Լուսինե․
Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձանց հայտարարագրերի հետ կապված է հարցս։ Այսինքն, որևէ կազմակերպության իրական շահառու հանդիսացող ֆիզ․ անձը պետք է մոտենա ՊԵԿ սպասարկման գրասենյակ և ստանա ՀՎՀՀ։ Հետո այս հասցեով – https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործի և հանձնի հայտարարագիրը։ Իսկ ինչպե՞ս է հանձնելու, եթե նույնականացման քարտ չունի։
Շնորհակալություն։
Նույնականացման քարտը պարտադիր է։
կազմակերպության իրական շահառու հանդիսացող ֆիզ․ անձը պետք չի մոտենա ՊԵԿ սպասարկման գրասենյակ և ստանա ՀՎՀՀ, դա հայտարարգրերի ծրագրի միջոցով էլեկտրոնային եղանակով կարող է ստանալ։ հանձնելու համար, եթե նույնականացման քարտ չունի, պետք է բջջային նույնականացման քարտով ստորագրի, այդ եղանակն էլ կա, կամ սպասեք բջջային հավելվածի գործարկմանը, ։
Տիգրան ջան, իսկ կասեք՝ պե՞տք է հայտարարագրի 2023թ եկամուտները, 2023թ շահապաժինը դեռ վճարված չի, այս դեպքում ի՞նչ պետք է արվի: Կանխավ շնորհակալ եմ։
այո պետք է հայտարարագրել 2023թ եկամուտները, եթե 2023թ շահապաժինը դեռ վճարված չի, այս դեպքում կհայտարարագրեք 2024-ի եկամուտներում,
Հայտարարագիրը ինքնաշխատ լրացված է, ուղղակի պետք է ստուգեք, եթե չեք վճարել այնտեղ չի երևա։
Շնորհակալ եմ Ռոզա ջան, և ոչ մի հարկային պարտավորություն չի ավելանում, չէ? Պարզապես ներկայացվում է և վերջ։
Կներեք, բայց ցանկացած դեպքում է իրական շահառուն հանձնում, թե՞ գումարային շեմ կա, որից բարձրն է հանձնում։
Ցանկացած դեպքում։