Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է արտադրությամբ

Լիանա. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով։ Արտադրություն է։ Հիմնականում անհրաժեշտ ապրանքները շուկայից ենք գնում առանց փաստաթուղթ։ Եկամտահարկի մասով 10% կա՞, թե՞ ոչ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

Վերգինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Կանխավ շնորհակալություն:
Սեմինարներ / դասընթացներ

Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոնը կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն Հասցե՝ Հայաստան, Երևան, Վարդանանց 5 Հեռախոս՝ +37477474972 Էլ. փոստ՝ pcat.center շնիկ gmail.com Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Պրակտիկ հաշվապահական դասընթացներ Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝
✅ Ծրագիրը սկսվում է Տեսական մասից /ՀՀՄՍ, ՖՀՄՍ/: ✅ Հաշվապահական փաստաթղթերի կազմում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի միջոցով: ✅ Հաշիվ ապրանքագրերի դուրս գրման էլեկտրոնային համակարգ՝ E-invoicing /պրակտիկորեն կիրառելով/: ✅ ՀԾ Հաշվապահ 7 /պրակտիկորեն կիրառելով/: ✅ Հատուկ հարկման դաշտում աշխատող կազմակերպությունների հարկային և հաշվապահական հաշվառում /շրջանառության հարկ, արտոնագրային, ընտանեկան ձեռնարկատիրություն/: ✅ Հարկային և հաշվապահական հաշվառում հետևյալ ոլորտներում՝ արտադրություն, առևտուր, ծառայություն, ներմուծում ԵՏՄ-ից և 3-րդ երկրներից: ✅ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծման կամ արտահանման դեպքում մաքսային վիճակագրական հաշվետվությունների կազմում և հանձնում մեկ պատուհան trade.gov.am կայքի միջոցով: ✅ Հարկային օրենսդրություն բոլոր վերջին փոփոխություններով /պրակտիկորեն և կիրառման մեջ/: ✅ Հաշվետվությունների կազմում taxservice.am համակարգի միջոցով /պրակտիկորեն կիրառելով/: Այլ նշումներ՝ Տևողությունը 4 ամիս է՝ շաբաթական 3 օր, 2 ժամ տևողությամբ: Արժեքը՝ ամսական 40 000 ՀՀ դրամ: Գրանցվելու համար զանգահարել՝ 098 488422, 077 474972 հեռախոսահամարներին: Արժեքը՝ Ամսական 40 000 դրամ
Սեմինարներ / դասընթացներ

Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոնը կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն Հասցե՝ Հայաստան, Երևան, Վարդանանց 5 Հեռախոս՝ +37477474972 Էլ. փոստ՝ pcat.center շնիկ gmail.com Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվետար-օպերատոր Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Պրակտիկ դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց աշխատանքային ուղին հաշվապահության ոլորտում։ 🚩 Ինչ է իր մեջ ներառում դասընթացը՝ ✅ Հաշվապահական հաշվառման հիմունքներ ✅ ՀԾ Հաշվապահ 7 ✅ ՀԾ Առևտուր 7 ✅ 1C Հաշվապահ ✅ 1C Առևտուր ✅ E-invoicing 📍Դասընթացը ներառում, սակայն չի սահմանափակվում վերոնշյալ կետերով։ Դասընթացը ավարտելուց կարող եք աշխատել՝ հաշվետար, օպերատոր, հաշվապահի օգնական։ 🚩 Տրվում է վկայական: 🚩 Տրվում են իրական կազմակերպությունների էլեկտրոնային համակարգեր մուտք գործելու տվյալներ: 🚩 Տրվում է պրակտիկ գիտելիքներ։ Վարձավճարը ընդամենը 30 000 ՀՀ դրամ՝ ամսական։ Տևողությունը 2 ամիս։ 🚩 Տեղերը սահմանափակ են: Գրանցվելու համար զանգահարել՝ 098 488422, 077 474972 հեռախոսահամարներին: Արժեքը՝ 60 000 դրամ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր է աշխատել աշխատակիցը

Meline. Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է 01.10.20-ին և ազատվել 15.10.20-ին, այդ դեպքում հաշվում ենք որ նա աշխատել է 10, թե՞ 11 օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի 15-ին, ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը և, որ օրով պե՞տք է նրան ազատել հարկայինի էջում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամային դրույքաչափի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն գործում է շրջհարկով: Գործունեությունը մշակույթն է: Աշխատողին կարո՞ղ եմ ընդունել շաբաթական 2 ժամ: Այսինքն՝ մաքուր աշխատավարձը 680 դր. 24 ժամյա աշխատաժամանակի տևողության դեպքում: Ճի՞շտ եմ հասկանում: Օրենքում միայն 24, 36 և 40 աշխատաժամանակն է, այսինքն, եթե ես շաբաթական 2 ժամ եմ գրում 680 դրամով պե՞տք է հաշվեմ: Այս տարվա մեջ ոչ մի գործունեություն չի ծավալել, այդ պատճառով է քիչ աշխատավարձ ձևակերպված:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Սաթեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ տվեք ձևակերպումները: 04.05.20 ստացել եմ ծառայության ինվոյս 500$ * 479.28 = 239 640 դրամ /ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ/, վճարել եմ 05.05.20-ին 240 000։ Ոչ ռեզ. շահութահարկ * 20% = 48 000: Գրել եմ ինքնահաշիվ 22.09.20-ին + 239 640 /միավ/գին/ 47 928 /20%/ = 287 568: Ինչպիսի՞ ձևակերպումներ տամ՝ 216 - 52 131 - 239 640 22 611 - 52 131 - 47 928 725 - 52 131 - 360 52 131 - 253 - 240 000 7 138 - 2261147928
52 131 - ???? - 47 928
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է մեկ ամիս աշխատավարձ չստանալ

Sona. Բարև Ձեզ: Մեկ հարց. ըստ օրենքի մարդ իրավունք ունի մեկ ամիս աշխատավարձ չստանա, իսկ այն 11 ամիս ստանա չէ՞: Տարվա կտրվածքով եմ ասում, թե՞ սխալվում եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար

Անի. Ուզում էի իմանալ. փոքր մաշտաբների օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար պե՞տք է Ա/Ձ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարք գնել և ի՞նչ վճարներ պետք է անել։ Ընտանիքի անդամներով ենք ցանկանում ներգրավվել ծրագրում։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Նոնա Մինասյան

Անուն, Ազգանուն՝ Նոնա Մինասյան Էլ. փոստ՝ nona.minasyan.1998 շնիկ mail.ru Հեռախոս՝ +37498292917 Պաշտոն՝ Հաշվետար, հաշվապահ Բովանդակություն՝ Պատրաստ եմ կատարելու մասնագիտական բոլոր առաջադրանքները: Ցանկալի աշխատավարձ՝ 100 000 - 150 000 դրամ Այլ նշումներ՝ Ներկայումս աշխատում եմ հաշվապահական գրասենյակում որպես հաշվապահ: Աշխատանքս ժամանակավոր է այդ պատճառով փնտրում եմ հիմնական աշխատանք:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումները

Աիդա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Ձևակերպել հաստոցի վերադասակարգման և վաճառքի հետ կապված գործողությունները և որոշել վաճառքից շահույթը կամ վնասը։ Տվյալներ՝ հաստոցի սկզբնական արժեքը 600 000 դրամ է, օգտակար ծառայության սահմանված ժամկետը 5 տարի: Մաշվածության հաշվարկման համար կիրառվել է գծային եղանակ: Երկու տարի անց հաստոցը վերադասակարգվել է, որպես վաճառքի համար պահվող և դրանից մեկ ամիս անց վաճառվել 300 000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Վաճառքի գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Հաշվետու անձը վճարել է միջնորդավճար հաստոցի վաճառքի համար՝ 20 000 դրամ՝ գումարած ԱԱՀ-ն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է ապրանքները առանձնացնել ըստ գների

Վիգեն. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է։ Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծում է ունեցել։ Տարանցման հայտարարագրի մեջ նշված է մեկ տեսակի ատգաա ծածկագիր, սակայն հաշիվ ֆակտուրայի մեջ տարբեր գներ է գրված, այսինքն՝ նույն ատգաա-ով ապրանքից ներմուծվել է մի քանի տեսակի և տարբեր գներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է առանձնացնել ըստ գների, թե՞ կարող եմ ընդամենը գրել ամբողջ ապրանքի քանակը ըստ չափման միավորի և ամբողջ գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կտրամադրվի լիցենզիա դեղատուն բացելու համար

Գայան. Եթե ունենք վարձակալած տարածք, բայց այն ունի արտադրական նշանակության տարածք՝ ինձ կտրամադրե՞ն լիցենզիա դեղատուն բացելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակիցը կարող է ազատվել աշխատանքից

Շուշան. Բարև Ձեզ, ես հիմա գտնվում եմ դեկրետի մեջ, և այն կավարտվի նոյեմբերի 27-ին: Գործատուն կարո՞ղ է ինձ ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տալը, եթե ես դա եմ ցանկանում, այլ ոչ թե վերադառնամ աշխատանքիս։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտի հետ կապված

Հեղինե․ Բարև Ձեզ։ Վիճակագրական հաշվետվություն գրելիս, 3 անգամ սխալ հավաքեցի նույնականացման PIN կոդը: 3 հնարավոր փորձ ունեի, փորձերը սպառված են և համակարգը իմ նույն. քարտը բլոկել է: Ինչքա՞ն սպասել, արդյո՞ք կվերականգնվի, թե՞ դիմել ինչ-որ տեղ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի գույքահարկի հետ կապված

Գայանե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Մեքենան ուզում են վաճառել, ուզում եմ հասկանալ գույքահարկը ճիշտ են ասում, թե՞ ոչ: 2001թ. մեքենա է, 254 ձիաուժով, գույքահարկի մասին օրենքում ասվում է հետևյալը. Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: Այսինքն` 115 500-ի 50 տոկոսը 57 500 է: Երեք տարի գույքահարկ չի մուծվել, այսինքն՝ 3 * 57 750 = 173 250։ Ես սխա՞լ եմ հաշվել, որովհետև մեր մոտի քաղաքապետարանում մոտ 421 000 դրամ ասացին։ Եվ հետո ասացին, որ այդ նվազեցումը չի վերաբերվում մեքենայի գույքահարկին, այլ կարող է վերաբերել տեխ․ զննմանը կամ ԱՊՊԱ -ին։ Շատ եմ խնդրում օրենքի հղումով պատասխանեք։ Նախապես շատ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է ապրանքի դուրսգրում անել

Մանե. Բարև Ձեզ: Հարցս ուղղում եմ հաշվապահին: Ես սովորական խանութի աշխատող էի, տնօրենը առաջարկեց 50/50 աշխատացնենք։ Ինքը ապրանքը ներդրում արեց, ես աշխատեցի։ Ապրանքը իմ վրա նստացրեց վաճառքի գներով։ Հետո ասաց. "եկամուտը կիսվենք"։ Ես տեղյակ չէի նման հաշվարկներից ու համաձայնվեցի։ Ընթացքում ինքը սկսեց իրան պատկանող եկամուտը վերցնել և ապրանք տանել տուն՝ ամսական 500 000 էր կազմում ընդհանուր, եթե ոչ ավել: 3 ամիս այդպես եղավ ու ներդրում էլ չէր արվում, միայն տանում էր: Ես Էլ քիչ էի վերցնում։ Հետո ստացվեց այնպես, որ չկարողացա եկամուտը տալ որովհետև չէի կարողանում, ինքը միայն ապրանք էր էլի տուն տանում արդեն 200 000-ի չափով։ Ու գնալով ես պարտքերի մեջ թաղվում էի։ 1 տարվա մեջ ստացվեց այնպես, որ ինքը իրա ներդրած ապրանքը տարավ և ես մենակով էլի չէի հասցնում ներդրում անեմ, ինքն էլ չէր անում։ Հիմա եկել է հաշվարկի պահը, ստացվում է ես իրան եկամտի գումար պարտք եմ։ Ես ասենք ընթացքում էլ ապրանք եմ վերադարձ արել կամ մի 2 բան ծախվել է, բայց ծրագրով չեմ անցկացրել դուրս գրում եմ արել։ Ինքը ասում է՝ պետք է դուրս գրում չանեիր, կոչվում է ծախել ես գումարը վերցրել։ Ու հաշվարկի ժամանակ իրա տարած ապրանքի եկամուտը հանեց, նոր մնացած եկամուտը հաշվեց։ Բայց իմ վերցրած ապրանքի եկամուտը հաշվեց, ասում է՝ իմ ապրանքից ես օգտվել։ Խնդրում եմ կասեք, ո՞նց հաշվեմ ո՞ր ճիշտ լինի, կամ թե դուրս գրած ապրանքը պե՞տք է հաշվի չէ, որ ինքը իրա ներդրած ապրանքը ամբողջը տարել է։ Ինձ ճիշտ ուղի ցույց կտա՞ք, որ պարտքերի մեջ չընկնեմ: Հա ընթացքումել հարկայինը տուգանեց չեկ չխփելու համար ասեց՝ քո վրայա։ Շնորհակալություն
Գտնել աշխատանք

#գործկա ASATRYANS-CROWE ընկերությունում

Ընկերություն` "ASATRYANS-CROWE" LLC /աուդիտորական կազմակերպություն/
Հասցե՝ Երևան
Էլ. փոստ՝ tigran.hakobyan շնիկ asatryans.com Թափուր աշխատատեղ՝ Աուդիտոր, հաշվապահ, գնումների համակարգող
Աշխատանքի նկարագրություն՝ Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեները ներկայացնել tigran.hakobyan շնիկ asatryans.com Աշխատավարձ՝ Բարձր
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել աշխատողի հետ

Հեղինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, ինչպիսի՞ պայմանագիր կնքենք աշխատողի հետ, եթե իրեն ընդունել ենք, որպես փոխարինող ժամանակավորապես /օր՝ 1 ամիս կամ 15 օր/: ՔՊ, թե՞ ԱՊ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը

Անի Գևորգյան. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը։ Եթե անձը աշխախտում է տվյալ հաստատությունում շուրջ 20 տարի՝ արդյո՞ք կարող է գործատուն ս/թ սեպտեմբերի 1-ից կնքել նոր աշխատանքին պայմանագիր տվյալ անձի հետ։ Այն դեպքում, եթե հաստատությունը չի լուծարվել, ապա նորից կազմավորվել, փոխվել է միայն տնօրենը և լիցենզիայի համարը։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից

Grigor. Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը

Նոնա. Բարև Ձեզ: Կուզեի իմանալ՝ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը, որը նշվում է կանոնադրության մեջ, ինչպե՞ս է ներկայացվում, հարկվու՞մ է արդյոք այն, թե՞ ոչ, և ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենն իրավունք ունի չվճարելու ժամավճարով ընդունված աշխատակցին

Սարինե. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, մասնագիտությամբ՝ պատմության ուսուցչուհի: Տնօրենը ընդունել է ժամանակով ու ժամավճարով: Հարցս հետևյալն է. տնօրենը իրավունք ունի՞ ինձ չվճարելու, եթե աշնանային արձակուրդի կամ վիրուսի պատճառով երկարաձգվել է արձակուրդը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ գործակցով է հաշվարկվում ժամավճարը

Արփի. Ողջույն: Խնդրում եմ կասեք՝ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ի՞նչ գործակցով են հաշվարկում ուսուցիչների ժամավճարները: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ անել, եթե կոնտակտավոր անձին բյուլետեն չեն տալիս

Հայկուհի. Բարև Ձեզ: կասեք ինձ, եթե տանը եղբայրս վարակված է, իսկ մենք կոնտակտավոր, բայց քույրս լինելով գրանցված աշխատող բյուլետեն չեն տալիս: Կասեք՝ ի՞նչ անենք, եթե պարետատուն չի զանգել ու չի ճշտել՝ ում հետ է շփվել եղբայրս։
Գտնել աշխատանք

#գործկա Standard Oil ընկերությունում

Ընկերություն՝ Standard Oil Հասցե՝ Ֆուչիկի 27/41 Հեռախոս՝ +374 41 110888 Էլ. փոստ՝ hr շնիկ standardoil.am Թափուր աշխատատեղ՝ 1C օպերատոր /8.3/ Աշխատանքի նկարագրություն՝ "Ստանդարդ Օիլ" ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր հաշվապահի օգնականի: Պարտականություններ՝ - 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում և ելքագրում - Հ/Ա դուրսգրում, հաշվետվությունների կազմում - Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում: Որակավորումներ և հմտություններ՝ - Բարձրագույն կրթություն /ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում/ - 1C 8,2; 8,3 ծրագրի իմացություն - Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն /հատկապես՝ MS Excel/ - e-Invoicing ծրագրի իմացությունը ցանկալի է - Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ - Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում: Այլ նշումներ՝ Մինչև 35տ.: Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարողեք զանգահարել +374 41 110888 հեռախոսահամարով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մանկավարժի անաշխատունակության թերթիկը

Ալիսա Խաչատրյան. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ սկզբունքով պետք է հաշվել մանկավարժի անաշխատունակության թերթիկը։ Եթե նա ընդունվել է աշխատանքի 2020թ.-ի սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 1-ից 12-ի համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ նվազեցումներ կարելի է անել ԱԱՀ-ից

Գայանե. Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: Հարց 1. եթե արդեն ուշացրել են հայտարարությունը միկրոյի դաշտի, 20 օրը անցել է ու ավտոմատ հայտնվել են ԱԱՀ-ի դաշտում, անհրաժեշտություն կա՞ նորից ԱԱՀ հայտարարություն ներկայացնել: Հարց 2. երեխաներից գանձված գումարից կարո՞ղ եմ հաշվարկային հաշվից կանխիկացնել աշխատավարձ վճարելու համար, թե՞ միայն փոխանցումով պիտի աշխատավարձ վճարվի: Հարց 3. ԱԱՀ-ից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել: Հարց 4. եթե այս ամիս վիրուսի պատճառով չգործի՝ զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու՞: Շաատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին պե՞տք է վերջնահաշվարկ կատարել

Էմիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին ժամկետը լրանալուց տրվում է միա՞յն աշխատավարձ, թե՞ նաև պետք է վերջնահաշվարկ կատարել: Եվ խնդրանք՝ աշխատանքային օրենսգրքում, եթե կա հստակ սահմանում կամ կետ՝ կասեք ո՞րն է: Նախախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի արժեքի վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գործընկերոջը 31.10.20-ին հաշիվ է դուրս գրում ապրանքի արժեքը 1 հատը 10 000 դրամ, հաջորդ օրը հաշիվ է գրվում նույն ապրանքի գինը 9 000 դրամ, 3-րդ օրը նույն ապրանքը գրում է 10 000 դրամով: Արդյո՞ք այստեղ կա որևէ խախտում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք չրի արտադրությամբ զբաղվելու համար պետք է Ա/Ձ գրանցել

Անի. Ընտանիքի անդամներով չրի արտադրություն ենք ուզում սկսել: Պարտադի՞ր է Ա/Ձ գրանցվել և կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես լինել: Կասե՞ք՝ սոց. վճար վճարելու հարկ կլինի՞ այդ դեպքում:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին

Բարև Ձեզ: Եթե անձը երկու տարբեր կազմակերպություններում աշխատանքային պայանագիր ունի, ընդհանուր օրական 10 ժամ զբաղվածությամբ, ապա. - արդյո՞ք կարող է Ա/Ձ բացել, - արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված օրվա մեջ առավելագույնը 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին: Այսինքն, եթե խոսքը աշխատանքային պայմանագրով աշխատանքի մասին չէ, ժամային սահմանափակում կա՞: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով պետք է կատարել

Գայանե. Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը

Astghik. ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կա՞ն արդյոք հատուկ բլանկներ, որոնցով հնարավոր է ապրանքը դուրս գրել

Ամալյա. Դպրոցի ապրանքանյութական գույքագրման արդյունքում պարզվել է, որ դպրոցին պատկանող որոշ հիմնական ապրանքներ երկարատև օգտագործման արդյունքում դուրս են եկել շարքից և՛ վերանորոգման, և՛ հետագա շահագործման ենթակա չեն: Խնդրում եմ պատասխանել. արդյոք կարո՞ղ ենք այն դուրս գրել: Եթե այո, կամ ոչ՝ ի՞նչ տարբերակ կառաջարկեք: Իսկ կա՞ն հատուկ բլանկներ, որոնցով կարողանանք ապրանք դուրս գրել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականացվում ներմուծման ամբողջ գործընթացը

Անի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք օրենքի հղումներ՝ ներմուծումների ամբողջ գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասկանալու համար՝ թե՛ ԵՏՄ և, թե՛ այլ երկրների ներմուծման և ԱԱՀ-ի մասով, որ օրենքից կարող եմ իմանալ, որ ապրանքներն են ազատվում ներմուծման ժամանակ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար

Սոնա. Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․ 1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/: 2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով: 3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ: 4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել: 5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ: Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։ Նախապես շնորհակալ եմ։)))
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին

Անի. Այսպիսի մի հարց. տեղյակ եմ, որ գործուղվողին օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, բայց ինչպե՞ս է որոշվում՝ ի՞նչ չափով 3 000-12 000 սահմանից /արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին/, և խնդրում եմ բացատրեք մասնավորի և պետականի դեպքում գործուղման ծախսերի մասով ի՞նչ տարբերություն կա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի որպես հիմնադիր

Գայանե. Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի հիմնադիր, սակայն մի ՍՊԸ շրջհարկով աշխատի, մյուսը միկրոյով: