Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել: Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի մեջ նախկինում կար տող, որտեղ գրվում էր, թե որքան նվազագույն եռամսյակային վճարումներ ես կատարել, հետևաբար հաշվետու տարվա եկամտահարկն այդքանով նվազեցվում էր, ապա նոր գրվում ստացված թիվը ենթակա է վճարման, իսկ նոր ձևում հաշվարկի նման տող չկա: Չգիտեմ` ինչ անել, եթե չգրեմ վճարված գումարի թիվը, վճարման ենթակա եկամտահարկը մեծ կլինի, իսկ թե որտեղ գրել, չեմ գտնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անի

Արդեն իսկ վճարված եկամտահարկի գումարը լրացվում է 42-րդ տողում:

Արթուր

Ոչ մի վճարում չեք գրում, այլ ընդամենը հաշվարկը, իսկ վճարված նվազագույն հարկը հաշվանցվում է Հարկայինի կողմից, իսկ հաշվարկները դուք պահեք:

Ani

Հիմա ումի՞ց կարող ենք իմանալ` գրենք, թե չգրենք ))) Այսօր ք. Եղվարդի հարկայինում չեն ընդունել 42-րդ տողը դատարկ հաշվետվությունը: Կենտրոնինը պահանջում է դատարկ թողնել, տվյալ տարվա վճարված նվազագույն եկամտահարկի գումարները չգրել, իսկ Եղվարդինը չի ընդունում, քանի որ գրված չէ: Ո՞վ պետք է պարզություն մտցնի այս հարցում: