Ֆրիլանս աշխատանքի հարկեր

Լիանա.

Բարի օր։ Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի շուրջ․

Արդյո՞ք աշխատելով անհատապես, որպես freelance, առանց ԱՁ, և ստանալով ՀՀ-ից դուրս գրանցված կամ հարկերից ազատված կազմակերպության կողմից վարձավճար, պետք է նախատեսել հարկերի վճարումը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է գումարը որոշվում, հարկվում և վճարվում։

Արդյո՞ք freelance-ի դեպքում հարկերի վճարումը պետք է կատարվի ամսական, թե՞ տարեկան, և ի՞նչ է նախատեսված վճարումը ուշացնելու դեպքում։

Կարո՞ղ եք հղում տալ ֆրիլանս դաշտի հարկային օրենսդրությանը։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կգրեք վարձավճարը ինչի դիմաց եք ստանում,գույքի տեսակը,  ֆրիլանս դաշտի համար հարկային օրենսդրությունը միասնական է, հարկային օրենսգիրքը հիմնականում,

Liana

ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցման և խորհրդատվության դիմաց։

Tigran

ձեր դեպքում դա ծառայությունների մատուցման վճարներ են, եթե ուզում եք օրինական հարկեր վճարելով գործեք,պետք է հարկայինում հաշվառվեք որպես ֆիզ.անձ հարկ վճարող, վճարելու եք եկամտային հարկ 20 տոկոս,սոցվճար 5 տոկոս,դրոշմանիշային վճար ըստ տարեկան եկամտի,տարեկան մեկ անգամ էլ ներկայացնելու եք եկամուտների մասին հաշվետվություն, վճարումները կարող եք ամսեկան վճարել,

Liana

Շնորհակալություն։

Մանե

Բարև ձեզ, իսկ տարեկան հաշվետվությունը ինչպե՞ս ենք ներկայացնում։