
ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ
Մելինե.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ Ա/Ձ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, հերթականությունը: Եվ, եթե լինելու է տնտեսական խանութ, նպատակահարմար է աշխատել ԱԱՀ-ով, թե՞ շրջհարկով:

Ո՞վ պետք է ստորագրի աշխատավարձի տեղեկագիրը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երբ ՍՊԸ-ի տնօրենը աշխատավարձ է ստանում՝ միակ աշխատողն է, աշխատավարձի տեղեկագրի մեջ ո՞վ է ստորագրում, հենց տնօրենը, թե հիմնադիրը:
Շնորհակալություն

Աշխատանք համատեղությամբ
Նարե.
Բարև Ձեզ: Սեպտեմբեր ամսից աշխատում եմ Ա/Ձ-ում, դեկտեմբերին ընդունվել եմ դպրոցում աշխատանքի 0.5 միավորով և 2 աշխատանքը միասին համատեղել եմ։ Հուն. 14-ին ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Ուզում եմ իմանալ, եթե ֆիզ. արձակուրը ձևակերպվի Ա/Ձ-ից՝ հնարավո՞ր է դպրոցի աշխատանքից դուրս մնալ։

Վերջնահաշվարկ
Նառա.
Բարև Ձեզ: Օգնեք խնդրում եմ: Աշխատանքի եմ ընդունվել 09.01.20-ից և դիմում եմ ներկայացրել 28.01.20-ին, արձակուրդ չեմ գնացել: Արդյո՞ք ինձ տրվում է վերջնահաշվարկի գումար:

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Աշխատանքային գործառույթներ՝ - Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը, - Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում, - Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները, - Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը, - Քաղվածքների ձևակերպում, - Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները, - Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ, - Իրականացնել էլ. հաշիվների դուրսգրումներ: Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում, - Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտներում, - Ինքնարժեքի հաշվարկի շեշտադրված աշխտանքային փորձ ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն, - ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում: Այլ նշումներ՝ Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով Հաշվապահ անվանումը։ Ոլորտ՝ Ներմուծում-արտահանում, արտադրություն: Աշխատավարձ՝ միջ. 250 000, գրաֆիկ՝ 10։00-19։00, հնգօրյա:

Արդյո՞ք պետք է հանձնել շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն
Նունե.
Բարև Ձեզ: Ես շրջանառության հարկով Ա/Ձ գրանցել, վճարում եմ շահութահարկ և դրոշմանիշային հարկ, հանձնել եմ հաշվետվությունները: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք պետք է հանձնեմ շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն:

Կազմակերպությունը 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ
Հարություն․
1) Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% - ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։
2) Միկրոձեռնարկատիրության գործունեության համար տարեկան հաշվետվություն հանձնու՞մ ենք, եթե անցել ենք շրջանառության հարկի դաշտ։
Շնորհակալություն նախապես։

Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվության հետ կապված
Մարիամ.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, համենայն դեպս այդպես եմ տեղեկացված, սակայն այսօր ստացել եմ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն, որտեղ պետության և մասնակցի կողմից վճարումը նշված է 0: Արդյո՞ք սա նշանակում է, որ սոց. վճար չի վճարվում իմ կողմից, և ես գրանցված աշխատող չեմ: Շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման տարբերություններ
Վլադ.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություններ կան հանրային հատվածի կազմակերպությունների և առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆին. հաշվետվությունների պատրաստման ժամանակ։

Գույքի վարձակալություն
Կարեն.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ի տրամադրում է գույք վարձակալության: Կասե՞ք՝ եկամուտ ստացողը ով աշխատում է շրջհարկով պե՞տք է վճարի եկամտի 10% շրջհարկ: Այլ հարկեր չեն գոյանու՞մ:

Ինչպե՞ս փոխել տնտեսական դասակարգիչը
Ռազ.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ա/Ձ-ն ուզում է փոխել տնտեսական դասակարգիչը, կասե՞ք քայլերը:

Ինչպե՞ս վարվել Արցախից ստացված կանխավճարների հետ
Կարինե.
Արցախի տարբեր կազմակերպություններից ստացել ենք պայմանագրային X գումարներ կատարվելիք ծառայության դիմաց։
Աշխատանքները կատարվել է, պատրաստի արտադրանքը, որ պետք է մատուցվեր Արցախում:
1. Մի դեպքում այլևս անհրաժեշտ չէ, որովհետև տարածքը մնացել է թշնամուն։
2. Մյուս դեպքում ծառայությունը մասամբ է մատուցվել, որովհետև պատերազմը սկսվել է, և տարածքը, ինչպես նաև արտադրանքը մնացել է թշնամուն։
3. Կա 3-րդ տարբերակ, երբ տվյալ կազմակերպությունն էլ, որից ստացել ենք կանխավճար՝ չկա այլևս։
Բոլոր նշված դեպքերում էլ հաշիվ-ապրանքագիր չի տրվել։
Հարց։ Ինչպե՞ս վարվել ստացված կանխավճարների հետ։ Միակ տարբերակը եկամուտ ճանաչե՞լ որպես անհուսալի կրեդիտորական պարտք և հարկվել՞։ Բայց եկամուտը պետք է ստանայինք վերջում, իսկ մինչ այդ ստացված կանխավճարի դիմաց կատարվել են ծախսեր։
Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է ճիշտ վարվել նման իրավիճակում։
Նշեմ նաև, որ կա պայմանագրային կետ, համաձայն որի պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք։

Արդյո՞ք 2020 թվականին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար է պահվել
Անի.
Բարև Ձեզ։ 2020 թվականին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար պահվե՞լ է /օրենքի հղում կուղարկեք/, իսկ նոր 2021 թվականի փոփոխության նպաստներից պե՞տք է պահել։

Ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել հաճախորդներին սպասարկելու համար օգտագործված տեստերները
Արփի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց և, եթե առնչվել եք նմանատիպ հարցի՝ խնդրում եմ արձագանքեք: 3-րդ երկրից ներմուծվել են ապրանքի նմուշներ (տեստերներ), որոնք օգտագործվել են ապրանքի իրացման փուլում հաճախորդներին սպասարկելու ընթացքում: Իհարկե ինվոյսում նշված է, որ տեստերներ են և գինը 1$ է նշված և այդ նույն արժեքով էլ մաքսազերծվել է: Խնդրում եմ հուշեք, թե՞ օգտագործված տեստերները ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել: Շնորհակալություն:

Արդյո՞ք պահվելու է դրոշմանիշային վճար
Գայանե.
Բարև Ձեզ: Կասեք խնդրում եմ, վարսավիրական ծառայություն է միկրոյի դաշտում: Եթե աշխատող ընդունի 5 000 շահութահարկ, 5000 էլ սոց., թե՞ ինչքան որ աշխատավարձն է, դրա 3.5%-ը, իսկ դրոշմանիշային վճար աշխատողից պահվում է, թե՞ ոչ: Բացի այն, որ Ա/Ձ-ն տարեկան 18 000 պիտի վճարի, դե պայմանական՝ ըստ շրջանառության չափից, դա գիտեմ: Շնորհակալ եմ:

Մայրության նպաստ
Լիաննա.
Բարև ձեզ։ Կօգնե՞ք:
Դպրոցի լաբորանտը ընդունվել է 01.09.2020թ. աշխատանքի 0.5 դրույքով, ամսական 46 309 աշխատավարձով, 14.01.2021թ. գնում է ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս հաշվարկել ֆիզ. արձակուրդը:

Դասընթացների կազմակերպման հետ կապված
Բարև բոլորին։ Ես ունեմ վարսավիրանոց և համապատասխան տարածք վարսավիրի և ֆլորիստ դիզայների դասեր անցկացնելու համար։ Ինչպե՞ս դա կազմակերպել օրենքի շրջանակներում:

Հնարավո՞ր է դադարեցման դիմումն ուղարկել հետին ամսաթվով
Արմեն.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատիրության համակարգում է գործում և մատուցում է զբոսավարի ծառայություններ, 2020թ-ին գործունեություն չի իրականացրել, և այժմ ցանկանում է դադար տալ գործունեությունը անորոշ ժամկետով: Հնարավո՞ր է արդյոք դադարի դիմումը ուղարկել հետին ամսաթվով 01.01.2021-ից, որպեսզի, եթե 2021 թվականին գործունեություն չիրականացնի, դրոշմանիշային վճար չվճարի։

Նույն ընկերությունում աշխատող տնտեսվարը կարո՞ղ է նաև պահեստապետ աշխատել
Արմինե.
Բարև Ձեզ: Նույն ընկերությունում աշխատող տնտեսվարը կարո՞ղ է նաև պահեստապետ աշխատել:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ամսվա վերջ կազմակերպության ստացել է լույսի հաշիվ 500 000 դրամի, որի 80% ուղղվել է արտադրանքի ինքնարժեքին, 10% վարչական, մնացածը իրացման։ Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի:

Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ և գործի անցնելուց առաջ ծանոթացել եմ առկա իրավիճակին, որը կարծում եմ անմխիթար է ))։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում, այն բացվել է 2019 թվականին, բայց գործունեություն ծավալում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն: Ինչպիսի՞ խնդրի լուծման առաջ եմ հիմա ես կանգնած, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության հաշվետվության լրացման հետ կապված
Արմինե.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել:
Իմ Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրական գործունեությամբ: Խնդրում եմ ասել՝ միայն 256 ձևով եմ ուղարկում հաշվետվությունը և նեքևի դասիչը ինչպե՞ս լրացնեմ, եթե զբաղվում եմ տպագրական ծառայություններով: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք ֆիզ. արձակուրդի ժամանակ հաշվարկվում է 13-րդ աշխատավարձ
Սվետլանա.
Բարև Ձեզ։ Ֆիզի հաշվարկի ժամանակ 13-րդ աշխատավարձը և արձակուրդայինը հաշվու՞մ են, թե՞ ոչ:

Արդյո՞ք հոգեբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն կարող է ազատվել ԱԱՀ-ից
Հասմիկ.
Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքի հոդված 64 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն բժշկական ծառայությունները ազատված են ԱԱՀ-ից: Արդյոք հոգեբանական ծառայությունը, հոգեթերապիան կարո՞ղ է համարվել ազատված է ԱԱՀ-ից: Այդ գործունեությանը ամենահամապատասխան դասակարգիչը կարծում եմ 86.22.0-ն է, որը մտնում է առողջապահության բաժնի մեջ: Ինչպես նաև կա բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասին 2008 թվականի 276 որոշման մեջ (կետ 74)։ Հոգեբանական գրասենյակը չի գտնվում հիվանդանոցի, կլինիկայի տարածքում, լիցենզավորված անձ չէ, քանի որ այդ գործունեությունը ՀՀ-ում որքանով տեղյակ եմ չի պահանջում լիցենզիա:

Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է Ա/Ձ բացել
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, միկրոյի դաշտում գործող ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է Ա/Ձ բացել՝ գրենական խանութ, և աշխատել էլի միկրոյով: Մարզում է:

Անհրաժեշտ է հաշվապահ անհատական դասընթացների անցկացման համար
Բարև Ձեզ: Ես փնտրում եմ ատամնաբուժարանի և ատամնատեխնիկական լաբորատորիայի գործող տարիների փորձ ունեցող հաշվապահի, ով կանցկացնի ոլորտի մասին մանրամասն անհատական դասընթացներ:
Ցանկացողները կարող են դիմել elia.mkrtchyan շնիկ yahoo.com կամ զանգահարել +37494804444

Արդյոք ճի՞շտ է ընտրվել գործունեության տեսակի կոդը
Բարև Ձեզ: Սեպտեմբերի 30-ին ես գրանցել եմ շրջանառության հարկով սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատողներ չունեմ: Խնդրում եմ Ձեզ հուշել՝ ի՞նչ կետեր պետք է լրացնեմ 232 ձև-ի մեջ, եթե չեմ սխալվում ինձ վերաբերվում է 16-րդ կետը։
Նաև կասե՞ք ճիշտ եմ ընտրել գործունեության տեսակի կոդը՝ M73120 և տեսակարար կշիռ (%) դաշտում արդյո՞ք պետք է լրացնեմ 100։
Կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն է կազմելու 2020թ․-ի համար վճարվելիք դրոշմանիշային վճարը
Գևորգ.
Բարև Ձեզ։ Ես 2020թ-ին զբաղվել եմ միկրոձեռնարկատիրական գործունեությամբ և 2020թ-ի ընթացքում Ա/Ձ-ի հաշվին մուտքերը կազմել են ընդհանուր 385 000 ՀՀ դրամ: Ասացեք խնդրում եմ, որքա՞ն է կազմելու 2020թ-ի համար վճարվելիք դրոշմանիշային վճարը, և մինչև ե՞րբ պետք է այն մուծվի։ Կանխավ շնորհակալ եմ։

Փոխկապակցված կազմակերպություններ
Բարև Ձեզ: Թույլատրված է արդյո՞ք տարբեր ՍՊԸ-ների (փոխկապակցված) անձանց խումբ կազմելը (գովազդային նպատակներով) առանց գրանցման:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ԱԱՀ-ով աշխատով կազմակերպությունը
ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի 2020թ.-ի համար, եթե գրանցվել է 2020թ.-ի սեպտեմբերից, սակայն գործունեություն չի իրականացրել:

“Գործունեության տեսակ” բաժնի լրացման հետ կապված
Միկրոձեռնարկատիրոջ սուբյեկտի կողմից ներկայացվող թիվ 256 հաշվետվության մեջ ներքևի հատվածում կա գործունեության տեսակ բաժին: Խնդրում եմ օգնեք հասկանալու. ի՞նչ պետք է լրացվի այդ մասում. բաժին... հատված... խումբ... դաս... Գործունեությունը ծառայություն է:

ԱԱՀ-ով աշխատով ՍՊԸ-ի հաշվետվությունների վերաբերյալ
Գայանե.
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով գործող ՍՊԸ-ն տարեկան 240, 244 ձևերն էլ պե՞տք է ուղարկի:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի վարսավիրական ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն
Հովհաննես.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Ես վարսավիր եմ, միայն վարսավիրական ծառայություն եմ իրականացնում՝ տղամարդկանց վարսավիր:
Ա/Ձ-ն իմ անունով է, առևտրով չեմ զբաղվում՝ ապրանքներ չեմ վաճառում:
2020թ.-ի աշխատել եմ որպես միկրոձեռնարկատեր, առաց հարկ վճարելու:
Խնդրում եմ ասեք՝
1) Տարվա սկզբին ի՞նչ հայտարարություն կամ հաշվետվություն պետք է ներկայացնել:
2) Ամեն ամիս ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
3) Տարվա վերջ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Եվ առհասարակ ի՞նչ վճարումներ ունեմ կատարելու:
Շատ շնորհակալ եմ նախապես բոլորիցդ: Լավ աշխատանք բոլորիդ:

Որքա՞ն է կազմելու Ա/Ձ-ի շահութահարկը և սոցիալական վճարը
Արթուր.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ Ա/Ձ-ի շահութահարկը և սոց. վճարը 2021թ-ից մնացել է 5 000 դրամ:

Ա/Ձ-ն զբաղվում է դեղաբույսերի վաճառքով
Աննա.
Ասացեք խնդրեմ, Ա/Ձ-ն իրականացնում է դեղաբույսերի վաճառք, տուփերը գնում է, դեղաբույսերը տուփերի մեջ փաթեթավորում և վաճառում դեղատներին։ Ի՞նչ հարկատեսակով խորհուրդ կտաք շարունակել աշխատել (այժմ համարվում է միկրոեռնարկատիրության սուբեկտ):

Վերջնահաշվարկ
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատողը ազատվում է աշխատանքից 08.01.2021թ.-ին, ընդունվել է 16.06.2020թ.-ին:
հունիս - 25 300դր. (ներառյալ հարկերը)
հուլիս - դեկտեմբեր - 337 000
Դեկտեմբերի աշխ. դեռ չենք վճարել, պետք է վճարենք վերջնահաշվարկի հետ:
Եվ կարո՞ղ եմ արդյոք հարկայինով ազատման դիմումը 13.01.2021թ.-ին կատարել:

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը պետք է հանձնի 244 ձևի հաշվետվություն
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն՝ միկրոձեռնարկատեր, 244 հաշվետվությունը ներկայացնու՞մ է:

Մայրության նպաստի վերաբերյալ
Արփինե.
Բարև Ձեզ։ Մայրության նպաստի հաշվարկի ժամանակ որպես աշխատողի ամսական հաստիք հիմք ենք ընդունում հաշվարկային աշխատավարձը, որը ներկայացնում են եկամտայինի հաշվարկի ժամանակ, թե՞ հաշվարկայինից հանում ենք հարկերը և մաքուր վճարված աշխատավարձի չափն ենք հիմք ընդունում։

Էմիլյա Մուրադյան
Անուն, Ազգանուն՝ Էմիլյա Մուրադյան
Էլ. փոստ՝ emimuradyan շնիկ gmail.com
Հեռախոս՝ 094981817
Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար
Ցանկալի աշխատավարձ՝ 90 000 դրամ

Ի՞նչ հարկեր են պահվում վերջնահաշվարկի ժամանակ
Մելինե.
Բարև Ձեզ: Վերջնահաշվարկի ժամանակ հարկեր պահվու՞մ են (եկամտային, դրոշմանիշ, սոցիալական վճար):

#գործկա Արմֆրութ ՍՊԸ-ում


Ի՞նչ լիցենզիա է հարկավոր և որտե՞ղ պետք է դիմել
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ցանկանում եմ Ա/Ձ բացել, որը մասնակցելու է տենդերների` մթերք և բանջարեղեն է վաճառելու։ Կհուշեք խնդրում եմ նման վաճառքի համար ինչպիսի՞ լիցենզիաներ են հարկավոր, և այդ գործընթացը կազմակերպելու համար որտե՞ղ պետք է դիմեմ։
Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք վարչական տուգանք կկիրառվի
Անի.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գրանցվել է սեպտեմբերի 14-ին, հայտարարություն է տրվել շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ, այնուհետև նույն ամսի 30-ին դադարեցվել է գործունեությունը առանց որևէ շրջանառության։ Շրջանառության հարկի 0-ական հաշվետվությունը չի ուղարկվել, արդյո՞ք վարչական տուգանք կլինի, եթե մինչ օրս չի եկել:

240 ձև հաշվետվության հետ կապված
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն 2020թ-ին շրջհարկով է աշխատել, բանջարեղենի խանութ է: Հիմա 240 ձևն եմ ուզում ուղարկել, Ա/Ձ նոտարն է ակտիվ, ռեզիդենտ շահութահարկը ակտիվ չի: Ի՞նչն է պատճառը, ով կարող է ասել: Դասակարգիչը կարո՞ղ է պատճառ լինել, որովհետև պետ. գրանցամատյանի քաղվածքում դասակարգիչը G47.21.0, սակայն ես G47.21.1 եմ ուղարկել, որովհետև G47.21.0-ով չէր գրանցվում: Խնդրում եմ օգնեք՝ այս դեպքում ի՞նչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն
Նունե.
Բարև Ձեզ: Ես գրանցել եմ շրջանառության հարկով թարգմանչական ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատող չունեմ: Խնդրում եմ Ձեզ ասել՝ ի՞նչ հաշվետվություն (համարը) ես այս եռամսյակ պետք է հանձնեմ հարկային ծառայություն:

Կարի արհեստանոց բացելու հետ կապված
Սուսաննա.
Բարև Ձեզ: Ուզում եմ վարսավիրանոցի տարածքում արտել բացել, ինչպե՞ս կարող եմ հարկվել կամ գրանցվել:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ոչ ռեզիդենտ կազմակերպություն գրանցելու համար
Ասատուր.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ Ձեզ ինձ տեղեկացնել ոչ ռեզիդենտ կազմակերպության պետ. ռեգիստրում գրանցման հարկավոր փաստաթղթերը:

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ
Լիլիթ.
Բարև Ձեզ:
Ա/Ձ-ի շահութահարկի հաշվարկը գրելիս չի թողնում նշել ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը, այն ակտիվ չի։ Միայն Ա/Ձ նոտար կետն է թողնում նշել, բայց անցած հաշվարկի մեջ գրել եմ ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը (ուրեմն ակտիվ է եղել այդ ժամանակ)։ Ճի՞շտ կլինի, եթե Ա/Ձ նոտար կետը նշելով ուղարկեմ (կարող ա համակարգում ա փոփոխություն եղել), թե՞ սխալ է այսպես, ու համակարգից է խնդիրը:
Շնորհակալություն:

Փորձաշրջանի հետ կապված
Լիանա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալում է. աշխատում եմ բանկում, նոր ընդունված ժամանակ ինձ 5 ամիս պահեցին փորձաշրջանի մեջ, ասելով, որ երբ որ ֆիզից վերադառնամ այդ ժամանակ էլ հրամանս կտան: Հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, սակայն ասում են, որ պետք է նորից փորձաշրջան անցնեմ: Կասեք ինձ՝ դա օրինական է՞:

Հնարավո՞ր է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ աշխատողը շարունակում է իր աշխատանքը:
Վերջին մեկնաբանություններ