Օնլայն առևտուրը որպես միկրոձեռնարկատիրություն

Դավիթ․

Բարև ձեզ։ Ես արդեն մի 10 օր է որպես Ա/Ձ եմ գրանցվել։ Զբաղվելու եմ շարֆերի և գլխարկների արտադրությամբ։ Արտադրանքը վաճառելու եմ Instagram, Facebook, և Liooli.am հարթակներում միայն անկանխիկ եղանակով։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ես միկրոձեռնարկություն լինել, և ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ։ Իսկ եթե ՀԴՄ սարք պետք չի, ի՞նչ էլեկտրոնային համակարգով է իմ շրջանառությունը տեսնելու հարկայինը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Կարող եք միկրոձեռնարկություն լինել, եթե որպես Ա/Ձ գրանցվելուց 20-օրյա ժամկետում ներկայացնեք ՊԵԿ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ ձև N257-ը: Բացառապես անկանխիկ եղանակով արտադրանքը վաճառելու դեպքում՝ ՀԴՄ սարք պետք չէ։ 2023թ. փետրվարի 1-ը ներառյալ կներկայացնեք ձև N256 հաշվետվությունը` 2022թ. հարկային տարվա ընթացքում գործունեության իրացման շրջանառության վերաբերյալ:

դավիթ

ԳԱՅԱՆԵ ջան շնորհակալ եմ, բացառապես անկանխիկ է, միայն փոխանցվելու է Ա/Ձ բանկային հաշվին.
ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆԸ ԻՄԱՆԱԼՈՒ։

Tigran

որպես արտադրություն կարող եք միկրոձեռնարկություն լինել, սակայն եթե օնլայն եք վաճառելու.ապա ոչ: ՀԴՄ սարք պետք է ունենաք կանխիկով ու անկանխիկ վաճառքի համար։ Առանց ՀԴՄ սարքի հարկայինը շրջանառությունը ֆիքսելու է բանկային հաշվի քաղվածքների տվյալների հիման վրա։

դավիթ

Տիգրան ջան հիմա ստացվում ա կարա՞մ ՀԴՄ ՉՈՒՆԵՆԱՄ։ ԻՄ Ա/Ձ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԸ ԵՍ ՊԵՏՔ Է ՈՒՂԱՐԿԵՄ ՀԱՐԿԱՅԻՆ։

Tigran

ոչ Ա/Ձ-Ի ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ չէ ՈՒՂԱՐԿԵլ ՀԱՐԿԱՅԻՆ, դրանք պետք է ունենալ որպես հիմքեր,