Դիաննա․
Ողջույն բոլորին։ Որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ է հաշվապահական ֆակտորինգը, և որտեղի՞ց կարող եմ ինֆորմացիա կարդալ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Դիաննա․
Ողջույն բոլորին։ Որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ է հաշվապահական ֆակտորինգը, և որտեղի՞ց կարող եմ ինֆորմացիա կարդալ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ֆակտորինգը դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր է, որով մի կողմը (ֆինանսական գործակալը
ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ
ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)երրորդ անձից (պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից
երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:Պարտապանի նկատմամբ դրամական պահանջը հաճախորդը կարող է ֆինանսական գործակալին զիջել նաև վերջինիս հանդեպ իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով ֆինանսական գործակալի պարտավորությունները կարող են ներառել հաճախորդի համար հաշվապահական հաշվառում վարելը, ինչպես նաև հաճախորդին
զիջման առարկա համարվող դրամական պահանջների հետ կապված այլ ֆինանսական ծառայություններ մատուցելը:</p><p class="ql-align-justify">Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիրը կնքվում է գրավոր:</p><p class="ql-align-justify">Այս հարաբերություններում որպես ֆինանսական գործակալ
դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրեր կարող են կնքել բանկերը և այլ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև նման տեսակի գործունեության իրականացման թույլտվություն (լիցենզիա) ունեցող այլ առևտրային կազմակերպությունները:Հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն է կրում զիջման առարկա դրամական պահանջն իրական լինելու համար, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:
Բարև Ձեզ, իսկ ֆակտորինգի զիջված դրամական պահանջների գումարներից պահված բանկային տոկոսագումարները շահութահարկով ծախս համարվում են, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
ոչ, ՀՕ հ.121-ով ֆինանսական ծախսերի մեջ ֆակտորինգը չկա,
5) ֆինանսական ծախսեր են համարվում, մասնավորապես, վարկերի և փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսները (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսները), վարկերի և փոխառությունների ստացման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը, արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված ծախսերը:
ապառիկի գործարքները հենց ֆակտորինգով են կատարում բանկերը ապրանք վաճառողների հետ