Թեհմինա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը 2019թ․ 1 մեքենա է նվիրատվել, 1 մեքենա էլ վաճառել է, ունի ՀՎՀՀ որպես ԱՁ, և ունի լիազոր և օգտվողի իրավասություն, նորից որպես ԱՁ, որով հանձնում է ԱՁ-ի հաշվետվություններ, հարցս հետևյալն է՝ կարող է ձև 163 հանձնել նույն օգտվողի իրավասությունով: Եթե այո, ապա լրացման ձևը կասեք։
Որպես ֆիզ. անձ նոր ՀՎՀՀ ստացեք, էլեկտրոնային եղանակով հնարավոր է։
Այո, կարող է, լրացման համար օգտվեք նաև այս հղումից:
Ներեցեք, դա հաստա՞տ է։ Հղումում այդ մասին ինֆորմացիա չկարողացա գտնել: Շնորհակալ եմ:
Կօգնե՞ք հասկանամ՝ ֆիզ. անձի պասիվ եկամուտների հաշվետվության մեջ 2,3 կետում նշվում է համախա՞ռն, թե՞ վճարած գումարը։
2,3 կետում նշում եք առանձին վճարած գումարները, իսկ այդ մասի հանրագումարը 2,12 կետն է: Ինչու՞ եմ գրում վճարած գումարը, եթե վճարել եք արդեն, քանի որ այդ գումարների հաշվառումը տարվում է դրամարկղային եղանակով:
Հարցս վերաբերում է 165 ձևի լրացմանը, Բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների և եկամտային հարկի տեղեկություններ-ին:
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի և եկամտային հարկի գումարը
Եկամտի ստացման տարի [2.1]
Եկամտի կոդ [2.2]
Եկամտի գումար [2.3]
Եկամտային հարկ [2.4]
Եկամտի գումար դաշտում լրացվում է մաքու՞ր, թե՞ համախառն գումարը, եթե, օրինակ, վարձակալության պայմանագրով մեքենայի վարձավճարը 200 000 դրամ է, 10 % վճարում եմ եկամտահարկ, 180 000 դրամ վճարում եմ վարձատույին, հիմա 2.3 կետում եկամտի գումարը նշում եմ 200 000՞, թե՞ 180 000:
Եկամտի գումար դաշտում լրացվում է համախառն գումարը, 2.3 կետում եկամտի գումարը նշում եք 200 000: Եկամտային հարկ [2.4] դաշտում լրացվում է եկամտային հարկի գումարը ձեռքով, ուշադիր եղեք, համակարգը միայն ընդամենն է հաշվում և բաժինների թվարկումների հերթականությունը ու համապատասխանությունը:
Շնորհակալություն: