Աննա․
Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակիցը օտարերկրյա քաղաքացի է, հաշվառումը կատարում ենք որպես կացության կարգավաիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի։ Համաձայն ՀՀ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի ՀՀ քաղաքացիների հավասար ունեն նպաստի իրավունք։ Հնարավո՞ր է կացության քարտի առկայության դեպքում գրանցել, վճարել մայրության նպաստ և հարկերից նվազեցում ստանալ։
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում:
կարող եք աշխատանքի ընդունել կացության իրավունքի վավերականության ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար օտարերկրացուց պահանջվում է ունենալ կացության կարգավիճակ.
կացության քարտ ստանալուց առաջ պետք է դիմեք նրա աշխատանքի թույլտվությունը ստանալու համար,
Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ հարկերից նվազեցում կստանա՞նք այդ պարագայում։
այո եթե շահութահարկի դաշտում եք
Շնորհակալ եմ։