Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

Ռազ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆերմայի դեպքում եկամուտը ինչպե՞ս պետք է երևա

Գոհար. Հարգելի հաշվապահներ, եթե ֆերման /խոզի/ աշխատի միկրոյի դաշտում՝ այդ դեպքում իմ եկամուտը ո՞նց պետք է երևա, որպես արտադրություն հաշիվ պե՞տք է դուրս գրեմ։ Իսկ շրջհարկի դեպքում որպես ծախս ի՞նչը պետք է լինի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի խոզերի բուծմամբ և վաճառքով զբաղվող խանութը

Գոհար. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանամ, եթե անձը ցանկանում է ձեռք բերել ֆերմա և զբաղվել բացառապես խոզերի բուծմամբ և վաճառքով՝ սեփական խանութում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, եթե խանութը մարզում է և աշխատում է միկրոյի դաշտում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք դադարեցումից հետո հաջորդ ամիս պետք է վճարել հարկերը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Անձը 15.08.20թ. բացել է ԱՁ՝ շրջհարկով: 28.08.20թ. դադարեցում տվեց: Հաջորդ ամսվա մինչև 20 պե՞տք է չէ վճարի 11 000 դրամ՝ 5 000, 5 000 և 1 000, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որտեղի՞ց է հնարավոր վերցնել աշխատանքային պատմությունը

Մարիամ. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում, բայց հաշվապահությանը դիմել եմ տվյալներս տան, որպեսզի հասանելիք գումարիս չափը պարզեմ. չեն տրամադրում, ու ոչ էլ հաշվում են՝ ասելով, որ կգա օրը կհաշվեն: Ես ուրիշ որտեղի՞ց կարող եմ վերցնել իմ աշխատանքային պատմությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վնասակար համարվող աշխատանք կատարողին քանի՞արձակուրդային օր է հասնում

Հարգելի փորձառու հաշվապահներ, Խնդրում եմ նշել, թե վնասակար աշխատանք կատարողին, օրինակ՝ ասֆալտագործին, տարեկան քանի՞ լրացուցիչ արձակուրդային օր է հասնում, աշխատում է 6 օրյա գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը

Աննա. Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 35 աշխատանքային օր է հասնում արձակուրդ, և նա 2020թ. մարտից մինչև 2020թ. օգոստոս գտնվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդում, այժմ ցանկանում է օգտվել իր ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է նրան հասնում, և ինչպե՞ս պետք է հաշվարկել նրա արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գայանե. Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ օր հետո գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը

Սարգիս. Բարև Ձեզ, եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը լրանալուց հետո չի գալիս աշխատանքի, քանի՞ օր հետո ըստ օրենքի /խնդրում եմ նշեք ԱՕ հոդվածը/ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք օպտիկական լինզաների համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա է

A.Stepanyan. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք օպտիկական լինզաների և դրանց համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է անհրաժեշտ հիմնադրամի լուծարման համար

Անի. Բարև Ձեզ: Հիմնադրամի լուծարման համար ի՞նչ է անհրաժեշտ, և ի՞նչ գործընթաց է դա իրենից ներկայացնում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հայտարարագիր ընկերության եկամուտների և աշխատողների թվի վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, պետք է կազմել Հայտարարագիր ընկերության եկամուտների և աշխատողների թվի վերաբերյալ։ Սրա համար հաստատված որևէ ձևաթուղթ կա՞։ Եթե նման փորձ ունեք, կխնդրեի կիսվել։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։ Կանխավա շնորհակալություն:
ԱյլԿայքի նորություններ

Կայքի Android հավելվածը

Accountant.am կայքը այժմ հասանելի է մեկ հպումով – Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնով այցելեք կայք https://www.accountant.am հասցեով, ապա ներբեռնեք Accountant.am հավելվածը, որը հասանելի կլինի նաև օֆլայն տարբերակով.
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում

Մերի. Բարև ձեզ: Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն: Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը: Նախապես շնորհակալություն:
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` տպագրական նյութերի ձեռքբերման համար

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` տպագրական նյութերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։ Կից փաստաթղթեր․
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Լավաշի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ

Բարև Ձեզ: Արդյո՞ք լավաշ արտադրող ԱՁ-ն՝ Երևանում գործող, որը տեղում նաև մսով և լավաշով բրդուջներ է պատրաստում, բայց տեղում չեն ուտում, այլ տանում են, կարո՞ղ է միկրոձեռնարկատեր հանդիսանալ:
Գտնել աշխատանք

#գործկա “BestShin” ընկերությունում

Ընկերություն՝ BestShin Հեռախոս՝ 033365055 Էլ․ փոստ՝ bestjob63 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Օպերատոր 1c, և հաշվետար հծ 7 ծրագրի իմացությամբ Աշխատանքի նկարագրություն՝ Գրասենյակում այս պահին ունենք թափուր հաստիքներ: Աշխատանքային գրաֆիկ՝ 10:00 - 18:00, կիրակի հանգիստ: Կարող են դիմել անփորձ կադրեր: Աշխատավարձ՝ 120 000 դրամ Այլ նշումներ՝ 20-40 տարեկան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ

Անահիտ․ Բարև Ձեզ: Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ: Նախկին տնօրենը ստորագրել է պակասորդի ակտը, ընդունել իր կողմից թույլ տրված սխալ: Պակասորդ կա և՛ հիմնական գույքի, և՛ ցածրարժեք գույքի մասով: Ի՞նչ պետք է անի նոր տնօրենը, ինչպե՞ս պետք է վերականգնվի դպրոցի վնասը: Խնդրում եմ օգնեք, մատնանշեք օրենքը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մերի. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, աշխատանքի ընդունվել է 09.06.2020թ. և ազատվել 04.08.2020թ.: Հունիս ամսվա աշխատավարձը եղել է 67 682 դրամ, հուլիս ամսվա աշխատավարձը՝ 92 618, օգոստոս ամսվա աշխատավարձը՝ 7 124 դրամ: Աշխատում ենք 6 օրյա գրաֆիկով: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ է վճարվելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով պետք է աշխատողին ազատել աշխատանքից

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողը դիմում է գրում, որ այլ աշխատանքի անցնելու համար ցանկանում է ազատվել աշխատանքից, ո՞ր հոդվածով պետք է ազատել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը համատեղությամբ աշխատանքի դեպքում

Սոնա. Եթե վերջին մեկ տարվա ընթացքում 7 ամիս աշխատել ես որպես վարձու աշխատող՝ համատեղելով հիմնական աշխատանքի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի հաշվետվության վերաբերյալ

Անահիտ. Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատերի դաշտում, արտադրում է հացաբուլկեղեն, եռամսյակը մեկ պե՞տք է ներկայացնի 215 Հաշվետվություն ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ ձևը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն կարող է ստիպել օգտագործել կուտակված արձակուրդը

Ռոմ․ Բարի օր։ Եթե ես ունեմ կուտակված արձակուրդ 40 օր, ու, եթե ես չեմ ցանկանում օգտագործել՝ գործատուն կարո՞ղ է ստիպել որպեսզի օգտագործեմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է վճարել ամբողջ կուտակված շահույթը

Hayk. Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում: Նախապես շնորհակալություն:
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` գրենական պարագաների ձեռք բերման համար

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` գրենական պարագաների ձեռք բերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։ Կից փաստաթղթեր․
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` համակարգչային պարագաների ձեռք բերման համար

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` համակարգչային պարագաների ձեռք բերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` տնտեսական պարագաների ձեռք բերման համար

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` տնտեսական պարագաների ձեռք բերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչպես հաշվարկել աշխատանքային ստաժը

Աննա․ Բարև Ձեզ: Ի՞նչպես ճիշտ հաշվարկել աշխատանքային ստաժը /մասնագիտական ստաժ, պետական կառավարման ոլորտի ստաժ, քաղաքացիական ծառայության ստաժ/։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Գայանե Ավագյան

Անուն, Ազգանուն՝ Գայանե Ավագյան Էլ. փոստ՝ gayane.avagyan.2021 շնիկ mail.ru Հեռախոս՝ 094575273 Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար, կադրերի վարող Բովանդակություն՝ Խնդրում եմ ինձ տրամադրել համապատասխան աշխատանք։ Ցանկալի աշխատավարձ՝ 80 000 - 120 000 դրամ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վերջին տարիներին տպագրված հաշվապահական հաշվառման գրքեր

Բարև, հաշվապահական հանրություն։ Ինձ ո՞վ կառաջարկի ժամանակակից վերջին տարիներին տպագրված հաշվապահական հաշվառման գիրք, գրքեր խնդիրներ։ Կամ ասի՝ որտեղի՞ց ձեռք բերեմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Susanna. Բարև Ձեզ։ Եթե նախակրթարանի աշխատակցի հետ կնքվել է 1 տարով աշխատանքային պայմանագիր, որը լրանում է օգոստոսի 31-ին և նրան ազատում են աշխատանքից սեպտեմբերի 1-ին, արդյո՞ք նրան պետք է վերջնահաշվարկ վճարել։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Nona. Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինանյութերի վերագնահատման վերաբերյալ

Հասմիկ Մարտիրոսյան. Հարգելի տիկին/պարոն: Հարցս վերաբերում է շինանյութերի վերագնահատմանը: Ամրանները ձեռք է բերվել 2014 թվականին: Պահվել է ոչ պատշաճ պայմաններում: Հիմա այդ ամրանները պիտանի չեն շինարարության համար: Կարո՞ղ ենք վերագնահատել, արժեքը փոխել և վաճառել այլ նպատակով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Զովացուցիչ ըմպելիքների արտադրությունում ի՞նչ գործառույթներ պետք է անել

Arpine Serobyan. Բարև Ձեզ: Ցանկանում ենք բացել զովացուցիչ ըմպելիքների արտադրություն: Եթե հնարավոր է՝ կարող եք ուղղորդել ի՞նչ գործառույթներ պետք է անել հարկային ոլորտում, ի՞նչ պարտավորություններ ունենք, որևէ աջակցություն կա՞ արդյոք պետության կողմից:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Էլեն Ղուկասյան

Անուն, Ազգանուն՝ Էլեն Ղուկասյան Էլ. փոստ՝ elenmilen1999 շնիկ gmail.com Հեռախոս՝ +37498949850 Պաշտոն՝ Հաշվետար Բովանդակություն՝ Տիրապետում եմ Հծ հաշվապահ 7, E-invoicing taxservice: Սովորել եմ Եվրոպական քոլեջում՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը, պրակտիկան անցել եմ հաշվապահական գրասենյակում: Խնդիրների դեպքում արագ եմ կողմնորոշվում: Սիրում եմ աշխատել թիմում: Կարողանում եմ հաղորդակցվել մարդկանց հետ: Ցանկալի աշխատավարձ՝ 120 000 - 150 000 դրամ
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ենթակա են հարկման ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները արդյո՞ք ենթակա են հարկման, և եթե այո, ապա ո՞ր հոդվածով և շրջհարկի հաշվարկի, ո՞ր տողում պետք է արտացոլել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել

Արմեն. Բարև Ձեզ: Գրանցվել եմ որպես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ: Արդյո՞ք ճիշտ է կարդացածս, որ շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել /այսինքն՝ ես առաջին անգամ հոկտեմբերին եմ վճարելու/, իսկ ամսվա հաշվարկով 5 000 դրամ շահութահարկը՝ հաջորդ տարվա սկզբին: Իսկ դրոշմանիշային վճարը նույնպե՞ս եռամսյակը մեկ է, թե՞ ամեն ամիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ստանալ միջև երկու տարեկան երեխայի նպաստը

Սրբուհի. Բարև Ձեզ: Ես հունիս ամսից գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, բալիկս ծնվել է օգոստոսի 4-ին: Ես ե՞րբ պետք է ստանամ միջև երկու տարեկան երեխայի նպաստը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչպես է հաշվարկվում ֆիզ. արձակուրդի գումարը

Սոնա. Բարև Ձեզ: Շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Աշխատում եմ երկու տեղ՝ մեկում որպես հիմնական աշխատող, իսկ մյուս տեղում պայմանագրային աշխատող եմ։ Այս դեպքում ի՞նչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների

Nune. Բարև Ձեզ: Ես պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես ԱՁ, բայց դեռ ՊԵԿ չեմ տվել հայտարարություն /դեռ քսան օրը չի լրացել/ կարո՞ղ եմ արդյոք այս պահին սառեցնել գործունեությունս առանց հետևանքների: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կազմել գնման ակտը

Գոհար. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի մի հարց ունեմ. մսի խանութը, որը միսը ստանում է սպանդանդանոցից, 5-րդ ձևով պե՞տք է կազմի գնման ակտ, որ որպես գյուղմթերքը չհարկվի՝ խանութը գործում է միկրոյի ոլորտում: