Ֆիզ․ անձանց վաճառված ավիատոմսեր

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ընկերությունը ՍՊԸ է, շրջ․ հարկով է հարկվում և զբաղվում է զբոսաշրջությամբ։ Հարցս հետևյալն է․ շրջ․ հարկի հաշվետվությունը հանձնելուց եկամուտը (ֆիզ․ անձանց վաճառված փաթեթներ, ավիատոմսեր և այլն, գումարած միջնորդավճար) պետք է նշեմ հաշվետվության 16 կետու՞մ (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Իսկ ծախսերի մասով՝ ձեռք բերված տոմսեր, փաթեթներ և այլն, տող չկա՞, թե՞ պետք է միայն միջնորդավճարի չափը նշեմ 16-րդ տողում։ Խնդրում եմ օգնեք։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է միայն միջնորդավճարի չափը նշել, եթե պայմանագրերը կան այդ մասին,

Գայանե

Շնորհակալ եմ շատ,եթե կարելի է մի հարց էլ տամ,շրջ․հարկի հաշվետվությունը՝այսինքն նույն հաշվետվությունը կարո՞ղ եմ 2-րդ անգամ ճշգրտել,օրենքի մեջ միայն մեկ անգամն եմ հանդիպել։Կանխավ շնորհակալություն։

Tigran

չէ քանակի սահմանափակում չի նշված ճշտված հաշվարկ ներկայացնելու մասին,

Գայանե

Շնորհակալություն