Սվետլանա․
Բարև ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի օնլայն վաճառքով, ներմուծում եմ ՌԴ-ից։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե անկանխիկ է վաճառքը։ Շնորհակալություն։
Ձեր նշած օնլայն հարթակներում ( Facebook, Instagram) դուք գովազդելու եք հագուստը, օնլայն վաճառքը երբ կայքով վճար են ընդունում: վՃարելու եք շրջհարկ,եթե գործեք շրջհարկի համակարգում, դրոշմանիշային,սոցվճար եթե հասնում է տարիքից ելնելով: Ներմուծմամբ զբաղվելու դեպքում ավելի լավ է ԱԱՀ-ով գործեք այս տարի:ՀԴՄ պետք է, կարող եք ՀԴՄ-ով քարտից էլ վճարում ընդունել:
Կարող եք համարվել շրջանառության հարկ վճարող՝ ներկայացնելով համապատասխան դիմում գրանցվելուց հետո 20-օրյա ժամկետում։ ՀԴՄ կիրառությունը պարտադիր է (նաև քարտով վճարումներ ընդունելու դեպքում)։
Բարև Ձեզ, օնլայն վաճառքի դեպքում չեն կարո՞ղ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր։
Այս դեպքում էլեկտրոնային ՀԴՄ եք տեղադրում։
Բարև ձեզ, ես ուզում եմ օնլայն հարթակով վաճառել դեկորատիվ մոմեր, արդյոք ես կարողեմ դառնա ԱՁ, քանի որ ես 16տ եմ
1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն
տասնութ տարեկան դառնալու պահից:</strong>
ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:2. <strong><u>Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:</u></strong>
<strong><u> Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա
Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար: