Ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել

Նանե․

Ֆիզ․ անձը իր սեփական մեքենայով ՀՈԱԿ-ին մատուցել է ծառայություն: Ի՞նչ այմանագիր է պետք կնքել, և ի՞նչ հարկեր են առաջանում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող եք կազմել քաղ-իրավական պայմանագիր, և հարկել նույն սկզբունքով ինչ աշխատավարձը, չմոռանաք ներկայացնել գրանցման հայտ։ Կարող եք նաև մեքենայի վարձակալության պայմանագիր կազմել, վարձավճարի մեջ ներառել նաև սպասարկման գումարը և հարկել 10 տոկոս եկամտային հարկով։

Tigran

Կնքեք քաղիրավական պայմանագիր ծառայությունների մատուցման,հանդես եք գալու որպես հարկային գործակալ ու պահումները դուք եք կատարելու:

Նանե

Քաղիրավականով չեմ գրանցել, ու ծառայություն արդեն մատուցել է, գործատուն էլ չի ուզում հարկերը շատ վճարի, ցանկանում է վարձակալական պայմանագիր կնքել, սակայն ես չգիտեմ՝ այդ 10% եկամտայինը ինչպե՞ս եմ հարկային ներկայացնելու, կխնդրեի բացատրեիք։

Tigran

Եթե վարձակալական պայմանագիր կնքեք` եկամտային հարկի հաշվարկով կարող եք ներկայացնել՝ Բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ
Կայքի փաստաթղթեր մասում կա Պայմանագրի արդյունքի հանձնման-ընդունման ակտ:

Նանե

Շնորհակալ եմ շատ

Էմիլի

Ֆիզ. անձի դեպքում քաղիրավական պայմանագիր եք կնքում, պայմանագրում հստակ նշվում է ծառայություն մատուցելու սկիզբը և ավարտը, գումարի չափը և ինչ ծառայություն է նա ձեզ մատուցելու: Ինչպես նաև կազմում եք ընդունման հանձնման ակտ, կայքի “Փաստաթղթեր” բաժնում օրինակ կա, որտեղ նշվում են տվյալներ պայմանագրի հիման վրա, ապա երկու կողմը ծառայության ավարտից հետո ստորագրում են:

NUNE

Ծառայության մատուցման պայմանագիր, քաղ իրավական, ծառայության մատուցման ընդունման հանձնման ակտ կազմեք, և հարկերը պահեք աշխատավարձի նման, և ուշադրություն՝ հարկումը կատարվում է վճարման ամսում։

Արա

Պիտի կնքվի ծառայության մատուցման պայմանագիր։
Եթե ֆիզիկական անձը անհատ ձեռնարկատեր չէ, ապա ծառայություն մատուցելուց նրա մոտ հարկային պարտավորություն չի առաջանում։

Նանե

Այսինքն` ուղղակի ծառայության մատուցման պայմանագրով կարո՞ղ եմ կարգավորել, և 10% եկամտային պահել ու վերջ: