հաշվապահական ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ - Հարկային օրենսդրության իմացություն - ՀԾ ծրագրի գերազանց իմացություն - MS Excel-ի գերազանց իմացություն - E-invoicing-ի, 1C-ի իմացություն - Մեծ ծավալների աշխատանքների կատարման պատրաստակամություն - Համագործակցում / թիմային աշխատանք - Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ - Արագ կողմորոշվելու ունակություն - Գործնական շփման և բանակցելու հմտություններ - Պատասխանատվության բարձր զգացում - Տարիքը՝ 35+ - Սեռը՝ արական Աշխատավարձ՝ Բարձր Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը երկուշաբթիից ուրբաթ, ժ 10:00 - 18:00:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք սպանդանոցները իրականացնում են մսի վաճառք

Գոհար. Սպանդանոցների գործունեության վերաբերյալ ինձ տեղեկություն կտաք՝ թե ո՞ր դաշտում է գործում, մսի վաճառք իրականացնում է, թե՞ միայն մորթ է կազմակերպում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Լիլիթ. Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ես երեխայի ծնունդից 9 ամիս հետո գնացել եմ աշխատանքի և 3 ամիս հետո էլի հղիացել եմ, երկրորդ երեխայի դեկրետը գնալու եմ 12 ամսից քիչ աշխատած, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվելու դեկրետի գումարը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն

Nona. Հարգելի հաշվապահներ, ով ինձ հասկանալի ձևով կբացատրի` ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն, ո՞ր կողմն է դա ներկայացնում, և որտեղի՞ց կարող եմ ձևը գտնել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք սպան ազատված է գույքահարկից

Մեսրոպ. Բարև Ձեզ: Ես սպա եմ, 2004թ.-ին ավարտել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, հիմա դեռ ծառայում եմ որպես սպա: Ես գույքահարկից ազատվու՞մ եմ, թե ոչ:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո Ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Արտադրամասին հարկավոր է iiko ծրագրի իմացությամբ հաշվետար-օպերատոր: E-invoicing-ի, Excel ծրագրի իմացություն: Այլ նշումներ՝ Դիմելու ընթացակարգը՝ բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել job շնիկ andaco.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված

Արփինե. Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արցախում հնարավո՞ր է Ա/Ձ-ի գրանցումը կատարել բնակության վայրի հասցեով

Syuzi. Բարև Ձեզ: ԱՁ-ի հաշվառումը բնակության վայրի հասցեով կատարվու՞մ է Արցախում, եթե ԱՁ-ն զբաղվում է հրուշակագործությամբ՝ տան պայմաններում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասեք՝ լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և դրա համար լիցենզիա պետք է կամ որակավորված աշխատողներ:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Նարեկ Էվինյան

Անուն, Ազգանուն՝ Նարեկ Էվինյան Էլ. փոստ՝ narekevinyan2000 շնիկ gmail.com Հեռախոս՝ 094616133 Պաշտոն՝ Հաշվապահ - հաշվետար Բովանդակություն՝ Սովորում եմ ՀՊՏՀ-ի "Հաշվապահական հաշվառում և հարկում" բաժնի 5-րդ կուրսում /հեռակա/: Աշխատում եմ Երևանի Կայազորային հոսպիտալում որպես հաշվապահ: Ցանկալի աշխատավարձ՝ 120 000 դրամ և ավել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում

Nona. Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․ 1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար: 2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել: 3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարներին են փոխանցվում հարկերը

Արամ. Բարև Ձեզ, որ ԱՁ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով և գրանցված աշխատող չունի, կարող եք ասել ամսական 5 000 սոց. վճար և 5 000 եկամտային հարկը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում՝ միասնականին, թե՞ այլ հաշվեհամար կա:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել վիճակագրական ձև 1-ը

Ռազ. Բարև ձեզ: Եթե բացել ենք ԱՁ և ներկայացրել Վիճակագրական վարչություն ձև 4-ը, բայց դեռ ոչ մի գործունեություն չենք արել, պետք է մյուս ամսվա մինչև 10-ը ներկայացնե՞նք ձև 1-ը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ: Ես ֆիզ. արձակուրդում եմ օգոստոսի 22-ից մինչև հունվարի 8-ը: Ինձ հետաքրքիր է՝ մինչև ե՞րբ կարող եմ աշխատանքի չներկայանալ, և կարիք կա օֆիս ներկայանալ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։
Սեմինարներ / դասընթացներ

Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոնը կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց 5 Հեռախոս՝ +374 98 488 422, +374 91 919 563 Էլ. փոստ՝ pcat.center շնիկ gmail.com Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվետար-օպերատոր, հաշվապահական պրակտիկա + ուսուցում Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Հաշվետար - Օպերատոր /2 ամիս, ծրագրում՝ ՀԾ Հաշվապահ 7, ՀԾ Առևտուր 7, 1C Առևտուր 8.3, 1C Հաշվապահ, e-invoicing/: Հաշվապահական պրակտիկա + ուսուցում /4 ամիս, ծրագրում՝ տեսական հատված, e-invoicing, ՀԾ Հաշվապահ 7, հաշվետվությունների կազմում և հանձնում, հարկային օրենսդրություն/: Դասընթացներն իրականացվում են բացառապես պրակտիկ եղանակով և միայն գործող աուդիտորների և գլխավոր հաշվապահների: Արժեքը՝ 30 000 - 40 000 դրամ Այլ նշումներ՝ Գրանցվել կարող եք նաև հետևյալ հղմամբ.
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արամ. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և գրանցված աշխատող չունի: Կասեք բացի շրջանառության հարկի ներկայացումից էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, և ժամկետըները կգրե՞ք: Շնորհակալ եմ շատ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ դեղատուն բացելու համար

Անի. Բարև Ձեզ, խնդրում եմ ասել դեղատուն բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, եթե մասնագիտությամբ դեղագետ, դեղագործ չես, նաև խնդրում եմ ասել՝ լիցենզիա ստանալու կարգը։ Շնորհակալություն:
Սեմինարներ / դասընթացներ

Taxes and customs ընկերությունը կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ Taxes and customs Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 59 Հեռախոս՝ 095903309 Էլ. փոստ՝ armtaxes շնիկ inbox.ru Սեմինարի / դասընթացի անվանումը՝ ՀՇ հաշվապահ 7 Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Նոր հնարավորություն ՀԾ հաշվապահ 7 ծրագրի դասընթացին մասնակցելու համար: Սեպտեմբերի 15-ից սկսում ենք ՀԾ հաշվապահ ծրագրի օնլայն դասընթացի նոր խմբերի գրանցումները 1. Հաշվապահություն 2. Պահեստ 3. Աշխատավարձ 4. Հիմնական միջոցներ 5. Արագամաշ առարկաներ 6. Բանկ 7. E-invoiceing համակարգով տվյալների ներմուծում և արտահանում 8. Հաշվետվությունների արտահանում ՊԵԿ: Սովորելու ենք ՀԾ հաշվապահ 7 ծրագրի վերը թվարկված բաժինների բոլոր գործիքակազմերը: Սովորելու ենք խնայել ժամանակ՝ կիրառելով XML ֆայլերի միջոցով տվյալների բեռնումը ծրագիր: Դասընթացի սկիզբ՝ սեպտեմբերի 15, դասընթացի ժամերը՝ 19:00-ից 20:30, ընդհանուր դասաժամեր՝ 15: Վճարը կազմում է՝ 35 000 դրամ: Արժեքը՝ 35 000 դրամ Այլ նշումներ՝ Գրանցման հղումը
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը

Տիգրան. Բարև Ձեզ։ Սննդի մանրածախ առևտրով զբաղվելու, 115 մլն շեմը չգերազանցելու դեպքում /մթերային խանութ, Ա/Ձ/ շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։