Արփի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Գրասենակային աշխատանքի եմ ուզում ընդունել օտարերկրյա քաղաքացու (Վրաստան), եթե քաղաքացին ունենա կացության և սոց․ քարտ, ապա աշխատանքի թույլտվությունը պարտադի՞ր պահանջ է։ Ճի՞շտ եմ հասկանում՝ քաղաքացու համար աշխատանքի թույլտվության փաստաթղթերով զբաղվում է գործատուն, այլ ոչ թե անձամբ ինքը։
Եթե օտարերկրյա քաղաքացին ունի կացության քարտ և սոց. քարտ, կարող եք ընդունել աշխատանքի:
Քաղաքացու համար աշխատանքի թույլտվության փաստաթղթերով զբաղվում է գործատուն, պետք է դիմեք սոցնախ:
Կացության քարտը բավական է աշխատանքի ընդունելու համար, դա հենց տալիս է գործատուին աշխատանքի ընդունելու թույլտվություն։
Կացության քարտը բավարար է, իսկ դրա ստացման հետ կապված հարցերով զբաղվում է տվյալ օտարերկրացի անձը։