Author: Accountant.am

Accountant.am
Գտնել հաշվապահ

Նարե Սարգսյան

Անուն, Ազգանուն՝ Նարե Սարգսյան Էլ. փոստ՝ naresargsyan970 շնիկ gmail.com Հեռախոս՝ +37498 012131, +37493 894818 Պաշտոն՝ Հաշվետար Բովանդակություն՝ Ես փնտրում եմ հաշվետարի աշխատանք Ցանկալի աշխատավարձ՝ Որքան կազմակերպությունը կառաջարկի Այլ նշումներ՝
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – Ֆինանսական ֆակուլտետ – ֆինանսներ /ըստ ոլորտի/ 2-րդ հեռակա, Բերդի պետական քոլեջ - ֆինանսներ բաժին /2017/ - Բերդի պետական բազմագործառութային քոլեջ - ֆինանսներ բաժին /2020/, Բերդի թիվ 4 հիմն. դպրոց /2008-2017/: Լրացուցիչ որակավորումներ՝ Հաշվապահական հաշվառման դասընթաց՝ ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա – 2020թ.: Աշխատանքային փորձ՝ "Երևանի ՀՀԳ" 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբեր – աշխատանքային պրակտիկա, "Բերդի ՀՀԳ" 2020թ. օգոստոս – աշխատանքային պրակտիկա, "Բերդի ՀՀԳ" 2019թ. հունիս – ուսումնական պրակտիկա: Հմտություններ՝ Կարող եմ ասել, որ հուսալի, ճշտապահ, պատասխանատու աշխատող եմ: Տիրապետում եմ դրամարկղային գործառույթին, ծախս/եկամուտ բաժիններին, աշխատողների ընդունում/ազատում, ներմուծումներ: Այլ հմտություններ՝ Լեզուների իմացություն՝ հայերեն – մայրենի, անգլերեն – լավ, ռուսերեն - հիմնական գիտելիքներ/բավարար: Համակարգչային հմտություններ – MS office /Word, Excel/, PowerPoint, E-invoicing, Tax service էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ: Հոբբի՝ պար, ընթերցանություն, կամավորական/հասարակական աշխատանքներ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Լիլիթ. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե որևէ մեկը առնչվել է միկրոձեռնարկատիրության համակարգում ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ հաշվարկելու հարցի հետ՝ խնդրում եմ արձագանքել: Հարցս հետևյալն է, եթե տվյալ ամսում 15-20-ից հետո աշխատողը բերում է բյուլետենը, և ամսվա վերջ կազմակերպությունը անցնում է միկրոյի շեմը և դառնում շրջհարկ վճարող, ո՞րն է այս դեպքում հաշվարկի ճիշտ կատարումը: Ինձ հարկավոր է հստակ և օրենքով հաստատված հաշվարկ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար

Ալինա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար, և դա չունենալու դեպքում հարկային ինչպիսի՞ տուգանք է նախատեսվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կփոխհատուցեն զինվորականի բնակարանի վարձավճարը

Կարինե. Բարև Ձեզ։ Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխայիս 2 տարին լրանում է 2021 թվականի հուլիսի 22-ին: Ես ցանկանում եմ երկարացնել ևս 1 տարով, ես զինվորական եմ և բնակվում եմ վարձով, այս դեպքում ինձ կփոխանցե՞ն վարձավճարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքացուցակի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել: Համայնքապետարանում, եթե աշխատող ես ընդունում քաղիրավական պայմանագրով՝ պարտադի՞ր է հաստիքացուցակում ցույց տաս: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Հասմիկ. Բարի երեկո, հուսամ ինձ կօգնեք: Ես աշխատանքի եմ անցել գործատուի մոտ ըստ աշխատանքային պայմանագրով 2020 թվականի սեպտեմբերի 10-ից, բայց գործատուն պայմանագիրը կնքել է սեպտեմբերի 1-ից մինչև 2020.թ դեկտեմբերի 31-ով: Աշխատավարձ պայմանագրում նշված է 120 000 դրամ: Սեպտեմբերի, հոկտեմբերի, նոյեմբերի համար չի վճարել ամբողջությամբ՝ միայն 50 000 դրամ, այն էլ ոչ մի տեղ չի դրվել ստորագրություն իմ կողմից, դեկտեմբերի մինչև 9-ը գնացել եմ աշխատանքի, սակայն չվճարվելու պատճառով հրաժարվել եմ աշխատելուց, գործատուն ինձ և մի քանի հոգու ևս ուղարկել է տուն՝ սպասելու գումարի: Ես որոշել եմ ազատվել աշխատանքից և պահանջել վերջնահաշվարկ, սակայն չգիտեմ ճի՞շտ եմ արդյոք հաշվում. 120 000 * 0,15 (տուժանք) = 18 000 դրամ 120 000 * 3 (ամիս) = 360 000 դրամ 18 000 (տուժանք) * 3 (ամիս) = 54 000 դրամ 360 000 + 54 000 = 414 000 * (23% + 2%) եկամտ.սոց) + 3 000 զինվոր = 106 500 414 000 - 106 500 =
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արմինե. Բարև Ձեզ: Ունեմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի միակ աշխատողը տնօրենն է, այժմ ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Կխնդրեի քայլերով և հերթականությամբ ասել՝ ի՞նչ պետք է արվի, խոսքս աշխատողին ազատելու, 207 ձևը լրացնելու, եկամտային և սոցի հաշվետվությունը հանձնելու և մյուս տարի սոց. և շահութահարկ հանձնելու մասին է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության հետ կապված

Արմեն. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, հիմա գործունեության վայրը մեկ հասցեից փոխվել է ուրիշ հասցե: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փոփոխություն է պետք անել գրանցման մեջ, և ՀԴՄ հասցեն ինչպե՞ս են փոխում:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Մերի Հախվերդյան

Անուն, Ազգանուն՝ Մերի Հախվերդյան Էլ. փոստ՝ meri.haxverdyan շնիկ bk.ru Հեռախոս՝ 094883494 Պաշտոն՝ Սկսնակ հաշվետար Բովանդակություն՝ Կցանկանայի ձեռք բերել փորձ որպես հաշվետար, արագ ընկալում եմ ինֆորմացիան: Ցանկալի աշխատավարձ՝ 100 000 դրամ Այլ նշումներ՝ Սովորում եմ Տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ բաժնում:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Լիլիթ Ավետիսյան

Անուն, Ազգանուն՝ Լիլիթ Ավետիսյան Էլ. փոստ՝ lilit.avetisyan1122 շնիկ gmail.com Հեռախոս՝ +37498 727296 Պաշտոն՝ Հաշվետար, Հաշվապահի օգնական Բովանդակություն՝ Կրթություն` Արմավիրի Տարածաշրջանային Պետական Քոլեջի Հաշվապահական հաշվառում բաժինը, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և հարկում բաժինը՝ հեռակա 3-րդ կուրս: Մասնակցել եմ երկամսյա հաշվապահական դասընթացների՝ Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնում: Աշխատանքային փորձ՝ ունեմ պրակտիկա, համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office /Word 2007, Excel 2007/, ՀԾ-հաշվապահ, e-invoicing, 1С, Taxservice5+5 Ցանկալի աշխատավարձ՝ 120 000-ից սկսաց
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք մի հարցում: Շտրիխ կոդերի և քյու ար կոդերի համար լիցենզիայի պահանջ կա՞, թե՞ ոչ: Լիցենզավորման մասին օրենքի 43 հոդվածը և հարկային օրենսգրքի 390 հոդվածը կարդացի, բայց կցանկանայի ձեր կարծիքն էլ լսել... Լիցենզավորման մասին օրենքում 3206 ծածկագի՞րն է, թե՞ սխալվում եմ: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական վճարի և շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ

Մարի Համբարձումյան. Բարև Ձեզ: 3-րդ եռամսյակի բնապահպանական վճարը և շրջհարկը ճշտված պետք է հաշվետվություն ուղարկեմ։ Կարո՞ղ է տույժ գա ուշ փոխանցման և ներկայացման համար: Հրահանգը ստացել եմ հարկայինից՝ ճշտվածը ներկայացնել և համապատասխան գումարը փոխանցել բյուջե։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Նաիրա

Անուն, Ազգանուն՝ Նաիրա Էլ. փոստ՝ naira.ayvazyan.1990 շնիկ mail.ru Հեռախոս՝ 093761768 Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար Բովանդակություն՝ Տիրապետում եմ հաշվապահական հաշվառմանը, փաստաթղթաշրջանառության ապահովում, հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում, աշխատավարձի հաշվարկ և վճարում, ՀԾ ծրագիր, 1C, e-invoicing, taxservice: Ունեմ 4 տարվա աշխատանքային փորձ: Ցանկալի աշխատավարձ՝ 100 000 դրամից սկսած Այլ նշումներ՝ Նախընտրելի աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող ուսուցիչ, 12 օր հետո ազատվել է։ Աշխատավարձը վճարվել է փոխտնօրենի տված տեղեկանքի հիման վրա: Կատարել եմ մեկ օրվա վերջնահաշվարկ: Այդ դեպքում պե՞տք է հաշվարկի համար վերցնել պաշտոնական դրույքաչափը, թե՞ փաստացի ինչքան կստանար, եթե մեկ ամիս աշխատեր։
Գտնել աշխատանք

#գործկա Արտ Լանչ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ «Արտ Լանչ» ՍՊԸ Հեռախոս՝ 041 4952885 Էլ. փոստ՝ vahan.movsisyan շնիկ artlunch.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-հաշվետար Կապան քաղաքում Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման վարում, • Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրս գրում, • Գնման ակտերի և այլ փաստաթղթերի կազմում, • Նյութական արժեքների, հիմնական միջոցների և դրանց շարժերի հետ կապված գործառնությունների իրականացում, • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում: Համակարգչային ծրագրերի իմացություն՝ - MS Word - MS Excel - ՀԾ (ցանկալի է ՀԾ Ձեռնարկություն) - E-invoicing: Այլ նշումներ՝ Դիմելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարին՝ աշխատանքային օրերին 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում կամ ուղարկել CV։ Աշխատավարձ՝ 200 000 դրամ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրություն նպաստ

Զառա. Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձից արվող պահումները վճարու՞մ է գործատուն, թե՞ աշխատողը

Մաշ. Բարև ձեզ։ Կուզենայի իմանալ՝ ըստ ՀՀ օրենքի աշխատավարձից արվող պահումները գործատու՞ն է վճարում, թե՞ աշխատողը։ Եթե աշխատողի հետ կա մաքուր աշխատավարձի կոնկրետ պայմանավորվածություն, հնարավո՞ր է, որ աշխատավարձը քարտին փոխանցվելուց հետո որևէ պահում արվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին

Անի. Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս իրականացնել կանխավճարի վերադարձը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ սարքի 10 000 դրամի կանխավճարը ինչպե՞ս է վերադարձվում: Գիտեմ, որ պետք է դիմում ներկայացնել: Կօգնե՞ք հերթական քայլերով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվետվության վերաբերյալ

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը նոյեմբեր ամսից գնում է արձակուրդ, դա ցույց տրվու՞մ է նոյեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս միայն ձեռքի տակ ունենալով հաշվեկշիռ որոշել կազմակերպությունը՝ ա) լավ է աշխատել, բ) վատ է աշխատել, գ) շատ լավ է աշխատել, դ) շատ վատ է աշխատել, ե) փոփոխություն տեղի չի ունեցել։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում գործունեություն իրականացնել

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում իրականացնել գործունեություն և գրանցել ՀԴՄ տվյալ հասցեում: Ի՞նչ հիմքով կարող է հարկային տեսչությունը թույլ չտալ ՀԴՄ կիրառել տվյալ հասցեում:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Սուրեն. Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը ձեռք է բերում ավտոմեքենա ֆիզիկական անձից։ Հարց 1։ Խնդրում եմ ասեք, դրա համար հաշիվ ապրանքագիր անհրաշե՞շտ է։ Հարց 2։ Ի՞նչ ձևով է հաշվարկվելու և վճարվելու ֆիզիկական անձի եկամտային հարկը։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Լիանա Եղիազարյան

Անուն, Ազգանուն՝ Լիանա Եղիազարյան Էլ. փոստ՝ eghiazaryanliana շնիկ gmail.com Պաշտոն՝ Հաշվետար, հաշվապահ Բովանդակություն՝ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (բակալավր), Հայաստանում ամերիկյան համալսարանի իրավունք բաժինը (մագիստրատուրա)։ Աշխատել եմ տարբեր պետական կառույցներում՝ որպես իրավաբան։ Անցել եմ հաշվապահական դասընթացներ, հանդիսանում եմ մի քանի Ա/Ձ-ների հաշվապահ։ Ազատ տիրապետում եմ անգլերեն և ռուսերեն լեզուներին։ Տիրապետում եմ MS (Word, Excel, PowerPoint) համակարգչային ծրագրերին, ինչպես նաև ՀԾ-հաշվապահ, E-invoicing, Taxservice ծրագրերին։ Այլ նշումներ՝ Հետաքրքրված եմ միայն հեռակա աշխատանքի առաջարկներով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ, կխնդրեի օգնել: Եթե ՍՊԸ-ն հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերել լիթիումի իոնային մարտկոցներ էլեկ. գործիքների համար, սակայն այդ գործիքները ընկերության բալանսում չկան, ապա այդ ձեռքբերումը որպես ի՞նչ ձևակերպեմ: Ճի՞շտ կլինի արդյոք արագամաշ առարկաներ ձևակերպել /ընդհանուր արժեքով 75 000 դրամ/: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս որոշել ռոյալթին

Մարի. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Հանքաքարում պղնձի պարունակությունը կազմում է Cu 0,4% /K կ.հ./: Տարեկան մարվող պաշարների քանակը կազմում է 50 հազ. տոննա: Հարստացուցիչ ֆաբրիկայում կորզման գործակիցը /K կ.ֆ./ կազմում է 0.5, մետալուրգիական գործարանում /K կ.մ/ 0.75: 1 տ. պղնձի գինը կազմում է Cu = 6 000 $/տ.: Խտանյութի ինքնարժեքը կազմում է հասույթի 75%: Որոշել ռոյալթին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մելինե. Բարև Ձեզ: Վերջնահաշվարկ հաշվելիս, եթե միջին ամսական աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, և աշխատողը աշխատում է կես դրույք աշխատաժամանակով, այդ դեպքում էլ ենք վերցնում նվազագույնը, թե՞ կեսը նվազագույնի:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

Բարև Ձեզ: Կասեք խնդրեմ՝ ինչպիսի՞ գրանցում է անհրաժեշտ առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար: Արդյո՞ք հնարավոր է դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ անհրաժեշտ կլինի գրանցվել որպես ֆիզ. անձ կամ Ա/Ձ: Քանի՞ տոկոս կկազմեն հարկերն ու այլ վճարները: Արդյո՞ք անհրաժեշտ է վարել հաշվապահություն նման գործունեության համար: Խոսքս մասնավորապես վերաբերում է Upwork ու Fiverr հարթակներին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվելու է ատամնատեխնիկական գործունեությամբ

Արսեն. Բարև Ձեզ: Որոշել եմ ատամնատեխնիկի գործունեություն սկսել և մետալոկերամիկա արտադրել։ Մեկ աշխատող եմ ունենալու։ Ինձ կհուշե՞ք՝ հարկային ի՞նչ վճարներ պետք է անեմ։ Ա/Ձ եմ բացելու, կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես գրանցվել։ Սոց. վճարներ և հարկեր վճարելու՞ եմ։ ՀԴՄ սարք կարո՞ղ եմ չգնել։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել Ա/Ձ-ի համար

Հասմիկ. Բարև Ձեզ: Ինձ կարող եք օգնել։ Նոր հաշվետվություններ պետք է ուղարկեմ Ա/Ձ-ի համար: Խնդրում եմ կարո՞ղ եք ասել՝ ինչի՞ց սկսել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել թխվածքաբլիթների արտադրությամբ և վաճառքով

Լիլիթ. Ողջույն: Եթե անձը որոշել է թխվածքաբլիթներ արտադրել և ներկայացնել վաճառքի մի քանի խանութներում, որևէ հարկային գրանցում չունի: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս գործի, հարկային գրանցումը, սննդի համար ի՞նչ-որ սերտիֆիկացիա անհրաժեշտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բյուջետային հաշվարկի օրինակ

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, բյուջետային հաշվարկի ձև եմ ուզում, երբ մի մասը ֆինանսավորվում է համայնքի կողմից մյուս մասը ծառայության մատուցումից: Մի հարց նաև՝ եկամուտները և ծախսերը պե՞տք է նույն գումարը ստանամ՝ ընդամենը բաժնում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց հաշվապահական դասընթացների վերաբերյալ

Մանե. Ողջույն, ցանկանում եմ տեղեկանալ, թե մոտակա օրերին օնլայն անցկացվող հաշվապահական ի՞նչ դասընթացներ կան, կարո՞ղ եք օգնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի օրինակ

Էմիլի. Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք օգնել: Ա/Ձ-ի պայմանագրի նմուշ եմ ուզում աղբահանության հետ կապված, թե ինչպիսի դրույթներով է պայմանագիր կնքվում Ա/Ձ-ի հետ կամ գործարանների:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն ժամանակ է տևում աշխատանքային գրքույկի թվայնացումը

Նարինե. Բարև Ձեզ: Ո՞ր կայքի միջոցով կարելի է ստուգել թվայնացված է աշխատանքային գրքույկը, թե՞ ոչ: Որքա՞ն ժամանակ է տևում աշխատանքային գրքույկի թվայնացումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել հերթափոխով աշխատող հյուրանոցի աշխատակցի աշխատավարձը

Բարև բոլորին։ Այսպիսի հարց` արդյո՞ք հյուրանոցային աշխատակիցները հերթափոխով աշխատելու դեպքում պետք է աշխատավարձը հաշվարկել որպես հատուկ ռեժիմով աշխատող բնագավառի աշխատակցի համար։ Ինչպե՞ս և քանի՞ ժամ հավելավճար և գիշերային վճար պետք է հաշվել 100 000 դրամ աշխատավարձի դեպքում, եթե աշխատողն աշխատում է 12 ժամ մեկընդմեջ երեկոյան 7-ից մինչև առավոտյան 7-ը։ Փաստացի ամսական 15 օր՝ 12 ժամ ընդհանուր գրաֆիկով, որից օրական 8 ժամ գիշերային։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Gohar. Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես անչափ շնորհակալություն gohar.matevosyan շնիկ mlsa.am
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Ժաննա. Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա: