Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք

Գևորգ.

Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք` բաղկացած 1-2 աշխատողից: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել (եթե պարտադիր է, որքա՞ն է պետական տուրքը), և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էլեոնորա

Գործունեության համար ԱՁ-ն պարտադիր գրանցվում է, ինչի համար անհրաժեշտ է պետ. ռեգիստր ներկայացնել՝
1. դիմում,
2. անձնագրի պատճենը (օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձնագրի պատճենը վավերացված և թարգմանված),
3. սոցիալական քարտի պատճենը,
4. գունավոր լուսանկար 3×4 չափի,
5. պետական տուրք 3 000 դրամ 900005160750 հաշվեհամարին:

Ինչ վերաբերում է աշխատողի հարցին` ԱՁ-ն կարող է գործունեություն ծավալել առանց աշխատողի և կարող է ունենալ վարձու աշխատողներ: Դա կախված է գործունեության ոլորտից, և իհարկե պետք է հաշվի առնեք, որ յուրաքանչյուր աշխատողի համար վճարվելու է եկամտային հարկ և սոցիալական վճար:

Էլեոնորա

Ինչ վերաբերում է հարկմանը` Ձեր նշած գործունեության տեսակը ֆիզիկական անձանց համար (Ձեր դեպքում՝ ԱՁ) հարկվում է արտոնագրային վճարների մասին օրենքով՝ ամսական 6 500 դրամ Երևանում («Արտոնագրային վճարների մասին» օրենքի հավելված 1): Չմոռանաք, որ այդ վճարը կատարվում է նախօրոք: Հարկային տեսչություն եք ներկայացնում դիմում-հայտարարությունը վճարման անդորրագրի հետ, որտեղ նշվում է գործունեության ժամանակահատվածը (1 ամիս կամ ավել՝ կախված Ձեր վճարումից): Դիմում-հայտարարության ձևանմուշը կգտնեք «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հավելված 3-ում: Հուսով եմ` օգնեցի Ձեզ:

Գևորգ

Շատ մերսի:

Մառա

Կարող եք աշխատել որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Գևորգ

Շնորհակալություն:

Քրիստինա

Եթե ֆիզիկական անձը աշխատի միայնակ՝ առանց աշխատողի, հարկավոր չէ գրանցել ԱՁ, պետք է աշխատի արտոնագրային վճարով՝ ամսական 2 500 դրամ վճարելով: Իսկ եկամտային հարկը` 5 000 դրամը, ըստ ցանկության է, կարող է վճարել, կարող է ոչ: Իսկ եթե նախատեսում է ունենալ աշխատողներ, ապա պետք է գրանցի ԱՁ, քանի որ աշխատողների համար արդեն պետք է վճարվի եկամտային հարկ և ուղարկվի ամսական հաշվետվություն:

Հարութ

Հարգելի Քրիստինա, Ձեր պատասխանից ենթադրում եմ, որ եթե մարդ աշխատում է կամ ծառայություններ է մատուցում միանձնյա, ապա կարող է չգրանցվել որպես ԱՁ, եկամտային հարկը վճարել կամ չվճարել ըստ ցանկության և ՀԴՄ չունենալ, այդպե՞ս է: Հուսամ` հարցս չի մնա անպատասխան:

Գևորգ

Շնորհակալություն տեղեկատվություն տրամադրելու համար:

Լուսինե

Աշխատողներ ունենալու դեպքում պետք է գրանցի ԱՁ, ինչպես նաև պետք է վճարի եկամտային հարկ և ուղարկի եկամտային հաշվետվություն: Աշխատելու է շրջանառության հարկով` 3.5 %, և ուղարկելու է շրջանառության հարկի հաշվետվություն եռամսյակը մեկ: