Ֆիզիկական անձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել

Gag.

Բարև Ձեզ, միկրոձեռնարկության օրենքի մեջ նշված է, որ ֆիզանձը կարող է զբաղվել ծրագրային սպասարկմամբ, կարո՞ղ եք ասել` կոնկրետ ի՞նչ է մտնում դրա մեջ:

Եվս մեկ հարց․ j62.01- ծրագրային ապահովման մշակում գործունեությամբ զբաղվելու դեպքում ֆիզանձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ֆիզ. անձը կարող է զբաղվել ծրագրային սպասարկմամբ, եթե համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում է իրականացնում: j62.01՝ ծրագրային ապահովման մշակում գործունեությամբ զբաղվելու դեպքում ֆիզ. անձը չի կարող միկրոձեռնարկատեր համարվել:

Gagik

Իսկ այդ դեպքում ֆիզ. անձը ի՞նչ հարկ պետք է վճարի:

Ալլա

Կամ պետք է դիմացի կողմի հետ կնքի քաղ-իրավ պայմանագիր, եթե իրավաբանական անձ է, և նա կհանդիսանա հարկային գործակալ և կկատարի բոլոր հարկային պարտավորությունները, կամ դուք պետք է բացեք ԱՁ և գործեք շրջանառության հարկի դաշտում և վճարեք եռամսյակային 5 տոկոս շրջանառությունից։