Ֆրիլանս գործունեություն

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։

Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։

Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։

Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։

Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞
այո
Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։
գրանցման ժամանակ կտրամադրեն, ՊԵԿ-ից պետք է ստանաք կոդերը
Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։
Պետք է հաշիվ դուրս գրեք, փոխանցումները՝ անկանխիկ, եռամսյակային հաշվետվություն։

Հաշվապահի ծառայություններից օգտվեք

Tigran

1 հասցեն ըստ օրենքի նշվել է գրանցման հասցեն, 2 ՀՎՀՀ-ն գրանցման ժամանակ կտան, taxservice մտնելու կոդերը դուք պետք է ստանաք, 3 ՀԴՄ պետք չի, պետք է եկամուտների հաշվառում վարեք, հաշվի առնեք փոխարժեքները, 4 Պետք է ուղարկեք շրջհարկով աշխատելու հայտարարություն, մնացած հարցերով ավելի լավ է գործակցեք մասնագետի հետ,

Վազգեն

Իսկ եկամուտների հաշվառումը ինչպե՞ս է իրականացվում։