Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ: Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ խնդիրներ են առաջանում հետին ամսաթվով ապրանքի մատակարարման հաշիվ դուրս գրելիս

Վազգեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կազմակերպությունը ապրանքի մատակարարման հաշիվ է գրում հետին ամսաթվով, այսինքն՝ հոկտեմբերի 19-ին դուրս է գրում սեպտմեբերի 30-ի մատակարարման ամսաթվով՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք նախագծի իրականացման համար ստացված գումարը հարկվում է

Էլեն. Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն նախագծի իրականացման համար /նախագծի ֆինանսավորում/ գումար է ստացել: Արդյո՞ք այդ գումարը շրջանառություն է համարվում և հարկվու՞մ է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք խնդիր կառաջանա ֆիզիկական ծավալի հաշվետվություն չհանձնելու դեպքում

Վազգեն. Բարև Ձեզ: Ֆիզիկական ծավալների 2017 թվականի որոշման մեջ խոզի մսի դասակարգիչ ներառված չէ, միայն թռչնի միս արտադրողներին է պարտադրում հանձնել հաշվետվությունը: Արդյո՞ք խնդիր կառաջանա չհանձնելու դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Armine. Բարև Ձեզ, եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և ինչպ՞ս պետք է վճարվի, և պետությունը ինչպե՞ս է փոխահատուցում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է գրել ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջանառությունը

Ռուզաննա. Բարև ձեզ, հարցս այսպիսին է. ստացված հ/հ մի մասն եմ ստորագրել, որ քիչ հաշվանցեմ։ Հիմա 18Ա կետում գրում եմ ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջ-նը, բայց ԱԱՀ-ն ստորագրվածինը։ Եվ հարց 2. հաջորդ ամիս տեղափոխված ԱԱՀ-ն հաշվանցելու համար պե՞տք է ստորագրվի 21-30 ժամանակաշրջանում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի գումարը փոխանցել միասնական հաշվեհամարին

Արա. Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և հիմա ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ցույց է տալիս 73 000 դրամ, ինչպե՞ս կարուղ եմ այդ գումարը ստանալ կամ փոխանցել միասնական հաշվեհամարին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր ամիսներն են մտնում արձակուրդայինի հաշվարկի մեջ

Բարև Ձեզ: Կօգնե՞ք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը, եթե նոյեմբեր 2-ից արձակուրդի գնա աշխատողը, ո՞ր ամիսներն են մտնում հաշվարկի մեջ: Աշխատանքը 5 օրյա է, 25 աշխ. օրով, սոց. վճար վճարող չէ: Հետևյալ ամիսներին ստացել է՝ 2020թ. սեպտ. 103 400 Օգոստոս 103 400 Հուլիս 103 400 Հունիս 103 400 Մայիս 103 400 Ապրիլ 103 400 Մարտ 103 400 Փոտրվար 103 400 Հունվար 71 105 /ամսվա կեսից է աշխատել/ 2019թ. դեկտեմբեր 229 218 /135 818 արձակուրդային + 94 000 պարգևատրում/, դեկտեմբերի 3-ից հունվարի 14-ը արձակուրդում: Նոյեմբեր 94 000 Հոկտեմբեր 94 000 Սեպտեմբեր 141 000 Օգոստոս 141 000
Accountant.am
Գտնել հաշվապահ

Մարիամ Մելքոնյան

Անուն, Ազգանուն՝ Մարիամ Մելքոնյան Էլ. փոստ՝ mel.mariam շնիկ mail.ru Հեռախոս՝ +37477 543450 Պաշտոն՝ Հաշվապահ Բովանդակություն՝ Կարող եմ աշխատել բոլոր հարկատեսակներով ԱԱՀ, շրջ. հարկ: Ցանկալի է ազատ գրաֆիկով: Ցանկալի աշխատավարձ՝ Ըստ աշխատանքի ծավալի Այլ նշումներ՝ Ունեմ բազմամյա աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում՝ արտադրություն, ծառայություն, առևտուր: Տիրապետում եմ ՀԾ-հաշվապահ 7, taxservice, MS Office (Word, Excel) ծրագրերին, լեզուներ՝ հայերեն, ռուսերեն: Խնդիրների դեպքում արագ եմ կողմնորոշվում: Կարողանում եմ հաղորդակցվել մարդկանց հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն

Hayk. Բարև Ձեզ, Այսպիսի հարց ունեմ. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է փոխանցել Ֆիզ. անձին՝ նրա կատարած ծառայության դիմաց: Սակայն պայմանագիր, հաշիվ կամ ակտ չունենք ֆիզ. անձի հետ: Այս դեպքում՝ կարո՞ղ եմ այդ փոխանցած գումարի չափով ծախս ճանաչել, թե՞ ոչ: Եվ ուզում եմ իմանալ, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանու՞մ է մեր ընկերության համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Ավտոմատ Գանձման մեքենաների պահեստամասերի ձեռքբերման համար

Սույնով տեղեկացնում ենք, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից 29.09.20թ. հայտարարված "Ավտոմատ Գանձման մեքենաների պահեստամասերի ձեռքբերման" համար բաց ընթացակարգով մրցույթի /այսուհետ՝ Մրցույթ/ մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 16.10.20թ.-ը ներառյալ: Մրցույթի հայտարարությանը /հրավերին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հղումով: Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Ավտոմատ Գանձման մեքենաների պահեստամասերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։ Կից փաստաթղթեր․
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է այս հաշվարկը

Վազգեն. Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.08.2020թ.-ին: Հոկտեմբերի 1-ին ստացել է ֆիզ. արձակուրդի թերթիկ: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ստացել է 100 000 աշխատավարձ: Աշխատակիցը հանդիսանում է սոց. վճար վճարող: Արդյո՞ք ճիշտ կլինի տվյալ հաշվարկը.
1. 100 000 + 100 000 = 200 000
2. 200 000 / 12 = 16 666, քանի որ օրենքով միջին ամսական աշխատավարձը պետք է լինի նվազագույն աշխատավարձի 50 տոսկոսից ոչ պակաս՝ հիմք ենք վերցնում 91 276-ի կեսը 45 638:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է աշխատել կիրակի օրը և դրա փոխարեն ուրիշ օր հանգստանալ

Վազգեն. Բարև Ձեզ: Աշխատանքային պայմանագրով աշխատողը աշխատում է 6 օրյա ռեժիմով՝ երկուշաբթիից շաբաթ աշխատանքի, իսկ կիրակի օրը հանգիստ: Եթե աշխատողը ինչոր կիրակի օր աշխատի, դրա փոխարեն ուրիշ օր հանգստանա, կարո՞ղ է դա խնդիր լինել: Եվ արդյո՞ք դրա համար պարտադիր պետք է կազմել համաձայնագիր:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Վազգեն. Բարև ձեզ, աշխատակիցը ստացել է աշխատավարձ նվազագույնից պակաս: Փաստաթղթավորելիս աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ նշված է աշխատավարձից պահվող հարկերը, նաև դրոշմանիշային վճարը, սակայն վերջնական վճարվող աշխատավարձի թվից նվազեցված չէ դրոշմանիշային վճարը, քանի որ գործատուի հաշվին պետք է վճարվի: Կա որևէ՞ սխալ, որ աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ գրված է դրոշմանիշային վճարի գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը

Վազգեն. Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 8-ին: Աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, աշխատավարձը 100 000 դրամ: Սեպտեմբեր ամսին աշխատել է 127 ժամ: Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը

Meline. Բարև ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկ, եթե աշխատակիցը ընդունվել է 2017թ.-ի փետրվար ամսին, 2017թ.-ի սեպտեմբերին գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ազատվել է 2020 թվականի սեպտեմբերին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից

Լիաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է երկու տեղ և անաշխատունակության թերթիկ է բերում, վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից, թե՞ երկուսն էլ պետք վճարեն: Եվ կխնդրեի hիմքերը նշել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները

Ani. Բարև Ձեզ, հարգելիներս: Ինձ հետաքրքիր է, ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները, կախված գրանցման տեսակից, հարկման համակարգից, ներմուծում, արտահանումից, հաշիվների քանակից /մարզերի համար/:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հնարավոր է արդյո՞ք աշխատակցին հետ չընդունել աշխատանքի

Ռուզան. Բարև Ձեզ: Ուզում էի իմանալ, եթե ես երեխայի խնամքի արձակուրդս վերցրել եմ 3 տարի ժամկետով և այս ամիս ավարտվում է 2 տարի ժամկետս, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց ինձ ասում են, քանի որ հիմա ակտիվ աշխատանքի մեջ չենք և երկրում արտակարգ դրություն է, կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված, չեն կարող հետ ընդունել​ /նշեմ, որ թեև ակտիվ աշխատանքի չենք, բայց բոլոր աշխատողները վարձատրվում են/: Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ է այդպիսի բան լինել, և ո՞րն է այդ հիմնավորման իրավական հիմքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 2020թ.-ի հունվարին, արձակուրդ եմ վճարել 8 ամիսների համար՝ 16 աշխատանքային օր, մնացած 4 ամսիների համար, որ վճարեմ, ինչպե՞ս եմ աշխատավարձի միջինը հաշվարկելու: Այդ 4 ամիսների միջինն եմ վերցնելու՞: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության հետ կապված

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք՝ էլ. ստորագրության գումարը վճարվել է տերմինալով /դրա համար հաշիվ չեմ ստացել, և աշխատում եմ ԱԱՀ-ով/: Ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը

Ֆիրման հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դուրս գրելուց միշտ նշվել է միավոր ապրանքի գինը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, իսկ վաճառվելուց դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումները

Syuzanna. Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ: Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ: Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Անահիտ. Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում/արտասահմանյան կազմակերպությունների հետ/ աշխատելու համար: Բոլոր ֆրիլանս հարթակները աշխատում են Էլ. դրամապանակների միջոցով, քանի որ հնարավորություն չկա անմիջական փոխանցում կատարել դեպի ՀՀ բանկ: Կասեք՝ արդյո՞ք խնդիր չէ նման եղանակով աշխատելը, օրինական հաշվետվություններ ներկայացնելու համար, և արդյո՞ք անհրաժեշտ է բացել ԱՁ-ի հաշվեհամար այն դեպքում, երբ ես այն չեմ օգտագործելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Վազգեն. Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ. արձակուրդը վերջացրել է, եկել և ազատվել է աշխատանքից: Արդյոք աշխատակիցը կարո՞ղ է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի և ձևակերպվի 2 տարեկան խնամք և ամսական նպաստ ստանա: Եվ կխնդրեմ պարզաբանել ժամկետային սահմանափակումները: Եվս մեկ հարց. աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնալիս ինչքա՞ն ժամանակ հետո պետք է գնա խնամքի արձակուրդ, որ նպաստ ստանա:
Գտնել աշխատանք

#գործկա Ա/Ձ-ում

Ընկերություն՝ Ա/Ձ Հասցե՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս 30/4 Հեռախոս՝ 033365055, 094365550 Էլ. փոստ՝ rudo.yeremyan շնիկ bk.ru, An.eremyan շնիկ bk.ru, soxoxmonyan շնիկ bk.ru Թափուր աշխատատեղ՝ Օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Օպերատոր՝ ՀԾ ծրագրի իմացությունը պարտադիր է, աշխատանքային փորձը պարտադիր չէ: Ժամային գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ: Կարող են դիմել և՛ տղաներ, և՛ աղջիկներ: Աշխատավարձ՝ 120 000 դրամ + տոկոսներ Այլ նշումներ՝ Տղաներ, աղջիկներ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը

Hayk. Բարև Ձեզ: Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ

Hermine. Բարև Ձեզ: Ասեք խնրում եմ՝ աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ, ազատվել է սեպտեմբերի 9-ին, կատարվել է վերջնահաշվարկ, բայց հայտը ուղարկվել է հոկտեմբերի 9-ին, ինչպիսի՞ խախտում է համարվում:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը երկրի ռազմական դրությունից ելնելով ընկերության վարչական շենքում հերթապահության է նշանակվել` նրա համար հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել

Վազգեն. Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Fenya. Առաջին երեխայի դեկրետից հետո ինձ ազատել են աշխատանքից 17.08.2020թ.-ին, հետո 08.10.2020թ.-ին նորից ընդունել աշխատանքի: Ես 15.10.2020թ. 2-րդ երեխայի ֆիզ. եմ գնում: Ինձ վճարելու են, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաշվարկով: Կանխավ շնորհակալություն: